Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻ ...

 

05.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2023 թվականի N 216-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

2. Տարածական կողմնորոշման ինստրուկտորի (հրահանգչի) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները.

1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի(հրահանգչի) պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի տարածական կողմնորոշման գործընթացի առանձնահատկություններին, միջոցներին, մեթոդներին, մանկավարժական գործառույթներին, սկզբունքներին, օրինաչափություններին, ժամանակակից ՏՏ-ով աշխատելու հմտություններին.

3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնն զբաղեցնողը պետք է իրականացնի զրույցներ, զեկուցումներ, ինտերակտիվ խաղեր, ինքնուրույն աշխատանքի կատարման քննարկում, տեղեկատվական աղբյուրների ուսումնասիրում, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ տվյալների հավաքագրում և մեկնաբանում, ոլորտի խնդիրների բացահայտում և տարբեր լուծումներ գտնելու ուղիների քննարկում.

4) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.

բ. հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.

գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները.

դ. սովորողների առողջական վիճակի տարբերակումը և ուսուցման նորարար մեթոդների կիրառումը:

3. Որակավորման նվազագույն պահանջները.

Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի տարածական կողմնորոշման ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն` հատուկ մանկավարժության կամ հոգեբանության որակավորմամբ:

3. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ

1. Աշխատանքային գործառույթները`

1) զարգացնում է առողջության ամրապնդման ու բարելավման, անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ սովորողների հետ.

2) սովորողների հետ իրականացնում է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի կայունացման, ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության մակարդակի բարձրացման, մանր և խոշոր շարժումների շտկման, շարժողական ակտիվության բարձրացման, արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներին ուղղված աշխատանքներ.

3) սովորողների մոտ ձևավորում է վստահություն և պատրաստակամություն շարժողական գործողությունների նկատմամբ և գիտակցված վերաբերմունք իրենց ուժերի նկատմամբ, անհրաժեշտ ֆիզիկական բեռնվածությունը հաղթահարելու, պարբերաբար ֆիզիկական վարժություններով և առողջ ապրելակերպով զբաղվելու պահանջմունք.

4) զարգացնում է սովորողների անվտանգ տեղաշարժվելու հմտություններն ու կարողությունները.

5) ընդհանրացված մեթոդներ է ձևավորում սովորողների համար ինչպես հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, այնպես էլ այլ տարածքներում տեղաշարժվելու համար.

6) իրականացնում է կողմնորոշիչ-գործնական պարապմունքներ, որպեսզի սովորողներն օգտագործեն իրենց ձեռք բերած գիտելիքներն ու կողմնորոշման հմտությունները.

7) օգնում է սովորողներին ձեռք բերել կյանքի հմտություններ և վստահություն, որպեսզի կարողանան ապրել առանց մշտական արտաքին օգնության.

8) մասնակցում է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացին.

9) առաջարկություններ է ներկայացնում սովորողի անհատական ուսուցման պլանավորման և արդյունքների գնահատման վերաբերյալ.

10) անցկացնում է դասալսումներ` նպատակ ունենալով պարզել սովորողների ուսումնական գործունեության և նրանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, յուրաքանչյուրի զարգացման շարժընթացը.

11) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև նրանց հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ է տալիս ուսուցիչներին և մանկավարժական մյուս աշխատողներին, ծնողներին.

12) որպես մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամ` մասնակցում է սովորողների ԱՈՒՊ-ների մշակմանը` հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունները, կրթական կարիքները և հնարավորությունները, ծնողների առաջարկությունները.

13) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան մենթորական աջակցություն է տրամադրում (մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվությունների և նյութերի տրամադրումը) այլ ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական աշխատողներին և ծնողներին` սովորողներին մատուցվող ծառայությունների որակի և կրթության մեջ նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով.

14) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առարկայական-մեթոդական միավորումների աշխատանքներին.

15) առաջարկություններ է անում ուսուցման գործընթացում բազմազան մեթոդներ, այլընտրանքային մոտեցումներ և լրացուցիչ ռեսուրսներ կիրառելու վերաբերյալ.

16) աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարում է համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն.

17) առաջարկություններ է անում ուսուցման ձևերը բազմազան դարձնելու, լրացուցիչ ռեսուրսներ և այլընտրանքային մոտեցումներ կիրառելու վերաբերյալ.

18) ապահովում է, որ սովորողներն ակտիվորեն մասնակցեն կրթական գործընթացներին, ձեռք բերեն ինքնորոշման հմտություններ, կարողանան սահմանել իրենց նպատակներն ու խնդիրները.

19) կազմակերպում և իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան հանրային իրազեկման և շահերի պաշտպանության գործողություններ.

20) համագործակցում է այլ կրթական հաստատությունների, ծնողների, հասարակական կազմակերպությունների, հիվանդանոցների և հաշմանդամություն ունեցող անձանց միությունների հետ:

2. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի գիտելիքներին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի ադապտիվ ֆիզիկական դաստիարակության գործընթացի առանձնահատկություններին, միջոցներին, մեթոդներին, մանկավարժական ֆունկցիաներին, սկզբունքներին, օրինաչափություններին, ժամանակակից ՏՀՏ-ով աշխատելու հմտություններին.

3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իրականացնի զրույցներ, զեկուցումներ, ինտերակտիվ խաղեր, ինքնուրույն աշխատանքի կատարման քննարկում, տեղեկատվական աղբյուրների ուսումնասիրում, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ տվյալների հավաքագրում և մեկնաբանում, ոլորտի խնդիրների բացահայտում և տարբեր լուծումներ գտնելու ուղիների քննարկում.

4) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին»,

«Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.

բ. հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.

գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները.

դ. առանձին մարզաձևերի տեխնիկայի, տակտիկայի, ուսուցման և մարզման մեթոդիկայի, տարբեր մարզաձևերի մրցումների անցկացման կանոնները.

ե. ֆիզկուլտուրային կրթության ժամանակակից պահանջներին համապատասխան ֆիզիկական դաստիարակության պլանավորման փաստաթղթերի կազմման կանոնները.

զ. սովորողների առողջական վիճակի տարբերակումը և ուսուցման նորարար մեթոդների կիրառումը:

3. Որակավորման նվազագույն պահանջները.

1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ.

2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի մի շարք տեխնիկաների, որոնք պետք է օգտագործվեն շարժողական, ինչպես նաև տեսողության և լսողության համակցված խնդիրներ ունեցող սովորողներին աջակցություն ցուցաբերելու համար:

4. Բրայլյան համակարգի մասնագետ

1. Աշխատանքային գործառույթները`

1) բրայլյան համակարգի մասնագետն աջակցում է տեսողության խնդիրներ ունեցող սովորողներին փոխանցել և վերծանել ստացված տեղեկատվությունը.

2) աշխատում է տեսողության և լսողության համակցված խնդիրներ ունեցող սովորողների հետ.

3) ապահովում է բրայլյան համակարգի ուսուցում.

4) իրականացնում է ուսումնական նյութերի հարմարեցում և սովորողների կարիքներին համապատասխան հարմարեցված ուսումնական նյութերի ստեղծում.

5) սովորեցնում է բրայլյան համակարգով տպել` օգտագործելով մասնագիտացված սարքավորումներ և տեխնոլոգիաներ.

6) աշխատում է համակարգչային վերծանման տարբեր համակարգերով.

7) համագործակցում է տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի հետ.

8) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առարկայական մեթոդական միավորումների աշխատանքներին.

9) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան մենթորական աջակցություն է տրամադրում (մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվությունների և նյութերի տրամադրումը) այլ ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական աշխատողներին և ծնողներին` սովորողներին մատուցվող ծառայությունների որակի և կրթության մեջ նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով.

10) կապող օղակ է հանդիսանում սովորողների, տեսնող հասակակիցների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի անձնակազմի միջև, բարելավում է այլ մարդկանց հետ փոխգործակցությունը.

11) աջակցում է ուսուցիչներին, մանկավարժական աշխատողներին տեսողության խնդիրներ ունեցող սովորողների գնահատման գործընթացում.

12) ուսումնասիրում է սովորողների գիտելիքների առաջընթացի և կարողությունների ու հմտությունների զարգացման շարժընթացը (դինամիկան) և առաջարկում կրթական կարիքներին համապատասխան ուսուցման մեթոդներ, ձևեր և հնարքներ.

13) առաջարկություններ է ներկայացնում սովորողների ուսուցման պլանավորման և արդյունքների գնահատման վերաբերյալ.

14) ուսումնասիրում և վերլուծում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընթացիկ և ամփոփիչ աշխատանքները` նպատակ ունենալով պարզելու նրա ուսումնական կարողությունների ձևավորման ընթացքն ու արդյունքները, ուսումնական աշխատանքներ իրականացնելու (տեղեկատվության ընկալման կարողություն, ուսումնական գործունեության պլանավորում, ինքնավերահսկում և այլն) եղանակները.

15) հետազոտման արդյունքների հիման վրա անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ, ձևավորում է բրայլյան համակարգը յուրացնելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ.

16) անցկացնում է դասալսումներ` նպատակ ունենալով պարզելու սովորողների ուսումնական գործունեության և նրանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, յուրաքանչյուրի զարգացման շարժընթացը, ինչպես նաև ապահովելու բրայլյան համակարգի ուսուցման աշխատանքների շարունակականությունն ու արդյունավետությունը.

17) մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացին.

18) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև նրանց հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ է տալիս ուսուցիչներին և մանկավարժական մյուս աշխատողներին, ծնողներին.

19) որպես մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամ` մասնակցում է սովորողների ԱՈՒՊ-ների մշակմանը` հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունները, կրթական կարիքները և հնարավորությունները, ծնողների առաջարկությունները.

20) առաջարկություններ է անում ուսուցման գործընթացում բազմազան մեթոդներ, այլընտրանքային մոտեցումներ և լրացուցիչ ռեսուրսներ կիրառելու վերաբերյալ.

21) աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարում է համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն.

22) առաջարկություններ է անում ուսուցման ձևերը բազմազանեցնելու, լրացուցիչ ռեսուրսներ և այլընտրանքային մոտեցումներ կիրառելու վերաբերյալ.

23) ապահովում է, որ սովորողներն ակտիվորեն մասնակցեն կրթական գործընթացներին, ձեռք բերեն ինքնորոշման հմտություններ, կարողանան սահմանել իրենց նպատակներն ու խնդիրները.

24) կազմակերպում և իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան հանրային իրազեկման և շահերի պաշտպանության գործողություններ.

25) համագործակցում է այլ կրթական հաստատությունների, ծնողների, հասարակական կազմակերպությունների, հիվանդանոցների և հաշմանդամություն ունեցող անձանց միությունների հետ:

26) իրականացնում է տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ:

2. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի գիտելիքներին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ռազմավարությունների և գործիքների մասին, որոնք օգտագործվում են Word-ի տեքստը բրայլյան տառադարձելու համար և հակառակը.

3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.

բ. հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.

գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն` հատուկ մանկավարժության (տիֆլոմանկավարժ) որակավորմամբ.

2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի բրայլյան համակարգին, սկզբունքներին, կանոններին.

3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի մի շարք տեխնիկաների, որոնք պետք է օգտագործվեն տեսողության, ինչպես նաև տեսողության և լսողության համակցված խնդիրներ ունեցող սովորողներին աջակցություն ցուցաբերելու համար:

8. ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ (ԼՈԳՈՊԵԴ, ՏԻՖԼՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՕԼԻԳՈՖՐԵՆԱՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ԱՅԼՆ` ԸՍՏ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ)` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հատուկ մանկավարժ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

9. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ-սույն պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գրադարանավար` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

10. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ-սույն պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

11. ԼԱԲՈՐԱՆՏ-նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Լաբորանտ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ «ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Վարչատնտեսական մասի համակարգող

2. Գլխավոր հաշվապահ

3. Անձնակազմի կառավարման մասնագետ և/կամ Գործավար

4. Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)

5. Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)

6. Պարետ

7. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)

8. Բանվոր (վերանորոգող, հյուսն)

9. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան)

10. Պահակ

11. Այգեպան

12. Հավաքարար

13. Լվացող-արդուկող

14. Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)

15. Գիշերային դայակ

16. Ցերեկային դայակ:

 

ՆԿԱՐԱԳԻՐ «ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Վարչատնտեսական մասի համակարգող` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

2. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ-նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գլխավոր հաշվապահ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ/ԿԱՄ ԳՈՐԾԱՎԱՐ-»ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ» պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելված ի «Անձնակազմի կառավարման մասնագետ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում, «ԳՈՐԾԱՎԱՐ» պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գործավար` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

4. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԲԺԻՇԿ, ԲՈՒԺՔՈՒՅՐ)- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)» գլխում:

5. ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ (ՊԱՀԵՍՏԱՊԵՏ, ՏՆՏԵՍՈՒՀԻ ԵՎ ԱՅԼՆ)-նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)» գլխում:

6. ՊԱՐԵՏ-նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Պարետ» գլխում:

7. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)-նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)` Կենտրոնի» գլխում:

8. ԲԱՆՎՈՐ (ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ, ՀՅՈՒՍՆ)-նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բանվոր (վերանորոգող, հյուսն)» գլխում:

9. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)-նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում)` Կենտրոնի» գլխում:

10. ՊԱՀԱԿ-նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Պահակ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

11. ԱՅԳԵՊԱՆ-նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Այգեպան` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

12. ՀԱՎԱՔԱՐԱՐ-նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հավաքարար` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

13. ԼՎԱՑՈՂ-ԱՐԴՈՒԿՈՂ-նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Լվացող-արդուկող» գլխում:

14. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԱՎԱԳ-ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՆՈՑԻ ԱՇԽԱՏՈՂ)-նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)» գլխում:

15. ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԱՅԱԿ-նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Գիշերային դայակ» գլխում:

16. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԴԱՅԱԿ-նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Ցերեկային դայակ» գլխում:

 

(5-րդ հավելվածը լրաց. 21.11.2024 թիվ 1842-Ն, 04.06.2026 թիվ 782-Ն որոշումներ)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2023 թվականի փետրվարի 16-ի

N 216-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ «ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Տնօրեն

2. Տնօրենի տեղակալ

3. Համակարգող` կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների

4. Համայնքային ծրագրերի պատասխանատու

5. Ուսուցիչ

6. Հոգեբան

7. Անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)

8. Գրադարանավար

9. Լաբորանտ

10. Ուսուցչի օգնական

11. Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ

12. Խմբակավար

13. Դասարանի ղեկավար (դասղեկ կամ դասվար)

14. Նախադպրոցական կրթության մեթոդիստ

15. Նախադպրոցական կրթության դաստիարակ

16. Նախադպրոցական կրթության հատուկ մանկավարժ

17. Նախադպրոցական կրթության հոգեբան

18. Նախադպրոցական կրթության սոցիալական մանկավարժ

19. Նախադպրոցական կրթության երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար)

20. Նախադպրոցական կրթության ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ

21. Նախադպրոցական կրթության պարուսույց` պարի ղեկավար

22. Նախադպրոցական կրթության լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ

23. Արտադպրոցական կրթության մարզիչ-մանկավարժ

24. Արտադպրոցական կրթության մանկավարժական աշխատող:

 

ՆԿԱՐԱԳԻՐ «ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՏՆՕՐԵՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

 

1) կազմակերպում և ղեկավարում է «Կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) գործունեությունը` ապահովելով կրթական գործընթացների, վարչական կառավարման և համայնքային զարգացման ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացումը` ՀՀ օրենսդրության, կրթահամալիրի կանոնադրության և զարգացման ռազմավարության պահանջներին համապատասխան.

2) խորհրդին է ներկայացնում կրթահամալիրի զարգացման ծրագրի իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը` ներառյալ կրթական տարբեր մակարդակների և համայնքային ծրագրերի իրականացումն ու դրանց գնահատման ցուցանիշները.

3) ապահովում է կրթահամալիրի զարգացման ծրագրի իրականացումն ու դրա կատարման մոնիթորինգը.

4) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում կրթական բոլոր մակարդակների համար և ձևավորում է անհրաժեշտ հաշվարկները` ծախսերի գնահատման, նախահաշիվ կազմելու և լիազոր մարմնին ներկայացնելու նպատակով.

5) կազմակերպում և վերահսկում է սովորողների առաջադիմության և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների պահպանման գործընթացը.

6) խորհրդի հավանությանն է ներկայացնում կրթական տարբեր մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմը, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների աջակցման ուղղությամբ.

7) իրականացնում է կրթահամալիրի տարեկան ուսումնադաստիարակչական պլանը և ապահովում ենթակա ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացումը.

8) մասնակցում է կրթահամալիրի խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

9) համակարգում է տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և այլ ստորաբաժանումների աշխատանքը.

10) ապահովում է առարկայական մեթոդական միավորումների, լաբորատորիաների, արտադպրոցական խմբակների և համայնքային զարգացման նախաձեռնությունների արդյունավետ գործունեությունը.

11) կազմակերպում է ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթները` համաձայն հաստատված պաշտոնների անվանացանկի և նկարագրերի.

12) խրախուսում է մանկավարժական և ուսումնադաստիարակչական նախաձեռնությունները, ապահովում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների արդյունավետ աշխատանքը.

13) ապահովում է ուսումնական պարապմունքների դասացուցակի կազմումը և դրանց իրականացումը.

14) խթանում է աշխատողների ստեղծագործական և նորարարական նախաձեռնությունները.

15) աջակցում է ուսուցիչներին` մասնակցելու հերթական և կամավոր ատեստավորումներին, ինչպես նաև տարակարգ ստանալու նպատակով հայտ ներկայացնելու գործընթացում.

16) կազմակերպում է աշխատողների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման հսկողությունը.

17) պատասխանատվություն է կրում կրթության որակի, բովանդակության և ներառականության ապահովման համար.

18) կազմակերպում է դասարանից դուրս և արտադպրոցական գործունեությունը` կրթական, մշակութային, տեխնոլոգիական և մարզական նախաձեռնությունների միջոցով.

19) ապահովում է կրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը` ուսումնական պլանին համապատասխան:

20) ապահովում է կրթահամալիրում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.

21) իրականացնում է օրենքով սահմանված լիազոր մարմնի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում դրանց պատշաճ կատարման համար.

22) աջակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողներին` նրանց կրթական աջակցության կազմակերպման գործընթացում.

23) ներկայացնում է կրթահամալիրի շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության գործընթացներում.

24) համագործակցում է հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի հետ` կրթության, մշակույթի և համայնքային զարգացման ուղղություններով.

25) ապահովում է կրթահամալիրում իր գործառույթներից բխող փաստաթղթերի վարումն ու պահպանությունը:

 

2. Տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

 

1) պետք է տիրապետի կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման, կազմակերպական կառավարման, մարդկային ռեսուրսների ղեկավարման, ծրագրերի մշակման և գնահատման, հաշվետվությունների պատրաստման, միջանձնային հաղորդակցության և բանակցությունների հմտություններին.

2) ցուցաբերի առաջնորդական և նախաձեռնողական կարողություններ, կարողանա գնահատել կրթական և համայնքային ծրագրերի արդյունավետությունը, կայացնել հիմնավորված կառավարչական որոշումներ և ներկայացնել զարգացման առաջարկություններ.

3) տիրապետի իրավական, ֆինանսական և վարչական փաստաթղթերի մշակման, էլեկտրոնային կառավարման համակարգերի օգտագործման և վերահսկման գործիքներին:

 

Տնօրենի պարտականությունները`

 

1) կրթահամալիրի գործունեության ընդհանուր ղեկավարում և զարգացման ռազմավարության իրականացում.

2) կրթական գործընթացների որակի, շարունակականության և համապատասխանության ապահովում պետական չափորոշիչներին.

3) աշխատակազմի աշխատանքի կազմակերպում, վերահսկում և մասնագիտական զարգացման խթանում.

4) կրթահամալիրի և համայնքի միջև համագործակցության ամրապնդում և համայնքային ներգրավվածության քաղաքականության իրականացում.

5) հաշվետվությունների պատրաստում և ներկայացում լիազորված մարմիններին և կրթահամալիրի խորհրդին.

6) կրթահամալիրի գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծման կազմակերպում և անհրաժեշտ բարելավումների իրականացում.

7) մասնակցում է կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը և նորարարական մոտեցումների ներդրմանը:

 

3. Որակավորման նվազագույն պահանջները`

 

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով ընտրված անձը:

1. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Տնօրենի տեղակալ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Համակարգող` կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների» գլխում:

 

4. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

 

1. Աշխատանքային գործառույթները`

 

1) կազմակերպում և համակարգում է կրթահամալիրի համայնքային ծրագրերը` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային, կրթական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև համայնքի բոլոր խմբերի` երեխաների, երիտասարդների և մեծահասակների մասնակցության խթանմանը.

2) մշակում և իրականացնում է համագործակցության ծրագրեր համայնքային կառույցների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների և անհատների հետ` ապահովելով փոխգործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև.

3) զարգացնում է համայնքի բնակչության, հատկապես երեխաների, երիտասարդների և մեծահասակների, ոչ ֆորմալ և ամբողջ կյանքի ընթացքում կրթության հնարավորությունները, խթանում համայնքային կրթական նախաձեռնությունների ստեղծումը և փորձի փոխանակումը տարբեր հաստատությունների միջև.

4) նախաձեռնում և կազմակերպում է հանրային միջոցառումներ` կրթահամալիրի տարածքի նպատակային օգտագործմամբ և համայնքի շահերին համապատասխան` ներառյալ առցանց կամ հիբրիդ ձևաչափով միջոցառումներ` հասանելի համայնքի բոլոր անդամներին.

5) ներկայացնում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ իրականացված համայնքային ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ` ներառելով առաջարկություններ ծրագրերի արդյունավետության բարձրացման և նոր նախաձեռնությունների համար.

6) համակարգում է կրթահամալիրի ներսում համայնքային ծրագրերին առնչվող ստորաբաժանումների աշխատանքը, վերահսկում ստորաբաժանումների աշխատանքների պլանների իրականացման համապատասխանությունը ընդհանուր համայնքային ծրագրերին և ապահովում փոխգործակցություն սովորողների, ուսուցիչների և համայնքի անդամների միջև.

7) արձագանքում է համայնքի կարիքներին` ծրագրերի փոփոխություններ և բարելավումներ կատարելով սոցիալական, մշակութային և կրթական պահանջների հիման վրա.

8) աջակցում է ուսուցիչներին և կրթահամալիրի աշխատակիցներին համայնքային նախագծերի իրականացման գործընթացում, ապահովում նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունները:

 

2. Կրթահամալիրի համայնքային ծրագրերի պատասխանատուի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

 

1) պետք է տիրապետի թիմային աշխատանքի կազմակերպման, նախագծերի պլանավորման, հաշվետվությունների պատրաստման, միջանձնային հաղորդակցության, տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններին, ինչպես նաև համայնքային, այդ թվում` երիտասարդության զարգացման և ներգրավվածության մեթոդներին, ծրագրերի գնահատման և արդյունավետության չափորոշիչներին.

2) ցուցաբերի նախաձեռնողականություն, կարողանա գնահատել ծրագրերի արդյունավետությունը, պատրաստել առաջարկություններ զարգացման համար և վարել բանակցություններ համայնքային գործընկերների և ֆինանսավորողների հետ.

3) տիրապետի փաստաթղթային և էլեկտրոնային հաշվետվությունների մշակման, ծրագրերի հետևողականության և գնահատման գործիքների օգտագործման հմտություններին.

4) ունենա երիտասարդների հետ աշխատանքի, նրանց ներգրավվածության ապահովման և միջսերնդային հաղորդակցության կազմակերպման հմտություններ.

5) աջակցի երիտասարդներին իրենց անձնական, սոցիալական և արժեքային զարգացման գործում, բացահայտի և զարգացնի երիտասարդների տաղանդները, ներուժը և ինքնավստահությունը, տրամադրի երիտասարդներին համապատասխան և պատշաճ ուղղորդում և հետադարձ կապ:

 

Կրթահամալիրի համայնքային ծրագրերի պատասխանատուի պարտականությունները`

 

1) համայնքային ծրագրերի արդյունավետ կազմակերպում, նպատակների և արդյունքների համապատասխանություն կրթահամալիրի զարգացման ծրագրերին.

2) փոխգործակցության ապահովում սովորողների, ուսուցիչների և համայնքի անդամների միջև.

3) հաշվետվությունների պատրաստում և ներկայացում կրթահամալիրի տնօրենի հաստատմանը.

4) համայնքային ծրագրերի շարունակականության և զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկում և իրականացում.

5) համայնքային ծրագրերի ժամկետների պահպանման մշտադիտարկում և անհրաժեշտ ուղղումների կատարում.

6) մասնակցում է նոր ծրագրերի մշակմանը` համայնքի կարիքների վերլուծության և տվյալների հիման վրա.

7) աջակցում է կրթահամալիրի ղեկավարությանը, ռազմավարական ծրագրերի ձևավորմանն ու համայնքային ներգրավվածության քաղաքականության մշակմանը:

 

3. Որակավորման նվազագույն պահանջները`

 

Կրթահամալիրի համայնքային ծրագրերի պատասխանատուն պետք է ունենա բարձրագույն կրթություն` սոցիալական գիտությունների, կառավարման, կրթության կազմակերպման կամ հարակից ոլորտում և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ` համայնքային, կրթական, սոցիալ-մշակութային, երիտասարդական նախաձեռնությունների կամ հասարակական կառույցներում ծրագրերի կազմակերպման և համակարգման բնագավառում:

5. ՈՒՍՈՒՑԻՉ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Ուսուցիչ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

6. ՀՈԳԵԲԱՆ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հոգեբան` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

7. ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ)` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

8. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ` նկարագիրը սահմանված է N 1 հավելվածի «Գրադարանավար` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

9. ԼԱԲՈՐԱՆՏ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Լաբորանտ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

10. ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Ուսուցչի օգնական` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

11. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

12. ԽՄԲԱԿԱՎԱՐ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Խմբակավար` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

13. ԴԱՍԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ (ԴԱՍՂԵԿ ԿԱՄ ԴԱՍՎԱՐ)` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Դասարանի ղեկավար (դասղեկ կամ դասվար)` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

14. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏ 15. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ 16. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ 17. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆ 18. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ 19. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ (ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ) 20. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ 21. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՅՑ` ՊԱՐԻ ՂԵԿԱՎԱՐ 22. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺ 23. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺ 24. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ:

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ «ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Վարչատնտեսական մասի համակարգող

2. Գլխավոր հաշվապահ

3. Գնումների համակարգող

4. Անձնակազմի կառավարման մասնագետ և (կամ) գործավար

5. Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)

6. Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)

7. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)

8. Բանվոր (վերանորոգող, հյուսն)

9. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան)

10. Պահակ

11. Այգեպան

12. Հավաքարար

13. Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)

14. Վարորդ

15. Ուղեկցող:

 

ՆԿԱՐԱԳԻՐ «ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Վարչատնտեսական մասի համակարգող` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

2. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գլխավոր հաշվապահ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

3. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 3 հավելվածի «Գնումների համակարգող» գլխում:

4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՐԾԱՎԱՐ-»ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ»` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Անձնակազմի կառավարման մասնագետ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում, «ԳՈՐԾԱՎԱՐ» պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գործավար` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

5. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԲԺԻՇԿ, ԲՈՒԺՔՈՒՅՐ)` նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)» գլխում:

6. ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ (ՊԱՀԵՍՏԱՊԵՏ, ՏՆՏԵՍՈՒՀԻ ԵՎ ԱՅԼՆ)` նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)» գլխում:

7. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)` նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)` Կենտրոնի» գլխում:

8. ԲԱՆՎՈՐ (ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ, ՀՅՈՒՍՆ)` նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բանվոր (վերանորոգող, հյուսն)» գլխում:

9. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)` նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում)` Կենտրոնի» գլխում:

10. ՊԱՀԱԿ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Պահակ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

11. ԱՅԳԵՊԱՆ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Այգեպան` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

12. ՀԱՎԱՔԱՐԱՐ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հավաքարար` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

13. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԱՎԱԳ-ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՆՈՑԻ ԱՇԽԱՏՈՂ)` նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)» գլխում:

14. ՎԱՐՈՐԴ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Վարորդ` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

15. ՈՒՂԵԿՑՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Ուղեկցող` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:

 

(6-րդ հավելվածը լրաց. 04.06.2026 թիվ 782-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 փետրվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2023
N 216-Ն
Որոշում