Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄ ...

 

11.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2024 թվականի N 1874-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 248-րդ և 249-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

3. Ջրային կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն (այսուհետ` ընկերություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` քաղաք Երևան, Վարդանանց փակուղի 8 շենքի 5/1 հասցեում գտնվող 154 քառ. մետր մակերեսով (սեփականատիրոջ բաժնեմասը 905.9 քառ. մետր հողամասի և շենքի ընդ. օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 154/6645, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06112012-01-1295) և քաղաք Երևան, Վարդանանց փակուղի 8 շենքի 5-րդ և 8-րդ հարկերի 1366.2 քառ. մետր մակերեսով (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 09112012-01-1191) տարածքները հետ վերցնել ընկերությունից:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

8. Ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում կոմիտեի և ընկերության հետ համատեղ ապահովել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված թիվ 115/0017 անհատույց օգտագործման պայմանագրի լուծման և թիվ 114/0017 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 3-րդ կետից բխող փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

(8-րդ կետը փոփ. 11.06.2026 թիվ 820-Ա որոշում)

9. Գնորդը գույքի վաճառքի արժեքը` Հայաստանի Հանրապետության արժույթով, պարտավորվում է վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի նոյեմբերի 28-ի

N 1874-Ա որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ) ԾՐԱԳՐԻ

 

ԳՈՐԾԱՐԱՐ (ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

2024թ.

(Իրավաբանական անձի անվանումը)

 

1. Ընդհանուր տեղեկություններ

1.1 Տեղեկություններ գործարար (ներդրումային) ծրագիրը իրականացնող իրավաբանական անձի (այսուհետ` Կազմակերպություն) մասին,

1.1.1. Կազմակերպության լրիվ անվանումը «ԱյԴի Բանկ»

1.1.2. Կազմակերպության ձևը փակ բաժնետիրական ընկերություն

1.1.3. Կազմակերպության ստեղծման (վերակազմակերպման) ժամկետը 01.08.1990թ.

1.1.4. Կազմակերպության գրանցման վկայականի համարը 0177

1.1.5. Գրանցման վայրը և տարեթիվը ՀՀ կենտրոնական բանկ

1.1.6. Գործունեության իրականացման վայրը ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փող. 13

1.1.7. Փոստային հասցեն 0010

1.1.8. Կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը (առկայության դեպքում) 33,971,850,000 (երեսուներեք միլիարդ ինը հարյուր յոթանասունմեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամ: (թվերով և բառերով)

1.1.9. Նույնականացման ծածկագիրը _____, հարկ վճարողի հաշվառման համարը 00005409

1.1.10. Տվյալներ (հեռախոս/ֆաքս, էլեկտրոնային հասցե 010-593333/ (37410) 226581 [email protected] վեբ կայքեր www.idbank.am (Առկայության դեպքում)

1.2 Գործարար (ներդրումային) ծրագիրը հաստատվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Կազմակերպության Խորհրդի նիստի 2023թ. դեկտեմբերի 22-ի թիվ 10 արձանագրության թիվ 16 որոշմամբ:

    Գլխավոր տնօրեն` Մհեր Աբրահամյան                      հեռ. 010-593300

Հաշվապահական ծառայության ղեկավար` Անուշիկ Խաչատրյան  հեռ. 010-593300/ 3323:

 

2. Կազմակերպության կողմից գործարար (ներդրումային) ծրագրի նպատակներն ու խնդիրները

2.1 Կազմակերպության նպատակներն են,

1. նոր ներդրումներ իրականացնել և ընդլայնել իր գործունեությունը հեռահար և մոբայլ բանկային ծառայությունների մատուցման ոլորտում

2. նոր աշխատատեղերի ստեղծում

 

2.2 Կազմակերպության խնդիրներն են

1. Շենքային պայմանների բարելավման կարիք

2. Ֆիզիկական աշխատատեղերի ավելացման կարիք

 

3. Կազմակերպության կողմից իրականացվող գործարար (ներդրումային) ծրագիրը

3.1 Գործարար (ներդրումային) ծրագրի ընդհանուր նկարագիրը և իրականացման նպատակը.

Սույն ծրագիրն իրենից ներկայացնում է Վարդանանց 13 ա տարածքի ձեռքբերում և նպատակ ունի նոր ներդրումներ իրականացնել ու ընդլայնել գործունեությունը հեռահար և մոբայլ բանկային ծառայությունների մատուցման ոլորտում, ինչը, բացի նոր տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից 2024-2025 թթ. և 2025-2026 թթ.-ի ընթացքում բացի նշված գույքի ձեռքբերումից պլանավորվել է իրականացնել ավելի քան 150 (հարյուր հիսուն) մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Նշենք նաև, որ Վարդանանց 13 ա հասցեում տեղակայված շենքը անմիջապես հարում է Վարդանանց 13 հասցեում գտնվող «ԱյԴի Բանկ» ՓԲԸ գլխամասին և ըստ էության այս ծրագիրը իրենից ներկայացնում է բանկի գլխամասային տարածքի մեծացում:

3.2 Տեղեկատվություն գործարար (ներդրումային) ծրագիրը իրականացնելու մասին.

Սույն ներդրումային ծրագիրն իրականացնում են «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից անմիջականորեն (անմիջականորեն)

3.3 Ծրագրի գործողության ոլորտը.

Սույն ծրագիրն իրականացվում է հետևյալ ոլորտներում`

 

Ֆինանսական ծառայությունների մատուցման

_________________________________________________________________

(հյուրանոցային բիզնես, տուրիզմ, բնակարանաշինություն և այլն)

_________________________________________________________________

(կամ որոշակի արտադրական ծավալի իրականացում)

 

3.4 Գործարար (ներդրումային) ծրագրի նորմատիվաիրավական կարգավորում.

Սույն ծրագրով իրականացվող միջոցառումներն են.

1. Գույքի ձեռքբերում և վերանորոգում

2. Աշխատանքային պայմանների բարելավում

 

3.5 Գործարար (ներդրումային) ծրագրի ներդրումային բյուջեն և իրականացման ժամանակահատվածը.

Սույն Գործարար (ներդրումային) ծրագրի բյուջեն կազմում է 150 մլն (հարյուր հիսուն միլիոն) դրամ կամ արտարժույթ. (թվերով և բառերով)

Սույն Գործարար (ներդրումային) ծրագրի իրականացման համար սահմանված 2 տարի ժամկետում, ներդրողը ըստ տարիների նախատեսում է կատարել հետևյալ ներդրումներ`

1. 1-ին տարի 100 մլն ՀՀ դրամ-գույքի վերանորոգում

2. 2-րդ տարի 50 մլն ՀՀ դրամ-կահավորում (այդ թվում` սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերում)

 

3.6 Գործարար (ներդրումային) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ֆինանսավորման աղբյուրները և ծրագրի իրականացումն ապահովող առաջնահերթ միջոցառումները.

3.6.1. Սույն ծրագրի շրջանակներում բյուջեն ձևավորվում է`

Ամբողջությամբ սեփական միջոցների հաշվին

(սեփական միջոցներ)

______________________________________________

(փոխառու միջոցներ)

 

3.6.2. Սույն ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ըստ ժամանակացույցի նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

 

3.7 Գործարար (ներդրումային) ծրագրի իրականացման ֆինանսավորման ուղղությունները.

Սույն ծրագրի շրջանակներում նախատեսված ֆինանսավորման ուղղություններն են.

1. 100 մլն դրամ գույքի վերանորոգում.

(շինմոնտաժային աշխատանքների իրականացում, նշել գումարը)

2. 50 մլն դրամ սարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում

(մեքենա-սարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում,

նշել գումարը)

 

4. Գործարար (ներդրումային) ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Սույն ծրագրի իրականացման արդյունքում կընդլայնվի բանկի գլխամասային գրասենյակային տարածքը

5. Գործարար (ներդրումային) ծրագրի իրականացման ռիսկերը և մեղմացման միջոցառումները

5.1 Սույն ծրագրի իրականացման ժամանակահատվածում հնարավոր ռիսկերը.

1. Ներդրումների ոչ ամբողջական կատարում` կապված աշխարհաքաղաքական անորոշության մեծացմամբ:

2. __________________________________ 3. __________________________________

 

5.2 Հնարավոր ռիսկերի մեղմացման նպատակով իրականացվող միջոցառումները.

1. Ներդրումների աստիճանական իրականացում` կատարելով անհրաժեշտ հետաձգումներ վերջնական նպատակին հասնելու համար:

2. __________________________________ 3. __________________________________

 

    Վարչության նախագահի փոխարինող          Արման Ասատրյան

Ներդրումային բիզնեսի գծով տնօրեն

 

Փոխարինման հրաման 381-Ա առ 18.11.2024թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2024
N 1874-Ա
Որոշում