Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ...

 

19.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1177-Ն

 

ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

8. Օրգանիզմի ֆունկցիաների «b» ծածկագրերը և մարմնի կառուցվածքի «s» և միջավայրային գործոնների «e» ծածկագրերը գնահատում են հարբժշկական մասնագետները, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մեթոդական ուղեցույցներով սահմանված` միջավայրային գործոնների գնահատման հարցաթերթը լրացնում են սոցիալական սատարողները: Գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերի մասնակցության բաղադրիչի գնահատման համար հիմք է հանդիսանում նաև միջավայրային գործոնների «.» ծածկագրերի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները: «e» ծածկագրերի գնահատականները հաշվի են առնվում նաև ԾԱԾ-ի մշակման ժամանակ և ուղղված են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը և լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը:

(8-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /, 27.02.2025 թիվ 203-Ն,

05.02.2026 թիվ 125-Ն որոշումներ)

9. Ծածկագրերը համապատասխան որակիչներով գնահատելու արդյունքում հատուկ այդ նպատակով ներդրված e-disability էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը:

10. Երեխաների ֆունկցիոնալության գնահատման նպատակով սույն հավելվածով սահմանված չափորոշիչները կիրառելիս հաշվի են առնվում երեխաների տարիքով պայմանավորված առանձնահատկությունները:

11. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կողմից ամփոփվում են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում, ըստ հետևյալ տեսակների`

1) հենաշարժական խնդիրներ.

2) տեսողական խնդիրներ.

3) լսողական, խոսքի, ձայնի խնդիրներ.

4) հոգեկան (մտավոր) խնդիրներ.

5) քրոնիկական հիվանդություններ:

12. Անձի ֆունկցիոնալության արձանագրությունները նաև բաժանվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`

1) 0-2 տարեկան երեխաներ.

2) 3-5 տարեկան երեխաներ.

3) 6-14 տարեկան երեխաներ.

4) 15-18 տարեկան երեխաներ.

5) 18 տարեկանից բարձր տարիքի անձինք:

(12-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)

13. Ծածկագրերի և որակիչների կիրառման մանրամասները և գնահատման մեթոդաբանությունը երեխաների և չափահասների համար սահմանվում են մեթոդական ուղեցույցներով:

14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ կիրառվող գործիքներն են` անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները, ինքնագնահատման հարցաշարը, ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիրը:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ (ԵՐԵԽԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ՇԵՄԵՐԸ

 

15. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:

16. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում, գնահատված կարիքին համապատասխան` ըստ անհրաժեշտության նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների ցուցվում են ծառայություններ:

(16-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն, 18.06.2026 թիվ 856-Ն որոշումներ)

17. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 25-49% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր, ըստ կարիքի ցուցվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:

(17-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /, 18.06.2026 թիվ 856-Ն

որոշումներ)

18. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 50-74% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ կարիքի ցուցվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:

(18-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /, 18.06.2026 թիվ 856-Ն

որոշումներ)

19. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 75-100% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ կարիքի ցուցվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:

(19-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /, 18.06.2026 թիվ 856-Ն

որոշումներ)

19.1. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարաձգման վերաբերյալ որոշումը տրամադրվում է, եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 20%-ից բարձր է:

(19.1-ին կետը լրաց. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)

 

4. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

20. Ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումների դեպքերում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց սահմանվում է հաշմանդամություն` մեկից երկու տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ երեխաների դեպքում` մեկից հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

21. Ֆունկցիոնալության միջին և ծանր աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երեխաներինը` երկու տարի ժամկետով:

22. Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երեխաներինը` 5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

23. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

 

5. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՈՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ԴԵՊՔԵՐ

(5-րդ գլուխը խմբ. 05.02.2026 թիվ 125-Ն որոշում)

 

24. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում` առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`

1) նյարդային համակարգի հիվանդություններ`

ա. վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով (պոլիոմիելիտ), վիրահատական բուժման ոչ ենթակա ուռուցքներով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված խիստ արտահայտված շարժողական խանգարումներ` տետրապլեգիա կամ տրիպլեգիա, պարապլեգիա կամ հեմիպլեգիա կամ մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ (G04, G11, G81-G83) (անձի ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով),

բ. մանկական ուղեղային կաթվածով պայմանավորված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր շարժողական խանգարումներ` տետրապլեգիա կամ տրիպլեգիա կամ պարապլեգիա կամ հեմիպլեգիա կամ տետրապարեզ կամ տրիպարեզ կամ պարապարեզ կամ հեմիպարեզ, գեներալիզացված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսքի խիստ արտահայտված խանգարումներ (G80-G83) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով),

գ. խուլհամրություն, պրակտիկ խուլհամրություն (երկկողմանի խլություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով) (H90, H91.3) (անձի ֆունկցիոնալության ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).

2) հոգեկան և մտավոր խանգարումներ`

ա. մտավոր հետամնացություն F70-F79,

բ. թուլամտություն (դեմենցիա) F00-F03,

գ. զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9 (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).

3) վիրաբուժական հիվանդություններ`

ա. անդամահատումներ, եթե առկա չէ արատավոր ծայրատ (S48, S58, S68, S78, S88, S98,T05) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով),

բ. կոկորդի հեռացում (Z90.0).

4) չարորակ նորագոյացություններ`

ա. արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով (C00-C97),

բ. գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ (C70-C71).

5) ներքին օրգանների հիվանդություններ`

ա. սրտի բնածին արատներ` միափորոք սիրտ, ատրեզիաներ, մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, ամոքիչ վիրահատություններից հետո (արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտաթոքային շունտավորում) արյան շրջանառության կայուն չափավոր, արտահայտված և խիստ արտահայտված խանգարումով (Q20-Q21) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).

6) շարակցական հյուսվածքի հիվանդություններ`

ա. ռևմատոիդ արթրիտ` բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ (հոդերի արտահայտված դեֆորմացիա, կոնտրակտուրաներ, անկիլոզներ) (M05-M06),

բ. անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)` անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ` ողնաշարի արտահայտված դեֆորմացիա, պերիֆերիկ հոդերի կոնտրակտուրաներ, անկիլոզներ (M45) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով),

գ. համակարգային սկլերոդերմիա` մաշկի խիստ արտահայտված կարծրացում հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաների զարգացմամբ (M34) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).

7) ներզատական համակարգի հիվանդություններ`

ա. բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման չափավոր խանգարումով (E00-E03) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).

8) տեսողական օրգանի հիվանդություններ`

ա. մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):

25. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`

1) ներքին օրգանների հիվանդություններ`

ա. զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով (I10-I15) (անձի ֆունկցիոնալության կայուն խորն աստիճանի սահմանափակումով),

բ. սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50) (անձի ֆունկցիոնալության կայուն խորն աստիճանի սահմանափակումով),

գ. թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (J44) (անձի ֆունկցիոնալության կայուն խորն աստիճանի սահմանափակումով).

2) շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)`

ա. դիաբետիկ պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիա (տեսողության սրության արտահայտված անկումով և/կամ տեսողության դաշտի երկկողմանի նեղացումով),

բ. դիաբետիկ նեֆրոպաթիա` տերմինալ երիկամային անբավարարության փուլում (N18.0),

գ. սրտային անբավարարություն` 3-րդ փուլ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50),

դ. դիաբետիկ ոտնաթաթ` ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա և նեյրոպաթիա` նեկրոտիկ փուլ) (անձի ֆունկցիոնալության կայուն խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).

3) երիկամների խրոնիկ հիվանդություններ, խրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ շրջան` ծրագրային հեմոդիալիզի պայմաններում (N18.5) (անձի ֆունկցիոնալության կայուն խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).

4) պատվաստված օրգաններ (Z94).

5) ստամոքսի լրիվ հեռացում (Z90.3).

6) մեկ թոքի բացակայություն (Z90.2) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).

7) նյարդային համակարգի հիվանդություններ`

ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա կամ պարապլեգիա կամ տրիպլեգիա կամ տետրապլեգիա կամ տոտալ աֆազիա (G00-G99, G04, G11, G81-G83) (անձի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով).

8) վիրաբուժական հիվանդություններ և ձևախեղումներ`

ա. կղանքային կայուն խուղակներ և ստոմաներ (Z93) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով).

9) հոգեկան խանգարումներ

ա. շիզոֆրենիա, կայուն դեֆեկտ) (անձի ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի սահմանափակումով).

10) տեսողական օրգանի հիվանդություններ`

ա. բարձր աստիճանի բարդացած կարճատեսություն օպտիմալ կորեկցիայի պայմաններում լավ տեսնող աչքում ոչ ավելի, քան 0,2` առանց զուգակցման այլ հիվանդության հետ.

բ. տեսողական նյարդի սուբատրոֆիա, որը հանգեցնում է տեսողական ֆունկցիայի կայուն չափավոր կամ արտահայտված խանգարման:

26. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`

1) ներքին օրգանների հիվանդություններ`

ա. լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ (K74),

բ. լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով (C81-C96).

2) նյարդային համակարգի հիվանդություններ`

ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական, խոսակցական, տեսողական չափավոր կայուն խանգարումներով (հեմիպարեզ կամ պարապարեզ կամ տրիպարեզ կամ տետրապարեզ) (S14G00-G99, G04, G11, G81-G83), անձի ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով).

3) հոգեկան խանգարումներ`

ա. շիզոֆրենիա, աճող դեֆեկտ) (անձի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով).

4) տեսողական օրգանի հիվանդություններ` դիաբետիկ ռետինոպաթիա, ցանցաթաղանթի աբիոտրոֆիաներ, գլաուկոմա, որոնք հանգեցրել են տեսողական ֆունկցիայի կայուն արտահայտված խանգարման:

27. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը`

1) երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16).

2) լյարդի ցիռոզ` հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի (K74).

3) բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q78.0).

4) նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ` հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա (E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (E75.2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0).

5) պատանեկան արթրիտ (M08.3) կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով` հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

6) համակարգային կարմիր գայլախտ (M32.1)` ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.

7) համակարգային սկլերոզ (M34.0)` տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.

8) բնածին բուլոզ էպիդերմոլիզ` ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0) դերմատոմիոզիտ (M33.1)` ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.

9) օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ` ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

10) ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

11) շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում` մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20).

12) մանկական ուղեղային լուծանք` նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (G80.1).

13) բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ` Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.

14) ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)` առաջացած մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդությամբ (B20-24).

15) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0).

16) բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3).

17) վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ` ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն` բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն` 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ` ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98).

18) անկիլոզացնող սպոնդիլիտ` հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45).

19) չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)` արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 - C97).

20) կոկորդի բացակայություն` վիրաբուժական հեռացումից հետո.

21) վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա` ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն.

22) բնածին վիրահատված հիդրոցեֆալիա` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):

28. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը`

1) գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով (D33).

2) նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում` գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով.

3) սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր (I44-45, I47-49).

4) կղանքային, միզային կայուն խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0).

5) ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով:

29. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է հինգ տարի ժամկետով`

1) չարորակ նորագոյացություններ, այդ թվում` սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 - C97).

2) զարգացման ընդհանուր խանգարումներ (F84.0-F84.9).

3) սկոլիոզ` 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5).

4) դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)` մարսողական ֆունկցիայի կայուն` արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36).

5) երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն` խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով (H90.5-H91.3).

6) երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն` 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5-H91.3).

7) մանկական ուղեղային լուծանք` նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1).

8) ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66).

9) մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աղ կորցնող ձև (E25).

10) առաջնային մակերիկամային անբավարարություն (E27.1).

11) պանհիպոպիտուիտարիզմ կամ հիպոպիտուիտարիզմ (E23).

12) շաքարային դիաբետ` 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10).

13) բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)` հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում` հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q81.0, F70-F79).

14) սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա` նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40):

30. Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

31. Նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով 7 տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին` 8-րդ տարվա դիտարկման դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1177-Ն
Որոշում