Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 533

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն  «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ը» ենթակետի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի, Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեների եկամուտների ու ծախսերի հաշվառումը և հաշվետվությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, այդ բյուջեների կատարման մեխանիզմները կատարելագործելու, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով`

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի), պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին պահվող հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետև` բյուջետային հիմնարկներ) բյուջետային, արտաբյուջետային և այլ բանկային հաշիվները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և այլ բանկերում 1996 թվականի հոկտեմբերի 1-ից փակվում են.

բ) բյուջետային հիմնարկների բյուջետային, արտաբյուջետային և այլ բանկային հաշիվներում 1996 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների մնացորդները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի անվամբ բացվող գանձապետական միասնական հաշվին.

գ) բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվներով սահմանված ծախսերի և դրանց միջոցով իրականացվող ծրագրերի ու միջոցառումների կատարումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի գործառնական և տեղական բաժանմունքների կողմից:

2. 1996 թվականի հոկտեմբերի 1-ից բյուջետային հիմնարկների հաշիվների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի գործառնական և տեղական գանձապետական բաժանմունքներում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեների դրամարկղային կատարման կարգը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` ձեռնարկել միջոցներ և համապատասխան հանձնարարականներ տալ Հայաստանի Հանրապետության բանկերին` սույն որոշման կատարումն ապահովելու համար:

5. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքի և տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը` համաձայն հավելվածի:

i

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքի և տեղական գանձապետական բաժանմունքների պետերի ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 403 որոշմամբ համապատասխան աշխատողի համար սահմանված առավելագույն դրույքաչափով, այդ նպատակի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների հատկացումն ապահովելով Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեով սահմանված գործադիր իշխանության մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրության ընդհանուր ֆոնդի հաշվին:

i

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 277 որոշման 2-րդ կետում «616» թիվը փոխարինել «706» թվով, իսկ «200» թիվը` «290» թվով:

i

8. 1996 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում գանձապետական համակարգի ներդրման առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 368 որոշման 1, 2, 3, 7-րդ կետերը:

 

Հավելված

ՀՀ վարչապետի 1996 թ.

սեպտեմբերի 25-ի թիվ 533

որոշման

 

Ց  Ա  Ն  Կ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության

կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքի

և տեղական գանձապետական բաժանմունքների

 

-------------------------------------------------------------------------

թիվ/թիվ       Տեղական              Սպասարկվող գոտին`  ըստ բնակավայրերի

  ը/կ         գանձապետական

              բաժանմունքի

              գտնվելու

              վայրը

-------------------------------------------------------------------------

   1              2                                 3

-------------------------------------------------------------------------

   I          ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 

   1.         քաղ. Արտաշատ         քաղ. Արտաշատ, գ. Աբովյան, գ. Ազատավան,

                                   գ. Արևշատ, գ. Արաքսավան, գ. Այգեզարդ,

                                   գ. Այգեպատ, գ. Այգեստան, գ. Բարձրաշեն,

                                   գ. Բաղրամյան, գ. Բերդիկ, գ. Բերքանուշ,

                                   գ. Բուրաստան, գ. Բյուրավան, գ. Գետազատ,

                                   գ. Դալար, գ. Դեղձուտ, գ. Դիտակ, գ.

                                   Դիմիտրով, գ. Դվին, գ. Լանջազատ, գ.

                                   Կաքավաբերդ, գ. Կանաչուտ, գ. Հնաբերդ, գ.

                                   Մասիս, գ. Մրգավան, գ. Մրգանուշ, գ.

                                   Նարեկ, գ. Նորաշեն, գ. Նշավան,  գ.

                                   Շահումյան, գ. Ոստան, գ. Վարդաշեն, գ.

                                   Վերին Արտաշատ, գ. Վերին Դվին, գ.

                                   Տափերական, գ. Քաղցրաշեն

 

   2.         քաղ. Մասիս           քաղ. Մասիս, գ. Արգավանդ, գ. Ազատաշեն,

                                   գ. Այնթապ, գ. Արբաթ, գ. Արևաբույր, գ.

                                   Գեղանիստ, գ. Գետափնյա, գ. Դարակերտ, գ.

                                   Դարբնիկ, գ. Դաշտավան, գ. Զորակ, գ.

                                   Խաչփառ, գ. Հայանիստ, գ. Հովտաշատ, գ.

                                   Հովտաշեն, գ. Ղուկասավան, գ. Մարմարաշեն,

                                   գ. Մխչյան, գ. Մրգավետ, գ. Նիզամի, գ. Նոր

                                   Խարբերդ, գ. Նոր Կյուրին, գ. Նորաբաց, գ.

                                   Նորամարգ, գ. Ջրահովիտ, գ. Ջրաշեն,

                                   գ. Ռանչպար, գ. Սայաթ-Նովա, գ. Սիս, գ.

                                   Սիփանիկ

 

   3.         քաղ. Արարատ          քաղ. Արարատ, քաղ. Վեդի, գ. Արալեզ,

                                   գ. Արարատ, գ. Այգավան, գ. Արմաշ, գ.

                                   Ավշար, գ. Բայբուրդ, գ. Գոռավան, գ.

                                   Դաշտաքար, գ. Երասխ, գ. Եղեգնավան, գ.

                                   Զանգակատուն, գ. Լանջառ, գ. Լանջանիստ,

                                   գ. Լուսառատ, գ. Լուսաշող, գ. Նոր ուղի,

                                   գ. Նոր Կյանք, գ. Նոյակերտ, գ. Շաղափ, գ.

                                   Ոսկետափ, գ. Պարույր Սևակ, գ. Սիսավան,

                                   գ. Սուրենավան, գ. Վանաշեն, գ. Վարդաշատ,

                                   գ. Վեդու գինու գործարանին կից, գ.

                                   Տիգրանաշեն, գ. Ուրցալանջ, գ. Ուրցաձոր,

                                   գ. Փոքր Վեդի

 

-------------------------------------------------------------------------

   II         ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

 

   4.         քաղ. Աշտարակ         քաղ. Աշտարակ, գ. Ագարակ, գ. Աղձք,

                                   գ. Անտառուտ, գ. Ավան, գ. Արագածոտն, գ.

                                   Արտաշավան, գ. Արուճ, գ. Բազմաղբյուր, գ.

                                   Բյուրական, գ. Դպրևանք, գ. Երրորդ

                                   սովխոզ, գ. Լեռնարոտ, գ. Լուսաղբյուր, գ.

                                   Խնուսիկ, գ. Կարբի, գ. Կարին, գ. Կոշ, գ.

                                   Ղազարավան, գ. Մուղնի, գ. Նիգատուն,գ. Նոր

                                   Ամանոս, գ. Նոր Եդեսիա, գ. Շամիրամ, գ.

                                   Ոսկեհատ, գ. Ոսկեվազ, գ. Սաղմոսավան, գ.

                                   Սասունիկ, գ. Վերին Սասունիկ, գ. Տեղեր,

                                   գ. Ուշի, գ. Ուջան, գ. Փարպի, գ.

                                   Օհանավան, գ. Օշական, գ. Օրգով

 

   5.         քաղ. Ապարան          քաղ. Ապարան, գ. Ալագյազ, գ. Ամրե Թազա,

                                   գ. Ավշեն, գ. Արա, գ. Արագած, գ.

                                   Ափնագյուղ, գ. Բերքառատ, գ. Գեղադիր, գ.

                                   Գեղաձոր, գ. Գեղարոտ, գ. Դերեկ, գ.

                                   Եղիպատրուշ, գ. Երնջատափ, գ. Թթուջուր,

                                   գ. Լեռնապար, գ. Լուսագյուղ, գ.

                                   Ծաղկահովիտ, գ. Ծաղկաշեն, գ. Ծիլքար, գ.

                                   Հարթավան, գ. Հնաբերդ, գ. Ձորագլուխ, գ.

                                   Մելիքգյուղ, գ. Միրաք, գ. Մուլքի, գ.

                                   Նիգավան, գ. Նորաշեն, գ. Շենավան, գ.

                                   Շենկանի, գ. Չքնաղ, գ. Ջամշլու, գ.

                                   Ջրամբար, գ. Ռյա Թազա, գ. Սանգյառ, գ.

                                   Սարալանջ, գ. Սիփան, գ. Վարդաբլուր, գ.

                                   Վարդենիս, գ. Վարդենուտ, գ. Քուչակ, գ.

                                   Օրթաճյա

 

   6.         քաղ. Թալին           քաղ. Թալին, գ. Ագարակ, գ. Ակունք,

                                   գ. Ավթոնա, գ. Աշնակ, գ. Արագած, գ.

                                   Արեգ, գ. Արտենի, գ. Բայսզ,  գ. Բարոժ,

                                   գ. Գառնահովիտ, գ. Գետափ, գ. Գյալթո, գ.

                                   Դաշտադեմ, գ. Դավթաշեն, գ. Դիան,  գ.

                                   Եղնիկ, գ. Զարինջա, գ. Զովասար, գ. Թլիկ,

                                   գ. Իրինդ, գ. Լուսակն, գ. Ծաղկասար, գ.

                                   Կաթնաղբյուր, գ. Կարմրաշեն, գ.

                                   Կաքավաձոր, գ. Հակկո, գ. Հացաշեն, գ.

                                   Ձորաղբյուր, գ. Ղաբաղթափա, գ. Մաստարա,

                                   գ. Ներքին Բազմաբերդ, գ. Ներքին

                                   Սասունաշեն, գ. Նոր Արթիկ, գ. Շղարշիկ,

                                   գ. Ոսկեթաս, գ. Պարտիզակ, գ. Մորիկ, գ.

                                   Սուսեր, գ. Վերին Բազմաբերդ, գ. Վերին

                                   Սասունաշեն, գ. Ցամաքասար

 

-------------------------------------------------------------------------

 

   III        ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

   7.         քաղ. Արմավիր         քաղ. Արմավիր, քաղ. Մեծամոր, գ. Ակնալիճ,

                                   գ. Ամասիա, գ. Այգեշատ, գ. Արազափ, գ.

                                   Արաքս, գ. Արգավանդ, գ. Արգինա, գ.

                                   Արմավիր, գ. Արտամետ, գ. Արտաշար, գ.

                                   Արևադաշտ, գ. Արևիկ, գ. Բագարան, գ.

                                   Բաղրամյան, գ. Բամբակաշատ, գ. Բերքաշատ,

                                   գ. Գետաշեն, գ. Դալարիկ, գ. Եղեգնուտ, գ.

                                   Երվանդաշատ, գ. Զարթոնք, գ. Ժդանով, գ.

                                   Լենուղի, գ. Լեռնագոգ, գ. Լուկաշին, գ.

                                   Խանջյան, գ. Կողբավան, գ. Հայկավան, գ.

                                   Հացիկ, գ. Հոկտեմբեր, գ. Հուշակերտ, գ.

                                   Ձերժինսկի, գ. Մյասնիկյան, գ. Մրգաշատ,

                                   գ. Նալբանդյան, գ. Նոր Արտագես, գ. Նոր

                                   Արմավիր, գ. Նոր Կեսարիա, գ. Նորապատ, գ.

                                   Նորավան, գ. Շենավան, գ. Շենիկ, գ.

                                   Ջանֆիդա, գ. Ջրաշեն, գ. Սովետական, գ.

                                   Վանանդ, գ. Տալվորիկ, գ. Տանձուտ, գ.

                                   Փշատավան, գ. Քարակերտ

 

   8.         քաղ. Վաղարշապատ      քաղ. Վաղարշապատ, գ. Ակնաշեն, գ. Ամբերդ,

                                   գ. Աղավնատուն, գ. Այգեկ, գ. Այգեշատ, գ.

                                   Ապագա, գ. Առատաշեն, գ. Արագած, գ.

                                   Արաքս, գ. Արշալույս, գ. Արտիմետ, գ.

                                   Արևշատ, գ. Բաղրամյան, գ. Գայ, գ.

                                   Գրիբոյեդով, գ. Դաշտ, գ. Դողս, գ.

                                   Երասխահուն, գ. Թաիրով, գ. Լեռնամերձ, գ.

                                   Լուսագյուղ, գ. Խորոնք, գ. Ծաղկալանջ, գ.

                                   Ծաղկունք, գ. Ծիածան, գ. Հայթաղ, գ.

                                   Հայկաշեն, գ. Հովտամեջ, գ. Մարգարա, գ.

                                   Մեծամոր, գ. Մերձավան, գ. Մրգաստան, գ.

                                   Մուսալեռ, գ. Նորակերտ, գ. Շահումյան, գ.

                                   Շահումյանի թռչնաֆաբրիկա, գ. Ոսկեհատ, գ.

                                   Պտղունք, գ. Ջրառատ, գ. Ջրառատի

                                   թռչնաֆաբրիկա, գ. Սամաղար, գ.

                                   Վարդանաշեն, գ. Տարոնիկ, գ. Փարաքար, գ.

                                   Ֆերիկ

 

-------------------------------------------------------------------------

 

   IY         ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

   9.         քաղ. Գավառ           քաղ. Գավառ, գ. Գանձակ, գ. Գեղարքունիք,

                                   գ. Բերդկունք, գ. Լանջաղբյուր, գ. Լճափ,

                                   գ. Ծաղկաշեն, գ. Ծովազարդ, գ.

                                   Կարմիրգյուղ, գ. Հայրավանք, գ. Նորատուս,

                                   գ. Սարուխան

 

   10.        քաղ. Սևան            քաղ. Սևան,  գ. Գագարին, գ. Գեղամավան,

                                   գ. ԴԴմաշեն, գ. Զովաբեր, գ. Լճաշեն, գ.

                                   Ծաղկունք, գ. Ծովագյուղ, գ. Նորաշեն, գ.

                                   Չկալովկա, գ. Սեմյոնովկա, գ. Վարսեր

 

   11.        քաղ. Ճամբարակ        քաղ. Ճամբարակ, գ. Աղբերք, գ. Այգուտ,

                                   գ. Անտառամեջ, գ. Արծվաշեն, գ. Արտանիշ,

                                   գ. Բարեպատ, գ. Գետիկ, գ. Դպրաբակ, գ.

                                   Դրախտիկ, գ. Ջիլ, գ. Թթուջուր, գ.

                                   Կալավան, գ. Ձորավանք, գ. Մարտունի, գ.

                                   Շորժա, գ. Ջիվիխլու, գ. Վահան

 

   12.        քաղ. Մարտունի        քաղ. Մարտունի, գ. Աստղաձոր, գ.

                                   Արծվանիստ, գ. Գեղահովիտ, գ. Երանոս, գ.

                                   Զոլաքար, գ. Թազագյուղ, գ. Լեռնակերտ, գ.

                                   Լիճք, գ. Ծակքար, գ. Ծովինար, գ.

                                   Ձորագյուղ, գ. Մադինա, գ. Յանըղ, գ.

                                   Ներքին Գետաշեն, գ. Վաղաշեն, գ. Վարդաձոր,

                                   գ. Վարդենիկ, գ. Վերին Գետաշեն

 

   13.        քաղ. Վարդենիս        քաղ. Վարդենիս, գ. Ազատ, գ. Ախպրաձոր,

                                   գ. Ակունք, գ. Աղյոխուշ, գ. Այրք, գ.

                                   Ավազան, գ. Արեգունի, գ. Արփունք, գ.

                                   Գեղամաբակ, գ. Գեղամասար, գ. Գեղաքար, գ.

                                   Դարանակ, գ. Լճավան, գ. Լուսակունք, գ.

                                   Խաչաղբյուր, գ. Ծովակ, գ. Ծափաթաղ, գ.

                                   Կախակն, գ. Կարճաղբյուր, գ. Կութ, գ.

                                   Կուտական, գ. Մաքենիս, գ. Մեծ Մասրիկ, գ.

                                   Ներքին Շորժա, գ. Նորաբակ, գ. Նորակերտ,

                                   գ. Շատջրեք, գ. Շատվան, գ. Ջաղացաձոր, գ.

                                   Սոթք, գ. Վանևան, գ. Վերին Շորժա, գ.

                                   Տորֆավան, գ. Տրետուք, գ. Փամբակ, գ.

                                   Փոքր Մասրիկ

 

-------------------------------------------------------------------------

 

   Y          ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

 

   14.        քաղ. Իջևան           քաղ. Իջևան,  գ. Ազատամուտ, գ.

                                   Ակնաղբյուր, գ. Աճարկուտ, գ. Այգեհովիտ,

                                   գ. Աչաջուր, գ. Բերքաբեր, գ. Գանձաքար,

                                   գ. Գետահովիտ, գ. Դիտավան, գ. Ենոքավան,

                                   գ. Լուսահովիտ, գ. Լուսաձոր, գ.

                                   Խաշթառակ, գ. Ծաղկավան, գ. Կայան, գ.

                                   Կիրանց, գ. Հովք, գ. Սևքար, գ.

                                   Սարիգյուղ, գ. Վազաշեն

 

   15.        քաղ. Դիլիջան         քաղ. Դիլիջան, գ. Աղավնավանք, գ.

                                   Ալաչուխ, գ. Գեղատափ, գ. Գոշ, գ. Թեղուտ,

                                   գ. Խաչարձան, գ. Հաղարծին, գ. Ճերմակավան

 

   16.        քաղ. Նոյեմբերյան     քաղ. Նոյեմբերյան, գ. Այրում, գ. Արճիս,

                                   գ. Բաղանիս, գ. Բագրատաշեն, գ.

                                   Բարեկամավան, գ. Բերդավան, գ. Դեբետավան,

                                   գ. Դեղձավան, գ. Դովեղ, գ. Լճկաձոր, գ.

                                   Կոթի, գ. Կողբ, գ. Հաղթանակ, գ. Ոսկեպար,

                                   գ. Ոսկևան, գ. Պտղավան, գ. Ջուջևան, գ.

                                   Վերին Քյուրփլու

 

   17.        քաղ. Բերդ            քաղ. Բերդ, գ. Այգեձոր, գ. Այգեպար,

                                   գ. Արծվաբերդ, գ. Թովուզ, գ. Իծաքար, գ.

                                   Ծաղկավան, գ. Մոսեսգեղ, գ. Նավուր, գ.

                                   Ներքին Կարմիր աղբյուր, գ. Նորաշեն, գ.

                                   Չինարի, գ. Չինչին, գ. Չորաթան, գ.

                                   Պառավաքար, գ. Վարագավան, գ. Վերին

                                   Կարմիր աղբյուր

 

-------------------------------------------------------------------------

 

   YI         ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

   18.        քաղ. Ալավերդի        քաղ. Ալավերդի, քաղ. Ախթալա, քաղ.

                                   Թումանյան, քաղ. Շամլուղ, գ. Աթան, գ.

                                   Ախթալա, գ. Ակներ, գ. Ահնիձոր, գ. Ամոջ,

                                   գ. Այգեհատ, գ. Առողջարանին կից, գ.

                                   Արդվի, գ. Արևածագ, գ. Աքորի, գ. Բենդիկ,

                                   գ. Դսեղ,  գ. Թեղուտ, գ. Լորուտ, գ.

                                   Ծաթեր, գ. Ծաղկաշատ, գ. Կարմիր Աղեկ, գ.

                                   Կաճաճկուտ, գ. Հագվի, գ. Հաղպատ, գ.

                                   Ճոճկան, գ. Մարց, գ. Մեծ Այրում, գ.

                                   Մղարթ, գ. Շամուտ, գ. Շնող, գ. Նեղոց, գ.

                                   Ջիլիզա, գ. Փոքր Այրում, գ. Քարինջ, գ.

                                   Քարկոփ գ. Քոբեր կայարանի, գ. Օձուն

 

   19.        քաղ. Վանաձոր         քաղ. Վանաձոր, գ. Ազնվաձոր, գ.

                                   Անտառամուտ, գ. Արջուտ, գ. Արջուտ

                                   կայարանին կից, գ. Բազում, գ.

                                   Գազանաբուծական պետ. տնտեսությանը կից,

                                   գ. Գյուլլուդարա, գ. Գուգարք, գ. Դարպաս,

                                   գ. Դեբետ, գ. Եղեգնուտ, գ. Լերմոնտով, գ.

                                   Լեռնապատ, գ. Հալավար, գ. Հայդարլի, գ.

                                   Ձորագետ, գ. Ձորագյուղ, գ. Մարգահովիտ,

                                   գ. Շահումյան, գ. Չկալով, գ. Վահագնաձոր,

                                   գ. Վահագնի, գ. Փամբակ, գ. Փամբակ

                                   կայարանին կից, գ. Քարաբերդ, գ. Քիլիսա,

                                   գ. Ֆիոլետովո

 

   20.        քաղ. Սպիտակ          քաղ. Սպիտակ, գ. Արևաշող,  գ. Գեղասար,

                                   գ. Գոգարան, գ. Լեռնանցք, գ. Լեռնավան,

                                   գ. Լուսաղբյուր, գ. Խնկոյան, գ.

                                   Ծաղկաբեր, գ. Կաթնաջուր, գ. Հարթագյուղ,

                                   գ. Ղուրսալ, գ. Մեծ Պառնի, գ. Նոր

                                   Խաչակապ, գ. Շենավան, գ. Շիրակամուտ, գ.

                                   Ջրաշեն, գ. Սարալանջ, գ. Սարահարթ, գ.

                                   Սարամեջ, գ. Քարաձոր

 

   21.        քաղ. Ստեփանավան      քաղ. Ստեփանավան, գ. Ագարակ, գ. Ամրակից,

                                   գ. Արմանիս, գ. Բովաձոր, գ. Գարգառ, գ.

                                   Գետավան, գ. Գյուլագարակ, գ. Լեջան, գ.

                                   Լոռի բերդ, գ. Կաթնաղբյուր, գ. Կողես, գ.

                                   Կուրթան, գ. Հոբարձ, գ. Հովնանաձոր, գ.

                                   Պրիվոլնոյե, գ. Պուշկինո, գ. Սարատովկա,

                                   գ. Սվերդլով, գ. Վարդաբլուր, գ. Յաղդան,

                                   գ. Ուռուտ, գ. Ուրասար

 

   22.        քաղ. Տաշիր           քաղ. Տաշիր, գ. Ապավեն, գ. Արծնի,

                                   գ. Բլագոդարնոյե, գ. Գոգավան, գ.

                                   Դաշտադեմ, գ. Լեռնահովիտ, գ. Կաթնառատ,

                                   գ. Կրուգլայա շիշկա, գ. Ձյունաշող, գ.

                                   Ձորամուտ, գ. Մեդովկա, գ. Մեծավան, գ.

                                   Մեղվահովիտ, գ. Միխայելովկա, գ.

                                   Նորամուտ, գ. Նորաշեն, գ. Նովոսելցովո,

                                   գ. Պաղաղբյուր, գ. Պետրովկա, գ. Սարչապետ

 

-------------------------------------------------------------------------

 

   YII        ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

   23.        քաղ. Հրազդան         քաղ. Հրազդան, քաղ. Ծաղկաձոր, գ.

                                   Ալափարս, գ. Աղավնաձոր, գ. Արզական, գ.

                                   Արտավազ, գ. Բջնի, գ. Լեռնանիստ, գ.

                                   Կորչլու, գ. Հանքավան, գ. Մարմարիկ, գ.

                                   Մեղրաձոր, գ. Ջրառատ, գ. Սոլակ, գ.

                                   Փյունիկ, գ. Քաղսի

 

   24.        քաղ. Աբովյան         քաղ. Աբովյան, քաղ. Բյուրեղավան, գ.

                                   Ակունք, գ. Առինջ, գ. Արամուս, գ. Արզնի,

                                   գ. Բալահովիտ, գ. Գառնի, գ. Գեղաշեն, գ.

                                   Գեղադիր, գ. Գեղարդ, գ. Գետամեջ, գ.

                                   Գողթ, գ. Զառ, գ. Զովաշեն, գ. Զովք, գ.

                                   Կաթնաղբյուր, գ. Կամարիս, գ. Կապուտան,

                                   գ. Կոտայք, գ. Հատիս, գ. Հացավան, գ.

                                   Ձորաղբյուր, գ. Մայակովսկի, գ. Նոր

                                   գյուղ, գ. Ողջաբերդ, գ. Պտղնի, գ. Ջրվեժ,

                                   գ. Ռադիոկայանին կից, գ. Սևաբերդ, գ.

                                   Վերին Պտղնի

 

   25.        քաղ. Եղվարդ          քաղ. Եղվարդ, քաղ. Նոր Հաճն, գ.

                                   Արագյուղ, գ. Արգել, գ. Բուժական, գ.

                                   Զովունի, գ. Մրգաշեն, գ. Նոր Արտամետ, գ.

                                   Նոր Գեղի, գ. Նոր Երզնկա, գ. Պռոշյան, գ.

                                   Սարալանջ, գ. Քանաքեռավան, գ. Քասախ

 

   26.        քաղ. Չարենցավան      քաղ. Չարենցավան, գ. Թեղենիք, գ.

                                   Կարենիս, գ. Նուռնուս, գ. Ջրաբեր, գ.

                                   Քարաշամբ, գ. Ֆանտան

 

-------------------------------------------------------------------------

 

   YIII       ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

   27.        քաղ. Գորիս           քաղ. Գորիս, գ. Արավուս, գ. Աղբուլլադ,

                                   գ. Բարձրավան, գ. Բռուն, գ. Խոզնավար, գ.

                                   Խոտ, գ. Խնածախ, գ. Խնձորեսկ, գ.

                                   Կոռնիձոր, գ. Հալիձոր, գ. Հարթաշեն, գ.

                                   Հարժիս, գ. Ղուրդղուլլաղ, գ. Ներքին

                                   Խնձորեսկ, գ. Շինուհայր, գ. Շուռնուխ, գ.

                                   Որոտան, գ. Սվարանց, գ. Վաղատուր, գ.

                                   Վերիշեն, գ. Տաթև, գ. Տանձատափ, գ. Տեղ,

                                   գ. Փայտամշակման գործ. կից, գ. Քաշունի,

                                   գ. Քարահունջ, գ. Քարաշեն

 

   28.        քաղ. Կապան           քաղ. Կապան, քաղ. Քաջարան, գ. Ագարակ,

                                   գ. Աղվանի, գ. Անտառաշատ, գ. Աջաբաջ, գ.

                                   Առաջաձոր, գ. Արծվանիկ, գ. Գեղանուշ, գ.

                                   Գեղավանք, գ. Գեղի, գ. Գոմարան, գ.

                                   ԴավիթԲեկ, գ. Դիցմայրի, գ. Դովրուս, գ.

                                   Եղեգ, գ. Եղվարդ, գ. Լեռնաձոր, գ. Խալաջ,

                                   գ. Խդրանց, գ. Խորձոր, գ. Ծավ, գ.

                                   Կաղնուտ, գ. Կավճուտ, գ. Կարդ, գ.

                                   Հաջաթին, գ. Չորաստան, գ. Ղարաչիման, գ.

                                   Ղարատղա, գ. Ղովշուտ, գ. Ճակատեն, գ.

                                   Մուսալլամ, գ. Ներքին Գյոդակլու, գ.

                                   Ներքին Գիրաթաղ, գ. Ներքին Խոտանան, գ.

                                   Ներքին Հանդ, գ. Նորաշենիկ, գ. Շիկահող,

                                   գ. Շիշկերտ, գ. Շրվենանց, գ. Չափնի, գ.

                                   Չայքենդ, գ. Սզնակ, գ. Սյունիք, գ.

                                   Սրաշեն, գ. Սևքար, գ. Վերին Գիրաթաղ, գ.

                                   Վերին Գյոդակլու, գ. Վերին Խոտանան, գ.

                                   Տանձավեր, գ. Ուժանիս, գ. Քաջարան, գ.

                                   Քիրս, գ. Քյուրուտ, գ. Փայահան, գ.

                                   Փիրլու, գ. Օխտար

 

   29.        քաղ. Սիսիան          քաղ. Սիսիան, քաղ. Դաստակերտ, գ.

                                   Ախլաթյան, գ. Աղիտու, գ. Անգեղակոթ, գ.

                                   Աշոտավան, գ. Արևիս, գ. Բալաք, գ.

                                   Բնունիս, գ. Բռնակոթ, գ. Գետաթաղ, գ.

                                   Գորայք, գ. Դարբաս, գ. Թանահատ, գ.

                                   Թասիկ, գ. Լծեն, գ. Լոր, գ. Ծղուկ, գ.

                                   Հացավան, գ. Ղզլջուղ, գ. Մուցք, գ.

                                   Նորավան, գ. Շաղատ, գ. Շամբ, գ. Շաքի, գ.

                                   Շենաթաղ, գ. Որոտան, գ. Սալվարդ, գ.

                                   Սառնակունք, գ. Սպանդարյան, գ. Սոֆլու,

                                   գ. Վաղատին, գ. Տոլորս, գ. Տորունիք, գ.

                                   Ցղունի, գ. Ույծ

 

   30.        քաղ. Մեղրի           քաղ. Մեղրի, քաղ. Ագարակ, գ. Այգեձոր,

                                   գ. Ալդարա, գ. Գուդեմնիս, գ. Լեհվազ, գ.

                                   Շվանիձոր, գ. Լիճք, գ. Կարճևան, գ.

                                   Կուրիս, գ. Մարալզամի, գ. Նյուվադի, գ.

                                   Վահրավար, գ. Վարդանիձոր, գ. Տաշտուն

 

-------------------------------------------------------------------------

 

   IX         ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

   31.        քաղ. Վայք            քաղ. Վայք, գ. Ազատեկ, գ. Ախտա, գ. Արին,

                                   գ. Արտավան, գ. Բարձրունի, գ. Գոմք, գ.

                                   Զառիթափ, գ. Զեդեա, գ. Խնձորուտ, գ.

                                   Կապույտ, գ. Կարմրաշեն, գ. Հերհեր, գ.

                                   Հորադիս, գ. Մարտիրոս, գ. Նոր Ազնաբերդ,

                                   գ. Սարավան, գ. Սերս, գ. Ուղեձոր, գ. Փոռ

 

   32.        քաղ. Ջերմուկ         քաղ. Ջերմուկ, գ. Գնդեվազ, գ. Կեչուտ

 

   33.        քաղ. Եղեգնաձոր       քաղ. Եղեգնաձոր, գ. Ագարակաձոր, գ.

                                   Աղավնաձոր, գ. Աղնջաձոր, գ. Ամաղու, գ.

                                   Արատես, գ. Արենի, գ. Արտաբույնք, գ.

                                   Արփի, գ. Գետափ, գ. Գլաձոր, գ.

                                   Գետիկվանք, գ. Գնիշիկ, գ. Գողթանիկ, գ.

                                   Ելփին, գ. Եղեգիս, գ. Թառաթումբ, գ.

                                   Խաչիկ, գ. Կալասար, գ. Հերմոն, գ.

                                   Հորբատեղ, գ. Հորս, գ. Մալիշկա, գ.

                                   Մոզրով, գ. Շատին, գ. Չիվա, գ. Ռինդ, գ.

                                   Սալլի, գ. Սևաժայռ, գ. Վարդահովիտ, գ.

                                   Վերնաշեն, գ. Քարագլուխ

 

-------------------------------------------------------------------------

 

   X          ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

   34.        քաղ. Գյումրի         քաղ. Գյումրի, գ. Ազատան, գ. Ախուրյան,

                                   գ. Ախուրյան կայարանի, գ. Ախուրիկ, գ.

                                   Այգեբաց, գ. Առափի, գ. Արևիկ, գ.

                                   Բայանդուր, գ. Բենիամին, գ. Գետք, գ.

                                   Երազգավորս, գ. Լեռնուտ, գ. Կամո, գ.

                                   Կապս, գ. Կառնուտ, գ. Կարմրաքար, գ.

                                   Կրաշեն, գ. Հայկավան, գ. Հացիկ,  գ.

                                   Հովիտ, գ. Հովունի, գ. Ղարիբջանյան, գ.

                                   Մայիսյան, գ. Մայիսյան կայարանի, գ.

                                   Մարմաշեն, գ. Մեծ Սարիար, գ.

                                   Մուսայելյան, գ. Շիրակ, գ. Ոսկեհասկ, գ.

                                   Ջաջուռ, գ. Ջաջուռ կայարանին կից, գ.

                                   Ջրառատ, գ. Վահրամաբերդ, գ. Փոքրաշեն, գ.

                                   Քեթի

 

   35.        քաղ. Արթիկ           քաղ. Արթիկ, քաղ. Մարալիկ, գ. Աղին,

                                   գ. Աղին կայարանի, գ. Անի կայարանի, գ.

                                   Անիպեմզա, գ. Անուշավան, գ. Արևշատ, գ.

                                   Բագրավան, գ. Բարձրաշեն, գ. Գեղանիստ, գ.

                                   Գետափ, գ. Գուսանագյուղ, գ. Իսահակյան,

                                   գ. Լանջիկ, գ. Լեռնակերտ, գ. Լուսակերտ,

                                   գ. Լուսաղբյուր, գ. Խարկով, գ. Հայկաձոր,

                                   գ. Հայկասար, գ. Հայրենյաց, գ. Հառիճ,

                                   գ. Հոռոմ, գ. Հովտաշեն, գ. Ձիթհանքով, գ.

                                   Ձորակապ, գ. Մեծ Մանթաշ, գ. Մեղրաշեն, գ.

                                   Նահապետավան, գ. Նոր Կյանք, գ.

                                   Շիրակավան, գ. Պեմզաշեն, գ. Ջրափի, գ.

                                   Սառնաղբյուր, գ. Սարալանջ, գ. Սարակապ,

                                   գ. Սարատակ, գ. Սպանդարյան, գ. Վարդաքար,

                                   գ. Տուֆաշեն, գ. Փանիկ, գ. Փոքր Մանթաշ,

                                   գ. Քարաբերդ

 

   36.        քաղ. Աշոցք           գ. Աշոցք, գ. Արփենի, գ. Բաշգյուղ,

                                   գ. Բավրա, գ. Գոգհովիտ, գ. Զույգաղբյուր,

                                   գ. Թավշուտ, գ. Թորոսգյուղ, գ.

                                   Լեռնագյուղ, գ. Կարմրավան, գ. Կաքավասար,

                                   գ. Կրասար, գ. Հարթաշեն, գ. Ձորաշեն, գ.

                                   Ղազանչի, գ. Մեծ Սեպասար, գ. Մուսայելյան,

                                   գ. Սալուտ, գ. Սարագյուղ, գ. Սարապատ, գ.

                                   Սիզավետ, գ. Վարդաղբյուր, գ. Ցողամարգ,

                                   գ. Փոքր Սարիար, գ. Փոքր Սեպասար

 

   37.        քաղ. Ամասիա          գ. Ամասիա, գ. Ալվար, գ. Արավետ,

                                   գ. Արդենիս, գ. Արեգնադեմ, գ. Աղվորիկ,

                                   գ. Բանդիվան, գ. Բերդաշեն, գ. Գառնառիճ,

                                   գ. Գյուլլիբուլաղ, գ. Գտաշեն, գ. Դարիկ,

                                   գ. Եղնաջուր, գ. Երիզակ, գ. Զարիշատ, գ.

                                   Զորակերտ, գ. Լորասար, գ. Ծաղկուտ, գ.

                                   Կամխուտ, գ. Հողմիկ, գ. Հովտուն, գ.

                                   Մեղրաշատ, գ. Շաղիկ, գ. Ողջի, գ. Պաղակն,

                                   գ. Ջրաձոր

 

-------------------------------------------------------------------------

 

   XI         ԵՐԵՎԱՆ

 

   38.        Աջափնյակ             Աջափնյակ թաղամաս, Դավիթաշեն թաղամաս

 

   39.        Արաբկիր              Արաբկիր թաղամաս

 

   40.        Էրեբունի             Էրեբունի թաղամաս, Նուբարաշեն թաղամաս

 

   41.        Կենտրոն              Կենտրոն թաղամաս, Նորք-Մարաշ թաղամաս

 

   42.        Մալաթիա-Սեբաստիա     Մալաթիա-Սեբաստիա թաղամաս

 

   43.        Նոր Նորք             Նոր Նորք թաղամաս

 

   44.        Շենգավիթ             Շենգավիթ թաղամաս

 

   45.        Ավան                 Ավան թաղամաս, Քանաքեռ-Զեյթուն թաղամաս

 

   46.        Կենտրոնական          քաղ. Երևան

 

գանձապետարանի

 

գործառնական

 

բաժանմունք

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.09.1996
N 533
Որոշում