Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱ ...

 

03.10.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1569-Ն

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի.

2) բազային տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի.

3) թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.04.2025 թիվ 388-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.04.2025 թիվ 388-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1569-Ն որոշման

 

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

(վերնագիրը փոփ. 03.04.2025 թիվ 388-Ն որոշում)

 

1. Բազային տարածական տվյալները համընդհանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ են: Բազային տարածական տվյալների խումբը բաղկացած է` կադաստրային, տեղագրական և օդատիեզերական լուսանկարահանման տարածական տվյալներից:

2. Կադաստրային տարածական տվյալը ներառում է` վարչական սահմաններ (մարզ, համայնք, բնակավայր, վարչական շրջան), անշարժ գույք (շենք-շինություն, հողամաս, կադաստրային թաղամաս), գնահատում (տարածագնահատման գոտիականություն, գնահատման շրջան, գնահատման խումբ), իրավունք (սեփականության իրավունքի սուբյեկտ, սերվիտուտ, վարձակալություն (ենթավարձակալություն)), հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք) և հասցե քարտեզագրական շերտերի խմբերը:

3. Տեղագրական տարածական տվյալը ներառում է` ռելիեֆ (հորիզոնականներ, ռելիեֆի թվային մոդել, լեռնագագաթներ), մակերևութային ջրեր (գետային ցանց, լճեր, ջրամբարներ), ճանապարհատրանսպորտային ցանց (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ), պլանաբարձունքային հիմք (պիկետներ, պլանային հիմք, բարձունքային հիմք) և աշխարհագրական անվանում քարտեզագրական շերտերի խմբերը:

(3-րդ կետը փոփ. 03.04.2025 թիվ 388-Ն որոշում)

4. Օդատիեզերական լուսանկարահանման տարածական տվյալը ներառում է` օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարների) ծածկույթ, մոզաիկ տարր քարտեզագրական շերտերը:

5. Թեմատիկ տարածական տվյալներն իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական և այլն) են: Թեմատիկ տարածական տվյալների խմբում ներառվում են տարբեր ոլորտների կառավարման ներքո գտնվող տարածական օբյեկտների և ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական շերտերը: Թեմատիկ տարածական տվյալների խումբը ներառում է հատուկ պահպանվող տարածքների, բնական աղետների, գյուղատնտեսության, կլիմայի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի աղտոտվածության և մոնիթորինգի, անտառների, երկրաբանության, արտադրության, կենդանական և բուսական տեսակների տարածման, պատմամշակութային հուշարձանների, ջրագրության, տրանսպորտային ցանցի, հողերի աշխարհագրության, ինչպես նաև այլ ոլորտների վերաբերյալ տարածական տվյալներ:

(5-րդ կետը փոփ. 17.09.2026 թիվ 1355-Ն որոշում)

6. Թեմատիկ խմբերում ներկայացված տարածական (քարտեզագրական) շերտերը և հատկանիշները նվազագույն են: Ոլորտային կադաստրի լիազոր մարմինները, իրենց կարիքներից և անհրաժեշտությունից ելնելով, կարող են ավելացնել նաև թեմատիկ խմբերին պատկանող այլ քարտեզագրական շերտեր և հատկանիշներ:

7. Թեմատիկ խմբերի մեջ ներառված տարածական տվյալների վարման պատասխանատվությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշմամբ հաստատված` Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի 3.1-ին բաժնի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան, կրում են ոլորտային կադաստրների լիազոր մարմինները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1569-Ն որոշման

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԲԱԶԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ

 

I. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

 

ԳԼՈՒԽ 1. «ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. «Վարչական սահմաններ» բազային խմբի տարածական տվյալները հանդիսանում են տարածական հիմք այլ ոլորտներին վերաբերող թեմատիկ տարածական տվյալները կապակցելու կամ ներկայացնելու համար:

2. «Վարչական սահմաններ» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` արդյունավետ կառավարում, քարտեզագրում, մոդելավորում իրականացնելու համար:

3. Վարչական սահմաններին վերաբերող տվյալների հիմնական առանձնահատկություններն են.

1) Պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:

2) Տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում:

3) Տեղեկատվությունն իրենից ներկայացնում է կառուցվածք, որը ժամանակի ընթացքում համեմատաբար կայուն է:

4) Հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի մի մաս` տվյալները կարող են կիրառվել այլ տարածական տվյալների հետ:

4. «Վարչական սահմաններ» բազային խմբի տարածական տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:

5. Վարչական միավորները, կառավարման նպատակով բաժանված, վարչական սահմաններով առանձնացված տարածքներ են, որտեղ պետությունն ունի և (կամ) իրականացնում է տեղական, մարզային և ազգային մակարդակներում կառավարման լիազորված իրավունքներ: Վարչական սահմանների տարածական տվյալների շերտերը հիմնականում կիրառվում են.

1) որոնման նպատակով-մուտքագրված անվան կամ կոդի հիման վրա այլ տարածական տվյալների որոնում/ֆիլտրում,

2) տեղեկատվության կապակցման նպատակով-թեմատիկ տեղեկատվությունը արագ և համեմատելի կերպով միմյանց հետ կապակցել/հրապարակել,

3) իրավասու մարմիններին գտնելու նպատակով-օրինակ աղետների դեպքում, շրջակա միջավայրի պաշտպանության համար և այլն,

4) հիմք են հանդիսանում սահմանների վրա հիմնված վերլուծությունների և մոդելների համար:

6. Վարչատարածքային բաժանումն ունի հիերարխիկ կառուցվածք, որտեղ ամենացածր մակարդակի միավորները ձևավորում են ավելի բարձր մակարդակի միավորներ, որոնք կազմում են այլ, ավելի բարձր մակարդակի միավորներ: Յուրաքանչյուր վարչական միավոր ունի եզակի նույնականացուցիչ, նկարագրվում է իր աշխարհագրական անվանումով, գտնվելու վայրով, կադաստրային կոդով և երկրի վարչական կառուցվածքում հիերարխիկ մակարդակով:

7. «Վարչական սահմաններ» տարածական տվյալների խմբի մեջ ներառված օբյեկտները ներկայացված են պոլիգոնային տեսքով: Այդ տվյալները ներկայացված են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերով.

1) Մարզի սահման

2) Համայնքի սահման

3) Բնակավայրի սահման

4) Վարչական շրջանի սահման:

8. Մարզի սահման - Մարզը հանդես է գալիս որպես վարչատարածքային միավոր, որը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից: «Մարզի սահման» տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 1):

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս մարզին տրված աշխարհագրական անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

3) Մարզկենտրոն (Marz_Center) ներկայացվում է տվյալ մարզի վարչական կենտրոնի անվանումը:

4) Մարզի ծածկագիր (Marz_Code) նշվում է մարզի կադաստրային ծածկագիրը, որը կազմվում է երկնիշ թվերից և սկսվում է 02-ից:

5) Մակերես (Area)

 

Աղյուսակ 1. Մարզի սահման շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)          |Տվյալի տեսակ (Data type)       |

|_____________________________________|_______________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)        |Integer(10)                    |

|_____________________________________|_______________________________|

|Մարզի անվանում (Name of the region)  |VarChar (15)                   |

|_____________________________________|_______________________________|

|Մարզկենտրոն (Marz_center)            |VarChar (10)                   |

|_____________________________________|_______________________________|

|Մարզի ծածկագիր (Marz_Code)           |VarChar (10)                   |

|_____________________________________|_______________________________|

|Մակերես (Area)                       |Double(6)                      |

._____________________________________________________________________.

 

9. Համայնքի սահման - Համայնքները ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են, որոնց մեջ ներառված են բնակավայրեր` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, իսկ Երևան համայնքի դեպքում` վարչական միավորներ: Մեկից ավելի բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք: Համայնքներին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 2).

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Համայնքի անվանում (Community_Name) նշվում է համայնքի անվանումը, որը սահմանված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

3) Համայնքի ծածկագիր (Community_Code) նշվում է համայնքային կենտրոն հանդիսացող բնակավայրի կադաստրային ծածկագիրը, իսկ Երևան քաղաքային համայնքի դեպքում` 01 կադաստրային ծածկագիրը:

4) Մակերես (Area)

5) Բնակավայրի անվանում (Settlement_Name) ներկայացվում են համայնքում ընդգրկված բնակավայրերի անվանումները, իսկ Երևան համայնքի դեպքում` վարչական շրջանների անվանումները, որոնք սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

6) Սկզբի ամսաթիվ (Start_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ համայնքին վերաբերող տվյալի մուտքագրման ամսաթիվը:

7) Վերջին ամսաթիվ (End_Date) ցույց է տալիս տվյալների բազայում տվյալ համայնքին վերաբերող տվյալի հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:

8) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ համայնքը:

 

Աղյուսակ 2. ՀՀ համայնքներ շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)            |Տվյալի տեսակ (Data type)     |

|_______________________________________|_____________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)          |Integer(10)                  |

|_______________________________________|_____________________________|

|Համայնքի անվանում                      |VarChar (50)                 |

|(Community_Name)                       |                             |

|_______________________________________|_____________________________|

|Համայնքի ծածկագիր                      |VarChar (15)                 |

|(Community_Code)                       |                             |

|_______________________________________|_____________________________|

|Մակերես (Area)                         |Double(6)                    |

|_______________________________________|_____________________________|

|Բնակավայրի անվանում                    |VarChar (50)                 |

|(Settlement_Name)                      |                             |

|_______________________________________|_____________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)             |Date                         |

|_______________________________________|_____________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)              |Date                         |

|_______________________________________|_____________________________|

|Մարզի անվանում (Name of the region)    |VarChar (15)                 |

._____________________________________________________________________.

 

10. Բնակավայրի սահման - Բնակավայրը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր է: Առանձնացնում են քաղաքային և գյուղական բնակավայրեր: Բնակավայրերին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 4):

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Բնակավայրի անվանում (Settlement_Name) ցույց է տալիս բնակավայրի ներկայիս անվանումը:

3) Հին անվանում (Old_Name) ցույց է տալիս բնակավայրի նախկին անվանումը:

4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code) - բնակավայրի ծածկագիրն է, կազմվում է եռանիշ թվերից և սկսվում է 001-ից,

5) Բնակավայրի տեսակ (Settlement_Type) ցույց է տալիս բնակավայրի տեսակը` քաղաքային, գյուղական:

6) Մակերես (Area)

7) Սկզբի ամսաթիվ (Start_Date)

8) Վերջի ամսաթիվ (End_Date)

9) Մարզի անվանում (Name of the region) ցույց է տալիս այն մարզի անվանումը որտեղ գտնվում է տվյալ բնակավայրը:

10) Համայնքի անվանում (Community_Name) ցույց է տալիս այն համայնքի անվանումը, որտեղ գտնվում է տվյալ բնակավայրը:

 

Աղյուսակ 4. ՀՀ բնակավայրեր շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)            |Տվյալի տեսակ (Data type)     |

|_______________________________________|_____________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)          |Integer(10)                  |

|_______________________________________|_____________________________|

|Բնակավայրի անվանում                    |VarChar (50)                 |

|(Settlement_Name)                      |                             |

|_______________________________________|_____________________________|

|Հին անվանում (Old_Name)                |VarChar (50)                 |

|_______________________________________|_____________________________|

|Բնակավայրի ծածկագիր                    |VarChar (15)                 |

|(Settlement_Code)                      |                             |

|_______________________________________|_____________________________|

|Բնակավայրի տեսակ                       |VarChar (10)                 |

|(Settlement_Type)                      |                             |

|_______________________________________|_____________________________|

|Մակերես (Area)                         |Double(6)                    |

|_______________________________________|_____________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)             |Date                         |

|_______________________________________|_____________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)              |Date                         |

|_______________________________________|_____________________________|

|Մարզի անվանում (Name of the region)    |VarChar (15)                 |

|_______________________________________|_____________________________|

|Համայնքի անվանում (Community_Name)     |VarChar (15)                 |

._____________________________________________________________________.

 

11. Վարչական շրջան - վարչական շրջանը բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջականություն կազմող և այլ վարչական շրջաններից տարանջատված տարածքային միավոր է: Վարչական շրջանին վերաբերող տարածական շերտը ներկայացված է պոլիգոնային տեսքով` հետևյալ հատկանիշներով (աղ. 3).

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Վարչական շրջանի անվանում (Administrative_region_Name)

3) Վարչական շրջանի ծածկագիր (Administrative_region_Code)

4) Մակերես (Area)

5) Սկզբի ամսաթիվ (Start_Date)

6) Վերջին ամսաթիվ (End_Date)

7) Համայնքի անվանում (Community_Name)

 

Աղյուսակ 3. ՀՀ վարչական շրջաններ շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)            |Տվյալի տեսակ (Data type)     |

|_______________________________________|_____________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)          |Integer(10)                  |

|_______________________________________|_____________________________|

|Վարչական շրջանի անվանում               |VarChar (50)                 |

|(Administrative_region_Name)           |                             |

|_______________________________________|_____________________________|

|Վարչական շրջանի ծածկագիր               |VarChar (15)                 |

|(Administrative_region_Code            |                             |

|_______________________________________|_____________________________|

|Մակերես (Area)                         |Double(6)                    |

|_______________________________________|_____________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)             |Date                         |

|_______________________________________|_____________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)              |Date                         |

|_______________________________________|_____________________________|

|Համայնքի անվանում                      |VarChar (50)                 |

|(Community_Name)                       |                             |

._____________________________________________________________________.

 

8) Տվյալները պետք է համապատասխանեն հետևյալ տոպոլոգիական կանոններին.

ա. պետք է բացառվեն կից վարչական միավորների սահմանների վերադրման, միմյանց հետ հատման դեպքերը.

բ. կից վարչական միավորների միջև չպետք է լինեն բացթողումներ (gaps): Երկրաչափական անհամապատասխանությունների պատճառով վարչական միավորների միջև չնախատեսված բացերն սկզբունքորեն չեն թույլատրվում: Հարևան վարչական ստորաբաժանումների սահմանները պետք է ունենան նույն կոորդինատները.

գ. վարչական միավորների սահմանային գիծը պետք է համապատասխանի այդ վարչական միավորի սահմանները ներկայացնող այլ միավորների սահմաններին:

 

ԳԼՈՒԽ 2. «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

12. «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալները համարվում են ռեֆերենց: Այսինքն` դրանք այնպիսի տվյալներ են, որոնք հանդիսանում են տարածական հիմք այլ ոլորտներին վերաբերող թեմատիկ տարածական տվյալներ կապակցելու կամ ներկայացնելու համար: «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալները դիտարկվում են քարտեզագրական տեսանկյունից: Հատկանշական է, որ անշարժ գույքին վերաբերող տեղեկատվությունը պետք է ներկայացվի միասնական տվյալների բազա միայն այն դեպքում, երբ դրանք արդեն ներկայացված են կադաստրային ռեգիստրի էլեկտրոնային բազայում (օրինակ` բաժանվող կամ միավորվող գույքի դեպքում փոփոխությունը ներկայացվում է միայն գույքի հաստատումից, վավերացումից ու գրանցումից հետո): Անշարժ գույքը երկրի մակերևույթի (հող կամ ջուր) հնարավորինս առանձնացված տարածքներ են, որոնց նկատմամբ առկա են որոշակի իրավունքներ, որոնք սահմանվում են օրենսդրությամբ: Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության: «Անշարժ գույք» տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի ստեղծման հիմնական նպատակը միասնական տեղեկատվական հենքի ստեղծումն է` միասնական պետական ռազմավարություն, արդյունավետ կառավարում, քարտեզագրում և մոդելավորում իրականացնելու համար:

13. «Անշարժ գույք» տարածական տվյալների հիմնական առանձնահատկություններն են`

1) պարունակում են հանրային հատվածի համար հետաքրքրություն ներկայացնող տարածական տեղեկատվություն.

2) տեղեկատվությունը կիրառելի է կառավարման բոլոր մակարդակներում.

3) «Անշարժ գույք» տարածական տվյալների օգտագործողներ են հանդիսանում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:

14. «Անշարժ գույք» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը`

1) շենք-շինություն.

2) հողամաս.

3) կադաստրային թաղամաս:

15. Շենք-շինություն շերտը համարվում է առանցքային կարևորություն ունեցող շերտերից մեկը, քանի որ մի կողմից, շենքերն այն վայրերն են, որտեղ մարդիկ ապրում են, աշխատում և ծախսում են իրենց ժամանակի մեծ մասը, որտեղ նրանք պետք է ունենան կենսապահովման լավ պայմաններ, պաշտպանված լինեն ռիսկերից (ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլն), աղտոտիչներից (աղմուկ, օդի աղտոտում և այլն): Մյուս կողմից էլ, շենքերը և նրանց բնակիչները բնական ռեսուրսներ սպառող են հանդիսանում (ջեռուցում, հող, տրանսպորտ, շինարարական նյութեր և այլն), հետևաբար, անհրաժեշտ է խթանել և վերահսկել քաղաքների տարածումը և նպաստել ավելի կայուն շինարարությանը: Շենք-շինություններն իրենց պատմական կամ ճարտարապետական հետաքրքրության պատճառով կարող են նաև հատուկ պահպանվող օբյեկտներ լինել:

1) Շենք-շինությունները բնական կամ արհեստական նյութերից, երկրի վրա, ստորերկրյա կամ վերերկրյա կառուցված ծավալային, հարթային կամ գծային շինարարական համակարգ են` կազմված կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից և նախատեսված բնակվելու կամ ժամանակավոր գտնվելու, տարբեր աշխատանքային ու արտադրական պրոցեսներ կատարելու (կախված ֆունկցիոնալ նշանակությունից), նյութերի, շինվածքների ու սարքավորումների տեղադրման կամ պահեստավորման, մարդկանց ու բեռների տեղափոխման, պաշտպանական և այլ նպատակների համար:

2) Ըստ նպատակային նշանակության` շենք-շինությունները դասակարգվում են հետևյալ 3 խմբերի`

ա. Բնակելի,

բ. Հասարակական,

գ. Արտադրական:

3) Բնակելի նպատակային նշանակության շենք-շինությունները, ըստ գործառնական նշանակության լինում են`

ա. Անհատական բնակելի տուն` առանձնատուն, այգետնակ (ամառանոց),

բ. Օժանդակ և տնտեսական շինություն` անասնաշենք, հացատուն, խորդանոց, մարագ, ցախատուն, անհատական օգտագործման ավտոտնակ, շվաքարան, ջերմոց, մառան, լողավազան, ջրավազան, պարիսպ և այլ բնակելի կառույց,

գ. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենք,

դ. Ավտոտնակ` ավտոկայանատեղի, ավտոհանգրվան,

ե. Հանրակացարան:

4) Հասարակական նպատակային նշանակության շենք-շինությունները, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են.

ա. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, գիտական, գիտահետազոտական, կրթական, ուսումնական, նախադպրոցական, հանրակրթական, ուսումնարան, միջին մասնագիտական, բարձրագույն, լրացուցիչ կրթության, արտադպրոցական դաստիարակության, ուսանողական հանրակացարան և այլ գիտակրթական շինություն),

բ. Առողջապահության, սոցիալական ապահովության շենք և շինություն` հիվանդանոց, պոլիկլինիկա, հոսպիտալ, ամբուլատորիա, շտապ բժշկական օգնության կայան, ծննդատուն, կաթնային խոհանոց, դեղատուն, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, առողջապահական գործակալություն, վերականգնողական կենտրոն, դիագնոստիկ կենտրոն, առողջարան, առողջարանային դպրոցական ճամբար, մանկատուն, ծերանոց, պրոֆիլակտորիա և այլ առողջապահական ու սոցիալական շինություն,

գ. Սպորտի, հանգստի և ժամանցի շենք և շինություն` մարմնակրթական կենտրոն, սպորտային կենտրոն, մարզադաշտ, ձիարշավարան, կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, թենիսի կորտ, լողավազան, ավտոդրոմ, հրաձգարան, սպորտային դահլիճ, հանգստյան տուն, հանգստի բազա, երիտասարդական ճամբար, հյուրանոց, զբոսաշրջային բազա, մոթել, քեմփինգների գիշերային ակումբ, ատրակցիոն խաղերի դահլիճ, ավտոմատ խաղերի դահլիճ, խաղատուն և այլ սպորտի, հանգստի ու ժամանցի շինություն,

դ. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ` գրադարան, թանգարան, ցուցասրահ, պատկերասրահ, ակումբ, մշակույթի տուն, թատրոն, հանգստի կենտրոն, կինոթատրոն, համերգային համալիր, մարզահամերգային համալիր, կրկեսների, արվեստանոց և այլ մշակութային շինություն,

ե. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ` խանութ, կրպակ, շուկա, տոնավաճառ, ռեստորան, բար, ճաշարան, սրճարան, ավտոլցավորման կայան, գազալցման կայան, ավտոտեխսպասարկման կայան, հանրային ավտոկայանատեղի, վերանորոգման կետ, լուսանկարչատուն, քիմիական մաքրման կետ, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահ, վարսավիրանոց, լվացքատուն, երկրորդական հումքի ընդունման կետ, ներկատուն և այլ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման,

զ. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ` հարսանյաց տուն, սգո սրահ, գերեզմանատուն, բաղնիք, սաունա, հասարակական զուգարան և այլ կոմունալ տնտեսության,

է. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ` պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկ, հասարակական կազմակերպություն, դրամատուն, բանկ, տարբեր տեսակի գրասենյակներ, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակ, տարբեր տեսակի գործակալություններ, կապի բաժանմունք, ավտոկայան, օդանավակայան, երկաթուղային կայարան, ուղևորների սպասարկման գրասենյակ, տրանսպորտային գործակալություն, տոմսերի իրացման կետ, հրշեջ կայան, լրատվական կենտրոն, արխիվ, ապահովագրության հիմնարկ, դեսպանություն, հյուպատոսություն, միջազգային կազմակերպություն, հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, ավտոմատ հեռախոսակայան, քրեակատարողական հիմնարկ, զորամաս և այլ վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի,

ը. Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ` եկեղեցի, վանք, տաճար և այլ կրոնական, պաշտամունքային,

թ. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ` ապաստարան, հակաճառագայթային թաքստոց և այլ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական:

16. Արտադրական նշանակության շենքերը և շինությունները, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`

1) Արդյունաբերական` գործարան, ֆաբրիկա, լվացքատուն, էլեկտրակայան, ենթակայան, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույց, ձկնաբուծարան, ձկնաբուծական լիճ, արհեստանոց, տարբեր տեսակի արտադրամասեր, կոմբինատ, լեռնահանքային արտադրություն, շինարարական կազմակերպություն, մեծածախ բազա, տպարան, պահեստ, գիտաարտադրական կազմակերպություն, հանքարդյունաբերական, պոմպակայան, կարգավորիչ ջրամբար, մաքրման կայան, հիդրոտեխնիկական կառույց, կաթսայատուն, ավտոպարկ, դեպո և այլ արդյունաբերական շինություն.

2) Գյուղատնտեսական` անասնաշենք, թռչնանոց, ջերմոց, դեզանոց, չորանոց, սիլոսի հոր, պահեստ, անասնաբուժական կայան, արհեստական սերմնավորման կայան, սառնարանային տնտեսություն, կերախոհանոց, սերմնաբուծական կայան, թռչնաբուծական կայան, անասնաբուծական կայան, տնկարկային տնտեսություն, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկ, գյուղատնտեսական մթերքների մթերման կետ և այլ գյուղատնտեսական շինություն:

17. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես: Շենք-շինություններին վերաբերող տարածական տվյալների բազան ծառայում է մի քանի ընդհանուր նպատակների` տեղանքի մասին ընդհանուր պատկերացում կազմելու, տեղանքում կողմնորոշվելու, շենք-շինությունների հետ կապված բազային քարտեզներ, որոշակի մոդելներ ստեղծելու, տարածական պլանավորման և կառավարման, զարգացման ծրագրերի մշակման: Այս թեմային վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային տեսքով և հետևյալ հատկանիշներով`

1) Արտաքին նույնականացուցիչ (Id) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչը պատասխանատուի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով: Այս նույնականացուցչի հիմնական նպատակը տարբեր աղբյուրների և շենք-շինությունների միջև կապ ապահովելն է (օրինակ` կադաստրի ռեգիստրի էլեկտրոնային բազայի հետ կապ, որտեղից կարելի է գտնել տեղեկատվություն սեփականատիրոջ, վարձատուի, գնահատման և այլնի մասին).

2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) - այն թվերի համակցություն է, որը տրվում է անշարժ գույքի միավորին կամ դրա առանձին մասերին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես մեկ միասնական տարածական կամ նպատակային նշանակությամբ անբաժանելի ամբողջություն կամ չի փոփոխվել տվյալ միավորի կադաստրային տարածքը կամ ենթատարածքը.

3) Մարզի ծածկագիր (Marz_Code).

4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code).

5) Թաղամասի ծածկագիր (Block_Code) - կադաստրային թաղամասի ծածկագիրն է, կազմվում է քառանիշ թվերից, սկսվում է 0001-ից.

6) Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code) - կազմվում է քառանիշ թվերից և սկսվում է 0001-ից.

7) Շենք-շինությունների ծածկագիր (Building_Code) - հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրված առանձին կադաստրային ծածկագրերն են, որոնք կազմված են եռանիշ թվերից և սկսվում է 001-ից.

8) Շենք-շինությունների առանձին միավորների ծածկագիր (Separate_Unit_Code) - շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվող և եռանիշ թվից բաղկացած ծածկագիրն է, որը սկսվում է 001-ից.

9) Շենք-շինությունների հարկայնություն (Building_Floor) - ցույց է տալիս տվյալ շենքում առկա վերգետնյա հարկերի քանակը.

10) Շենք-շինությունների ավարտվածության աստիճան (Completion_stage_building) - ցույց է տալիս տվյալ շենք-շինության ավարտվածության աստիճանը: Այս դաշտում լրացվում է հետևյալ տվյալներից որևէ մեկը` ավերակ, անավարտ, 0-50% (ներառյալ), 51-80% (ներառյալ), 81% և ավելի.

11) Շենք-շինությունների վնասվածություն (Building_Damage) - ցույց է տալիս տվյալ շենք-շինությունների վնասվածության աստիճանը: Եթե շենքը վնասված չէ, այս դաշտը չի լրացվում և մնում է դատարկ.

12) Տանիք (Roof) - այստեղ ներկայացվում է տանիքի տեսակին վերաբերող տեղեկատվություն, թե ինչ նյութով է պատրաստված` կղմինդր, թիթեղ, թերթաքար (շիֆեր), այլ ջրամեկուսիչ նյութ.

13) Միջհարկային ծածկի նյութ (Interfloor_roofing_material) - ցույց է տալիս շենք-շինությունների միջհարկային ծածկի տեսակը` երկաթբետոն, փայտ, այլ նյութ.

14) Կառուցման նյութ (Material) - ցույց է տալիս շենք-շինությունների կառուցման շինանյութի տեսակը` բազալտ, տուֆ, երկաթբետոն, մետաղ, աղյուս կամ սնամեջ մանր բլոկ, փայտ, խամքար, կոպտատաշ քար, այլ տեսակի քար, հիմնակմախքային, խոշորապանել, խոշորաբլոկ.

15) Երեսպատման նյութ (Material_Facade) - ցույց է տալիս շենք-շինությունների երեսպատման նյութը` առանց արտաքին հարդարման, սրբատաշ, ապակեպատ, երեսպատված, սվաղած.

16) Կառուցման տարեթիվ (Date) - ցույց է տալիս շենք-շինությունների կառուցման տարեթիվը.

17) Բնակարանների քանակ (Number_Apartments) - այս դաշտը լրացվում է բազմաբնակարան շենքերի համար և նշվում է շենքում առկա բնակարանների ընդհանուր թիվը.

18) Շենք-շինությունների բարձրություն (Height_Building) - ցույց է տալիս շենք-շինությունների` գետնից ունեցած բարձրությունը` արտահայտված մ-ով.

19) Բարձրություն (Elevation) - ցույց է տալիս շենք-շինությունների տեղակայման վայրի (կենտրոնակետի) բարձրությունը ծովի մակարդակից.

20) Ծավալ (Volume) - ցույց է տալիս շենք-շինությունների ծավալը.

21) Մակերես (Area) - ցույց է տալիս շենք-շինությունների մակերեսը` արտահայտված մ2-ով.

22) Պարագիծ (Perimeter) - ցույց է տալիս շենք-շինությունների պարագիծը.

23) Նպատակային նշանակություն (Purpose) - ցույց է տալիս շենք-շինությունների նպատակային օգտագործման տեսակը (բնակելի, հասարակական, արտադրական).

24) Գործառնական նշանակություն (Operational_Use) - ցույց է տալիս շենք-շինությունների գործառնական օգտագործման տեսակը.

25) Գործառնական նշանակության մանրամասներ (Operational_Use_Details) - այստեղ ներկայացվում են շենք-շինությունների գործառնական նշանակության հետ կապված մանրամասներ.

26) Հասցե (Address) - ցույց է տալիս շենք-շինության հասցեն.

27) Ստորգետնյա հարկերի քանակ (Number_Floors_Below_Ground) - ներկայացվում է ստորգետնյա հարկերի քանակը.

28) Էլեկտրաէներգիա (Connection_Electricity) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են էլեկտրաէներգիայի սնուցման աղբյուրին, թե ոչ.

29) Գազամատակարարում (Connection_Gas) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները գազիֆիկացված են, թե ոչ.

30) Կոյուղի (Connection_Sewage) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են հանրային կոյուղու ցանցին, թե ոչ.

31) Ջրագիծ (Connection_Water) - ցույց է տալիս, թե տվյալ շենք-շինությունները միացված են ջրամատակարարման ցանցին, թե ոչ.

32) Միավորում/բաժանում (Join_Division) - ներկայացվում է շենք-շինությունների միավորման կամ բաժանման մասին տեղեկատվություն:

18. Շենքերի, շինությունների ռեեստրի հիմնական աղյուսակի կառուցվածքը ներկայացված է «Շենքեր, շինություններ շերտի հատկանիշներ» աղյուսակում (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. Շենքեր, շինություններ շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                           |Տվյալի տեսակ  |

|                                                      |(Data type)   |

|______________________________________________________|______________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)                         |Integer (10)  |

|______________________________________________________|______________|

|Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)                  |VarChar (24)  |

|______________________________________________________|______________|

|Մարզի ծածկագիր (Marz_Code)                            |VarChar (2)   |

|______________________________________________________|______________|

|Բնակավայրի (վարչական շրջանի) ծածկագիր                 |VarChar (3)   |

|(Settlement_Code)                                     |              |

|______________________________________________________|______________|

|Թաղամասի ծածկագիր (Block_Code)                        |VarChar (4)   |

|______________________________________________________|______________|

|Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code)                  |VarChar (4)   |

|______________________________________________________|______________|

|Շենք-շինությունների ծածկագիր (Building_Code)          |VarChar (3)   |

|______________________________________________________|______________|

|Շենք-շինությունների առանձին միավորների ծածկագիր       |VarChar (3)   |

|(Separate_Unit_Code)                                  |              |

|______________________________________________________|______________|

|Շենք-շինությունների հարկայնություն (Building_Floor)   |Integer (2)   |

|______________________________________________________|______________|

|Շենք-շինությունների ավարտվածության աստիճան            |VarChar (20)  |

|(Completion_stage_building)                           |              |

|______________________________________________________|______________|

|Շենք-շինությունների վնասվածություն (Building_Damage)  |VarChar (50)  |

|______________________________________________________|______________|

|Տանիք (Roof)                                          |VarChar (50)  |

|______________________________________________________|______________|

|Միջհարկային ծածկի նյութ (Interfloor_roofing_material) |VarChar (20)  |

|______________________________________________________|______________|

|Կառուցման նյութ (Material)                            |VarChar (50)  |

|______________________________________________________|______________|

|Երեսապատման նյութ (Material_Facade)                   |VarChar (50)  |

|______________________________________________________|______________|

|Կառուցման տարեթիվ (Date)                              |Date          |

|______________________________________________________|______________|

|Բնակարանների քանակ (Number_Apartments)                |Integer(3)    |

|______________________________________________________|______________|

|Շենք-շինությունների բարձրություն (Height_Building)    |Double (3)    |

|______________________________________________________|______________|

|Բարձրություն (Elevation)                              |Double (3)    |

|______________________________________________________|______________|

|Ծավալ (Volume)                                        |Double (3)    |

|______________________________________________________|______________|

|Մակերես (Area)                                        |Double (6)    |

|______________________________________________________|______________|

|Պարագիծ (Perimeter)                                   |Double (6)    |

|______________________________________________________|______________|

|Նպատակային նշանակություն (Purpose)                    |VarChar (50)  |

|______________________________________________________|______________|

|Գործառնական նշանակություն (Operational_Use)           |VarChar (80)  |

|______________________________________________________|______________|

|Գործառնական նշանակության մանրամասներ                  |VarChar (50)  |

|(Operational_Use_Details)                             |              |

|______________________________________________________|______________|

|Հասցե (Address)                                       |VarChar (50)  |

|______________________________________________________|______________|

|Ստորգետնյա հարկերի քանակ (Number_Floors_Below_Ground) |Integer (2)   |

|______________________________________________________|______________|

|Էլ. էներգիա (Connection_Electricity)                  |Boolean       |

|______________________________________________________|______________|

|Գազամատակարարում (Connection_Gas)                     |Boolean       |

|______________________________________________________|______________|

|Կոյուղի (Connection_Sewage)                           |Boolean       |

|______________________________________________________|______________|

|Ջրագիծ (Connection_Water)                             |Boolean       |

|______________________________________________________|______________|

|Միավորում/բաժանում (Join_Division)                    |Boolean       |

|______________________________________________________|______________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                            |Date          |

|______________________________________________________|______________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                             |Date          |

._____________________________________________________________________.

 

19. Հողամաս-Հողի վերգետնյա և ստորգետնյա տարածքի մաս, որն ունի ամրագրված սահմաններ, տարածք (մակերես, ծածկագիր), գտնվելու վայր, իրավական կարգավիճակ` օրենքներով նախատեսված սահմանափակումներով հանդերձ, որոնք գրանցված և արտացոլված են անշարժ գույքի պետական միասնական կադաստրում: Հողամասերը հանդիսանում են «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում են որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով`

1) Արտաքին նույնականացուցիչ (Id).

2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code).

3) Մարզի ծածկագիր (Marz_Code).

4) Բնակավայրի ծածկագիր (Community_Code).

5) Թաղամասի ծածկագիր (Block_Code).

6) Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code).

7) Հողամասի սահմանի տեսակ (Land_Border_Type) - ցույց է տալիս անշարժ գույքի միավորի` հողամասի սահմանների տեսակը, որը կարող է լինել մոտավոր, ճշգրիտ և վիճելի:

20. Մոտավոր են համարվում անշարժ գույքի սահմանների սխեմատիկ արտապատկերումները կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` առանց սահմանային ճշգրիտ չափագրումների:

21. Ճշգրիտ են համարվում անշարժ գույքի սահմանների շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների արտապատկերումները կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` իրենց ճշգրիտ սահմաններով և մակերեսով:

22. Վիճելի են համարվում այն սահմանները, որոնց արտացոլումն առաջացնում է կից սեփականության սուբյեկտների անհամաձայնությունը:

1) Հողամասի չափված (հաշվառված) մակերես (Measured_Land_Area).

2) Հողամասի հաշվարկված մակերես (Calculated_Land_Area).

3) Պարագիծ (Perimeter):

23. Հողամասերին վերաբերող հիմնական հատկանիշների աղյուսակի կառուցվածքը ներկայացված է «Հողամասերի շերտի հատկանիշներ» աղյուսակում (աղյուսակ 2):

 

Աղյուսակ 2. Հողամասեր շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                 |Տվյալի տեսակ (Data type)|

|____________________________________________|________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)_              |Integer (10)            |

|____________________________________________|________________________|

|Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)        |VarChar (16)            |

|____________________________________________|________________________|

|Մարզի ծածկագիր (Marz_Code)                  |VarChar (2)             |

|____________________________________________|________________________|

|Բնակավայրի ծածկագիր (Settlement _Code)      |VarChar (6)             |

|____________________________________________|________________________|

|Թաղամասի ծածկագիր (Block_Code)              |VarChar (4)             |

|____________________________________________|________________________|

|Հողամասի ծածկագիր (Land_Parcel_Code)        |VarChar (4)             |

|____________________________________________|________________________|

|Հողամասի սահմանի տեսակ (Land_Border_Type)   |VarChar (10)            |

|____________________________________________|________________________|

|Հողամասի չափված մակերես (Measured_Land_Area)|Double (6)              |

|____________________________________________|________________________|

|Հողամասի հաշվարկված մակերես                 |Double (6)              |

|(Calculated_Land_Area)                      |                        |

|____________________________________________|________________________|

|Պարագիծ (Perimeter)                         |Double (6)              |

|____________________________________________|________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                  |Date                    |

|____________________________________________|________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                   |Date                    |

._____________________________________________________________________.

 

24. Կադաստրային թաղամաս - առանձնացված տարածք է, որը բնության մեջ սահմանազատվում է փողոցներով, ճանապարհներով, երկաթգծերով, գետերով, ջրանցքներով, բնական լանդշաֆտի կամ բնության մեջ հստակ առանձնացված (այդ թվում` հողամասերի) սահմաններով: Կադաստրային թաղամասը հանդիսանում է «Անշարժ գույք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)`

1) Արտաքին նույնականացուցիչ (Id).

2) Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code).

3) Մարզի ծածկագիր (Marz_Code).

4) Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code.

5) Թաղամասի ծածկագիր (Block_Code).

6) Թաղամասի մակերես (Block_Area).

7) Պարագիծ (Perimeter).

8) Սկզբի ամսաթիվ (Start_Date).

9) Վերջին ամսաթիվ (End_Date):

 

Աղյուսակ 3. Թաղամաս շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                |Տվյալի տեսակ (Data type) |

|___________________________________________|_________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)_             |Integer (10)             |

|___________________________________________|_________________________|

|Կադաստրային ծածկագիր (Cadastre_Code)       |VarChar (11)             |

|___________________________________________|_________________________|

|Մարզի ծածկագիր (Marz_Code)                 |VarChar (2)              |

|___________________________________________|_________________________|

|Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code)      |VarChar (6)              |

|___________________________________________|_________________________|

|Թաղամասի ծածկագիր (BlockCode)              |VarChar (4)              |

|___________________________________________|_________________________|

|Թաղամասի մակերես (Block_Area)              |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Պարագիծ (Perimeter)                        |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                 |Date                     |

|___________________________________________|_________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                  |Date                     |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 3. «ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

25. «Գնահատում» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը`

1) Տարածագնահատման գոտիականություն-հողամասերի և շինությունների (գտնվելու վայրի) գոտի: Տարածագնահատման գոտիականությունը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 1)`

ա. Արտաքին նույնականացուցիչ (Id),

բ. Տարածագնահատման գոտու համար (Valuation _Zone_No) - ցույց է տալիս տարածագնահատման գոտին: Առանձնացվում են ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի 20 տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիներ,

գ. Մակերես (Area),

դ. Պարագիծ (Perimeter),

ե. Մարզի ծածկագիր (Marz_Code),

զ. Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code),

է. Սկզբի ամսաթիվ (Start_Date),

ը. Վերջին ամսաթիվ (End_Date):

 

Աղյուսակ 1. Տարածագնահատման գոտիականություն շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                |Տվյալի տեսակ (Data type) |

|___________________________________________|_________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)_             |Integer (10)             |

|___________________________________________|_________________________|

|Տարածագնահատման գոտու համար                |Integer (10)             |

|(Valuation _Zone_No)                       |                         |

|___________________________________________|_________________________|

|Մակերես (Area)                             |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Պարագիծ (Perimeter)                        |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Մարզի ծածկագիր (Marz_Code)                 |VarChar (2)              |

|___________________________________________|_________________________|

|Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code)      |VarChar (6)              |

|___________________________________________|_________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                 |Date                     |

|___________________________________________|_________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                  |Date                     |

._____________________________________________________________________.

 

2) Գնահատման շրջան - գյուղատնտեսական նշանակության հողերի գնահատման շրջաններ, որոնք հետևյալն են` Մերձարաքսյան, Ուրց Կոտայք-Շամիրամ, Կոտայք-Թալին, Վեդի-Ներքին Արփա, Ուրց-Վայոց ձոր, Ախուրյան-Սպիտակ, Աշոցք, Սևան, Ապարան-Հրազդան, Ներքին Դեբեդ-Աղստև, Վերին Դեբեդ-Աղստև, Փամբակ-Ներքին Ձորագետ, Վերին Ձորագետ, Սյունիք, Որոտան, Ալպյան, Ենթալպյան, Կիսաանապատային, Տափաստանային, Մարգագետնատափաստանային, Անտառամարգագետնային: Գնահատման շրջանը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 2)`

ա. Արտաքին նույնականացուցիչ (Id),

բ. Գնահատման շրջանի անվանում (Valuation_Region) - ներկայացվում են գնահատման շրջանների անվանումները,

գ. Մակերես (Area),

դ. Պարագիծ (Perimeter),

ե. Սկզբի ամսաթիվ (Start_Date),

զ. Վերջին ամսաթիվ (End_Date):

 

Աղյուսակ 2. Գնահատման շրջան շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                |Տվյալի տեսակ (Data type) |

|___________________________________________|_________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)_             |Integer (10)             |

|___________________________________________|_________________________|

|Գնահատման շրջան (Valuation_Region)         |VarChar (35)             |

|___________________________________________|_________________________|

|Մակերես (Area)                             |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Պարագիծ (Perimeter)                        |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                 |Date                     |

|___________________________________________|_________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                  |Date                     |

._____________________________________________________________________.

 

3) Գնահատման խումբ - գյուղատնտեսական նշանակության հողերի գնահատման խումբն է, և գյուղատնտեսական նշանակության բոլոր հողատեսքերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի) դասակարգված են գնահատման 1-ից 5 խմբերի:

26. Գնահատման խումբը հանդիսանում է «Գնահատում» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)`

1) Արտաքին նույնականացուցիչ (Id).

2) Գնահատման խմբի համար (Valuation _Group_No).

3) Մակերես (Area).

4) Պարագիծ (Perimeter).

5) Սկզբի ամսաթիվ (Start_Date).

6) Վերջին ամսաթիվ (End_Date):

 

Աղյուսակ 3. Գնահատման խումբ շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                |Տվյալի տեսակ (Data type) |

|___________________________________________|_________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)_             |Integer (10)             |

|___________________________________________|_________________________|

|Գնահատման խմբի համար (Valuation_Group_No)  |Integer (10)             |

|___________________________________________|_________________________|

|Մակերես (Area)                             |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Պարագիծ (Perimeter)                        |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                 |Date                     |

|___________________________________________|_________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                  |Date                     |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 4. «ԻՐԱՎՈՒՆՔ» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

27. «Իրավունք» տարածական տվյալների խմբի մեջ մտնում են հետևյալ տարածական (քարտեզագրական) շերտերը.

1) սեփականության սուբյեկտ

2) սերվիտուտ

3) վարձակալություն (ենթավարձակալություն):

28. Սեփականության իրավունքի սուբյեկտ-ցույց է տալիս, թե անշարժ գույքը սեփականության իրավունքով ում է պատկանում: Սեփականության իրավունքի սուբյեկտը հանդիսանում է «Իրավունք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղ. 1):

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Սեփականության իրավունքի սուբյեկտ (Ownership) ներկայացվում է թե տվյալ անշարժ գույքն ում սեփականության ներքո է գտնվում` պետության, համայնքի, ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների և ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց:

3) Մակերես (Area)

4) Պարագիծ (Perimeter)

 

Աղյուսակ 1. Սեփականության սուբյեկտ շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                |Տվյալի տեսակ (Data type) |

|___________________________________________|_________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)              |Integer(10)              |

|___________________________________________|_________________________|

|Սեփականության սուբյեկտ (Ownership)         |VarChar (35)             |

|___________________________________________|_________________________|

|Մակերես (Area)                             |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Պարագիծ (Perimeter)                        |Double (4)               |

|___________________________________________|_________________________|

|Մարզի ծածկագիր (Marz_Code)                 |VarChar (2)              |

|___________________________________________|_________________________|

|Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code)      |VarChar (6)              |

|___________________________________________|_________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                 |Date                     |

|___________________________________________|_________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                  |Date                     |

._____________________________________________________________________.

 

5) Սերվիտուտ-Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունք:

Սերվիտուտը հանդիսանում է «Իրավունք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղ. 2):

ա. Արտաքին նույնականացուցիչ (Id)

բ. Սերվիտուտի տեսակ (Right_Of_Way_Type) գույքային սերվիտուտը կարող է լինել կամավոր կամ հարկադիր:

գ. Մակերես (Area)

դ. Պարագիծ (Perimeter)

 

Աղյուսակ 2. Սերվիտուտ շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                |Տվյալի տեսակ (Data type) |

|___________________________________________|_________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)              |Integer(10)              |

|___________________________________________|_________________________|

|Սերվիտուտի տեսակ (Right_Of_Way_Type)       |VarChar (35)             |

|___________________________________________|_________________________|

|Մակերես (Area)                             |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Պարագիծ (Perimeter)                        |Double (4)               |

|___________________________________________|_________________________|

|Մարզի ծածկագիր (Marz_Code)                 |VarChar (2)              |

|___________________________________________|_________________________|

|Բնակավայրի ծածկագիր (Community_Code)       |VarChar (6)              |

|___________________________________________|_________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                 |Date                     |

|___________________________________________|_________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                  |Date                     |

._____________________________________________________________________.

 

3) Վարձակալություն (ենթավարձակալություն)- Վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունք: Վարձակալությունը (ենթավարձակալությունը) հանդիսանում է «Իրավունք» բազային խմբի տարածական տվյալ և ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղ. 3):

ա. Արտաքին նույնականացուցիչ (Id)

բ. Վարձակալություն (ենթավարձակալություն) (Lease _sublease)

գ. Մակերես (Area)

դ. Պարագիծ (Perimeter):

 

Աղյուսակ 3. Վարձակալություն (ենթավարձակալություն) շերտի հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)             |Տվյալի տեսակ (Data type)    |

|________________________________________|____________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)           |Integer(10)                 |

|________________________________________|____________________________|

|Վարձակալություն                         |VarChar (35)                |

|(ենթավարձակալություն) (Lease_sublease)  |                            |

|________________________________________|____________________________|

|Մակերես (Area)                          |Double (6)                  |

|________________________________________|____________________________|

|Պարագիծ (Perimeter)                     |Double (4)                  |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 5. «ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ (ՀՈՂԱՏԵՍՔ)» ԲԱԶԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք) - Հողերի նպատակային նշանակությունը որոշակի նպատակների համար հողերի օգտագործման և շահագործման պայմանների, հատկանիշների և առանձնահատկությունների համալիրն է, իսկ գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների և դրանց փոփոխությունների շրջանակը: Հողատեսքը գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերի այն հատկանիշների համալիրն է, որը բնութագրում է դրանց գործառնական օգտագործումը:

Հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք) տարածական (քարտեզագրական) շերտը ներկայացվում է որպես պոլիգոնային շերտ` հետևյալ հատկանիշներով (աղ. 1)

1) Արտաքին նույնականացուցիչ (Id)

2) Նպատակային նշանակություն (Purpose)

30. Ներկայացվում է հողերի նպատակային նշանակությունը (գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային, ջրային, պահուստային հողերի):

1) Գործառնական նշանակություն (հողատեսք) (Operational_Use) ներկայացվում է հողերի գործառնական նշանակությունը (վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտավայր, այլ, բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման, արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պահեստարանների, ընդերքի օգտագործման համար տրամադրված, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների, բնապահպանական, առողջարարական նպատակներով նախատեսված, հանգստի համար նախատեսված, պատմական և մշակութային, պաշտպանական, սահմանային, ռազմական, անտառների, թփուտ, գետ, բնական և արհեստական ջրամբար, հիդրոտեխնիկական օբյեկտների, ջրատնտեսային օբյեկտների, ավազուտ, ճահիճ և այլ անօգտագործելի:

2) Գործառնական նշանակության (հողատեսքի) մանրամասներ (Operational_Use_Details) այստեղ ներկայացվում են հողերի գործառնական նշանակության (հողատեսքի) հետ կապված մանրամասներ (տնամերձ, պտղատու այգի, գերեզմանոց, կորիզավոր, հնդավոր և այլն):

3) Ոռոգելիություն (Irrigation) ներկայացվում է երկու հիմնական տեսակով` ոռոգելի և չոռոգվող:

4) Մակերես (Area)

5) Պարագիծ (Perimeter):

 

Աղյուսակ 1. Հողերի նպատակային և գործառնական նշանակության շերտի

հատկանիշներ

 

._____________________________________________________________________.

|Դաշտի անվանում (Field name)                |Տվյալի տեսակ (Data type) |

|___________________________________________|_________________________|

|Արտաքին նույնականացուցիչ (Id)              |Integer(10)              |

|___________________________________________|_________________________|

|Նպատակային նշանակություն (Purpose)         |VarChar (20)             |

|___________________________________________|_________________________|

|Գործառնական նշանակություն (հողատեսք)       |VarChar (70)             |

|(Operational_Use)                          |                         |

|___________________________________________|_________________________|

|Գործառնական նշանակության (հողատեսքի)       |VarChar (70)             |

|մանրամասներ (Operational_Use_Details)      |                         |

|___________________________________________|_________________________|

|Ոռոգելիություն (Irrigation)                |VarChar (15)             |

|___________________________________________|_________________________|

|Մակերես (Area)                             |Double (6)               |

|___________________________________________|_________________________|

|Պարագիծ (Perimeter)                        |Double (4)               |

|___________________________________________|_________________________|

|Մարզի ծածկագիր (Marz_ _Code)               |VarChar (2)              |

|___________________________________________|_________________________|

|Բնակավայրի ծածկագիր (Settlement_Code)      |VarChar (6)              |

|___________________________________________|_________________________|

|Սկզբի ամսաթիվ (Start_Date)                 |Date                     |

|___________________________________________|_________________________|

|Վերջին ամսաթիվ (End_Date)                  |Date                     |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2022
N 1569-Ն
Որոշում