09.10.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
26 հունվարի 2026 թվականի N 87-Ն
ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 21 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 6-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Սահմանել անձի մաքսային զննում անցկացնելու մասին մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի մարտի 3-ի «Անձի քննման մեթոդիկան» հաստատելու մասին» N 21 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1/26/2026 Է. Հակոբյան
Հավելված
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2026 թ. հունվարի 26-ի
N 87-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
| ՈՐՈՇՈՒՄ N (_____________________) / (________) / (_____________) |
| մաքսային մարմնի ծածկագիրը ամսաթիվը հերթական համարը |
| |
| ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|_____________________________________________________________________|
|1. Մաքսային մարմնի անվանումը | |
|_______________________________________________________________|_____|
|2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատող | |
|ֆիզիկական անձի` | |
|_______________________________________________________________|_____|
|1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները | |
|_______________________________________________________________|_____|
|2) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) | |
|_______________________________________________________________|_____|
|3) հաշվառման կամ բնակության հասցեն (առկայության դեպքում) | |
|_______________________________________________________________|_____|
|3. Անձին մաքսային զննման ենթարկելու հիմնավորումները | |
|_______________________________________________________________|_____|
|4. Որոշեցի` | |
|_______________________________________________________________|_____|
|5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի` | |
|_______________________________________________________________|_____|
|1) անունը, ազգանունը | |
|_______________________________________________________________|_____|
|2) պաշտոնը | |
|_______________________________________________________________|_____|
|3) ստորագրությունը | |
._____________________________________________________________________.
Ծանոթագրություն
1. Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի`
1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին` նախքան անձի մաքսային զննման անցկացման սկսելը.
2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.
3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.
4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.
5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի` անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.
6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.
7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին` վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.
8) բողոքարկելու մաքսային մարմնի` անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով:
._____________________________________________________________________.
|Զննման ենթարկվող անձի ստորագրությունը և որոշմանն ու իր | |
|իրավունքներին ծանոթանալու վերաբերյալ ձեռագիր նշումը | |
|_______________________________________________________________|_____|
|Զննման ենթարկվող անձի կողմից մաքսային կարգավորման ոլորտի | |
|միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների | |
|օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային | |
|սահմանով տեղափոխվող ապրանքները կամավոր հանձնելու մասին մաքսային| |
|մարմնի կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ նշումները | |
|_______________________________________________________________|_____|
|Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 329-րդ հոդվածի| |
|6-րդ կետին համապատասխան ընթերակաների ներգրավման դեպքում` | |
|ընթերակաների կողմից կատարվող նշումները | |
._____________________________________________________________________.
(հավելվածը խմբագրվել է 02.10.2026 թիվ 1032-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 2 փետրվարի 2026 թվական: