Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆ ...

17.10.2026 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

20 հունիսի 2024 թվականի N 354-Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ, ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՔԱՆԱԿԻ ՈՒ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 251-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հաստատել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգն ու ձևերը` համաձայն Հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից դուրսգրման ենթակա սննդամթերքի ցանկի և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի ՔՀ-60-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 251-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    6/20/2024                              Գ. Մինասյան

Հավելված

Արդարադատության նախարարի

2024 թվականի հունիսի 20-ի

N 354-Ն հրամանի

ԿԱՐԳ

i

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ, ՄԱՏԱԿԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՏՐԱՍՏԻ ՍՆՆԴԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՔԱՆԱԿԻ ՈՒ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

1. Սույն կարգով սահմանվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` Քրեակատարողական հիմնարկ) պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգը և ձևերը:

2. Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդի տրամադրումն իրականացվում է մատակարար կազմակերպության և համապատասխան քրեակատարողական հիմնարկի կողմից նախօրոք հաստատված ճաշացուցակի համաձայն (ձև 1)` նախատեսված մեկ շաբաթվա համար: Յուրաքանչյուր շաբաթվա համար հաստատվում է նոր ճաշացուցակ` սննդատեսակների բազմազանությունն ապահովելու նպատակով:

3. Քրեակատարողական հիմնարկների տնտեսական ստորաբաժանման աշխատակիցների կողմից ստուգվում են մատակարար կազմակերպության կողմից կազմված ճաշացուցակի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին, որից հետո հաստատվում է մատակարար կազմակերպության և քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից: Քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղեկացվում են ճաշացուցակի մասին:

4. Ճաշացուցակը կազմելիս ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշմամբ սահմանված սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները (սննդամթերքների քանակները չպետք է պակաս լինեն սահմանված չափաբաժիններից):

5. Պատրաստված սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և համաձայն հաստատված ճաշացուցակի: Պատրաստի սննդի մեջ օգտագործվող չոր (ջերմային մշակում չանցած) սննդամթերքների հաշվարկային միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը` 2800 կիլոկալորիա: Սննդամթերքների էներգետիկ արժեքները հաշվարկելու համար հիմք է ընդունվում Առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի N 32-Ն հրամանով հաստատված հավելվածի աղյուսակ N 9-ի ցուցանիշները:

6. Ճաշացուցակում նշվում է մեկ անձին հասանելիք սննդամթերքի օրական չափաբաժինը և ճաշատեսակների անվանումներն` ըստ օրերի և օրակարգի:

7. Ճաշացուցակը կազմելիս, կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա, հաշվի է առնվում ազգային և կրոնական նախընտրությունները:

i

8. Նախքան կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը մատակարար կազմակերպությանը հայտնելը Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է քրեակատարողական հիմնարկի տվյալ շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը` կազմելով համապատասխան ցուցակ (ձև 2):

(8-րդ կետը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

9. Եթե շաբաթվա ճաշացանկից ըստ համապատասխան օրերի հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը ստորագրությամբ չի հաստատում ճաշացանկից հրաժարվելու փաստը, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 2 ցուցակի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման ստորաբաժանման պետին:

(9-րդ կետը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

10. Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող սննդի հսկողության համար Քրեակատարողական հիմնարկում վարվում է «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյան (ձև 3), որում նշվում է ամսաթիվը, օրակարգը, սննդատեսակների անվանումը, մատակարար կազմակերպության կողմից ստացված պատրաստի սննդատեսակների ընդհանուր քանակը:

i

11. Սննդի պատրաստման քանակի, ճաշացանկին համապատասխանության և որակի հսկողությունն իրականացնում է օրվա պատասխանատու հերթապահն, ում ներկայությամբ ստուգվում և կշռվում է մատակարար կազմակերպության կողմից մատակարարված պատրաստի սնունդը, ինչպես նաև համտեսի և հոտի ստուգման ձևով գնահատվում է սննդի որակը: Սննդատեսակները պետք է լինեն որակյալ և համապատասխանեն գործող ստանդարտներին:

Սույն կետում նշված սննդի պատրաստման քանակի, որակի և ճաշացանկին համապատասխանության հսկողությունը պատասխանատու հերթապահը կարող է իրականացնել իր օգնականի միջոցով:

(11-րդ կետը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

12. Օրվա պատասխանատու հերթապահն անձամբ կամ իր օգնականի միջոցով իրականացված ստուգման արդյունքում մատակարար կազմակերպության աշխատակիցների հետ համատեղ «Սննդի պատրաստման քանակի և որակի հսկողության» մատյանում կատարում են համապատասխան գրառում պատրաստի սննդի` ճաշացուցակով նախատեսված սննդամթերքների համապատասխանության վերաբերյալ և այն հավաստում իրենց ստորագրություններով:

(12-րդ կետը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

13. Օրվա պատասխանատու հերթապահը կամ նրա օգնականը պատրաստի սննդի, ստուգման ընթացքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն և դրա մասին անհապաղ զեկուցում Քրեակատարողական հիմնարկի պետին, որն էլ անհապաղ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարին:

(13-րդ կետը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

14. Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարն անհապաղ քայլեր է ձեռնարկում սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված գործողություններ իրականացնելու համար:

i

15. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի սննդատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է պատասխանատու հերթապահի կամ իր օգնականի մասնակցությամբ:

(15-րդ կետը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

16. Նմուշառած սննդատեսակները պահվում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որն ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:

17. Պատրաստված բոլոր սննդատեսակները (ճաշերը, խավարտները, աղցանները, հյութերը և այլն) նմուշառվում են մեկ անձի համար նախատեսված ծավալի չափով, բայց ոչ պակաս 100 գրամից:

18. Վերցված նմուշները պահպանվում են 48 ժամից ոչ պակաս ժամկետով Քրեակատարողական հիմնարկի սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4+-2 oC ջերմաստիճանի պայմաններում` նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:

19. Յուրաքանչյուր պատրաստի սննդատեսակի բացթողումն իրականացվում է նմուշառումից հետո:

Ձև 1

Ճաշացուցակի մեկ շաբաթվա օրինակելի ձև (հակիրճ

տարբերակով և չլրացված)

    «ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»                                             ՄԱՍ 1

Կատարող (Ա.Ա. և պաշտոնը)

ՃԱՇԱՑՈՒՑԱԿ

(մեկ անձին հասանելիք սննդամթերքի օրական չափաբաժինը)

«»» «20 թ. մինչև» «»» 20 թ.

.__________________________________________________________________________

|շաբաթվա օրը և |Օրակարգ |Ճաշա- |Մեկ մարդուն տրվող սննդամթերքի անվանումները|

|ամսաթիվը      |        |տեսակի|արտահայտված գրամներով, միլիլիտրերով և     |

|              |        |անվա- |հատերով                                   |

|              |        |նումը |__________________________________________|

|              |        |      |հաց|սպի-|ալ- |բրինձ|ձավարեղեն        |պաք-|

|              |        |      |   |տա- |յուր|     |_________________|սի- |

|              |        |      |   |կա- |    |     |հնդ-|հա-|ձա-|բլ- |մատ |

|              |        |      |   |ձա- |    |     |կա- |ճար|վար|ղուր|    |

|              |        |      |   |վար |    |     |ձա- |   |   |    |    |

|              |        |      |   |    |    |     |վար |   |   |    |    |

|              |        |      |   |    |    |     |    |   |   |    |    |

|              |        |      |   |    |    |     |    |   |   |    |    |

|              |        |      |   |    |    |     |    |   |   |    |    |

|______________|________|______|___|____|____|_____|____|___|___|____|____|

|Երկուշաբթիից  |Նախաճաշ |      |   |    |    |     |    |   |   |    |    |

|մինչև  կիրակի |________|______|___|____|____|_____|____|___|___|____|____|

|____._____    |Ճաշ     |______|___|____|____|_____|____|___|___|____|____|

|20 թ.         |________|______|___|____|____|_____|____|___|___|____|____|

|              |Ընթրիք  |      |   |    |    |     |    |   |   |    |    |

|______________________________|___|____|____|_____|____|___|___|____|____|

|Ընդամենը` մթերքներ մեկ օրում, |   |    |    |     |    |   |   |    |    |

|գրամներով                     |   |    |    |     |    |   |   |    |    |

|______________________________|___|____|____|_____|____|___|___|____|____|

|100 գրամի հաշվարկով` կկալ     |   |    |    |     |    |   |   |    |    |

|______________________________|___|____|____|_____|____|___|___|____|____|

|Օրվա ընդհանուր հաշվարկային    |   |    |    |     |    |   |   |    |    |

|կկալ                          |   |    |    |     |    |   |   |    |    |

|______________________________|___|____|____|_____|____|___|___|____|____|

|Ընդամենը` մթերքներ մեկ        |   |    |    |     |    |   |   |    |    |

|շաբաթում, գրամներով           |   |    |    |     |    |   |   |    |    |

|______________________________|__________________________________________|

|Ընդամենը շաբաթվա միջին        |                                          |

|հաշվարկային կկալ              |                                          |

.__________________________________________________________________________

____________________________________________________________________.

|                                                                   |

|                                                                   |

|                                                                   |

|___________________________________________________________________|

|միս, մսամթերք                    |ձու|յուղեր         |շաքա-|թեյ|աղ |

|_________________________________|   |_______________|րավազ|   |   |

|տա-   |հավի |հավի |եր-|խոզի|ձկնե-|   |պա-|կա- |բուսա-|     |   |   |

|վարի  |միս  |միս  |շի-|միս |ղեն  |   |նիր|րագ |կան   |     |   |   |

|միս   |առանց|ոսկո-|կե-|    |     |   |   |    |յուղ  |     |   |   |

|առանց |ոսկոր|րով  |ղեն|    |     |   |   |    |      |     |   |   |

|ոսկորի|(1-ին|(1-ին|   |    |     |   |   |    |      |     |   |   |

|(1-ին |կարգ)|կարգ)|   |    |     |   |   |    |      |     |   |   |

|կարգ) |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|______|_____|_____|___|____|_____|___|___|____|______|_____|___|___|

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|      |     |     |   |    |     |   |   |    |      |     |   |   |

|___________________________________________________________________|

|                                                                   |

|                                                                   |

____________________________________________________________________.

Կատարող կազմակերպության

ճաշացուցակների պատասխանատու

___________________________

ստորագրությունը, ազգանունը

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

Շարունակելի

ՄԱՍ 2

                       ԱՆ «   » ՔԿ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏ

              _____________________________________________

                     ստորագրություն, անուն, ազգանուն

.__________________________________________________________________________

|_________________________________________________________________________|

|բանջարեղեն                             |այլ                              |

|_______________________________________|_________________________________|

|կար-|հա- |բողկ|բա- |գա-|կա- |գլուխ|կա- |տո-|արիշ-|սպա-|մա-|ոսպ|դե- |կա-  |

|տո- |զա- |    |զուկ|զար|ղամբ|սոխ  |նա- |մատ|տա   |գետ-|կա-|   |ղին |նաչ  |

|ֆիլ |րա- |    |    |   |    |     |չի- |   |     |տի  |րոն|   |ոլոռ|ոլոռ |

|    |թեր-|    |    |   |    |     |ներ |   |     |    |   |   |    |     |

|    |թիկ |    |    |   |    |     |    |   |     |    |   |   |    |     |

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

|____|____|____|____|___|____|_____|____|___|_____|____|___|___|____|_____|

.__________________________________________________________________________

___________________________________________________________________________

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|լոբի|սի-|սըմ-|պղ-|ծաղ-|վա-  |լոլիկ|Կա- |դդմիկ|մարի- |մարի-|միրգ|ջեմ|խտաց-|

|    |սեռ|բուկ|պեղ|կա- |րունգ|     |ղամբ|     |նադ   |նադ  |    |   |րած  |

|    |   |    |   |կա- |     |     |աղա-|     |եգիպ- |     |    |   |կաթ  |

|    |   |    |   |ղամբ|     |     |դրած|     |տա-   |     |    |   |     |

|    |   |    |   |    |     |     |    |     |ցորեն |     |    |   |     |

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

|____|___|____|___|____|_____|_____|____|_____|______|_____|____|___|_____|

___________________________________________________________________________

______________________________________________________________________.

|_________________________________|Պատրաստի ճաշատեսակի |Մսային և      |

|                                 |ընդհանուր քաշը      |ձկնային       |

|_________________________________|(գրամներով)         |ուտեստների    |

|կաթ-  |թթվա-|վարսա-|մածուն|հյութ |                    |պատրաստի քաշը |

|նաշոռ |սեր  |կաձա- |      |      |                    |(գրամներով)   |

|      |     |վար   |      |      |                    |              |

|      |     |      |      |      |                    |              |

|      |     |      |      |      |                    |              |

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

|______|_____|______|______|______|____________________|______________|

______________________________________________________________________.

ՔԿ հիմնարկի ՏԱԲ-ի պետ

__________________________________________________

           __________________________________________________

                     ստորագրություն, անուն, ազգանուն

Ծանոթություն` ճաշացուցակում կարող են ավելացվել նաև այլ տեսակի սննդամթերք:

Ձև 2

i

ՑՈՒՑԱԿ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՃԱՇԱՑԱՆԿԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ

._____________________________________________________________________|

|հ/հ|Անուն, ազգանուն|Ամսաթիվ|Կալանավորված անձի|Կալանավորված անձի կամ  |

|   |               |       |կամ դատապարտյալի |դատապարտյալի կողմից    |

|   |               |       |ստորագրություն   |ստորագրել չցանկանալու  |

|   |               |       |                 |վերաբերյալ քրեակատարո- |

|   |               |       |                 |ղական ծառայողների      |

|   |               |       |                 |ստորագրություն         |

|___|_______________|_______|_________________|_______________________|

|   |               |       |                 |_______________________|

._____________________________________________________________________.

    Կազմեց`                                ____________________________

    __________________                        անուն, ազգանուն, պաշտոն

ստորագրություն

«» ________________ 20 թ.

(2-րդ ձևը փոփ. 06.10.2026 թիվ 652-Ն հրաման)

Ձև 3

ՄԱՏՅԱՆ ՍՆՆԴԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

._________________________________________________________________________.

|Ամսաթիվը, |Օրակարգ|Սննդատե- |Պատրաստի  |Հերթապահ խմբի|Սննդի մատա- |Այլ   |

|շաբաթվա   |       |սակի     |սննդի     |պատասխանատու |կարար կազ-  |նշում-|

|օրը       |       |անվանումը|ընդհանուր |հերթապահի    |մակերպության|ներ   |

|          |       |         |քանակը    |ստորագրու-   |աշխատակցի   |      |

|          |       |         |(կգ, լիտր,|թյունը       |ստորագրու-  |      |

|          |       |         |հատ)*     |             |թյուն       |      |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|    1     |   2   |    3    |    4     |      5      |      6     |  7   |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|Երկուշաբթի|Նախաճաշ|         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ճաշ    |         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ընթրիք |         |          |             |            |      |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|Երեքշաբթի |Նախաճաշ|         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ճաշ    |         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ընթրիք |         |          |             |            |      |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|Չորեքշաբթի|Նախաճաշ|         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ճաշ    |         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ընթրիք |         |          |             |            |      |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|Հինգշաբթի |Նախաճաշ|         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ճաշ    |         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ընթրիք |         |          |             |            |      |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|Ուրբաթ    |Նախաճաշ|         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ճաշ    |         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ընթրիք |         |          |             |            |      |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|Շաբաթ     |Նախաճաշ|         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ճաշ    |         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ընթրիք |         |          |             |            |      |

|__________|_______|_________|__________|_____________|____________|______|

|Կիրակի    |Նախաճաշ|         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ճաշ    |         |          |             |            |      |

|          |_______|_________|__________|_____________|____________|______|

|          |Ընթրիք |         |          |             |            |      |

._________________________________________________________________________.

*4-րդ սյունակում նշվում է ճաշատեսակների, հյութերի, հացի և այլ սննդամթերքի ընդհանուր քանակը (սնվող անձանց ամբողջ քանակով):

«Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանը» բաղկացած է 30 թերթից: Թերթերը երկկողմանի տպագրված են վերը նշված ձևով: Մեկ մատյանը նախատեսված է մեկ տարվա համար:

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հունիսի 2024 թվական:

pin
Արդարադատության նախարարություն
20.06.2024
N 354-Ն
Հրաման