01.01.2027 -
105.0019.120207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10507037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 փետրվարի 2007 թվականի N 19-Ն
ԹԱՓՈՆԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել թափոնի անձնագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
(նախաբանը փոփ. 16.12.2024 թիվ 528-Ն հրաման)
Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
2007 թ. փետրվարի 2-ի
N 19-Ն հրամանի
ձև
Թափոնի անձնագիր
1. Թափոնի անվանումը և ծածկագիրը
__________________________________________________________________________
/լրացվում է ՀՀ բնապահպանության նախարարի 26.10.2006թ. N 342-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկի համաձայն/
(1-ին կետը փոփ. 20.08.15 թիվ 243-Ն հրաման)
2. Թափոնն առաջացնող, իսկ «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքում` նաև թափոնի նոր սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները
__________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
__________________________________________________________________________
/գտնվելու և գործունեության վայրերը/
հեռախոս ___________ էլ. փոստ __________________________
3. Անձնագրավորվող թափոնի տարեկան քանակությունը ______________________
4. Թափոնի վտանգավոր հատկությունների ցանկը ըստ ծածկագրերի.
H 1____, H 3____, H 4.1____, H 4.2____, H 4.3____, H 5.1____, H 5.2____, H 6.1____, H 6.2----, H 8____, H 10____, H 11____, H 12____, H 13____
Սույն կետը լրացվում է ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայի III Հավելվածով սահմանված` վտանգավոր հատկությունների ցանկի համաձայն:
5. Թափոնի ծագումը /ըստ տեխնոլոգիական կանոնակարգի/
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Ելանյութերի անվանումը,|Տեխնոլոգիական գործընթացի |Տեխնոլոգիական |
|որոնցից գոյացել է |անվանումը, որի ընթացքում |գործընթացի հարաչափերը |
|թափոնը |գոյացել է թափոնը, կամ որի |/պարամետրերը/, որոնք |
| |հետևանքով ապրանքը |կարող են էական |
| |/արտադրանքը/ կորցրել է |ազդեցություն ունենալ |
| |սպառողական հատկությունները|թափոնների |
| | |հատկությունների |
| | |ձևավորման վրա |
|______________________|__________________________|_______________________|
| 1 | 2 | 3 |
|______________________|__________________________|_______________________|
|______________________|__________________________|_______________________|
._________________________________________________________________________.
6. Թափոնի կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը
__________________________________________________________________________
/թափոնի կազմը ըստ բաղադրիչների /տոկոսներով/` ելնելով հավատարմագրված
լաբորատորիայի կողմից կատարված հետազոտությունների արդյունքներից`
արտադրության ընթացքում գոյացող թափոնների դեպքում կամ թափոնների
ուսումնասիրության արդյունքներից` սպառման թափոնների դեպքում/
--------------------------------------------------------------------------
/տվյալներ թափոնի բաղադրիչների թունունակության մասին/
7. Թափոնի վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը
__________________________________________________________________________
8. Թափոնի հրդեհապայթյունավտանգությունը
__________________________________________________________________________
/տվյալներ թափոնի այրելիության/դյուրավառության կամ ոչ դյուրավառության
վերաբերյալ/
__________________________________________________________________________
9. Թափոնի կոռոզիոն ակտիվությունը _____________________________________
__________________________________________________________________________
/տվյալներ թափոնի կոռոզիոն ակտիվության կամ դրա բացակայության վերաբերյալ/
10. Թափոնի ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը _______________________
__________________________________________________________________________
11. Անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
12. Թափոնի տեղափոխման սահմանափակումները ______________________________
__________________________________________________________________________
13. Լրացուցիչ տեղեկություններ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
/տվյալներ տվյալ վտանգավոր թափոնի հետ կապված արտակարգ իրավիճակների
կանխարգելման և հետևանքների վերացման անհրաժեշտ միջոցառումների մասին/
14. Թափոնն անձնագրավորողի հայտարարությունը
Սույնով հայտարարում եմ, որ հետազոտությունների միջոցով պարզել եմ, որ տվյալ թափոնը պարունակում է միայն վերոհիշյալ բաղադրիչները` նշված տոկոսներով, որի պատճառով այդ թափոնը իմ կողմից դասակարգվել է որպես վտանգավորության --- դասի թափոն: Հայտարարում եմ, որ իմ կողմից տրամադրված տեղեկությունները հավաստի են և ճշգրիտ:
Իրավաբանական անձի ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր
--------------------- -----------------------
ստորագրություն անուն, ազգանուն
«___» ____________ 20 թ.
(ձևը փոփ. 03.08.16 թիվ 190-Ն, 16.12.2024 թիվ 528-Ն, 22.10.2026 թիվ 344-Ն հրամաններ)