Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈ ...

29.03.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.04.2003  -ից մինչեւ   29.03.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)

i

606.0039.090403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603118

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2003 թվականի N 39-Ն

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 70-րդ և 107-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը (Հավելված 1):

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2003 թվականի

մարտի 12-ի թիվ 39-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ստուգվում է յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում ստորագրությունների փաստացի քանակի 2 տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Նշված երկու տոկոսը կազմող ստորագրությունների համարները որոշվում են վիճակահանությամբ:

2. Վիճակահանություն անցկացնելու` սույն կարգին համապատասխան հինգ արկղերում դրվում են ընդհանուր թվով 500 համարներ, յուրաքանչյուրում` հարյուրական (առաջին արկղ` 1-100, երկրորդ արկղ` 101-200, երրորդ արկղ` 201-300, չորրորդ արկղ` 301-400, հինգերորդ արկղ` 401-500):

Յուրաքանչյուր արկղից հանվում է երկու թիվ` ընդհանուր թվով տաս համար (1-500 ընկած սահմանում), որոնք ընդհանուր են առաջադրումը պաշտպանելու բոլոր պաշտոնաթերթիկների համար: Վիճակահանությամբ հանված թվերի համարներն ամրագրվում են հանձնաժողովի արձանագրությամբ:

Պաշտոնաթերթիկներից հանվում են վիճակահանությամբ ստացված տաս համարների դիմաց լրացված քաղաքացիների տվյալները, ամրագրվում արձանագրությամբ և համարվում ստուգման ենթակա:

Եթե պաշտոնաթերթիկներում ստորագրությունների թիվը պակաս է 500-ից, ապա ստուգվում են այն համարները, որոնք մտնում են տվյալ պաշտոնաթերթիկների վերջին ստորագրությանը համապատասխանող թվի սահմանի մեջ:

Եթե պաշտոնաթերթիկում առկա չեն ստուգման ենթակա համարի դիմաց լրացված քաղաքացու տվյալները կամ տվյալ քաղաքացու բացակայության պատճառով հնարավոր չէ նրա տվյալների փաստացի ստուգումը, ապա ենթակա է ստուգման այդ համարին նախորդող լրացված և չստուգված համարը, իսկ նախորդող համարի բացակայության դեպքում` դրան նախորդող և չստուգված, լրացված համարը: Նախորդող չստուգված համարների բացակայության դեպքում ստուգվում է հաջորդող, չստուգված համարը:

Անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նաև այն ընտրողների ստորագրությունները, որոնց տվյալները պաշտոնաթերթիկներում սխալ են լրացված:

Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ընտրանքային կարգով ստուգելիս` պաշտոնաթերթիկներում և անձը հաստատող փաստաթղթում մնացած բոլոր տվյալների համապատասխանության պարագայում, քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում քաղաքացու հայրանվան բացակայության դեպքում հայրանունը չի ստուգվում:

3. Ընտրանքային ստուգումն իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմից կազմավորում է աշխատանքային խումբ (խմբեր):

4. Աշխատանքային խումբը, պաշտոնաթերթիկում ստորագրած քաղաքացիների վիճակահանությամբ ստացված տվյալները ստուգելիս նախ հավաստիանում է դրանց ամբողջականության, այնուհետև` անձը հաստատող փաստաթղթում ամրագրված տվյալների հետ համապատասխանության և վավերականության մեջ: Ստուգման արդյունքում հայտնաբերված կեղծիքների կամ անճշտությունների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է աշխատանքային խմբի անդամների կողմից: Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները (փաստաթղթերը) և պաշտոնաթերթիկները սահմանված ժամկետում հանձնվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարին:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
12.03.2003
N 39-Ն
Որոշում