Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

07.06.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.10.1996  -ից մինչեւ   07.06.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 24.05.12 թիվ 646-Ն որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 1996 թ. թիվ 338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ժամանակագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման

նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ո ւ մ    է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ժամանակի հաշվարկման հետևյալ կարգը` ամեն տարի հոկտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 2.00-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել, իսկ մարտի վերջին կիրակի օրը ժամը 2.00-ին ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տանել:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» թիվ 127 և 1994 թվականի սեպտեմբերի 30-ի «1994 թվականի հոկտեմբերի 2-ից ժամանակի հաշվարկումը փոխելու մասին» թիվ 469 «ա» որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.1996
N 338
Որոշում