Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐ ...

07.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.01.2009  -ից մինչեւ   07.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 18.03.11 թիվ 271-Ն որոշում)

i

040.0909.310703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2003 թվականի N 909-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2003 թվականի հունիսի 13-ի

N 909-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 08.11.07 թիվ 1383-Ն որոշում)

i

3. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:

5. Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում:

i

5.1. Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված լիցենզավորված գործունեությանն առնչվող եռամսյակային հաշվետվություններ են ներկայացնում լիազորված մարմին` մինչև հաջորդ ամսվա 10-ը` կենտրոնացված հաշվառում իրականացնելու համար:

Հաշվետվությունում ներառվում են`

ա) կնիքներ և դրոշմակնիքներ պատվիրած իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը.

բ) պատվեր ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 04.12.08 թիվ 1446-Ն որոշում)

դ) կնիքի ուրվագծի պատճենը` պատվիրված նմուշի դրոշմով.

ե) կնիք պատվիրելու համար կազմակերպությունը ներկայացնելու լիազորություն ունեցող անձի անձնագրի տվյալները:

Լիազոր մարմինը կատարում է պատրաստված կնիքների հաշվառում` պետական ռեեստրի միջոցով:

Կնիքների պետական ռեեստրում գրանցումները համարակալվում են վեցանիշ թվերով, աճողական կարգով, ըստ հերթականության:

Կնիքների պետական ռեեստրում գրանցվում են հետևյալ տեղեկությունները`

ա) պատվիրատուի անվանումը,

բ) պետական գրանցման համարը,

գ) հարկ վճարողի հաշվառման համարը,

դ) ռեեստրում կնիքի գրանցման համարը,

ե) ռեեստրում կնիքի գրանցման ամսաթիվը,

զ) կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձանց լիցենզիայի համարը:

Կնիքներ պատվիրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5.1-րդ կետը լրաց. 19.02.04 թիվ 368-Ն, փոփ. 28.04.05 թիվ 527-Ն, 08.11.07 թիվ 1383-Ն, 04.12.08 թիվ 1446-Ն որոշումներ)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

6. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (ձևը կցվում է)` նշելով`

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ ու ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին.

դ) իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:

Փորձագիտական եզրակացությունը պահանջվում է փորձաքննությունների իրականացման լիցենզիա ունեցող անձի առկայության, ինչպես նաև նշված փորձաքննության անցկացման կարգի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատման դեպքերում:

(6-րդ կետը փոփ. 28.09.06 թիվ 1376-Ն որոշում)

7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիազորված մարմին հանձնվել առձեռն կամ փոստով:

8. Լիազորված մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով ներկայացնում է լիցենզավորող մարմնի քննարկմանը, որը նշված փաստաթղթերի` լիազորված մարմնում մուտքագրումից հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

Լիազորված մարմինը լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի որոշման ընդունման պահից 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին հանձնում է լիցենզիան (լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով վավերացված):

9. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա ստանալու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

11. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար հատկացված արտադրամասի տեխնիկական ամրացվածության պահանջներն են`

ա) պատերը, միջնորմները, առաստաղը և հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված.

բ) դռների խորշերում տեղադրվում են առնվազն 3 միլիմետր հաստությամբ երկաթյա դռներ.

գ) մուտքի հիմնական և վանդակապատ դռները պետք է ունենան տարբեր գաղտնանիշով ներքին երկու փական.

դ) արտադրամասն անհրաժեշտ է սարքավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացված ահազանգման համակարգով:

Եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ զետեղարանը պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացնելը, ապա այն սարքավորվում է ինքնաահազանգման համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը մոտակա պահակակետին միացնելով (եթե այն շուրջօրյա ծառայության է) կամ շենքի արտաքին մասին ամրացնելով:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 08.11.07 թիվ 1383-Ն որոշում)

 

i

Ձև

 

___________________________________________

 

___________________________________________

                               (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը և

                               ___________________________________________

                                       կազմակերպական-իրավական ձևը)

                               ___________________________________________

                                 (գտնվելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը)

 

ՀԱՅՏ

 

լիցենզիա ստանալու մասին

 

Խնդրում եմ տալ լիցենզիա __________________________________________________

(գործունեության տեսակի անվանումը)

__________________________________________________________________________

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել ենք (եմ) և պարտավորվում ենք (եմ) պահպանել դրանք:

Կից ներկայացնում ենք (եմ)`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

    Հայտատու _________________       _____________________________________

             (ստորագրությունը)            (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

Կ.Տ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2003 թվականի հունիսի 13-ի

N 909-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

ԿԴՊԱ N ______

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը _____________________________________

__________________________________________________________________________

Գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն) ___________________________________

__________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________ Գործունեության տեսակը ____________________________________________________ Գործողության ժամկետը _____________________________________________________

 

    Տրված է ____  ______________ 200  թ.             _________________

                                                     (ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2003
N 909-Ն
Որոշում