Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՋՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.06.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

 

(ՈՒժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշմամբ)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 1991 թվականի N 422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» ՀԳԱՄ-ի այն ձեռնարկությունների ցուցակը, որոնց հաշվեկշռում գտնվող միջտնտեսային նշանակության ոռոգման, ջրարբիացման, չորացման, գյուղական ջրամատակարարման համակարգերը, հիդրոտեխնիկական կառուցվածքները, ջրամբարները, պոմպակայանները, դրանց մղման խողովակաշարերը, խորքային հորերը, ջրավազանները` իրենց օտարման գոտիներով, ենթակա չեն սեփականաշնորհման` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել գոյություն ունեցող ջրատնտեսական և ոռոգման համակարգերի, գետերի, ջրամբարների և ջրատնտեսական այլ կառուցվածքների օտարման գոտիները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և շրջանային ու տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` հողի սեփականաշնորհման ժամանակ ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված օտարման գոտիների պահպանությունը:

4. Սահմանել, որ նշված օտարման գոտիների ժամանակավոր օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով առանձին դեպքերում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հանրապետական գիտաարտադրական միավորման համաձայնությամբ:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի

1991 թվականի հունիսի 24-ի

N 422 որոշման

 

ՑՈՒՑԱԿ «ՀԱՅՋՐՏՆՏ» ՀԳԱՄ-Ի ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

________________________________________________________________________

 Շրջանների          Ձեռնարկությունների անվանումը       Գտնվելու վայրը   

անվանումը

________________________________________________________________________

     1                            2                         3           

________________________________________________________________________

 Կոտայքի       Կոտայքի շրջանի ջրատնտեսական             գ. Բալահովիտ

               համակարգերի արտադրական ձեռնարկություն

 

               «Հայջրշինինդուստրիա» արտադրական         ք. Աբովյան

               միավորում

 

               վերանորոգման-շինարարական                ք. Աբովյան

               տնտհաշվարկային տեղամաս

 

               ջրհան կայանների Կոտայքի միջշրջանային    ք. Երևան,

               արտադրական ձեռնարկություն               Քանաքեռ ՀԷԿ-ի

                                                       շրջանցիկ թունել

                                                        

 Ամասիայի      Ամասիայի շրջանի ջրատնտեսական            Ամասիա ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն

 

 Անիի          Անիի շրջանի ջրատնտեսական համակարգերի    Մարալիկ ավան

               արտադրական ձեռնարկություն

 

 Ապարանի       Ապարանի շրջանի ջրատնտեսական             Ապարան ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն

 

 Արագածի       Արագածի շրջանի ջրատնտեսական             Ծաղկահովիտ ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն

 

 Ախուրյանի     Ախուրյանի շրջանի ջրատնտեսական           ք. Լենինական,

               համակարգերի արտադրական ձեռնարկություն   Ախուրյանի խճուղի

 

               N 2 ավտոձեռնարկություն                  ք. Լենինական,

                                                       Ախուրյանի խճուղի

 

               N 2 շարժական մեքենայացված շարասյուն     ք. Լենինական,

                                                       Ախուրյանի խճուղի

 

ջրհան կայանների Ախուրյանի միջշրջանային ք. Լենինական,

               արտադրական ձեռնարկություն               Ախուրյանի խճուղի

 

               Ախուրյան «Հիդրոշին»-ի տնօրինություն     ք. Լենինական,

                                                       Ախուրյանի խճուղի  

 

 Աշոցքի        Աշոցքի շրջանի ջրատնտեսական համակարգերի  Աշոցք ավան

               արտադրական ձեռնարկություն              

 

 Աշտարակի      Աշտարակի շրջանի ջրատնտեսական            Աշտարակի շրջան,

               համակարգերի արտադրական ձեռնարկություն   գ. Ագարակ

 

               ստորերկրյա ջրերի վարչություն            գ. Ագարակ

 

 Արարատի       Արարատի շրջանի ջրատնտեսական             Վեդի ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն              

 

 Արթիկի        Արթիկի շրջանի ջրատնտեսական համակարգերի  ք. Արթիկ

               արտադրական ձեռնարկություն             

 

               Արթիկի շրջանի գյուղական ջրմուղների      ք. Արթիկ

               արտադրական ձեռնարկություն

 

 Արտաշատի      Արտաշատի շրջանի ջրատնտեսական            ք. Արտաշատ

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

               ջրհան կայաններ Արաքսի միջշրջանային      Արտաշատի շրջան,

               արտադրական ձեռնարկություն               գ. Մխչյան

 

               N 1 շարժական մեքենայացված շարասյուն     Արտաշատի շրջան,

                                                       գ. Մխչյան

 

               N 3 շարժական մեքենայացված շարասյուն     Արտաշատի շրջան,

                                                       գ. Մխչյան

 

               Մխչյանի վերանորոգման-մեխանիկական        Արտաշատի շրջան,

               գործարան                                գ. Մխչյան

 

               N 3 ավտոձեռնարկություն                  գ. Լանջազատ

 

 Վայքի         Վայքի շրջանի ջրատնտեսական համակարգերի   Վայք ավան

               արտադրական ձեռնարկություն               

 

 Վարդենիսի     Վարդենիսի շրջանի ջրատնտեսական           Վարդենիս ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

 Բաղրամյանի    Բաղրամյանի շրջանի ջրատնտեսական          գ. Քարակերտ

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

Բաղրամյանի շրջանի գյուղական ջրմուղների Մյասնիկյան ավան

արտադրական ձեռնարկություն

 

 Գորիսի        Գորիսի շրջանի ջրատնտեսական համակարգերի  ք. Գորիս

               արտադրական ձեռնարկություն             

 

 Գուգարքի      Գուգարքի շրջանի ջրատնտեսական            ք. Կիրովական

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

 Եղեգնաձորի    Եղեգնաձորի շրջանի ջրատնտեսական          Եղեգնաձոր ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

 Էջմիածնի      Էջմիածնի շրջանի ջրատնտեսական            ք. Էջմիածին

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

ջրհան կայանների Էջմիածնի միջշրջանային  գ. Զվարթնոց

արտադրական ձեռնարկություն

 

 Թալինի        Թալինի շրջանի ջրատնտեսական համակարգերի  Թալին ավան

               արտադրական ձեռնարկություն             

 

               ջրհան կայանների Թալինի միջշրջանային     Թալին ավան

               արտադրական ձեռնարկություն

 

 Տավուշի       Տավուշի շրջանի ջրատնտեսական համակարգերի Բերդ ավան

               արտադրական ձեռնարկություն             

 

 Թումանյանի    Թումանյանի շրջանի ջրատնտեսական          Թումանյանի

               համակարգերի արտադրական ձեռնարկություն   շրջան, գ. Օձուն

 

 Իջևանի        Իջևանի  շրջանի ջրատնտեսական             գ. Բերքաբեր

               համակարգերի արտադրական ձեռնարկություն             

 

 Տաշիրի        Տաշիրի շրջանի ջրատնտեսական համակարգերի  Տաշիր ավան

               արտադրական ձեռնարկություն             

 

 Կամոյի        Կամոյի շրջանի ջրատնտեսական համակարգերի  ք. Կամո

               արտադրական ձեռնարկություն             

 

 Կապանի        Կապանի շրջանի ջրատնտեսական համակարգերի  ք. Կապան, Սյունիքի

               արտադրական ձեռնարկություն               խորհտնտեսություն

 

 Կրասնոսելսկի  Կրասնոսելսկի շրջանի ջրատնտեսական        Ճամբարակ ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

               Արեգունի պանսիոնատ                      Ճամբարակ ավան

 

 Հոկտեմբերյանի Հոկտեմբերյանի շրջանի ջրատնտեսական       ք. Հոկտեմբերյան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն   

               

               ջրհան կայանների Հոկտեմբերյանի           ք. Հոկտեմբերյան

               միջշրջանային արտադրական ձեռնարկություն               

               

               փորձաարտադրական տնտեսություն            Հոկտեմբերյանի

                                                       շրջան,

                                                       գ. Երասխահուն

 

 Հրազդանի      Հրազդանի շրջանի ջրատնտեսական            ք. Հրազդան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

 Մասիսի        N 1 ավտոձեռնարկություն                  Մասիսի շրջան,

                                                       գ. Հայանիստ

 

               N 4 շարժական մեքենայացված շարասյուն     Մասիսի շրջան,

                                                       գ. Հայանիստ

 

Մասիսի շրջանի ջրատնտեսական համակարգերի Մասիս ավան

արտադրական ձեռնարկություն

 

               հիդրոերկրաբանական արշավախումբ           Մասիսի շրջան,

                                                       գ. Հայանիստ

 

               Մասիսի մեխանիկական-վերանորոգման         Մասիսի շրջան,

               գործարան                                գ. Հայանիստ

 

               արտադրատեխնիկական համակարգման           Մասիսի շրջան,

               վարչություն                             գ. Հայանիստ

 

               դրենաժակոլեկտորային համակարգերի         Մասիսի շրջան,

               արտադրական ձեռնարկություն               գ. Հայանիստ

 

 Մարտունու     Մարտունու շրջանի ջրատնտեսական           Մարտունի ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

 Մեղրու        Մեղրու շրջանի ջրատնտեսական համակարգերի  Մեղրի ավան

               արտադրական ձեռնարկություն             

 

 Նաիրիի        Նաիրիի շրջանի ջրատնտեսական համակարգերի  Նաիրի ավան

               արտադրական ձեռնարկություն             

 

               «Սիգմա» արտադրական ձեռնարկություն       Նաիրի ավան

 

շինվերանորոգման տնտհաշվարկային տեղամաս Նաիրի ավան

 

 Նոյեմբերյանի  Նոյեմբերյանի շրջանի ջրատնտեսական        Նոյեմբերյան ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

               ջրհան կայանների Նոյեմբերյանի            Նոյեմբերյանի շրջան,

               միջշրջանային արտադրական ձեռնարկություն  Այրում կայարան

 

 Սիսիանի       Սիսիանի շրջանի ջրատնտեսական             Սիսիան ավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն             

 

               ջրհան կայանների Սիսիանի միջշրջանային    Սիսիան ավան, զոնալ

               արտադրական ձեռնարկություն               կայան

 

 Սպիտակի       Սպիտակի շրջանի ջրատնտեսական             Սպիտակի շրջան,

               համակարգերի արտադրական ձեռնարկություն   գ. Շիրակամուտ

 

               ջրհան կայանների Սպիտակի միջշրջանային    Սպիտակի շրջան,

               արտադրական ձեռնարկություն               գ. Շիրակամուտ

 

 Ստեփանավանի   Ստեփանավանի շրջանի ջրատնտեսական         ք. Ստեփանավան

               համակարգերի արտադրական ձեռնարկություն          

 

 Սևանի         Սևանի  շրջանի ջրատնտեսական համակարգերի  ք. Սևան

               արտադրական ձեռնարկություն              

 

 քաղաք Երևան   հիդրոտեխնիկայի և  ջրային պրոբլեմների    ք. Երևան,

               ԳՀԻ                                     Ամառանոցային 125

 

               «Հայպետջրնախագիծ» ինստիտուտ             ք. Երևան,

                                                       Վ. Վաղարշյան 12

 

               գյուղական ջրմուղների արտադրական         ք. Երևան,

               ձեռնարկություն                          Շահումյան 10

 

               կառուցվող օբյեկտների միասնական          ք. Երևան,

               տնօրինություն                           Վ. Վաղարշյան 12

 

               Երևանի  ջրատնտեսական համակարգերի        ք. Երևան,

               արտադրական ձեռնարկություն               Արցախյան 29

 

               ջրային ռեսուրսների վարչություն          ք. Երևան,

                                                       Էնգելսի 2

               

               ջրամբարների արտադրական ձեռնարկություն   ք. Երևան,

                                                       Ջրվեժ, շինհանգույց

 

               Որոտան-Արփա-Սևան  թունելների            ք. Երևան,  

               շահագործման արտադրական ձեռնարկություն   Ջրվեժ, շինհանգույց

 

               տնտհաշվարկային նախագծային խումբ N 2     ք. Երևան,  

                                                       Ջրվեժ, շինհանգույց

               

               աշխատանքի նորմատիվահետազոտական կայան    Երևան,  

                                                       Կնունյանցի 13ա

               

               մասնագիտացված շինարարական-վերանորոգման  ք. Երևան,

               տեղամաս                                 Ջրվեժի հանգույց

 

               տնտհաշվարկային նախագծային խումբ N 1     ք. Երևան,  

                                                       Ամառանոցային 125

 

               գերատեսչական ռազմականացված              ք. Երևան,  

               պահպանության ջոկատ                      Ջրվեժի հանգույց

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի

1991 թվականի հունիսի 24-ի

N 422 որոշման

 

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ԳԵՏԵՐԻ, ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ

 

__________________________________________________________________________

 Կառուցվածքի          Օտարման գոտին        Չափը    Օտարման Ծանոթություն

 անվանումը            /շերտը/              միավորը չափը

__________________________________________________________________________

 1                    2                    3       4       5

__________________________________________________________________________

 մայր և  միջտնտեսային մի կողմից 3 մ, մյուս մետր    15  

 ջրանցք լանջի վրա     կողմից 12 մ, չհաշված             

                      ջրանցքի լայնությունը             

 

 մայր և  միջտնտեսային մի կողմից 2 մ, մյուս -»-    12  

ջրանցք հարթավայրում  կողմից 10 մ

 

 ներտնտեսային և       մի կողմից 3 մ, մյուս -»-    11  

 բաժանարար ջրանցք     կողմից 8 մ                       

լանջի վրա

 

 ներտնտեսային և       մի կողմից 2 մ, մյուս -»-    8       

 բաժանարար ջրանցք     կողմից 6 մ                           

հարթավայրում

 

 կոլեկտոր մինչև  4 մ  մի կողմից 2 մ, մյուս -»-    12  

 խորությամբ           կողմից 10 մ                      

 

 կոլեկտոր մինչև  6 մ  երկու կողմից 10-ական -»-    20  

 խորությամբ           մետր                             

 

 ոռոգման և  չորացման  մի կողմից 1 մ, մյուս -»-    8       թույլատրվում է

 փակ ցանց             կողմից 7 մ                           օգտագործել

                                                           գյուղատնտեսական

                                                           նպատակներով

                                                           միայն միամյա

                                                           մշակաբույսերի

                                                           տակ

 

 ոռոգման և  չորացման  հատակագծում          -»-    1   

 փակ ցանցերի հորեր    կառուցվածքի եզրագծից             

                      մեկ մետր շերտով                  

 

 հիդրանտ ոռոգման      1,5x1,5 չափով        ք.մ     2,3

ցանցի վրա

 

 պոմպակայաններ        պոմպակայանի շենքերով մետր    2

                      և կառուցվածքներով

                      զբաղեցրած տարածքի

                      եզրագծից 2 մետր շերտով

                   

 ճնշումային բաց       խողովակաշարի         -»-    8

 խողովակաշար          հենարանի եզրագծից մի

                      կողմից 1 մետր, մյուս

                      կողմից 7 մ

 

 ճնշումային փակ       խողովակաշարի         -»-    9       թույլատրվում է

 խողովակաշար          եզրագծի մի կողմից                    օգտագործել

                      1,5 մ, մյուս կողմից                  գյուղատնտեսական

                      7,5 մետր                             նպատակներով

                                                           միայն միամյա

                                                           մշակաբույսերի

                                                           տակ

 

 ջրամբար, կից լանջերի նորմալ դիմհարային    -»-    50

 մինչև  3 աստիճան     հորիզոնից և

 թեքության դեպքում    կառուցվածքներից 50

                      մետր շերտով

 

 ջրամբար, կից լանջերի նորմալ դիմհարային    -»-    100

 3 աստիճանից ավելի    հորիզոնից և

 թեքության դեպքում    կառուցվածքներից

                      հաշված 100 մետր

                      շերտով

 

 օրվա կարգավորման     հատակագծում          -»-    30

 ջրավազան             կառուցվածքի եզրագծից

                      30 մետր շերտով

 

 ջրառի կառույց գետի   հատակագծում          -»-    -

 վրա                  կառուցվածքի եզրագծից

                      գետի ստորին մասում

                      200 մ, վերին մասում`

                      100 մ և ափերից 50

                      մետր շերտով

 

 աղբյուրների ջրառ     հատակագծում          -»-    30

 /կապտաժ/             կառուցվածքի եզրագծից

                      30 մետր շերտով

 

 խորքային հոր         հատակագծում          -»-    5

                      կառուցվածքի եզրագծից

                      5 մետր շերտով

 

 շատրվանող            հատակագծում          -»-    3

 հորատանցքեր          կառուցվածքի եզրագծից

                      3 մետր շերտով

 

 գետեր                ամենաբարձր հորիզոնի  մետր    35

                      դեպքում ջրի եզրագծից

                      35 մետր շերտով

 

 հեղեղների պաշտպանիչ  թմբերի արտաքին շերտի -»-    4

 թմբեր                ներքին եզրագծից 4

                      մետր շերտով

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
24.06.1991
N 422
Որոշում