Սեղմել Esc փակելու համար:
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.07.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հուլիսի 1991 թ. թիվ 446

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով <Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին> ԽՍՀՄ օրենքի 13 հոդվածի 9-րդ կետի և նշված օրենքը գործողության մեջ մտցնելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման 1-ին կետի պահանջներից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

i

1. 1991 թվականի հունիսի 1-ից Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման կապակցությամբ խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների, ինչպես նաև այդ պատճառներով կերակրողին կորցնելու դեպքում քաղաքացիների կենսաթոշակները նրանց ցանկությամբ նշանակել (վերահաշվարկել) Չեռնոբիլի վթարի հետևանքները վերացնելու համար ստացած վաստակից:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի բաժանմունքին` լուծել ֆինանսավորման հարցը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` վերահսկողություն իրականացնել սույն որոշման կիրառման նկատմամբ:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
05.07.1991
N 446
Որոշում