Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով, որ մշակույթի բնագավառում համագործակցությունը կոչված է նպաստելու ժողովուրդների միջև փոխըմբռնման զարգացմանը,

ձգտելով ազգային մշակույթի փոխհարստացմանը` դրանցից յուրաքանչյուրի ինքնատիպության հարգման պայմաններում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը խրախուսում են երկու երկրների ապրելակերպին, մշակութային ժառանգությանը և ժամանակակից մշակութային ու գիտական նվաճումներին փոխադարձաբար ծանոթանալը, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման նպատակով խրախուսելու և զարգացնելու են համագործակցությունը սույն Համաձայնագրով նախատեսված բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակույթի տարբեր ոլորտներում և կխրախուսեն մասնավորապես.

- համագործակցությունը երկու Կողմերի գեղարվեստական կոլեկտիվների միջև /թատրոն, կինո, երաժշտություն, կերպարվեստ և այլն/,

- գեղարվեստական ցուցահանդեսների փոխանակումները,

- ժողովրդական ինքնագործ ստեղծագործողների համագործակցություն, ինչպես նաև փոխանակումներ թանգարանների միջև,

- կինոյի շաբաթների կազմակերպումը, համատեղ ֆիլմերի արտադրությունը երկու պետություններում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կխրախուսեն մասնագետների և արվեստագետների փոխանակումները երաժշտության, կերպարվեստի, պարարվեստի, թատերական արվեստի և այլ ոլորտներում` երկարատև պայմանագրերով աշխատելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կներդաշնակեցնեն իրենց ջանքերը` նրանցից որևէ մեկի կողմից միջազգային փառատոններին, մրցույթներին, կոնֆերանսներին և հանդիպումներին մյուս Կողմի ներկայացուցիչների մասնակցությունը ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը իրենց երկրների տարածքներում կկազմակերպեն նաև մշակութային միջոցառումներ, ամենամյա ծրագրեր, ընթացիկ գործնական ծրագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար Կողմերը իրենց հավասար թվով ներկայացուցիչներից կստեղծեն Համատեղ հանձնաժողով, որը տարին մեկ անգամ հաջորդաբար կհանդիպի Երևանում և Բեյրութում:

Հանդիպումների ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: Հանձնաժողովը կմշակի համագործակցության շրջանակներում ամենամյա ծրագրերի մանրամասները և ֆինանսական ծախսերին վերաբերող պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով միմյանց իրազեկ պահելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Այն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

Կատարված է Բեյրութ քաղաքում 1997 թվականի նոյեմբերի 17-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 27-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
17.11.1997
Համաձայնագիր