Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ...

 

 

040.0079.160497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1997 թ. թիվ 79

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջազգային կազմակերպությունների ծրագրերով Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական և տեխնիկական օգնություն իրականացնող կազմակերպությունները, համաձայն հավելվածի, ազատել մինչև 1996 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրականացրած ծրագրերի համար վճարման ենթակա, սակայն դեռևս չվճարված ավելացված արժեքի հարկից և դրա չվճարման համար հաշվարկված տույժերից ու տուգանքներից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 16-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

Մինչև 1996 թվականի փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում

Հայաստանի Հանրապետությունում իրականացրած ծրագրերի համար վճարման

ենթակա, սակայն դեռևս չվճարված ավելացված արժեքի հարկից և դրա

չվճարման համար հաշվարկված տույժերից ու տուգանքներից ազատվող

միջազգային կազմակերպությունների ծրագրերով Հայաստանի

Հանրապետությունում մարդասիրական և տեխնիկական օգնություն

իրականացնող կազմակերպությունների

 

1. Գյուղատնտեսական փոխադարձ օգնության բանկ

 

2. Հայաստանի գործարարության աջակցության կենտրոն (ABSC)

 

3. Ազգային էներգախնայողության ծրագիր

 

4. «Էներգակենտրոնի ստեղծում»

 

5. «Գազի արդյունաբերության զարգացում»

 

6. Գազի մատակարարման ծրագիր (գնահատում և ֆինանսավորում)

 

7. «Գազի բնագավառի վերակազմավորում»

 

8. «Փոխադարձ ինվեստիցիոն ֆոնդերի ստեղծում»

 

9. «Հիմնական ձեռնարկությունների սեփականաշնորհում»

 

10. «Գազի սեկտորի բարելավում»

 

11. ՀՀ պետական կառավարման դպրոց

 

12. Տասիսի վերահսկման և գնահատման ծրագիր

 

13. Տրանսպորտային օրենսդրության և կարգավորման համակարգ ու առևտրի

խթանման ծրագիր (Traceca)

 

14. «Տասիս» կոորդինացիոն բյուրո

 

15. «Էներգիա Հայաստանին»

 

16. ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն

 

17. Հայկական տեխնոլոգիական խումբ

 

18. Ամերիկայի հայկական համագումար

 

19. Միջազգային զարգացման և էներգետիկայի ընկերություն

 

20. Տնտեսական քաղաքականության վերլուծության և հետազոտման կենտրոն

 

21. Ժողովրդավարության և զարգացման հիմնադրամ

 

22. «ԱՄՆ-ի երկրաբանական ուսումնասիրություն»

 

23. «Բըրնզ Էնդ Ռոու»

 

24. «Քեյր»

 

25. Քաղաքների (շրջանների) կառավարման միջազգային

ընկերակցություն (ICMA)

 

26. Ամերիկայի հայկական հանրագումար - հասարակական

կազմակերպությունների կենտրոն

 

27. «Եվրասիա» հիմնադրամ

 

28. Ռեսուրսների կառավարման ընկերակցություն

 

29. ԱՄՆ-ի խաղաղության կորպուսի հայկական բաժանմունք

 

30. Կրթության զարգացման ակադեմիա

 

31. «Փրկեք երեխաներին» (Save the children)

 

32. Հայ օգնության միություն

 

33. Հայ օգնության ֆոնդ

 

34. Հայկական արհեստների զարգացման կենտրոն (Aid to Artidans)

 

35. Գործադիր ծառայությունների միջազգային կորպուս

 

36. Պատանիների նվաճումների միջազգային ծրագիր

 

37. Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե

 

38. «Կամավորների անդրկովկասյան համագործակցության օգնություն»

 

39. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ

 

40. Հայկական բարեգործական ընդհանուր միություն

 

41. «Միջազգային պայքար սովի դեմ»

 

42. Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցություն

 

43. «Ազնավուրը` Հայաստանին»

 

44. Եվրահամայնքի մարդասիրական օգնության գրասենյակ

 

45. Ֆրանսահայ կազմակերպությունների ֆորում

 

46. Ֆրանսահայ Կարմիր խաչի կոմիտե

 

47. Համալսարանական համագործակցության ինստիտուտ

 

48. Միջազգային Կարմիր խաչի և Կարմիր մահիկի

ընկերությունների ֆեդերացիա

 

49. «Բժիշկներ առանց սահմանի» (Բելգիա)

 

50. «Բժիշկներ առանց սահմանի» (Ֆրանսիա)

 

51. «Բժիշկներ առանց սահմանի» (Հունաստան)

 

52. «Հայերին բժշկական օգնություն»

 

53. Օքսֆամ

 

54. «Փրկեք երեխաներին»

 

55. Միացյալ հայկական հիմնադրամ

 

56. ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի բաժին

 

57. ՄԱԿ-ի զարգացման ծրագիր

 

58. ՄԱԿ-ի կամավորներ

 

59. ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար

 

60. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

 

61. «Կանանց միջազգային օգնություն»

 

62. Համաշխարհային պարենի ծրագիր

 

63. Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն

 

64. Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդ

 

65. «Առաքելություն Արևելք»

 

66. «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև

համերաշխություն»

 

67. «Անմիջական օգնություն երեխաներին»

 

68. «7 դեկտեմբեր 88»

 

69. «Ուոլդ վիժն» միջազգային քրիստոնեական կազմակերպություն

 

70. «Մեծն Ներսես» հիմնադրամ

 

71. «Ագապե»

 

72. «Ինթերնյուզ»

 

73. Համաշխարհային վերականգնողական կենտրոն

 

74. Զարգացման և օգնության ադվենտիստական կազմակերպություն

 

75. Ազգային առաջնորդարանի «Երկիր և մշակույթ» կազմակերպություն

 

76. Ազգային առաջնորդարանի «Արամ Մանուկյան» հիմնադրամ

 

77. Ազգային առաջնորդարանի Հայաստանի բնաշխարհի բարեկամների

ընկերակցություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.1997
N 79
Որոշում