Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽ ...

 

 

040.1673.151204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1673-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, 23-րդ հոդվածի 8-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`

ա) եկամուտների գումարն ավելացնել 5,066,475.8 հազ. դրամով.

բ) ծախսերի գումարն ավելացնել 5,066,475.8 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 7 և 8-րդ հոդվածների աղյուսակների, ինչպես նաև N 1 հավելվածի համապատասխան ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-4 հավելվածների:

i

3. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման NN 2-6 հավելվածների համապատասխան ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-5 հավելվածների:

4. Ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից Լինսի հիմնադրամի ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորման նպատակով Լինսի հիմնադրամի կողմից 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված դրամաշնորհի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 2,848,161.1 հազ. դրամ, որից`

ա) «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող ծրագրերի գծով` 2,007,149.6 հազ. դրամ, այդ թվում` «Ճանապարհաշինություն» ծրագրի գծով` 1,668,997.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով) և «Երևանի փողոցների վերանորոգում» ծրագրի գծով` 338,152.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

բ) «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող «Բնակարանաշինություն» ծրագրի գծով` 398,791.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

գ) «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով իրականացվող «Մշակութային օբյեկտների վերանորոգում» ծրագրի գծով` 442,220.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

5. «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ հատկացնել 7,300.0 հազ. դրամ (համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` սույն կետում նշված հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների), որից`

ա) «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հատկացնելու համար` 2,400.0 հազ. դրամ,

բ) «Աղետի գոտի» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հատկացնելու համար` 2,400.0 հազ. դրամ,

գ) «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հատկացնելու համար` 2,500.0 հազ. դրամ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1673-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________.

|                Եկամտատեսակը                 |Ցուցանիշների |

|                                             |ավելացումները|

|                                             |_____________|

|                                             |    տարի     |

|_____________________________________________|_____________|

|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ     |5,066,475.8  |

|ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ                                 |             |

|_____________________________________________|_____________|

|         որից`                               |             |

|_____________________________________________|_____________|

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ                        |1,481,892.7  |

|_____________________________________________|_____________|

|         որից`                               |             |

|_____________________________________________|_____________|

|3. Ոչ հարկային եկամուտներ                    |1,481,892.7  |

|_____________________________________________|_____________|

|Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ   |736,422.0    |

|_____________________________________________|_____________|

|Գ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ                   |2,848,161.1  |

.___________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1673-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խումբը|Ենթա- |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ցուցանիշների  |

|      |խումբը|խմբերի և  ենթախմբերի անվանումները          | ավելացումը    |

|      |      |                                           |_______________|

|      |      |                                           |      տարի     |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                           |5,066,475.8    |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|14    |      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ              |5,066,475.8    |

|______|______|___________________________________________|_______________|

|      |      |այդ թվում`                                 |               |

|______|______|___________________________________________|_______________|

|      |06    |Այլ ծրագրեր                                |5,066,475.8    |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1673-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Ցուցանիշների  |

|հոդվածների անվանումները                              |ավելացումները |

|                                                     |______________|

|                                                     |     տարի     |

|_____________________________________________________|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                     |5,066,475.8   |

|_____________________________________________________|______________|

|այդ թվում`                                           |              |

|_____________________________________________________|______________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                       |5,066,475.8   |

|_____________________________________________________|______________|

|այդ թվում`                                           |              |

|_____________________________________________________|______________|

|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ  |5,066,475.8   |

|_____________________________________________________|______________|

|այդ թվում`                                           |              |

|_____________________________________________________|______________|

|Այլ ծախսեր                                           |5,066,475.8   |

|_____________________________________________________|______________|

|այդ թվում`                                           |              |

|_____________________________________________________|______________|

|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր               |5,066,475.8   |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1673-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._______________________________________________________________________.

|Խումբը|Ենթա- |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ցուցանիշների|

|      |խումբը|խմբերի և  ենթախմբերի, ֆինանսավորվող        |ավելացումները|

|      |      |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների   |_____________|

|      |      |և  բյուջետային ծախսերի տնտեսագիտական       |    տարի     |

|      |      |դասակարգման հոդվածների անվանումները        |             |

|______|______|___________________________________________|_____________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                           |5,066,475.8  |

|______|______|___________________________________________|_____________|

|      |      |այդ թվում`                                 |             |

|______|______|___________________________________________|_____________|

|14    |      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ              |5,066,475.8  |

|______|______|___________________________________________|_____________|

|      |      |այդ թվում`                                 |             |

|______|______|___________________________________________|_____________|

|      |06    |Այլ ծրագրեր                                |5,066,475.8  |

|______|______|___________________________________________|_____________|

|      |      |այդ թվում`                                 |             |

|______|______|___________________________________________|_____________|

|      |      |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      |5,066,475.8  |

|______|______|___________________________________________|_____________|

|      |      |ՀՀ կառավարություն                          |5,066,475.8  |

|______|______|___________________________________________|_____________|

|      |      |Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր     |5,066,475.8  |

._______________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 9-ի

N 1673-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |           Եկամտատեսակը            |Պետական կառավարման |Ցուցանիշների |

|ը/կ|                                   | մարմնի անվանումը  |ավելացումները|

|   |                                   |                   |_____________|

|   |                                   |                   |    տարի     |

|_________________________________________________________________________|

|I. Ըստ գանձման համար պատասխանատու մարմինների                             |

|_________________________________________________________________________|

|Ոչ հարկային եկամուտներ                 |                   |1,481,892.7  |

|_______________________________________|___________________|_____________|

|  այդ թվում`                           |                   |             |

|_______________________________________|___________________|_____________|

|3  |Տոկոսավճարներ և  շահաբաժիններ      |                   |98,717.2     |

|   |                                   |                   |             |

|___|___________________________________|___________________|_____________|

|3.1|Բանկերում և  այլ ֆինանսավարկային   |ՀՀ ֆինանսների և    |98,717.2     |

|   |հաստատություններում բյուջեի        |էկոնոմիկայի        |             |

|   |ժամանակավոր ազատ միջոցների         |նախարարություն     |             |

|   |տեղաբաշխումից և  դեպոզիտներից      |                   |             |

|   |ստացված տոկոսավճարներ              |                   |             |

|___|___________________________________|___________________|_____________|

|5  |Բռնագրավված, տիրազուրկ,            |                   |1,340,307.5  |

|   |նվիրատվության կամ ժառանգության     |                   |             |

|   |իրավունքով պետությանը, բյուջետային |                   |             |

|   |հիմնարկների տնօրինմանն անցած       |                   |             |

|   |գույքի իրացումից մուտքեր           |                   |             |

|___|___________________________________|___________________|_____________|

|7  |Օրենքով և  այլ իրավական ակտերով    |                   |42,868.0     |

|   |սահմանված պետական բյուջե           |                   |             |

|   |մուտքագրվող այլ ոչ հարկային        |                   |             |

|   |եկամուտներ                         |                   |             |

|___|___________________________________|___________________|_____________|

|7.2|Այլ ոչ հարկային եկամուտներ         |ՀՀ պետական         |42,868.0     |

|   |                                   |կառավարման         |             |

|   |                                   |մարմիններ          |             |

|_______________________________________|___________________|_____________|

|Կապիտալի գործառնություններից եկամուտներ|                   |736,422.0    |

|_______________________________________|___________________|_____________|

|   |                                   |ՀՀ կառավարությանն  |511,760.0    |

|   |                                   |առընթեր պետական    |             |

|   |                                   |գույքի կառավարման  |             |

|   |                                   |վարչություն        |             |

|___|___________________________________|___________________|_____________|

|   |                                   |ՀՀ պետական         |224,662.0    |

|   |                                   |կառավարման այլ     |             |

|   |                                   |մարմիններ          |             |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.12.2004
N 1673-Ն
Որոշում