Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈԹԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈԹԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ Ն ...

 

 

040.1801.281204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1801-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈԹԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեպար-Կոթի ինքնահոս ոռոգման ջրատարի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից` Ջողազի ջրամբարի ոռոգման համակարգի խողովակաշարից սահմանված կարգով առանձնացնել 820 միլիմետր տրամագծով, 850 գծամետր ընդհանուր երկարությամբ, 1200 միլիմետր տրամագծով, 1954 գծամետր երկարությամբ և 1400 միլիմետր տրամագծով, 1600 գծամետր երկարությամբ չօգտագործվող խողովակաշարը, այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կոթիի գյուղական համայնքին` նրա կողմից, որպես պահանջվող ներդրում, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծառայություններ» ծրագրով նախատեսվող` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ոսկեվանի ու Կոթիի գյուղական համայնքների համար Ոսկեպար-Կոթի ինքնահոս ոռոգման ջրատարի կառուցման նպատակով` գույքի արժեքի չափով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը փոփ. 01.09.05 թիվ 1391-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը:

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորության կատարումը «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան` որպես «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում:

(3-րդ կետը լրաց. 01.09.05 թիվ 1391-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2004
N 1801-Ա
Որոշում