Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՐՈՒՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ...

 

 

119.0153.010205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»         02           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11905069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 դեկտեմբերի 2004 թվականի N 153-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 975-Ն որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` վարչական ակտն ընդունվելուց հետո երկու օրվա ընթացքում աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանն ապահովել սույն հրամանի 1-ին կետով սահմանված կարգի 31-րդ և 32-րդ կետերով նախատեսված տեղեկատվությամբ:

 

Հավելված

ՀՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի

2004 թվականի դեկտեմբերի 29-ի

N 153-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով աշխատակազմում ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը:

2. Աշխատակազմում հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենքի) և սույն կարգի դրույթներին համապատասխան:

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում (այսուհետ` ստորաբաժանում) հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման և այդ գործընթացների նկատմամբ հսկողության համար պատասխանատու է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

4. Աշխատակազմում վարչական վարույթ հարուցվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա կամ աշխատակազմի նախաձեռնությամբ` ստորաբաժանումների կողմից:

Ստորաբաժանումների կողմից վարչական վարույթ հարուցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հանձնարարությամբ:

5. Սույն կարգի գործողությունը տարածվում է սույն կարգի 4-րդ կետին համապատասխան վարչական վարույթ հարուցած ստորաբաժանումների վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) ստորաբաժանումներում կազմվում և վարվում են անձանց դիմումների հիման վրա կամ աշխատակազմի նախաձեռնությամբ, համաձայն օրենքի 30-րդ հոդվածի` վարչական վարույթ հարուցելու պահից:

7. Եթե աշխատակազմի կողմից օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրվում է իրավասու այլ վարչական մարմնին կամ վերադարձվում է դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում են առանձին` Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգին համապատասխան:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման կամ այլ պատճառով) ենթակա է աշխատակազմի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

8. Աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որտեղ ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով աշխատակազմ բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան ներկայացված բողոքը, դրանց կապակցությամբ ընդունված (կայացված) վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները:

Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով` փաթեթավորված կամ ամրակարված` կնքված աշխատակազմի կնիքով:

9. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են աճող թվերով` յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

Ստորաբաժանումներում գործերը համարակալվում և դրանց վարման գործառույթներն իրականացվում են կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ:

Որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով վարչական վարույթների վերաբերյալ գործերի վրա հաջորդականությամբ` գծիկով անջատ նշվում են`

ա) վարչական վարույթի վերաբերյալ գործի հերթական համարը` արաբական թվերով:

բ) «ԱԴ»` անձանց դիմումի դեպքում կամ «ԱՆ»` աշխատակազմի նախաձեռնության դեպքում:

գ) ստորաբաժանման անվանման հապավումը` համաձայն ցանկի:

10. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են`

ա) աշխատակազմի լրիվ անվանումը.

բ) վարչական վարույթ իրականացնող ստորաբաժանման լրիվ անվանումը.

գ) վարչական վարույթը հարուցելու տարին.

դ) գործի հերթական համարը:

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N-».

ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարչական վարույթի արդյունքում.

զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարույթը հարուցվել է աշխատակազմի կողմից, ապա` «Նախաձեռնության հիման վրա»):

Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով, ինչպես նաև վարույթն սկսելու և ավարտելու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը:

Վարույթն սկսելու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը նշվում են ըստ այն ամսաթվի, ամսվա ու տարեթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

11. Տվյալ վարչական գործով դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` գործը վարող ստորաբաժանումը, եթե դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է»:

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում աշխատակազմ ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:

12. Եթե աշխատակազմում բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ օրենքով սահմանված կարգով վերադարձվում է աշխատակազմ, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:

Գործի վարույթն ավարտելուց հետո վարույթն իրականացնող ստորաբաժանումը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը:

Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, և դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը:

13. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին նաև` բողոքարկման վարույթն ավարտվելուց հետո:

14. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, կենտրոնացված կարգով պահվում են աշխատակազմի արխիվում` Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգի պահանջներին համապատասխան:

15. Ավարտված գործերը կարվում են և կնքվում աշխատակազմի կնիքով:

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությունը, և ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը:

16. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Ստորաբաժանումներում վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար կազմվում և վարվում են առանձին գրանցամատյաններ` ըստ ստորաբաժանմանը վերապահված իրավասությունների:

18. Աշխատակազմում առանձին գրանցամատյաններ վարվում են դիմումի հիման վրա և աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի:

19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին:

20. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

21. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման սխեմայում (ձև N 1):

Դիմումի հիման վրա և աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով`

գործերի հաշվառման համար սահմանվում է 3 աղյուսակ հետևյալ սխեմայով`

ա) N 1 աղյուսակում նշվում են աշխատակազմում ստացված դիմումի հիման վրա կամ աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշվում են տվյալ գործով բերված բողոքը` աշխատակազմում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշվում են տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

22. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) աշխատակազմում անձի դիմումն ստանալու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է աշխատակազմի նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը.

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է աշխատակազմի նախաձեռնությամբ, ապա նշվում են տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ աշխատակազմը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ, եթե աշխատակազմի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ աշխատակազմի նախաձեռնության արդյունքում աշխատակազմի ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) դիմողին (դրա հասցեատիրոջը) վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման ամսաթվի, ամսվա ու տարեթվի վերաբերյալ տեղեկությունները:

23. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել և, այն օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած աշխատակազմը:

24. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և ընդգրկի հետևյալ տեղեկությունները`

ա) բողոք բերելու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը.

բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած ստորաբաժանման անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման ամսաթվի, ամսվա ու տարեթվի վերաբերյալ տեղեկությունները:

25. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում` նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն կազմվում է N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ, եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա N 1 աղյուսակի շարունակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում N 3 աղյուսակը բաժանվում է երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

26. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ պարունակում է NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից յուրաքանչյուրում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

27. Գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնատար անձը նշում է` «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը: Գրանցամատյանը կարվում է և կնքվում աշխատակազմի կնիքով:

28. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Աշխատակազմը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ` ակտերի հաշվառման գրանցամատյան) (ձև N 2):

Ակտերի հաշվառման գրանցամատյանը կազմում և վարում է աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը:

30. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են աշխատակազմի լրիվ անվանումը, ակտերի հաշվառման գրանցամատյանը կազմող և վարող ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են աշխատակազմի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են աշխատակազմի ընդունած` սույն կարգի 5-րդ կետով նախատեսված բոլոր վարչական ակտերը: Դրանք են`

ա) անձի դիմումի հիման վրա կամ աշխատակազմի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` համաձայն օրենքի 50-րդ հոդվածի` վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ աշխատակազմի ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ աշխատակազմի ընդունած վարչական ակտը, եթե համաձայն օրենքի տվյալ բողոքի հիման վրա վարույթն իրականացրել է աշխատակազմը, ներառյալ բողոքը` առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա աշխատակազմի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև համաձայն օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի` դատարանի կողմից աշխատակազմի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա աշխատակազմի ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) համաձայն օրենքի 85-րդ հոդվածի աշխատակազմի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ աշխատակազմի նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, իսկ մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան:

է) վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, իսկ մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

ը) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը.

թ) վարչական վարույթն իրականացրած ստորաբաժանման անվանումը:

33. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

34. Աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հանձնարարությամբ, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրվում և վերլուծվում են այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

35. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են հանձնման` արխիվ:

 

ՑԱՆԿ

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՀԱՊԱՎՄԱՆ

 

    Ազգային ժողովի հետ կապերի վարչություն              - ԱԺՀԿՎ

 

    Անձնակազմի կառավարման վարչություն                  - ԱՆՁԿՎ

 

    Արտադրական ենթակառուցվածքների վարչություն          - ԱԵՎ

 

    Արտաքին կապերի վարչություն                         - ԱՐՏԿՎ

 

    Իրավաբանական վարչություն                           - ԻՎ

 

    Սոցիալական հարցերի վարչություն                     - ՍՀՎ

 

Վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի

    վարչություն                                        - ՎՄՕԾՎ

 

    Վարչական մարմինների վարչություն                    - ՎՄՎ

 

    ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն            - ՀՀՎՎԾ

 

Տարածքային կառավարման և տեղական

    ինքնակառավարման վարչություն                        - ՏԿՏԻՎ

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

    կապերի վարչություն                                 - ՏՀՀԿՎ

 

    Տնտեսագիտական վարչություն                          - ՏՎ

 

Քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչություն - ՔԲՌՎ

 

Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն  - ՖՀՀՎ

 

Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի

    վարչություն                                        - ԱՓԿՀՎ

 

    Գործերի կառավարչություն                            - ԳԿ

 

    Առաջին բաժին                                       - ԱԲ

 

    Արձանագրային բաժին                                 - ԱՐՁԲ

 

    Ընդհանուր բաժին                                    - ԸԲ

 

    Տեղեկատվայնացման և  հատուկ համակարգերի բաժին       - ՏՀՀԲ

 

Ձև N 1

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Աղյուսակ 1

 

Գործը աշխատակազմում քննարկելու ընթացքի մասին տեղեկություններ

 

._________________________________________________________________________.

|NN |Դիմումն     |Դիմողի (ակտի|Դիմումի հիման|Վարույթի     |Նշում վարչական |

|ը/կ|ստանալու    |հասցեատիրոջ)|վրա          |արդյունքում  |ակտի մասին     |

|   |(աշխատակազմի|անունը,     |(աշխատակազմի |ընդունված    |դիմողին        |

|   |նախաձեռնու- |հայրանունը, |նախաձեռնու-  |վարչական ակտի|(վարչական ակտի |

|   |թյունը      |ազգանունը   |թյամբ)       |ամսաթիվը,    |հասցեատիրոջը)  |

|   |դրսևորելու) |(անվանումը) |հայցվող      |ամիսը,       |իրազեկելու     |

|   |տարեթիվը,   |            |(ներկայացվող)|տարեթիվը,    |եղանակի        |

|   |ամիսը,      |            |պահանջի      |համարը և     |(փոստով, առձեռն|

|   |ամսաթիվը    |            |համառոտ      |դրանով       |և  այլն)       |

|   |            |            |շարադրանքը   |ընդունված    |ամսաթվի, ամսվա,|

|   |            |            |             |որոշման      |տարեթվի մասին  |

|   |            |            |             |համառոտ      |               |

|   |            |            |             |շարադրանքը   |               |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

| 1 |      2     |      3     |      4      |      5      |       6       |

|___|____________|____________|_____________|_____________|_______________|

|   |            |            |             |             |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին տեղեկություններ

 

._________________________________________________________________________.

|Բողոքը   |Բողոքը     |Բողոքի    |Բողոքը     |Բողոքի      |Նշում բողոք    |

|բերելու  |բերողի     |համառոտ   |քննարկող   |վերաբերյալ  |բերողին        |

|ամսաթիվը,|անունը,    |շարադրանքը|ստորաբա-   |ակտի        |վարչական       |

|ամիսը,   |հայրանունը,|          |ժանման     |ընդունման   |ակտի մասին     |

|տարեթիվը |ազգանունը  |          |անվանումը  |ամսաթիվը,   |իրազեկելու     |

|         |(անվանումը)|          |           |ամիսը,      |եղանակի        |

|         |նրա        |          |           |տարեթիվը,   |(փոստով,       |

|         |կարգավիճակը|          |           |համարը և    |առձեռն և       |

|         |(դիմող,    |          |           |այդ ակտով   |այլն)          |

|         |երրորդ անձ)|          |           |ընդունված   |ամսաթվի, ամսվա,|

|         |           |          |           |որոշման     |տարեթվի մասին  |

|         |           |          |           |համառոտ     |               |

|         |           |          |           |շարադրանքը  |               |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|    7    |     8     |     9    |    10     |     11     |       12      |

|_________|___________|__________|___________|____________|_______________|

|         |           |          |           |            |               |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին տեղեկություններ

 

._________________________________________________________________________.

|    Հայցի քննությունը դատարանում     | Բողոքի քննությունը գործը վերստին  |

|                                     |         քննող դատարանում          |

|_____________________________________|___________________________________|

|Հայցը        |Հայցը       |Հայցի     |Գործը     |Բողոքը     |Բողոքի      |

|ներկայացնելու|ներկայացնողի|վերաբերյալ|վարույթ   |բերողի     |վերաբերյալ  |

|ամսաթիվը,    |անունը,     |կայացված  |ընդունելու|անունը,    |կայացված    |

|ամիսը,       |հայրանունը, |դատական   |ամսաթիվը, |հայրանունը,|դատական ակտի|

|տարեթիվը և   |ազգանունը   |ակտի      |ամիսը,    |ազգանունը  |ամսաթիվը,   |

|հայցի համառոտ|(անվանումը) |ամսաթիվը, |տարեթիվը  |(անվանումը)|ամիսը,      |

|շարադրանքը   |            |ամիսը,    |և  բողոքի |նրա        |տարեթիվը    |

|             |            |տարեթիվը  |համառոտ   |դատավարական|և  համառոտ  |

|             |            |և  համառոտ|շարադրանքը|կարգավիճակը|շարադրանքը  |

|             |            |շարադրանքը|          |           |            |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|     13      |     14     |    15    |    16    |     17    |     18     |

|_____________|____________|__________|__________|___________|____________|

|             |            |          |          |           |            |

._________________________________________________________________________.

_____________________________________.

Բողոքի քննությունը վճռաբեկ     |

դատարանում             |

_____________________________________|

Բողոքը    |Բողոքը      |Բողոքի      |

վարույթ   |բերողի      |վերաբերյալ  |

ընդունելու|անունը,     |կայացված    |

ամսաթիվը, |հայրանունը, |որոշման     |

ամիսը,    |ազգանունը   |ամսաթիվը,   |

տարեթիվը  |(անվանումը),|ամիսը,      |

և  համառոտ|նրա         |տարեթիվը    |

շարադրանքը|դատավարական |և  համառոտ  |

|կարգավիճակը |շարադրանքը  |

___________|____________|____________|

19    |     20     |     21     |

___________|____________|____________|

|            |            |

_____________________________________.

 

Ձև 2

 

ՍԽԵՄԱ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Վարչական   |Վարչական   |Վարչական ակտի|Վարչական ակտի |Վարչական ակտին  |

|ը/կ|վարույթ    |ակտի       |հասցեատիրոջ  |եզրափակիչ     |կից ներդիրների, |

|   |հարուցելու |անվանումը  |անունը,      |մասի (օրենքի  |հավելվածների,   |

|   |հիմք` անձի |(որոշում,  |հայրանունը,  |55-րդ հոդվածի |այլ փաստաթղթերի |

|   |դիմումը    |հրաման,    |ազգանունը    |4-րդ մասի     |անվանումները    |

|   |(բողոքը)   |կարգադրու- |(անվանումը), |«զ» կետ)      |(դրանց ընդհանուր|

|   |կամ        |թյուն և    |նրա հասցեն   |համառոտ       |թիվը)           |

|   |աշխատակազմի|այլն),     |(գտնվելու    |շարադրանքը    |                |

|   |նախաձեռնու-|ընդունման  |վայրը),      |              |                |

|   |թյունը     |ամսաթիվը,  |խմբային      |              |                |

|   |           |ամիսը,     |չափանիշներով |              |                |

|   |           |տարեթիվը   |առանձնացվող  |              |                |

|   |           |և  համարը  |հասցեատերերի |              |                |

|   |           |           |դեպքում` խմբի|              |                |

|   |           |           |անվանումը    |              |                |

|___|___________|___________|_____________|______________|________________|

| 1 |     2     |     3     |      4      |       5      |        6       |

|___|___________|___________|_____________|______________|________________|

|   |           |           |             |              |                |

._________________________________________________________________________.

__________________________________________________________________________.

Վարչական ակտի  |Վարչական ակտի   |Վարչական ակտի` ներառյալ|Վարչական վարույթ|

ընդունմանը     |ընդունման համար |ներդիրների էջերի և     |իրականացնող     |

մասնակցած այլ  |անհրաժեշտ այլ   |ակտի բաղկացուցիչ մասը  |ստորաբաժանման   |

վարչական մարմնի|վարչական ակտերի |կազմող հավելվածների,   |անվանումը       |

(մարմինների)   |(թույլտվություն,|այլ փաստաթղթերի էջերի  |                |

անվանումը      |համաձայնություն |ընդհանուր թիվը         |                |

(անվանումները) |և  այլն)        |(օրենքի 55-րդ հոդվածի  |                |

(օրենքի 52-րդ  |անվանումները    |3-րդ մաս)              |                |

հոդված)        |(դրանց ընդհանուր|                       |                |

|թիվը)           |                       |                |

________________|________________|_______________________|________________|

7       |        8       |           9           |      10        |

________________|________________|_______________________|________________|

|                |                       |                |

__________________________________________________________________________.

 

Սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1,2,3....):

Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ (օրինակ, «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը):

 

 

pin
Կառավարության աշխատ. ղեկ.
29.12.2004
N 153-Ն
Հրաման