Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ...

 

 

118.0235.310797

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՄԱՆ

 

14 հուլիսի 1997 թ. թիվ 235

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման 5-րդ կետի բ) ենթակետի,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների համար դրոշմանիշերի կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

14 հուլիսի 1997 թ. թիվ 78 - ՎՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 5-րդ կետի բ/ ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների համար դրոշմանիշերի կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը /կցվում է/:

 

       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ          ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ            ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ

       ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ            ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ            ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

     «14»  07  1997 թ.      «14»  07  1997 թ.       «14»  07  1997 թ.

     Թիվ 235 հրամանով       Թիվ 611 հրամանով        Թիվ 78 հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը հաստատված է ի կատարումն Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման 5-րդ կետի բ) ենթակետի և կանոնակարգում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի թիվ 175 որոշմամբ սահմանված կարգով ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար դրոշմանիշների կիրառման միջոցով ակցիզային հարկի հաշվարկման և վճարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման են ենթակա ոգելից խմիչքները և ծխախոտի արտադրանքը (այսուհետև` ենթաակցիզային ապրանքներ):

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա են հետևյալ ենթաակցիզային ապրանքները.

 

.___________________________________________________________________.

|     Արտադրանքի ծածկագիրն ըստ արտաքին   |   Ապրանքախմբի անվանումը  |

|    տնտեսական գործունեության ապրանքային |                          |

|               անվանացանկի              |                          |

|________________________________________|__________________________|

|   22.03                                |   գարեջուր               |

|________________________________________|__________________________|

|   22.04, 22.05, 22.06                  |   խաղողի և  այլ գինիներ, |

|                                        |   գինենյութ              |

|________________________________________|__________________________|

|   22.08                                |   սպիրտային խմիչքներ     |

|________________________________________|__________________________|

|   24.02                                |   ծխախոտի արտադրանք      |

|                                        |   (սիգարներ, սիգարելաներ |

|                                        |   և  սիգարետներ` ծխախոտով|

|                                        |   կամ դրա փոխարինողներով)|

.___________________________________________________________________.

 

II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

 

1. Ենթաակցիզային ապրանքներ ներմուծողները (հայտարարատուները) ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց գրանցման վայրի մաքսատանը` նախքան նշված ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք:

2. Ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարվում է. ոգելից խմիչքների յուրաքանչյուր տարայի համար` 0.1, իսկ ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր տուփի համար` 0.03 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:

3. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարումն իրականացվում է դրամով կամ արտարժույթով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքից:

4. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար հաշվարկված դրամական միջոցները փոխանցվում են մաքսատան հաշվարկային հաշվին կամ կանխիկ վճարվում մաքսատան դրամարկղ: Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված դրամական միջոցները մաքսատան կողմից երեք բանկային օրվա ընթացքում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

III. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման ժամանակ վճարված գումարը հանդիսանում է ենթաակցիզային ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի կանխավճար, և այդ ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ գանձվում է ակցիզային հարկի գումարի և դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարի տարբերությունը:

2. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման օրվանից եռամսյա կամ սահմանված կարգով մաքսատան պետի կողմից երկարաձգված ժամկետում հայտարարատուի կողմից սահմանված կարգով դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններն իրականացնում են օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված առուծախի կամ մատակարարման պայմանագրի համաձայն ներմուծման ենթակա չվերադարձված ակցիզային դրոշմանիշերի քանակին համապատասխան ապրանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարների (հարկերի և տուրքերի) սահմանված կարգով գանձում և փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Այդ դեպքում մաքսային մարմինները հարկային մարմիններին ներկայացնում են նաև այդ քանակին համապատասխան մաքսատուրքի, ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի գումարների հաշվարկները: Հայաստանի Հանրապետության տարածքում ենթադրվելիք իրացման շրջանառությունների մասով հարկերի հաշվարկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են հարկային մարմինները: Հետագայում, նշված ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված առուծախի կամ մատակարարման պայմանագրի համաձայն ապրանքների ներմուծման դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկերի և մաքսատուրքի գումարների և այդ պայմանագրի համաձայն սահմանված կարգով գանձման նպատակով նախապես հաշվարկված գումարների տարբերությունը: Այդ տարբերության բացասական լինելու դեպքում այն վերադարձվում է ներմուծողին կամ հաշվանցվում առաջիկա վճարումների հաշվին:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը ներմուծողի կողմից չիրացված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացնում է ներմուծողն, որն իր գրանցման վայրի մաքսատանը ներկայացնում է ապրանքների ներմուծման բեռնամաքսային հայտարարագրի պատճեն և դրոշմանիշերի ձեռքբերման վերաբերյալ դիմում, և վճարելով միայն դրոշմանիշերի արժեքը` այն ներառում է շրջանառության ծախքերի կազմում:

2. Մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և այդ ապրանքների ներմուծող չհանդիսացող անձանց կողմից մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացնում է այդ ապրանքները իրացնողը` դրանց ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի պատճենների ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնի տեղեկանքի հիման վրա դրոշմանիշերը ձեռք բերելով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունից` վճարելով դրոշմանիշերի արժեքը և այն ներառելով շրջանառության ծախքերի կազմում: Ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում հաշիվ-ապրանքագիրը (հարկային հաշիվը), որում նշված են հարկ վճարողների հերթական համարները (ՀՎՀՀ): Դրոշմանիշերի ձեռքբերման ժամանակ, որպես ապրանքների ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ կարող են հանդիսանալ նաև սահմանված կարգով ֆիզիկական անձանց հետ կապված գնման ակտերը:

3. Սույն բաժնի 1-ին և 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով ենթաակցիզային ապրանքներ իրացնող անձինք մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին ներկայացնում են իրենց տրամադրության տակ առկա չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների տեսակների և քանակների վերաբերյալ տեղեկություններ` սույն հրահանգին կից ձևով (հավելված 1): Մինչև 1997 թ. սեպտեմբերի 1-ը տեղեկություններ ներկայացնողներին դրոշմանիշերի տրամադրումը իրականացվում է 1997 թվականի սեպտեմբերի 1-ից: 1997 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, դրանց ձեռքբերման օրվանից երկու ամսվա ընթացքում վերոհիշյալ ձեռքբերողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացնել դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն, որտեղ նշվում են օգտագործված, չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերի քանակը: Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը վերադարձվում են հաշվետվության հետ միասին:

4. Դրոշմավորման ժամանակ վնասված դրոշմանիշերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսատուն ներկայացնելուց և դրանց ձեռքբերման համար վճարված գումարի 50 տոկոսի վերադարձումից հետո դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարի չփոխհատուցված մասը հայտարարատուն միացնում է արտադրության և շրջանառության ծախքերին:

5. Դրոշմավորման ժամանակ դրոշմանիշերի վերադարձման մասին հայտարարատուի դիմումի մերժման դեպքում այդ դրոշմանիշերը համարվում են չվերադարձված և դրանց համապատասխան հարկերը և մաքսատուրքը հաշվարկում և գանձվում են սույն հրահանգի 3-րդ բաժնի 2-րդ կետով սահմանված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

____________________ ՏՀՏ

 

«____» __________ 1997 Թ.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԻՆՉԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ՉԻՐԱՑՎԱԾ ՉԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Ապրանքի   |ապրանքախմբի|ապրանքախմբի  |չափման |մնացորդային|ապրանքների  |

|   |ծածկագիրն | անվանումը |լրիվ         |միավորը|քանակը     |ձեռքբերումը |

|   |ըստ ԱՏԳ ԱԱ|           |անվանումը,   |       |դիմում     |հաստատող    |

|   |          |           |տարողությունը|       |տալու օրվա |փաստաթղթերի |

|   |          |           |և  այլն      |       |դրությամբ  |համարները   |

|   |          |           |             |       |           |և  ամսաթիվը1|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

| 1 |    2     |    3      |    4        |  5    |   6       |    7       |

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

|___|__________|___________|_____________|_______|___________|____________|

._________________________________________________________________________.

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

    (ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ)             ՄՈՒՏՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ __________

                                        ԱՄՍԱԹԻՎԸ ________________________

 

    ՂԵԿԱՎԱՐ                Կ.Տ.

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

 

_______________________

1  7-րդ սյունակում նշված փաստաթղթերի պատճենները կցվում են

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «31» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20910041

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
14.07.1997
N 235
Հրաման