Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵ ...

10.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.04.2009  -ից մինչեւ   10.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 15.09.11 թիվ 1471-Ն որոշում)

i

040.1115.100805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2005 թվականի N 1115-Ն

 

i

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 21-ի

N 1115-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

i

3. Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(3-րդ կետը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

4. Համաձայն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շարժական մշակութային արժեքների փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք:

5. Լիցենզիան բարդ ընթացակարգով և անժամկետ տրվող փաստաթուղթ է:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

II. ՇԱՐԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

8. Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման իրականացման համար պարտադիր պայմաններ ու պահանջներ են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված շարժական մշակութային արժեքների փորձաքննության իրականացման կարգին համապատասխան փորձաքննության իրականացումը.

բ) փորձաքննության ընթացքում հայտնի դարձած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում գաղտնի համարվող տեղեկատվության գաղտնիության պահպանումը.

գ) փորձաքննության ընթացքում հայտնի դարձած հափշտակված մշակութային արժեքների մասին իրավապահ մարմիններին տեղեկատվության հաղորդումը.

դ) շարժական մշակութային արժեքների պահպանության ապահովման համար նախատեսված չհրկիզվող պահարանի (պահարանների) կամ ազդարարման համակարգի ու պահակային ծառայության առկայությունը.

ե) իրավաբանական անձանց համար` սույն կարգին համապատասխան շարժական մշակութային արժեքների փորձագետի մասնագիտական որակավորում ստացած առնվազն 3 աշխատողի առկայությունը.

զ) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

(8-րդ կետը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

9. Ֆիզիկական անձինք մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, փորձաքննության ոլորտը, անձնագրի տվյալները, բնակության վայրը և հեռախոսահամարը.

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

դ) բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը կամ շարժական մշակութային արժեքների փորձաքննության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժը հավաստող փաստաթուղթը.

ե) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

(9-րդ կետը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

i

10. Իրավաբանական անձինք մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ` նշելով իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման վկայականի համարը և տալու ժամանակը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը (կապի այլ միջոցներ), նաև փորձաքննություն իրականացնող անձանց անունը, ազգանունը, բնակության վայրը և անձնագրի տվյալները.

բ) պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) կանոնադրության պատճենը.

դ) փորձաքննություն իրականացնող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները.

ե) փորձաքննություն իրականացնող անձանց բարձրագույն կրթության մասին դիպլոմի պատճենը կամ շարժական մշակութային արժեքների փորձաքննության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժը հավաստող փաստաթղթերը.

զ) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

(10-րդ կետը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

11. Լիցենզիա ստանալու համար իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար ֆիզիկական (իրավաբանական) անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

12. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիազոր մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

13. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում նշանակվում է քննարկում` առնվազն 3 օր առաջ լիցենզավորվող անձին գրավոր (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա և ժամի մասին:

14. Լիցենզավորող մարմնում հայտը քննարկում է լիցենզավորող հանձնաժողովը:

15. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 13-րդ կետով նախատեսված օրը և ժամին` անկախ հայտատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

16. Լիցենզիա ստանալու մասին հայտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների բավարարման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման մասին որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվում է լիցենզավորվող անձին կամ առձեռն հանձնվում է նրան կամ նրա ներկայացուցչին:

Լիցենզավորող մարմինը հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, անճշտություններ, բացթողումներ) առկայության դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է լիցենզավորվող անձին:

Լիցենզավորող մարմնի ծանուցումից հետո` 10 օրվա ընթացքում, նշված թերությունները վերացվելու և ուղղված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է որոշում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման մասին:

17. Փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգում չի պահանջվում, եթե նախկինում նրանք անցել են որակավորման ստուգում և ստացել են սույն կարգի 31-րդ կետով նախատեսված մասնագիտական որակավորման վկայական:

18. Լիցենզիա տալու մասին հայտը մերժվում է`

i

ա) եթե դիմողի ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված են.

բ) եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին.

գ) եթե դիմող իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

դ) եթե փորձաքննություն իրականացնող ֆիզիկական անձը դատարանի որոշմամբ իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում.

զ) եթե հայտատու ֆիզիկական անձը կամ հայտատու իրավաբանական անձի առնվազն 3 աշխատող չեն անցել մասնագիտական որակավորման ստուգում (չեն հավաքել սույն կարգով նախատեսված անհրաժեշտ անցողիկ միավորը).

է) եթե նախորդ օրացուցային տարվա ընթացքում հայտատու ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեությունը 10 օրով կասեցվել է` որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառողի:

(18-րդ կետը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

19. Սույն կարգի 18-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հայտի մերժման մասին որոշումն ընդունվում է սույն կարգի 13-րդ կետով նախատեսված քննարկման ընթացքում:

Սույն կարգի 18-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հիմքով հայտի մերժման մասին որոշումն ընդունվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների հրապարակումից հետո` 2 օրվա ընթացքում:

20. Սույն կարգի 18-րդ կետով չնախատեսված հիմքերով հայտի մերժումն արգելվում է:

21. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

22. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:

 

V. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

23. Շարժական մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող անձանց (այսուհետ` որակավորվող անձինք) մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից ստեղծված որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ` որակավորման հանձնաժողով):

(23-րդ կետը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

24. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետում նշված փաստաթղթերը լիցենզավորող մարմին ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում որակավորման հանձնաժողովն իրականացնում է որակավորվող անձանց մասնագիտական գիտելիքների ստուգում:

25. Որակավորվող անձը մասնագիտական որակավորման ստուգում անցնելու նպատակով պատասխանում է թեստային հարցերին:

Թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը) հաստատվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով և հրապարակվում է գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:

Թեստային հարցաշարերը կազմվում են քննության օրը` համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով, որակավորվող անձի և հանձնաժողովի անդամների ներկայությամբ:

Յուրաքանչյուր որակավորվող անձի համար կազմվում է թեստային հարցաշարերի 3 տարբերակ:

Որակավորվող անձի որակավորման ստուգման համար կազմված թեստային հարցաշարերի 3 տարբերակից պատահական ընտրությամբ ընտրվում է մեկ տարբերակ:

26. Շարժական մշակութային արժեքների փորձագետի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարը բաղկացած է 40 հարցից` ըստ հետևյալ ոլորտների և թվի`

լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 5 հարց

մշակութային առարկաների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության կարգ` 5 հարց

մշակութաբանություն` 10 հարց

հայ կերպարվեստ` 20 հարց կամ,

եվրոպական կերպարվեստ` 20 հարց կամ,

ռուսական կերպարվեստ` 20 հարց կամ,

սրբապատկեր (իկոնա)` 20 հարց կամ,

արևելյան կերպարվեստ` 20 հարց կամ,

ամերիկյան կերպարվեստ` 20 հարց կամ,

աֆրիկյան կերպարվեստ` 20 հարց կամ,

նվագարաններ` 20 հարց կամ,

գորգարվեստ (կարպետ, խուրջին, անկողնապարկ, խավոտ և անխավ գործվածք)` 20 հարց կամ,

հանդերձանք (տարազ)` 20 հարց կամ,

ասեղնագործություն, ժանեկագործություն` 20 հարց կամ,

գեղարվեստական մետաղ` 20 հարց կամ,

փայտարվեստ և կահույք` 20 հարց կամ,

գեղարվեստական ապակի և կերամիկա` 20 հարց կամ,

զարդաքանդակ քարի կամ խեցու (կամեյա), ոսկրի` 20 հարց կամ,

Ժամացույցներ` 20 հարց կամ,

նախնադարյան մշակույթ` 20 հարց կամ,

բրոնզեդարյան մշակույթ` 20 հարց կամ,

ուրարտական մշակույթ` 20 հարց կամ,

վաղ հայկական մշակույթ` 20 հարց կամ,

միջնադարյան մշակույթ` 20 հարց կամ,

դրամագիտություն, բոնիստիկա` 20 հարց կամ,

ֆալիերիստիկա և զինանիշագիտություն (հերալդիկա)` 20 հարց կամ,

կնիքներ, մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ` 20 հարց կամ,

ֆիլատելիստական նյութեր (նամականիշներ, ծրարներ, բացիկներ)` 20 հարց կամ,

տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր` 20 հարց կամ,

փաստավավերագրական նյութեր` 20 հարց կամ,

զենք և զինվորական հանդերձանք` 20 հարց կամ,

տպագիր ժառանգություն` 20 հարց կամ,

հին ձեռագիր ժառանգություն` 20 հարց կամ,

կինո -, ֆոտո -, ֆոնո -, աուդիո նյութեր` 20 հարց կամ,

ճարտարապետական տարրեր` 20 հարց կամ,

հնէաբանական, մարդաբանական նյութեր` 20 հարց կամ,

տնայնագործություն և արտեստներ` 20 հարց կամ,

փոխադրամիջոցներ` 20 հարց կամ,

կրոնածիսական առարկաներ` 20 հարց:

27. Թեստային հարցաշարի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ դրական միավորով:

28. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է 120 րոպե:

Արգելվում է մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ օգտվել փաստաթղթերից և տեխնիկական միջոցներից:

29. Որակավորվող անձը համարվում է շարժական մշակութային արժեքների փորձագետի մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե թեստավորման արդյունքում սույն կարգի 26-րդ կետով նախատեսված հայտավորման ոլորտին, որակավորման ու լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մշակութային առարկաների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության կարգին և մշակութաբանությանը վերաբերող հարցերից հավաքել է 35 և ավելի դրական միավոր:

30. Որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին` դրա անցկացումից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

i

31. Մասնագիտական որակավորման ստուգում անցած անձին տրվում է մասնագիտական որակավորման անժամկետ վկայական, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը:

(31-րդ կետը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

32. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 21-ի

N 1115-Ն որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

Տրված _____ __________________ 200 թ.

 

Գործունեության տեսակը` շարժական մշակութային արժեքների փորձաքննության իրականացում

_________________________________________________________________________

                    (մասնագիտական որակավորումը (ները)

 

Լիցենզավորված անձը __________________________ ___________________________

                    (ֆիզիկական անձի անունը,    (իրավաբանական անձի լրիվ  

                     հայրանունը, ազգանունը)     անվանումը)

 

___________________________________ __________________________________

(ֆիզիկական անձի բնակության վայրը)  (իրավաբանական անձի գտնվելու վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ է:

 

Հայաստանի Հանրապետության

    մշակույթի նախարար                               ___________________

                                                   (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 19.03.09 թիվ 262-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2005
N 1115-Ն
Որոշում