Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 202 ...

 

 

040.1170.160805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2005 թվականի N 1170-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու և գազասպառման համակարգերի անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակ նախկինում գործող շինարարական նորմերի համաձայն լողասենյակներում տեղադրված ջրատաքացուցիչները գազիֆիկացվում են գազային տնտեսության շահագործող տեղական կազմակերպության հետ համաձայնեցված նախագծային լուծմամբ` լողասենյակներին ներկայացվող գործող շինարարական նորմերի պահանջների բավարարման դեպքում».

բ) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում սենքերի (այդ թվում` նաև բնակելի` բացի ննջասենյակներից) սեզոնային ջեռուցման նպատակով առաջարկվում է տեղադրել կոնվեկտիվ գործողության գազային սարքեր (բուխարի, կալորիֆեր և այլն): Տեղադրվող գազասարքերը պետք է լինեն գործարանային արտադրության` այրման արգասիքների ուղղաձիգ ծխատարով կամ այրման հերմետիկ խցով, բնական կամ ստիպողական ծխահեռացմամբ` առանց ուղղաձիգ ծխատարի: Եթե ջեռուցման նպատակով տեղադրված սարքերից արտանետվող վնասակար նյութերի մասով մթնոլորտի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի նորմերը, ըստ արտանետումների նորմավորման տարածքային չափանիշների, ապա գազասարքերի ծխատար խողովակների ելքերը պետք է դուրս բերվեն շենքի տանիքից վեր այնպիսի բարձրության վրա, որպեսզի ապահովվի մթնոլորտային օդի վրա ներգործության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը».

գ) ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 6-րդ կետերը.

i

դ) 7-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ջրատաքացուցիչ և ջեռուցման գազային սարքերը 10 և ավելի հարկայնության շենքերում տեղադրելու դեպքում պարտադիր է ծխահեռացման ինքնաշխատ կամ անհատական (առանձնացված) համակարգերի առկայությունը».

ե) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Գազասպառման համակարգերի անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` օրենքով սահմանված կարգով»:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.

բ) «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը (ՀՀՇՆ IV-12.03.01-04) համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2005
N 1170-Ն
Որոշում