Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾ ...

 

 

102.0150.300905

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         09           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 սեպտեմբերի 2005 թվականի թիվ 150-Ն

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության կարգը` N 1 հավելվածով (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

«28» սեպտեմբերի 2005թ.

թիվ 150-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում դատական նիստերի արձանագրումը կատարվում է SRS Femida ձայնագրման համակարգի միջոցով /այսուհետ` ձայնագրման համակարգ/: Սույն կարգով սահմանվում են ձայնային համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն ընթացակարգերը, դատական նիստի ձայնագրումն իրականացնելու, ծրագրային ապահովումը կիրառելու, տվյալները մուտքագրելու, պահպանելու և օգտագործելու կանոնները, ինչպես նաև այն հրահանգները, որոնց կատարումը պարտադիր է տվյալ դատական նիստի արձանագրումը վարող դատական նիստի քարտուղարի համար /հավելված N 1/:

2. Ձայնագրման համակարգը գործում է համակարգչի միջոցով և նախատեսված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում դատական նիստերի ձայնագրման և համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման աշխատանքներն իրականացնելու համար: Ձայնագրման համակարգը բացառում է իրականացված ձայնագրության ձայնային ֆայլերի մեջ փոփոխությունների կատարումը և չարտոնված եղանակով համակարգ մուտք գործելու հնարավորությունը:

3. Սույն կարգի N 1 հավելվածում բերված պատկերներն ուղեցուցային են, սպառիչ չեն և ձայնագրման համակարգի իրական սպասարկման ընթացքում ի հայտ եկող պատկերների համեմատ կարող են ունենալ որոշակի այլ արտահայտման ձևեր:

 

Հավելված I

 

1. Ընդհանուր դրույթներ դատական նիստի ձայնագրման համակարգի վերաբերյալ

 

1.1. Ձայնագրող ալիքները և խոսափողները

Դատական նիստի բոլոր մասնակիցների կողմից հնչող ելույթների որակյալ ձայնային արձանագրում իրականացնելու նպատակով ձայնագրման համակարգը հնարավորություն է տալիս միաժամանակ միացնել մինչև 4 ձայնային ալիքներին կցված 8 խոսափող` նախատեսելով առավելագույնը 2 խոսափող մեկ ձայնային ալիքին միացնելու հնարավորություն: Ձայնագրության վերծանման ռեժիմում դատական նիստի մասնակիցների ձայները առավել հեշտությամբ տարանջատելու համար համակարգում նախատեսված է մինչև երկու խոսափողների համակցում մեկ ձայնագրող ալիքով: Այդ նպատակով համակարգում նախատեսված է 4 առանձին, իրարից անկախ, ձայնագրող ալիքների կիրառում:

 

1.2. Ձայնագրման համակարգում մուտքագրվող տեղեկությունները

Ձայնագրման համակարգի աշխատանքի արդյունքը դատական նիստի ձայնային արձանագրումն է համակարգչային ֆայլի տեսքով, որի հետ միաժամանակ դատական նիստի ընթացքում քարտուղարի կողմից իրականացվում է ժամանակային կտրվածքով տեղի ունեցող գործողությունների և իրադարձությունների վերաբերյալ համառոտագրում` ծրագրի մեջ մուտքագրելով իրադարձության անվանումը, հակիրճ տեղեկություններ տվյալ իրադարձության սկզբի և ավարտի մասին, գործող անձանց տվյալները, համառոտ մեկնաբանությունները, դատական նիստի մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ, դատական գործի համարը, գրանցված տվյալների պահպանման համար բնօրինակ հանդիսացող կրիչի /կոմպակտ լազերային սկավառակի/ համարը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

 

1.3. Ձայնագրման համակարգով արձանագրման տվյալների պահպանումը

Ձայնագրման համակարգով ստեղծված արձանագրությունը և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող համառոտագրումը պահպանվում է մեկ անգամվա, կամ բազմակի օգտագործման համար նախատեսված կոմպակտ լազերային սկավառակի վրա, ինչպես նաև համակարգչի կոշտ սկավառակի վրա: Ձայնային համակարգով համառոտագրում իրականացնելու համար ծրագրային ապահովումն իր մեջ, արդեն իսկ, կարող է պարունակել դատական նիստի հիմնական իրադարձությունների և նիստին մասնակցող անձանց վերաբերյալ որոշակի մուտքագրված շաբլոններ, որոնք ենթակա են պարտադիր կիրառման տվյալ տեսակի դատական գործերը արձանագրելու նպատակով, եթե դրանք ընդունվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից: Նոր շաբլոններ, այդ թվում` դրանց նոր ձևերը և բովանդակությունը կարելի է ստեղծել, փոփոխել և խմբագրել, եթե ձայնագրման համակարգում գոյություն ունեցող շաբլոնը առանց լրացուցիչ խմբագրման կիրառելի չէ տվյալ տեսակի դատական գործն արձանագրելու համար:

 

1.4. Ձայնային արձանագրման ընթացքում գրանցված տվյալների վերծանումը

Ձայնային արձանագրման ընթացքում գրանցված տվյալները կարելի է վերծանել ամբողջապես կամ հատվածներով հենց այն նույն համակարգչով, որում տեղադրված է ձայնագրման համակարգը և որի կոշտ սկավառակի վրա կատարված է կամ պատճենահանված է տվյալ դատական նիստի ձայնագրումը:

Կոմպակտ լազերային սկավառակի վրա ձայնագրված ձայնային արձանագրությունը կարելի է վերծանել ցանկացած ժամանակակից համակարգչի միջոցով` ամբողջապես, կամ ըստ դատական նիստի համառոտագրման ցանկում ներառված ցանկացած գրանցված իրադարձություն պարունակող հատվածի:

 

1.5. Դատական նիստի համառոտագրումը

Դատական նիստի համառոտագրումը կարող է ստեղծվել կամ խմբագրվել ինչպես ձայնային արձանագրմանը զուգընթաց (համառոտագրման իրական ժամանակային ռեժիմ), այնպես էլ ձայնային արձանագրումը իրականացնելուց հետո (համառոտագրման հետաձգված ռեժիմ):

 

2. Ձայնագրման համակարգի աշխատանքի նախապատրաստման կանոնները

 

2.1. Դատական նիստի քարտուղարի պարտականությունները նիստից առաջ

Դատական նիստից առաջ քարտուղարը պարտավոր է նախապատրաստել ձայնագրման համակարգը ապահովելով համակարգի անխափան աշխատանքը, հաջորդաբար իրականացնելով բոլոր այն գործողությունները, որոնք սահմանված են սույն հավելվածի 2.2-2.6 կետերով:

 

2.2. Ձայնագրման համակարգի կազմը և դրան սնուցող մալուխների միացումները

Նախ անհրաժեշտ է իրականացնել Ձայնագրող համակարգը սնուցող և դրա արտաքին սարքերին ձայնային ազդանշաններ փոխանցող մալուխների միացումները համաձայն պատկեր 1.1-ի:

 

.______________________________________________________.

| 1  | մոնիթոր                                         |

| 2  | համակարգչի COM տեսակի միացման հանգույց          |

| 3  | ձայնային քարտ                                   |

| 4  | խոսափողներ (առավելագույնը 8 հատ)                |

| 5  | ձայնային համակցում իրականացնող սարք («միքշեր»)  |

| 6  | SRS-Pedal ոտքի սեղմակ                           |

| 7  | ականջակալներ                                    |

.______________________________________________________.

Պատկեր 1.1` Համակարգի արտաքին սարքերի կազմը և մալուխների միացման սխեմա

 

2.3. Համակարգի կազմի մեջ մտնող սարքերի միացումը և փորձնական գործարկումը

Անհրաժեշտ է հաջորդաբար իրականացնել անխափան սնուցման սարքի, համակարգչի և մոնիթորի միացումը և դրանց փորձնական գործարկումը:

 

2.4. Համակարգչի օպերացիոն ծրագրի բեռնավորումը

Մինչև համակարգչի օպերացիոն ծրագրի առաջին փուլի ծրագրային բեռնավորումը անհրաժեշտ է սպասել և միայն դրանից հետո մուտքագրել օգտագործողի` դատական նիստի քարտուղարի համակարգչի օպերացիոն համակարգ մուտք գործելու ընդհանուր գաղտնաբառը, եթե այդպիսին սահմանված է տվյալ համակարգչի վրա: Անհատական գաղտնաբառերը և ադմինիստրատորի անհատական գաղտնաբառը պետք է սահմանվեն համակարգը սպասարկող և տվյալ դատարանի նախագահի կողմից համապատասխան իրավասություններով օժտված, այն է` ցանցային ադմինիստրատորի իրավասություններով օժտված անձի միջոցով, պահպանելով դրանց մուտքագրման գաղտնիության կանոնները:

 

2.5. Ձայնային համակարգի ծրագիր մուտք գործելու եղանակը

Նախորդող գործողությունները կատարելուց հետո անհրաժեշտ է սպասել մինչև համակարգչի երկրորդ փուլի ծրագրային բեռնավորումը, որից հետո անհրաժեշտ է համակարգչի USB տեսակի խցանին միացնել ձայնային համակարգի էլեկտրոնային մուտքի բանալին:

 

2.6. Խոսափողների պատշաճ միացումների ստուգումը

Ծրագիրը հաջող գործարկելուց հետո անհրաժեշտ է իրականացնել բոլոր խոսափողների պատշաճ միացումները (տվյալ խոսափողի պատշաճ միացումը հավաստվում է այդ խոսափողի վրա տեղադրված լուսային նշանը միանալով և/կամ ձայնային համակցման սարքի վրա համապատասխան խոսափողի միացման հանգույցի վրա լուսային նշանը միանալով):

 

2.7. Նախնական կարգաբերում

Ծրագիրը առաջին անգամ բեռնելու դեպքում ցանցային ադմինիստրատորի իրավասություններով օժտված անձի կողմից անհրաժեշտ է իրականացնել ծրագրի առաջնային կարգաբերում` համաձայն ծրագրի արտադրողի կողմից մշակված օգտագործման ուղեցույցի:

 

3. Դատական նիստի ձայնային արձանագրման համար առաջնային

գործողությունների իրականացման կանոնները

 

3.1. Ձայնագրման համակարգի ծրագրի գործարկումը

«SRS Femida» ձայնագրման համակարգի ծրագրի մեկնարկը իրականացվում է համակարգչի ընդհանուր կառավարման վահանակից «Պուսկ /Պրօգրամմի/ SRS» ճանապարհով, եթե համակարգչի օպերացիոն համակարգը ռուսերեն է, կամ «Start/Programs/SRS», եթե համակարգչի օպերացիոն համակարգը անգլերեն է, կամ ուղղակիորեն` մոնիթորի աշխատանքային էջի վրա տեղադրված ծրագրի մեկնարկային պիտակի միջոցով (տես պատկեր 3.1).

 

Պատկեր 3.1 Ձայնագրման համակարգի ծրագրի մեկնարկային պիտակ

 

3.2. Աշխատանքային ռեժիմի ընտրություն

Ծրագրի մեկնարկը տալուց հետո կհայտնվի նոր ակտիվ պատուհան ծրագրի աշխատանքային ռեժիմ ընտրելու համար (տես պատկեր 3.2).

 

Պատկեր 3.2 Աշխատանքային ռեժիմի ընտրության պատուհան

 

Նոր դատական նիստի (այդ թվում` միևնույն դատական գործով մեկ այլ դատական նիստի ձայնագրումը շարունակելու դեպքում, եթե տվյալ դատական նիստի ձայնային արձանագրումը հետաձգվել է տվյալ օրվան նախորդող ցանկացած այլ ամսաթվով) ձայնային արձանագրում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ընտրել և սեղմել «Նոր առաջադրանք» դաշտը և այնուհետև անցնել սույն հավելվածի 3.3 կետով սահմանված գործողությունների իրականացմանը:

 

3.3. Դատական գործի առաջնային տեղեկությունների մուտքագրումը

Յուրաքանչյուր նոր դատական նիստի ձայնային արձանագրում ստեղծելու դեպքում էկրանին կհայտնվի դատական գործի առաջնային տեղեկությունների մուտքագրման երկխոսության ռեժիմով պատուհան (տես պատկեր 3.3): Այստեղ անհրաժեշտ է մուտքագրել դատական նիստը փաստացի տեղի ունենալու ամսաթիվը, գործի համարը, դատական գործի անվանումը և այն կոմպակտ լազերային սկավառակի գործարանային համարը 1*), որի վրա կատարվելու է ձայնագրված տվյալների վերջնական պահպանումը: Բոլոր անհրաժեշտ առաջնային տեղեկությունները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է ընտրել և սեղմել «Պատրաստ է» դաշտը:

--------------------------

1*) Կոմպակտ լազերային սկավառակի CD-R(RW) գործարանային համարը գտնվում է

սկավառակի կենտրոնական հատվածում: Յուրաքանչյուր կոմպակտ լազերային

սկավառակի գործարանային համարը յուրօրինակ է և չի կրկնվում:

 

Պատկեր 3.3 Նոր դատական գործի հիմնական տեղեկությունների մուտքագրման երկխոսության ռեժիմով պատուհան

 

3.4. Դատական գործով լրացուցիչ տեղեկությունների մուտքագրումը

Սույն հավելվածի 3.1-3.3 կետերով սահմանված գործողությունները հաջորդաբար իրականացնելուց հետո համակարգչի էկրանին կհայտնվի համակարգի հիմնական ծրագրային պատուհանը խմբագրման ռեժիմում, որտեղ էլ պետք է ստեղծվի դատական նիստի ձայնային արձանագրումը (տես պատկեր 3.4):

Այս պատուհանից սեղմելով կոճակը (տես թիվ 13 նշանը պատկեր 3.4-ում) հնարավոր է նաև անցում կատարել ծրագրի զուտ համառոտագրման ռեժիմի: Խմբագրման ռեժիմ վերադառնալու համար պետք է սեղմել կոճակը (տես թիվ 12 նշանը պատկեր 3.4-ում):

Հիմնական ծրագրային պատուհանի և օժանդակ անհրաժեշտ պատուհանների չափսերը յուրաքանչյուր օգտագործող` քարտուղար կարող է ձևափոխել իրեն հարմար չափսերով` մկնիկի օգնությամբ կատարելով տվյալ պատուհանի լայնացում, սահմանների տեղափոխում կամ պասիվացում Windows համակարգչային ծրագրին բնորոշ եղանակով: Ծրագիրը կարող է իր հիշողության մեջ պահպանել նման տեսակի կարգաբերումները անհատապես` ըստ յուրաքանչյուր օգտագործողի:

 

Պատկեր 3.4 SRS Femida ծրագրի հիմնական աշխատանքային պատուհանը դատական նիստին մասնակցող անձանց ցուցակը պարունակող օժանդակ պատուհանի բացվածքով, որտեղ.

._____________________________________________________________________.

|N |Կարգավորող            |Կատարվող գործողությունը                    |

|  |էլեմենտները           |                                           |

|__|______________________|___________________________________________|

|1 |Բացել                 |Բեռնում է դատական նիստ բացելու             |

|  |                      |երկխոսության ռեժիմով ի հայտ եկող պատուհանը |

|__|______________________|___________________________________________|

|2 |Դատական նիստի տեսակը  |Ընձեռում է  հնարավորություն կատարել        |

|  |                      |ընտրություն արդեն իսկ ստեղծված և  ծրագրի   |

|  |                      |հիշողության մեջ առկա տվյալ տեսակի դատական  |

|  |                      |նիստի շաբլոնների տարբերակների միջև         |

|__|______________________|___________________________________________|

|3 |Հնարավոր դատավարական  |Ձայնագրման կամ վերծանման ռեժիմում մկնիկի   |

|  |գործողությունների և   |ձախ կոճակը սեղմելու դեպքում                |

|  |դատական նիստի այլ     |իրադարձությունների մատյանում իրականացնում  |

|  |իրադարձությունների    |է տվյալ գործողության/իրադարձության         |

|  |ցանկ                  |գրանցում կամ նշում:                        |

|  |                      |Ձայնագրման ռեժիմում` եթե մկնիկի նշված      |

|  |                      |կոճակը սեղմելու հետ միաժամանակ ստեղնաշարի  |

|  |                      |վրա սեղմված է նաև  «Ctrl» կոճակը, ապա նոր  |

|  |                      |իրադարձություն գրանցելու փոխարեն           |

|  |                      |իրադարձությունների մատյանում ցանկացած      |

|  |                      |իրավիճակում կատարվում է «Գործողություն»    |

|  |                      |սյունակում տվյալ ընտրված դաշտի             |

|  |                      |բովանդակության փոփոխում:                   |

|__|______________________|___________________________________________|

|4 |Շաբլոնների խմբագրում  |Բացում է «Նիստերի տարատեսակների խմբագրում» |

|  |                      |երկխոսության ռեժիմով պատուհանը, որով       |

|  |                      |հնարավոր է  ընթացիկ շաբլոնում մուտքագրել   |

|  |                      |հնարավոր նոր գործողություններ              |

|  |                      |/իրադարձություններ և   մասնակցող անձանց    |

|  |                      |անվանումներ                                |

|__|______________________|___________________________________________|

|5 |Մասնակցող անձանց      |Բացում է «Հնարավոր մասնակցող անձինք»       |

|  |ցուցակ                |ցուցակի երկխոսության ռեժիմով պատուհանը     |

|  |                      |դատական նիստի նոր մասնակիցներ մուտքագրելու |

|  |                      |կամ ոչ պիտանի անվանումները հեռացնելու      |

|  |                      |նպատակով                                   |

|__|______________________|___________________________________________|

|6 |Նոր                   |Բացում է «Նոր նիստ» պարունակող             |

|  |                      |երկխոսության ռեժիմով պատուհան բոլորովին    |

|  |                      |նոր դատական նիստ սկսելու համար             |

|__|______________________|___________________________________________|

|7 |Հիշել                 |Իրականացնում է տվյալ էլեկտրոնային          |

|  |                      |փաստաթղթի ձայնագրումը/արխիվացումը ծրագրի   |

|  |                      |հիմնական արխիվում` համակարգչի կոշտ         |

|  |                      |սկավառակի վրա                              |

|__|______________________|___________________________________________|

|8 |Հիշել կոմպակտ         |Իրականացնում է էլեկտրոնային փաստաթղթի      |

|  |սկավառակի վրա         |ձայնագրումը/ արխիվացումը լազերային կոմպակտ |

|  |                      |սկավառակի վրա                              |

|__|______________________|___________________________________________|

|9 |Տպել                  |Բացում է MS Office «Word» ծրագրային        |

|  |                      |միջավայրում տեքստային խմբագրական ծրագիրը   |

|  |                      |համառոտագրություն պարունակող փաստաթուղթը   |

|  |                      |դիտարկելու, խմբագրելու և  տպագրելու համար  |

|__|______________________|___________________________________________|

|10|Ձայնագրությունների    |Բացում է ձայնագրությունները վերծանելու     |

|  |ցանկ                  |ենթածրագիրը արդեն իսկ ձայնագրված նիստերը   |

|  |                      |ունկնդրելու համար                          |

|__|______________________|___________________________________________|

|11|Իրադարձությունների    |Պարունակում է մուտքագրված/գրանցված         |

|  |մատյան                |իրադարձությունների ցանկը                   |

|__|______________________|___________________________________________|

|12|Ձայնային արձանագրման  |Վերափոխում է հիմնական ծրագրային            |

|  |ռեժիմ                 |պատուհանների  մակերեսը, դարձնելով դրանք    |

|  |                      |առավելագույնս հարմարավետ ձայնային          |

|  |                      |արձանագրում իրականացնելու համար            |

|__|______________________|___________________________________________|

|13|Համառոտագրման ռեժիմ   |Վերափոխում է հիմնական ծրագրային պատուհանի  |

|  |                      |մակերեսը, դարձնելով այն առավելագույնս      |

|  |                      |հարմարավետ համառոտագրման բաժնում           |

|  |                      |ուղղումներ և  լրացումներ իրականացնելու     |

|  |                      |համար                                      |

|__|______________________|___________________________________________|

|14|Հարց/Պատասխան         |Հաջորդաբար, յուրաքանչյուր անգամ տվյալ      |

|  |                      |կոճակը մկնիկով սեղմելիս «Գործող անձ»       |

|  |                      |սյունակում մուտքագրում է վերջին երկու      |

|  |                      |մասնակցող անձանց անունները: Օրինակ` վկայի  |

|  |                      |ցուցմունքները համառոտագրելիս` ձայնագրման   |

|  |                      |կամ վերծանման ռեժիմում, գրանցում է         |

|  |                      |մասնակցող անձի հաջորդաբար փոխարինումը      |

|  |                      |առանց մասնակցող անձանց ցանկից ընտրելու:    |

|  |                      |Անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե տվյալ      |

|  |                      |պահին նշված գործողությունը հնարավոր է      |

|  |                      |կատարել, ապա մկնիկի սլաքը մոտեցնելիս և     |

|  |                      |մեկ վայրկյանի չափով պիտակի վրա պահելու     |

|  |                      |պարագայում կակտիվանա հուշագիր պարունակող   |

|  |                      |պատուհան, որտեղ ի հայտ կգա հերթական        |

|  |                      |մասնակցող անձի անվանումը, որը կմուտքագրվի  |

|  |                      |«Գործող անձ» սյունակում պիտակը մկնիկի ձախ  |

|  |                      |կոճակով սեղմելու պարագայում:               |

|__|______________________|___________________________________________|

|15|Նոր պիտակ             |Ձայնագրման կամ ձայնագրության վերծանման     |

|  |                      |ռեժիմում «Ծանոթագրություն» սյունակում      |

|  |                      |համարակալում/պիտակավորում է                |

|  |                      |իրադարձությունը հերթական համարով` առանց    |

|  |                      |նրա բովանդակության գրանցման: Կիրառվող      |

|  |                      |համարակալման ֆորմատը հետևյալն  է. «1)»,    |

|  |                      |«2)», «3)»....                             |

|__|______________________|___________________________________________|

|16|Հեռացնել              |Իրադարձությունների մատյանում հեռացնում է   |

|  |                      |մեկ կամ մեկից ավելի ընտրված և  արդեն իսկ   |

|  |                      |գրանցված իրադարձությունների տողը/տողերը    |

|__|______________________|___________________________________________|

|17|Վերև  (1 վայրկյանով)  |Իրականացնում է ընտրված իրադարձության տողի  |

|  |                      |տեղափոխում վերև`  մեկ վայրկյանով առաջ: Եթե |

|  |                      |վերևի  տողում միևնույն  ժամանակ արդեն իսկ  |

|  |                      |առկա է նույն ժամանակամիջոցում գրանցված մեկ |

|  |                      |այլ իրադարձություն, ապա գրանցման           |

|  |                      |ժամանակամիջոցների փոփոխման փոխարեն         |

|  |                      |կատարվում է այդ իրադարձությունների         |

|  |                      |տեղափոխում:                                |

|__|______________________|___________________________________________|

|18|Ներքև  (1 վայրկյանով) |Իրականացնում է ընտրված իրադարձության տողի  |

|  |                      |տեղափոխում ներքև`  մեկ վայրկյանով հետ: Եթե |

|  |                      |ներքևի  տողում  միևնույն  ժամանակ արդեն    |

|  |                      |իսկ առկա է նույն ժամանակամիջոցում գրանցված |

|  |                      |իրադարձություն, ապա գրանցման               |

|  |                      |ժամանակամիջոցների փոփոխման փոխարեն         |

|  |                      |կատարվում է այդ իրադարձությունների         |

|  |                      |տեղափոխում:                                |

|__|______________________|___________________________________________|

|19|Համառոտագրությունների |Հնարավորություն է տալիս իրադարձությունների |

|  |խմբագրման պատուհան    |մատյանում կատարել ընտրված իրադարձության    |

|  |                      |խմբագրում, լրացում, գրառում                |

|__|______________________|___________________________________________|

|20|Մասնակցող անձանց ցանկ |Ձայնագրման կամ ձայնագրության վերծանման     |

|  |                      |ռեժիմում մկնիկի ձախ կոճակը սեղմելու        |

|  |                      |դեպքում գրանցում է մասնակցող անձի          |

|  |                      |փոփոխությունը իրադարձությունների մատյանի   |

|  |                      |«Գործող անձ» սյունակում:                   |

|  |                      |Եթե մկնիկի ձախ կոճակը սեղմելու հետ         |

|  |                      |միաժամանակ ստեղնաշարի վրա սեղմված է նաև    |

|  |                      |«Ctrl» կոճակը, ապա նոր իրադարձություն      |

|  |                      |գրանցելու փոխարեն ցանկացած իրավիճակում     |

|  |                      |կատարվում է «Գործող անձ» սյունակում տվյալ  |

|  |                      |ընտրված դաշտի բովանդակության փոփոխում      |

|__|______________________|___________________________________________|

|21|Ձայնագրման իրավիճակ   |Ձայնագրման ռեժիմում ցույց է տալիս միացված  |

|  |պատկերող պատուհանի    |ալիքների/խոսափողների ակտիվությունը         |

|  |հատված                |ձայնային հնչյունների նկատմամբ              |

|__|______________________|___________________________________________|

|22|Իրական ժամանակ        |Նոր դատական նիստի ստեղծման կամ գոյություն  |

|  |                      |ունեցող դատական նիստը շարունակելու         |

|  |                      |ռեժիմում ցույց է տալիս ընթացիկ ամսաթիվը և  |

|  |                      |ժամանակը (փաստացի ձայնագրման ժամանակը):    |

|  |                      |Ձայնագրման վերծանման ռեժիմում ցույց է      |

|  |                      |տալիս ձայնագրության վերծանվող հատվածի      |

|  |                      |ամսաթիվը և  ժամանակը:                      |

|__|______________________|___________________________________________|

|23|Ձայնագրության ուղղակի |Նոր դատական նիստի ստեղծման կամ գոյություն  |

|  |հետևում               |ունեցող դատական նիստի շարունակման ռեժիմում |

|  |                      |հնարավորություն է տալիս լսել և  հետևել     |

|  |                      |իրական ժամանակում ձայնագրության ձայնային   |

|  |                      |հատվածը                                    |

|__|______________________|___________________________________________|

|24|Ձայնագրում            |Կոճակին սեղմելով սկսվում կամ դադարեցվում է |

|  |                      |ձայնագրումը                                |

._____________________________________________________________________.

 

4. «Համառոտագրում իրական ժամանակային ռեժիմով» դատական նիստի ձայնային

արձանագրման դեպքում անհրաժեշտ գործողությունների իրականացման կանոնները,

արձանագրում իրականացնելու համար օգտագործվող հիմնական հրահանգները

և ծրագրային կոճակների նշանակությունը, կիրառման կարգը և կանոնները

 

4.1. Տվյալ ձայնային ալիքի կոճակի արտահայտումները և նշանակությունը

Ձայնագրման ռեժիմի համար նախատեսված ձայնային ալիքի կոճակի արտահայտման նշանակությունը հետևյալն է`

 

    (կարմիր)                - դատական նիստի ձայնային արձանագրում

    (կանաչ)                 - ձայնագրման պատրաստակամության ռեժիմ

(բաց մոխրագույն, առանց թիվ նշելու) - ոչ ակտիվ ձայնային ալիք (այս ալիքով

ձայնագրում չի կատարվում)

    (գունավոր խոսափող)      - ձայնագրման ակտիվացրած ալիք (սույն ալիքով կապ

                              է հաստատված ձայնագրման սերվերի հետ)

    (մոխրագույն խոսափող)    - ձայնագրման չակտիվացված ալիք (տվյալ ալիքը չի

                              օգտագործվում ձայնագրման համար)

    (խաչանշված խոսափող)     - ձայնագրման ալիքում առկա է սխալ:

 

Ձայնագրության վերծանման /լսելու/ ռեժիմի համար նախատեսված ձայնային ալիքի կոճակի արտահայտման նշանակությունները`

 

    (կանաչ)                 - ընտրված ձայնային ալիքի վերծանումը

(բաց մոխրագույն, առանց թիվ նշելու) - ոչ ակտիվ ձայնային ալիք

(բաց մոխրագույն, պարունակում է նաև թիվ) - ոչ ակտիվ ձայնային ալիք և

կարող է ընտրվել, եթե վերծանվում է

բազմալիքային ձայնագրությունը

    (դեղին)                 - ժամանակավոր ընդհատման ռեժիմ (ալիքը ընտրված է

                              ձայնագրության վերծանման համար և գտնվում է

                              ժամանակավոր ընդհատման ռեժիմում)

                            - տվյալ ալիքով վերծանվում է ձայնագրությունը:

 

Բոլոր ձայնային ալիքների համատեղ վերծանման /լսելու/ համար անհրաժեշտ է սեղմել կոճակը:

 

4.2. Ձայնագրության նախապատրաստումը և իրականացումը

Դատական նիստը սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել բոլոր խոսափողների միացումները համաձայն սույն հավելվածի 2.2. և 2.6 կետերի պահանջների: Խոսափողների պատշաճ միացման հուշում են հանդիսանում խոսափողների վրա տեղադրված լուսային նշանների վառվող լույսերի առկայությունը և/կամ ձայնային համակցում իրականացնող սարքի վրա տեղադրված լուսային նշանների վառվող լույսերը, ինչպես նաև ծրագրի գլխավոր պատուհանում ձայնային ալիքներին համապատասխան ազդանշանի մակարդակների տեսանելի առկայությունը 2*): Միայն խոսափողների ճիշտ միացումը ստուգելուց հետո անհրաժեշտ է միացնել ձայնագրումը (տես պատկեր 4.1): Այդ նպատակով պետք է սեղմել «Ձայնագրում» կոճակը:

----------------------

2*) Կախված համակարգի միացման եղանակից էկրանի ստորին մասում տեսանելի կլինի

մեկ ալիք, եթե բոլոր խոսափողները միացված են մեկ ձայնային ալիքի կամ

մինչև չորս ձայնային ալիք, եթե բազմալիքային ձայնագրում է իրականացվելու

յուրաքանչյուր ձայնային ալիքին միացնելով մեկ կամ երկու խոսափողներ:

 

Պատկեր 4.1. Ձայնագրման համար նախապատրաստված ծրագրային պատուհանի հիմնական տեսքը

 

4.3. Դատական նիստի ընթացքում իրադարձությունների համառոտագրման կանոնները

Դատական նիստի ընթացքում դատական նիստի քարտուղարը պետք է համառոտագրի այն հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում դատական նիստի ընթացքում: Այդ նպատակով ծրագրի վերևի ձախ պատուհանում բերված են դատավարության հիմնական իրադարձությունները, ինչպիսիք են օրինակ` նախապատրաստական փուլը, դատական վիճաբանությունները, դատաքննությունը, և այլն: Յուրաքանչյուր իրադարձություն/գործողություն պետք է մուտքագրվի այն անձի անունով, որը ելույթ է ունենում տվյալ պահին կամ որի հետ էապես կապված է տվյալ ելույթը: Դրա հետ զուգահեռ պետք է համառոտագրվեն ելույթ ունեցող մասնակցի խոսքի հակիրճ բովանդակությունը «Ծանոթագրություն» սյունակում` հետագայում ձայնագրման հատվածի վերծանումը կատարելիս անհրաժեշտ հատվածի արագ որոնում կատարելու նպատակով:

Վերը նշված կանոններով համառոտագրումը կատարվում է հետևյալ կերպ. օրինակ` ելույթի սկզբում, դատարանի կազմը հայտարարելիս, անհրաժեշտ է մկնիկի ձախ կոճակը օգտագործելով սեղմել ծրագրի ձախ վերի պատուհանում զետեղված գործողությունների ցանկից ընտրված համապատասխան գործողությունը` աջ վերևի պատուհանում տվյալ գրառումը «Գործողություն» սյունակում գրանցելու համար, իսկ ծրագրի ձախ ստորին պատուհանում զետեղված մասնակցող անձանց ցանկից ընտրել այն անձի անվանումը, որը տվյալ պահին ելույթ է ունենում, ինչին անմիջապես կհետևի այդ անձի անունը/անվանումը ծրագրի աջ վերևի պատուհանում` տվյալ անձին «Գործող անձ» սյունակում գրանցելու համար: Ընդ որում, եթե մասնակցող անձին ավելացնելու ընթացքում սեղմած պահել նաև ստեղնաշարի CTRL կոճակը, ապա մասնակցող անձը կգրանցվի իրադարձությունների մատյանի ընթացիկ տողում, իսկ հակառակ դեպքում` այն կգրանցվի մատյանի հաջորդող տողում:

Համառոտագրման արտացոլման իրադարձությունների գրանցման պատուհանում (աջ պատուհանում զետեղված մատյան) պետք է ի հայտ գա մուտքագրված տեղեկատվությունը գործողության/իրադարձության սկզբի ժամանակի հետ մեկտեղ: Ոչ պիտանի համարվող գրառումները կամ սխալմամբ գրանցված գրառումները հնարավոր է ջնջել («Հեռացնել» կոճակը սեղմելով, որը գտնվում է աջ վերևի անկյունում կամ գրառումը մկնիկով ընտրելուց հետո ստեղնաշարի DEL կոճակի օգնությամբ): Համառոտագրման ծանոթագրություններ ստեղծելու համար անհրաժեշտ տվյալները պետք է մուտքագրել համառոտագրություններ մուտքագրելու համար նախատեսված աջ ստորին պատուհանում, որից հետո անցնել հաջորդ իրադարձության գրանցմանը (տես պատկեր 4.2): Նշված գործողության արդյունքում ներքևի աջ անկյունում գրանցված տվյալները անմիջապես կհայտնվեն իրադարձությունների մատյանի «Ծանոթագրություն» սյունակի համապատասխան տողում:

 

Պատկեր 4.2. Ձայնային արձանագրման ընթացքում համառոտագրումը մուտքագրելու օրինակը:

 

4.4. Իրադարձությունների ժամանակային փոփոխությունները և դրանց հեռացումը

Դատական նիստի ձայնագրման ընթացքում իրադարձությունների մատյանում արդեն իսկ գրանցված գրառումները կարելի է խմբագրել նաև հետևյալ կոճակների միջոցով.

- «ժամանակային հատված» նշադրումը (նշադրումը կարելի է իրականացնել նաև

ոտքի սեղմակի միջոցով) հնարավոր է օգտագործել, եթե անհրաժեշտություն է

առաջացել իրադարձությունների մատյանում ստեղծել լրացուցիչ հաջորդող տող

ժամանակային նշադրումով, սակայն առանց «Գործողություն», «Գործող անձ» և

«Ծանոթագրություն» սյունակների տվյալ ստեղծված տողում տվյալներ

մուտքագրելու.

- իրադարձության ժամանակային փոփոխություն (ժամանակի պակասեցում 1

վայրկյանով).

- իրադարձության ժամանակային փոփոխություն (ժամանակի ավելացում 1

վայրկյանով).

- իրադարձության հեռացում (կամ գրառումը մկնիկով ընտրելուց հետո DEL

ստեղնի կիրառում ստեղնաշարի վրա):

 

4.5. Դատական նիստի ձայնագրման ընդմիջումը, շարունակումը և ավարտը

Ընդմիջում սահմանելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

1) ծրագրային պատուհանի ձախ վերևի պատունից մկնիկով ընտրել և իրադարձությունների մատյանում տեղադրել «ընդմիջում» նշադրումը.

2) այնուհետև անհրաժեշտ է դադարեցնել ձայնագրությունը (պետք է սեղմել կոճակը).

3) ընդմիջումից հետո պետք է կրկին միացնել ձայնագրությունը (պետք է սեղմել կոճակը).

4) այնուհետև անմիջապես ծրագրային պատուհանի ձախ վերևի պատունից պետք է ընտրել և տեղադրել «ընդմիջումից հետո» նշադրումը և իրականացնել դատական նիստի համառոտագրում սահմանված կանոններով:

Դատական նիստի ավարտին անհրաժեշտ է կրկին սեղմել կոճակը ձայնագրությունը ավարտելու համար:

 

4.6. Համակարգչի կամ ծրագրի չնախատեսված վթարային խափանման դեպքում ձայնագրված տվյալների վերականգնման կանոնները

Եթե համակարգով աշխատելու նախորդ աշխատանքային միացումը ավարտվել է ծրագրային խափանմամբ, համակարգչի սխալներով կամ չնախատեսված հոսանքազրկմամբ և անհրաժեշտություն է առաջացել վերականգնել դատական նիստի ձայնային արձանագրումը համակարգի վթարային խափանումը վերանալուց հետո, ապա SRS Femida ծրագիրը վերագործարկելուց հետո անմիջապես կհայտնվի հատուկ պատուհան, որը կառաջարկի վերականգնել տվյալները (տես պատկեր 4.3):

Տվյալները վերականգնելու համարը պարտադիր պետք է սեղմվի «Yes» կոճակը և դրանից հետո ի հայտ եկած ծրագրային պատուհանում պետք է նախ ընտրել «Նոր առաջադրանք» ակտիվ դաշտը, իսկ դրանից հետո անհրաժեշտ է «Գործի համար» դաշտում նույն կերպ` ճշտությամբ մուտքագրել հենց այն դատական նիստի համարը, որը ի սկզբանէ մուտքագրվել էր և որի ձայնային արձանագրումը կատարելուց անմիջապես հետո ի հայտ է եկել համակարգի ծրագրային խափանումը: Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքի վրա, որ եթե ընտրվի և սեղմվի «Yes» կոճակը, ապա դատական նիստի ձայնային արձանագրումը կվերականգնվի ծրագրի հիշողության պահեստային տարբերակից, իսկ եթե ընտրվի և սեղմվի «No» կոճակը, ապա ձայնային արձանագրման պահեստային տարբերակը կոչնչացվի համակարգչի հիշողությունից առանց այն հետագայում վերականգնելու հնարավորության:

 

Պատկեր 4.3 Համակարգի չնախատեսված վթարային խափանման դեպքում ձայնային

արձանագրման վերականգնումը

 

4.8. Ձայնային արձանագրման տվյալների վերջնական պահպանումը/հիշեցումը

Եթե միացված է ավտոմատ կերպով պահպանման/հիշեցման ռեժիմը, ապա ընթացիկ ձայնային արձանագրումը պարբերաբար կպահպանվի/կհիշեցվի ժամանակային ֆայլում: Ամեն դեպքում դատական նիստի ավարտին, լազերային սկավառակի վրա տվյալները փոխանցելուց հետո, պարտադիր պետք է սեղմել «Հիշել» կոճակը: Ընդ որում, այդ դեպքում կձևավորվի վերջնական արձանագրությունը ներառյալ անհրաժեշտ ձայնային ֆայլերը, օգտագործողի ռեզերվային դիրեկտորիայում:

 

4.9. Համառոտագրման տպագրումը

Դատական նիստի արձանագրության համառոտագրումը տեսնելու, խմբագրելու և տպագրելու համար անհրաժեշտ է սեղմել «Տպել» կոճակը ծրագրի հիմնական պատուհանում: Դրան կհետևի MS Office Word ծրագրի տեքստային խմբագրի բացումը, որտեղ կերևա արձանագրության համառոտագրված տեքստը: կոճակի միջոցով այն կարելի է տպագրել: Ծրագրի հիմնական պատուհան վերադառնալու համար անհրաժեշտ է փակել MS Office Word ծրագրի տեքստային խմբագիրը:

 

4.10. Կոմպակտ լազերային սկավառակի վրա տվյալների փոխանցումը

Դատական նիստի ձայնագրության անհրաժեշտ տվյալները կոմպակտ լազերային սկավառակ փոխանցելու և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ հրահանգները ըստ ներկայացված հաջորդականության.

1) Նախ անհրաժեշտ է սեղմել «Պահպանել կոմպակտ սկավառակի վրա» կոճակը:

2) Այնուհետև ի հայտ եկած լրացուցիչ պատուհանում (տես պատկեր 4.4) պետք է ճշգրիտ մուտքագրել օգտագործվող լազերային կոմպակտ սկավառակի գործարանային համարը (համարը տեղակայված է սկավառակի կենտրոնական դաշտի թափանցիկ մասում):

 

Պատկեր 4.4. Կոմպակտ սկավառակի գործարանային համարի մուտքագրման

երկխոսության պատուհանը

 

3) Դատական նիստը էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրելու համար անհրաժեշտ է մկնիկի ձախ կոճակը սեղմելով նշադրում կատարել պատուհանի «Օգտագործել թվային ստորագրություն» առջև (մանրամասների համար տես Հավելված III. Դատական նիստի արձանագրության թվային ստորագրությունը):

4) Համակարգչի լազերային սկավառակներ ընթերցող/ձայնագրող սարքում տեղադրեք արդեն իսկ համապատասխան եղանակով ֆորմատավորված (եթե տվյալ սկավառակը կիրառվում է առաջին անգամ) լազերային կոմպակտ սկավառակը (տես «CD-R կամ CD-RW տեսակների սկավառակների և համակարգչի կոշտ սկավառակի վրա ձայնագրում»): Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել նաև այն կոմպակտ սկավառակները, որոնց վրա արդեն իսկ ձայնագրված են տվյալ գործով, սակայն այլ ամսաթվերով ձայնագրված նիստեր: Տվյալ դեպքում նոր դատական նիստի ձայնագրությունը կհիշեցվի կոմպակտ սկավառակի վրա առանց նախորդ նիստերի գոյություն ունեցող ձայնագրությունները ջնջելու:

5) Դրանից հետո միայն մկնիկի ձախ կոճակով պետք է սեղմել «Պատրաստ է» հրահանգը: Դրան կհետևի ֆայլերի պատճենահանման երկխոսության պատուհանը: Սպասեք այնքան ժամանակ, մինչև ֆայլերի պատճենահանման երկխոսության պատուհանը չանհետանա էկրանից:

6) Կոմպակտ սկավառակի վրա կձայնագրվի դատական նիստի ձայնագրությունը և դատական նիստը ունկնդրելու/վերծանելու ծրագիրը: Ձայնագրված կոմպակտ սկավառակը հնարավոր է ունկնդրել ցանկացած մուլտիմեդիա սարքեր պարունակող, ինչպես նաև լազերային սկավառակներ կարդացող սարք պարունակող համակարգչի վրա: Որոշ դեպքերում ձայնագրված սկավառակը կարող է չընթերցվել կամ հնարավոր է, որ համակարգիչը չկարողանա ընթերցել հայերեն ձայնագրված տառատեսակները: Այդ դեպքում կարող է անհրաժեշտություն առաջանալ նախ համակարգչում տեղադրել «Arial LatArm» տառատեսակը և այնուհետև կարգաբերել համակարգչի ծրագրային ընթերցվող տառատեսակները կոմպակտ սկավառակում գրանցված տվյալները վերծանելու համար ստորև նկարագրված եղանակով:

 

Կարգաբերման համար նախ անհրաժեշտ է համակարգչի օպերացիոն համակարգի «Non-unicode» տեսակի ծրագրերի համար ընդհանուր կիրառվող լեզուն սահմանել անգլերեն` «English (United States)», ինչի համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները ստորև նշված հերթականությամբ.

ա/ բացել «Start»->»Settings»->»Control Panel»->»Regional and Language Options» ծրագրային մենյու

բ/ «Regional and Language Options» ծրագրային մենյուում ընտրել «Advanced» ենթամենյուն և այդտեղ լեզուների ցանկից ընտրել «English (United States)» տարբերակը, որից հետո սեղմել «Apply» հրահանգը: Արդյունքում համակարգիչը կարող է պահանջել վերաբեռնավորվել, ինչը պետք է թույլատրվի:

 

Որոշակի կարգաբերումներ պետք է կատարվեն նաև ընթերցվող տառատեսակների համար: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները ստորև նշված հերթականությամբ.

Բացել «Start->Settings->Control Panel->Display->Appearance->Advanced» ծրագրային մենյու և «Items» ցանկի ստորև նշված բոլոր դաշտերում «Font» սահմանել «Arial LatArm» տառատեսակը.

- Active Title Bar

- Inactive Title Bar

- Message Box

- Tool Tip

- Icon

 

Ցանկի մնացած բոլոր դաշտերում ցանկալի է սահմանել «MS Sans Sherif» տառատեսակը կամ դրանք թողնել անփոփոխ: Այդ ամենի վերջում անհրաժեշտ է սեղմել «Ok» կոճակը նախ «Advanced Appearance» պատուհանում և միայն դրանից հետո «Diplay Properties» պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Apply» կոճակը, ինչին կհետևի համակարգչի ծրագրային կարգաբերումը նոր տառատեսակներին համապատասխան: Կարգաբերումից հետո միայն պետք է տեղադրել կոմպակտ լազերային սկավառակը տվյալները համակարգչի էկրանին լիարժեք վերծանելու նպատակով: Կոմպակտ լազերային սկավառակով աշխատանքները ավարտելուց հետո ցանկության դեպքում պետք է կատարել համակարգչի կարգաբերումը նախկին տեսքով:

 

4.11. Նույն օրը տեղի ունեցած դատական նիստի ձայնային արձանագրման շարունակելու կարգը

Նույն օրը սկսված դատական նիստի արձանագրումը շարունակելու համար անհրաժեշտ է ընտրել և սեղմել «Շարունակել այսօրվա նիստը»: Երկխոսության ռեժիմով ի հայտ եկած պատուհանում (տես պատկեր 4.5), պետք է ընտրել այն դատական գործը, որով անհրաժեշտ է շարունակել դատական նիստի ձայնային արձանագրումը և սեղմել «Պատրաստ է» հրահանգը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալ դատական նիստը հնարավոր է շարունակել միայն նախորդ նիստը ընթացիկ ամսաթվի դրությամբ ավարտելու պարագայում:

 

4.12. Նախկինում ձայնագրված դատական նիստերի վերծանումը և թվային ստորագրության ստուգումը

Նախորդող դատական նիստը բացելու և վերծանելու համար անհրաժեշտ է ընտրել և սեղմել «Անցած նիստեր» պատուհանը և այնուհետև ի հայտ եկած ցանկից (տես պատկեր 4.5) մկնիկի օգնությամբ ընտրել այն դատական գործը, որն անհրաժեշտ է ունկնդրել (դատական գործի վերծանման մանրամասնությունները տես «Դատական նիստի ձայնային արձանագրության վերծանման հերթականությունը» բաժնում):

Եթե անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տվյալ գործի թվային ստորագրության ստուգում, ապա անհրաժեշտ է համակարգչում տեղադրել դատական նիստի տվյալներ պարունակող բնօրինակ հանդիսացող լազերային սկավառակը և մինչև տվյալ գործը վերծանելու հրահանգ տալը անհրաժեշտ է մկնիկով ընտրել տվյալ գործը և սեղմել «Ստորագրություններ» կոճակը (տես պատկեր 4.5): Առավել մանրամասնությունների համար տես Հավելված III. «Դատական նիստի թվային ստորագրություն»: Դատական գործի թվային ստորագրությունը կարող է ստուգվել նաև համակարգչում առկա տվյալների օգտագործմամբ, եթե դատական գործի տվյալները արդեն իսկ պատճենահանված են բնօրինակ հանդիսացող լազերային սկավառակից համակարգչի համապատասխան ֆոլդերում/թղթապանակում:

 

Պատկեր 4.5. Նախորդող և ընթացիկ դատական նիստերի շարունակման կամ բացման

երկխոսության ռեժիմով պատուհանը

 

4.13. Պարզեցված եղանակով դատական նիստի համառոտագրման կանոնները

(առանց իրական ժամանակում համառոտագրման` «հետաձգված համառոտագրում»)

Արդեն իսկ կատարված ձայնագրություններով հետաձգված ռեժիմով համառոտագրում կամ արդեն իսկ կատարված համառոտագրման խմբագրում կատարելու անհրաժեշտություն կարող է ծագել, եթե անհրաժեշտ է համառոտագրում ստեղծել նախկինում կատարված ձայնագրությունների հիման վրա: Նման եղանակով նախ անհրաժեշտ է գործարկել SRS-Femida ծրագիրը: Այնուհետև անհրաժեշտ է բացել անհրաժեշտ դատական գործը և այն գործարկել (տես պատկեր 4.6): Սեղմեք կոճակը կատարված ձայնագրությունը վերծանելու համար: Դատական նիստի վերջնական արձանագրությունը համառոտագրումով ստեղծելու համար անհրաժեշտ է հետագայում բացել ձայնագրված նիստը, միացնել ձայնագրության վերծանում կոճակով և տեղադրել նշադրումները այնպես, ինչպես դա անհրաժեշտ էր կատարել իրական ժամանակում համառոտագրում կատարելիս:

 

Պատկեր 4.6. Հետաձգված համառոտագրման խմբագրում կատարելու ռեժիմում SRS Femida ծրագրի հիմնական պատուհանի տեսքը

 

5. Նոր դատական նիստի շաբլոնների ստեղծման և խմբագրման կանոնները

 

5.1. Ծրագրում առկա շաբլոնների ստեղծման և խմբագրման ընդհանուր կանոնները

SRS Femida համակարգում դատական նիստի համառոտագրման ենթակա տվյալները մուտքագրելու համար օգտագործվում են ծրագրում հիշեցված շաբլոններում առկա տվյալները: Քննվող դատական գործերից յուրաքանչյուր տեսակի համար հնարավոր է ձևավորել մեկ կամ ավելի տեսակների շաբլոններ, որոնցով որոշվում է արտացոլվող և տպագրման ենթակա տեղեկատվության բովանդակությունը և ձևը: Շաբլոններում ցանկալի է մուտքագրել հնարավորինս քիչ հաճախականությամբ փոփոխվող տեղեկատվություն. հնարավոր իրադարձությունների և մասնակցող անձանց ցանկ, համառոտագրման սկզբնական կամ եզրափակիչ մասեր և այլն:

Շաբլոնների միջև ընտրությունը և ձևափոխումը հնարավոր է կատարել դատական նիստերի տեսակների ընտրության ցանկով, ինչպես նաև «Նոր», «Վերացնել», «Վերանվանել» կոճակների օգնությամբ գոյություն ունեցող շաբլոնների ստեղծման կամ խմբագրման եղանակով:

Նոր տեսակի շաբլոն ստեղծելու համար անհրաժեշտ է ընտրել ծրագրում արդեն իսկ առկա, իր բնույթով և բովանդակությամբ առավել նմանատիպ շաբլոնների տեսակներից մեկը և սեղմել «Նոր» կոճակը: Ընտրված շաբլոնի տեսակի հիման վրա պետք է ստեղծել բոլորովին այլ տեսակի դատական նիստի շաբլոն, որը ցանկացած ժամանակ հնարավոր է ձևափոխել և խմբագրել դատական նիստերի տեսակների շաբլոնների խմբագրման ծրագրի օգնությամբ (տես պատկեր 5.1):

Շաբլոնի տեսակը ընդհանրապես վերացնելու համար պետք է ընտրել դատական նիստի տեսակը և սեղմել «Վերացնել»:

Շաբլոնը վերանվանելու համար պետք է ընտրել դատական նիստի տեսակը և սեղմել «Վերանվանել» կոճակը, այնուհետև մուտքագրել նոր ձևավորված շաբլոնի անվանումը և սեղմել «Պատրաստ է» կոճակը: Ստեղծված շաբլոնը արագ դիտարկելու համար պետք է օգտագործել «Դիտարկում» կոճակը:

 

Պատկեր 5.1. Դատական նիստերի տեսակների շաբլոնների խմբագիր

 

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ծրագրում առկա շաբլոններում հնարավոր իրադարձությունների ցանկը բերված է հիերարխիկ եղանակով («ծառի» կառուցվածք): Ցանկի հետ աշխատանքը կատարվում է ստեղնաշարի հրահանգներով, այն է` Alt+Վեր, Alt+ցած, Alt+ձախ, Alt+աջ, Insert և Delete ստեղներով կամ «ծառի» վերևում տեղակայված գործիքների ստեղների օգնությամբ:

 

Անհրաժեշտ է հիշել նաև, որ հնարավոր իրադարձությունների և մասնակցող անձանց ցանկերը նույնպես կարող են ենթարկվել խմբագրման: Խմբագրման ռեժիմ մուտք գործելու համար անհրաժեշտ է ընտրել տվյալ տողը և մկնիկի ձախ ստեղնը սեղմել մեկ անգամ:

 

Շաբլոնները խմբագրելու նպատակով կիրառվող գործիքները կատարում են հետևյալ գործողությունները.

 

- ստեղծել իրադարձություն կամ մասնակցող անձ

- վերացնել իրադարձությունը կամ մասնակցող անձի անվանումը

- բարձրացնել տողի մակարդակը

- իջեցնել տողի մակարդակը

- տեղափոխել վերև մեկ դիրքով

- տեղափոխել ներքև մեկ դիրքով

- շաբլոնում մուտքագրել փոփոխման ենթարկվող նոր տող

 

Տեքստի խմբագրման նպատակով անհրաժեշտ է օգտագործել կոճակները այնպես, ինչպես դրանք կիրառվում են WordPad ծրագրի տեքստային խմբագրում:

Դատական նիստի համառոտագրման վերնագիրը և եզրափակիչ մասերը կարելի է ձևավորել օգտագործելով Windows միջավայրում տեքստային խմբագրության ժամանակ կիրառվող հիմնական հնարքները: Վերնագիրը և եզրափակիչ մասերը (բացառությամբ հիմնական տեքստից) կարող են պարունակել նաև փոփոխական տվյալներ: Համառոտագրման շաբլոն ձևավորելիս փոփոխական տվյալները ավտոմատ կերպով վերածվում են ըստ իրենց նշանակության: Փոփոխական տվյալները մուտքագրվում են վերնագրում կամ եզրափակիչ մասում (տեղադրման տեղը իրականացվում է մկնիկի սլաքով)` հնարավոր մասնակցող անձանց ցանկից կամ խմբագրման չենթարկվող ցանկից մկնիկի ձախ կոճակի երկակի հպումով, այն է` գործիքների կիրառմամբ կամ Alt+Enter ստեղների միաժամանակյա հպումով:

Շաբլոնի հիման վրա ձևավորված վերջնական փաստաթուղթը կունենա RTF տեսակի տեքստային ֆայլի ֆորմատ:

 

Շաբլոնները կարելի է նաև ներմուծել երկու հետևյալ եղանակների կիրառմամբ.

1-ին եղանակ` անհրաժեշտ է պատճենահանել ...\SRS\Femida դիրեկտորիայում առկա հետևյալ ֆայլերը այլ համակարգչում նմանատիպ դիրեկտորիայում.

 

actions.<շաբլոնի անվանում>

body.< շաբլոնի անվանում >

footer.< շաբլոնի անվանում >

footer_s.< շաբլոնի անվանում >

footer_s_rtf.< շաբլոնի անվանում>

header.< շաբլոնի անվանում >

header_s.< շաբլոնի անվանում >

header_s_rtf.< շաբլոնի անվանում>

name.< շաբլոնի անվանում >

persones.< շաբլոնի անվանում >

 

2-րդ եղանակ` պահպանել դատական գործը համակարգչի կոշտ սկավառակի վրա: Ֆայլը պահպանելիս հիշվում է շաբլոնի ընթացիկ տարբերակը PRO տեսակի ֆայլով: Այնուհետև անհրաժեշտ է բացել այդ ֆայլը այն համակարգչի վրա, որում անհրաժեշտ է պահպանել շաբլոնը, իսկ շաբլոնների խմբագրման դեպքում սեղմել «Նոր» կոճակը, որի արդյունքում կոշտ սկավառակի վրա կստեղծվի շաբլոնի այն կրկնօրինակը, որը գտնվում է տվյալ գործում:

 

5.2. Գոյություն ունեցող դատական նիստի շաբլոնների խմբագրում

Գոյություն ունեցող շաբլոնները խմբագրելու համար նախ անհրաժեշտ է ընտրել դատական նիստի տեսակը, սեղմելով կոճակը, որը գտնվում է ծրագրի հիմնական էկրանի վերևի աջ անկյունում, եթե արդեն իսկ գոյություն ունի այնպիսի շաբլոն, որը կարող է օգտագործվել տվյալ դատական նիստի ձայնագրում իրականացնելու համար:

Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել, որ SRS Femida համակարգը իր մեջ արդեն իսկ կարող է պարունակել նախապես հայերենով և կամ այլ լեզուներով կազմված համանման շաբլոններ.

- «Քրեական գործ», «Քաղաքացիական գործ» և այլն (տես պատկեր 5.2):

 

Պատկեր 5.2. Դատական նիստի շաբլոնի անվանում ընտրելու հիմնական պատուհան

 

5.3. Նոր դատական նիստի շաբլոնների ստեղծում

 

Նոր շաբլոն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է ծրագրի հիշողության մեջ առկա շաբլոնների հիման վրա ստեղծել նոր տեսակի դատական նիստերի շաբլոններ կամ ուղղակի իրականացնել դրանց խմբագրում, որից հետո նոր ստեղծված շաբլոնը (տես պատկեր 5.3 և պատկեր 5.4) հիշել ծրագրի շաբլոնների ցանկում: Շաբլոններում տեղադրված դատական նիստի մասնակիցների վերաբերյալ բոլոր գրառումները կարելի է խմբագրել և լրացնել նոր գրառումներով: Այդ նպատակով պետք է կանչել SRS Femida համակարգի շաբլոնների խմբագրման ենթածրագիրը, որը կանչվում է «Խմբագրել շաբլոնը» կոճակով (տես պատկեր 5.3):

 

Պատկեր 5.3. Նոր դատական նիստի տեսակի ստեղծված շաբլոնի օրինակ

 

Պատկեր 5.4. Նոր դատական նիստի տեսակի ստեղծված շաբլոնը համակարգչում հիշեցնելու պատուհանը

 

5.4. Շաբլոններ ստեղծելու և խմբագրելու համար կիրառվող հրահանգները

Մասնակցող անձանց ցանկը լրացնելու համար անհրաժեշտ է սեղմել կոճակը: Այդտեղ հնարավորություն կընձեռվի տեսնել մասնակցող անձանց խմբագրման պատուհանը (տես «Մասնակիցներ» գրառումով պատուհանը պատկեր 5.5 -ում):

Այստեղ անհրաժեշտ է նշել դատական նիստին մասնակցող անձանց, օրինակ` նախագահող դատավորին, դատախազին, մեղադրյալներին, տուժողներին, վկաներին, փորձագետին և այլն` ըստ անհրաժեշտության: Համապատասխանաբար պետք է ընտրել մասնակցող անձի անվանումը և «Մասնակցի ԱԱՀ» պատուհանում նշել տվյալ անձի անուն և ազգանունը: Այնուհետև անմիջապես պետք է սեղմել «Ավելացնել» կոճակը: Նույն եղանակով պետք է խմբագրել ցանկացած մասնակցող անձի անվանումը և տվյալները կամ ընդհանրապես հեռացնել այն ցանկից:

Մասնակցող անձին վերանվանելու համար անհրաժեշտ է ընտրել այն մասնակցող անձանց ցանկում: Դրանից հետո անհրաժեշտ է սեղմել «Վերանվանել» կոճակը և մուտքագրել անհրաժեշտ տվյալները:

Ցանկից մասնակցող անձին հեռացնելու պետք է ընտրել այդ մասնակցող անձին և այնուհետև սեղմել «Հեռացնել» կոճակը:

Մասնակցող անձանց արդեն իսկ պատրաստ ցանկ այլ տեղից ներմուծելու նպատակով պետք է օգտագործել «Ներքաշել» կոճակը: Ընդ որում, այդ դեպքում անհրաժեշտ է ընտրել այն դատական գործը, որից անհրաժեշտ է ներքաշել մասնակցող անձանց ցանկը: Նման եղանակով ներքաշված մասնակցող անձանց ցանկը հնարավոր է խմբագրել արդեն իսկ հիշատակված եղանակով:

 

Պատկեր 5.5. Դատական նիստի շաբլոնում մասնակիցների ավելացման, վերանվանման, հեռացման կամ ամբողջական ցանկ ներքաշելու համար ի հայտ եկող պատուհանի տեսքը

 

Վերը նշված եղանակով դատական նիստի շաբլոնը խմբագրելուց հետո անհրաժեշտ է փակել շաբլոնների խմբագրման պատուհանները և վերադառնալ դատական նիստի ձայնագրման հիմնական պատուհան (տես պատկեր 5.6), որում արդեն իսկ հնարավոր է կատարել դատական նիստի լիարժեք ձայնագրում նոր ստեղծված շաբլոնի կիրառմամբ:

 

Պատկեր 5.6. Դատական նիստի ձայնագրման հիմնական պատուհանի տեսքը խմբագրված շաբլոնով

 

6. Դատական նիստի ձայնագրության վերծանման կանոնները

 

6.1. Վերծանման նպատակով դատական գործի ընտրությունը

 

Դատական նիստի ձայնագրություն պարունակող կոմպակտ սկավառակը պետք է տեղադրել այն համակարգչի լազերային սկավառակներ կարդացող սարքի մեջ, որի վրա նախատեսվում է կատարել դատական գործի ձայնագրման վերծանումը: Այն պահից, երբ կոմպակտ սկավառակը ավտոմատ կերպով միանա, կհայտնվի դատական նիստ ընտրելու հատուկ պատուհան (տես պատկեր 6.1): Ծրագիրը ավտոմատ կերպով չբեռնավորվելու դեպքում անհրաժեշտ է այն գործարկել համակարգչի լազերային սկավառակներ կարդացող սարքը գործարկելու և կոմպակտ սկավառակի վրա ձայնագրված տվյալները բացելու եղանակով: Նույն կերպ հնարավոր է վերծանել նաև տվյալ դատական գործի ձայնագրությունը, եթե այդ դատական գործի բոլոր անհրաժեշտ ֆայլերը արդեն իսկ պատճենահանված են բնօրինակ հանդիսացող լազերային սկավառակից համակարգչի կոշտ սկավառակի որոշակի ֆոլդերում/թղթապանակում:

Այն դեպքում, երբ դատական նիստի ձայնագրությունը պահված է համակարգչի կոշտ սկավառակի վրա, անհրաժեշտ է գործարկել SRS Femida ծրագիրը տվյալ ֆոլդերից/թղթապանակից: Ի հայտ եկած պատուհանում պետք է ընտրել այն դատական նիստը, որը անհրաժեշտ է բացել: Ընտրություն կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Պատրաստ է» կոճակը (տես պատկեր 6.1):

 

Պատկեր 6.1. Դատական նիստի բացման պատուհան

 

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե դատական նիստը բացվում է կոմպակտ սկավառակից, ապա SRS Femida ծրագիրը կգործարկվի միայն ունկնդրման ռեժիմում (տես պատկեր 6.2):

 

Պատկեր 6.2. SRS Femida ծրագրի հիմնական պատուհանի պատկերը ունկնդրման ռեժիմում

 

6.2. Դատական նիստի վերծանման ընթացքում կիրառվող հրահանգները

 

Առանձին իրադարձություններ լսելու համար անհրաժեշտ է իրադարձությունների մատյանում ընտրել տվյալ իրադարձությունը/համառոտագրումը և սեղմել կոճակը: Ընտրված իրադարձության ձայնագրության բոլոր հատվածները կվերծանվեն հերթականությամբ: Ձայնային ալիքները առանձին լսելու համար անջատեք Ձայնային համախմբված ալիքի ռեժիմը, սեղմելով կոճակը և այնուհետև սեղմելով համապատասխան ձայնային ալիքի տակ տեղադրված կոճակը: Ձայնագրության վերծանման ժամանակավոր դադարի համար սեղմեք կոճակը: Ձայնագրության վերծանումը ընդհանրապես դադարեցնելու համար սեղմեք կոճակը: Ընտրված իրադարձությունը ունկնդրելիս աջ ներքևի հատվածում պատկերվում է իրադարձությունը տեղի ունենալու իրական ժամանակը: Լսելու ընթացքում հնարավորություն կա կառավարել ձայնային համախմբված ալիքի բարձրությունը սողնակով կամ յուրաքանչյուր ձայնային ալիքի բարձրությունը առանձին` սողնակով: Ձայնագրված հատվածը հեշտ ընկալելու համար կարելի է միացնել ձայնի ընկալումը հեշտացնող կարգավորիչը, սեղմելով մկնիկի ձախ սեղմակով կոճակը ձայնի ընդհանուր բարձրության կարգավորիչի վերևի մասում: Ընդ որում, տվյալ դեպքում նշված կոճակը կվերափոխի իր պատկերը կստանա հետևյալ տեսքը`: Ձայնի ընկալումը հեշտացնող կարգավորիչը անջատելու համար պետք է կրկին սեղմել նշված կոճակը:

 

6.3. Համառոտագրված տեքստի տպումը տպիչ սարքի օգնությամբ

 

Դատական նիստի արձանագրության համառոտագրումը տեսնելու և տպագրելու համար անհրաժեշտ է սեղմել «Տպել» կոճակը ծրագրի հիմնական պատուհանում: Դրան կհետևի MS Office Word ծրագրի տեքստային խմբագրի բացումը, որտեղ կերևա արձանագրության համառոտագրման տեքստը: կոճակի միջոցով այն կարելի է տպագրել: Ծրագրի հիմնական պատուհան վերադառնալու համար անհրաժեշտ է փակել MS Office Word ծրագրի տեքստային խմբագիրը:

 

7. Օգտագործողի կողմից անհրաժեշտ գործողությունների կատարումը

էլեկտրական հոսանքի մատակարարման վթարային խափանում առաջանալու

պարագայում

 

7.1. Դատական նիստի տեխնիկական ընդմիջում հայտարարելը

 

Հաշվի առնելով հոսանքի անխափան սնուցման սարքից սնվելու առավելագույն հնարավորությունը` 5-ից 25 րոպե (կապված մոնիթորի տեսակից և անխափան սնուցման սարքի հզորությունից), անհրաժեշտ է զգուշացնել նախագահող դատավորին տեխնիկական ընդմիջում հայտարարելու անհրաժեշտության մասին:

Նախագահող դատավորի թույլտվությունը ստանալուց հետո անհրաժեշտ է անջատել ձայնագրումը, ինչի համար պետք է սեղմել ծրագրի աջ ստորին հատվածում տեղակայված կոճակը, այնուհետև պահպանել և հիշել ձայնագրությունը և համառոտագրումը, սեղմելով կոճակը, որից հետո պետք է դուրս գալ ծրագրից, փակելով այն: Այնուհետև անհրաժեշտ է փակել բոլոր աշխատող ծրագրերը և ընդհանրապես դուրս գալ Windows ծրագրից: Վերջում անհրաժեշտ է անջատել համակարգը սնուցումից 3*):

--------------------------

3*) Դատական նիստը շարունակելու համար անհրաժեշտ է բացել ծրագիրը,

այնուհետև սեղմել «Շարունակել նիստը» կոճակը և ընտրել համապատասխան

նիստը: Համակարգով հետագա աշխատանքը համանման է դատական նիստի

ամբողջական ձայնագրման կարգով սահմանված գործողություններին (տես «Տես

դատական նիստի ձայնային արձանագրման համար առաջնային գործողությունների

իրականացման կանոնները» բաժինը):

Հավելված II

 

CD-R կամ CD-RW տեսակների սկավառակների և համակարգչի կոշտ սկավառակի

վրա ձայնագրում և տվյալների արխիվացում կատարելու հիմնական

կանոնները

 

1.1. Կոմպակտ սկավառակների վրա տվյալների ձայնագրման, պատճենահանման

և արխիվացման ընդհանուր պայմանները

 

CD-R կամ CD-RW տեսակի կոմպակտ սկավառակների վրա ձայնագրությունների արխիվացումը, այդ թվում` պատճենահանումը կարելի է կատարել համակարգչում նախապես տեղադրված Roxio Drag-to Disc ծրագրի օգնությամբ: Այդ նպատակով նախ անհրաժեշտ է կատարել այդ սկավառակների ֆորմատավորում, ենթարկելով դրանք UDF տեսակի ֆորմատի 4*) (տես պատկեր 1-1.1.):

----------------------------

4*) UDF - Universal Disc Format-ը հանդիսանում է CD կամ DVD տեսակի

սկավառակների համար օգտագործվող ֆորմատ: Այն հնարավորություն է տալիս

CD-R(W) տեսակի կրիչներով տվյալներ արխիվացնել, ինչպես դա կատարվում է

կոշտ սկավառակների և ճկուն սկավառակների վրա: UDF տեսակի ֆորմատը

օգտագործվում է բոլոր հիմնական ֆայլերի տեսակների համար: Մասնավորապես,

տվյալ տեսակի ֆորմատը առաջին հերթին մշակված է DVD, CD-R կամ CD-RW

տեսակի կոմպակտ սկավառակների վրա տվյալներ արխիվացնելու նպատակով:

Համակարգիչների նոր աշխատանքային ծրագրային համակարգերը (օրինակ` Windows

98, Windows 2000) իրենց մեջ արդեն իսկ պարունակում են UDF տեսակի

ֆորմատի հետ լայն համատեղելիություն:

 

Որպեսզի կոմպակտ սկավառակների վրա կատարվի տվյալների արխիվացում UDF ֆորմատով, անհրաժեշտ է համակարգչում տեղադրել համապատասխան դրայվեր (այն տեղադրված է Roxio Drag-to Disc ծրագրի տեղադրման հետ մեկտեղ), եթե այն բացակայում է:

Կոմպակտ սկավառակներից տվյալներ կարդալու նպատակով համակարգչում Roxio Drag-to Disc ծրագրի տեղադրման անհրաժեշտություն չի առաջանում: Ստեղծված կոմպակտ սկավառակները կարելի է վերծանել ցանկացած այնպիսի համակարգչի վրա, որի աշխատանքային համակարգը հիմնված է Windows 9x, NT կամ Windows 2000 ծրագրերի վրա և որը կարգաբերված է համապատասխան հայերեն տառատեսակներով ֆայլեր վերծանելու համար 5*):

----------------------------

5*)    Որոշակի հին մոդելների CD-ROM սարքերի վրա կոմպակտ սկավառակներում

արխիվացված տվյալները կարող են չկարդացվել, եթե այդ տվյալների արխիվացումը

կատարվել է CD-RW տեսակի ձայնագրող սարքով:

Կոմպակտ սկավառակների ֆորմատավորումը կարող է լինել արագ և/կամ

ամբողջական: Ամբողջական ֆորմատավորում անհրաժեշտ է իրականացնել միայն

տվյալներ չպարունակող նոր սկավառակների համար, իսկ արագ ֆորմատավորում`

CD-RW տեսակի սկավառակների պարագայում դրանց բազմակի օգտագործման ժամանակ

(տես պատկեր 1-1.2.):

 

Սկավառակների ֆորմատավորման մոտավոր ուղեցուցային ժամանակը ըստ տեսակների հետևյալն է.

 

.___________________________________________________________________.

| Նպատակ                   | CD-RW սկավառակ      |  CD-R սկավառակ   |

|__________________________|_____________________|__________________|

| Արագ ֆորմատավորում       | մի քանի վայրկյան    | չի ապահովվում    |

|__________________________|_____________________|__________________|

| Ամբողջական ֆորմատավորում | 2-ից մինչև  50 րոպե | մի քանի վայրկյան |

.___________________________________________________________________.

1.2. Կոմպակտ սկավառակների ֆորմատավորումը

 

1) Բացեք համակարգչի «My Computer» դիրեկտորիան:

2) Հայտնված պատուհանում մկնիկի աջ սեղմակով ընտրեք կոմպակտ սկավառակով պատկերված նշանը և ի հայտ եկած նոր պատուհանում սեղմեք «Format» հրահանգը (տես պատկեր 1-1.1. և պատկեր 1-1.2): Մի քանի վայրկյան անց սկավառակը կսկսի ֆորմատավորվել (տես պատկեր 1-1.3.): Կապված ծրագրային տարբերակից CD-RW տեսակի սկավառակը կարող է ֆորմատի ենթարկվել մի քանի րոպեից մինչև 50 րոպեի ընթացքում:

 

Պատկեր 1-1.1. Սկավառակը ֆորմատի ենթարկելու հրահանգը

 

Պատկեր 1-1.2. Սկավառակը ամբողջական ֆորմատի ենթարկելու հրահանգը

 

Պատկեր 1-1.3. Սկավառակը ֆորմատի ենթարկելու ընթացքը

 

1.3. Տվյալների պահպանումը/հիշեցումը լազերային սկավառակի վրա և

համակարգչի կոշտ սկավառակի վրա

 

1) Կոմպակտ սկավառակներ կարդացող/ձայնագրող սարքում տեղադրեք նախապես ֆորմատի ենթարկված սկավառակը:

2) Դատական նիստի ավարտին պահպանեք նիստի բոլոր տվյալները սկավառակի վրա` մկնիկով սեղմելով «Պահպանել սեղմնապնակի վրա» կոճակը ծրագրի հիմնական պատուհանում (տես կետ 8 պատկեր 3.4-ում):

3) Այնուհետև անհրաժեշտ է հետևել ի հայտ եկող պատուհաններում գրառված հրահանգներին` լազերային սկավառակի գործարանային համարի մուտքագրում, թվային ստորագրության ստեղծում, հավաստագրի տպում և այլն:

4) Տվյալների պահպանումը սկավառակի վրա հաջող կատարելուց հետո մկնիկի աջ սեղմակով ընտրեք «Eject» հրահանգը, կամ սկավառակը դուրս հանելու կոճակը CD-RW կարդացող/ձայնագրող սարքի վրա:

5) Պահպանված տվյալներով սկավառակը CD-RW սարքից հանելուց հետո անհրաժեշտ է կրկին տեղադրել նույն սարքի մեջ և փակել CD-RW սարքը: Տվյալները հաջող պահպանված լինելու դեպքում համակարգիչը ավտոմատ կերպով պետք է բեռնավորվի ծրագրով և բացի դատական նիստի ընտրության ծրագրային պատուհանը, որում կարելի է ստուգել թվային ստորագրությունը և տվյալների ամբողջականությունը:

6) Տվյալները ստուգելուց անմիջապես հետո համակարգչի որոշակի դիրեկտորիայում անհրաժեշտ է ստեղծել ֆայլերի պահպանման նոր թղթապանակ/ֆոլդեր, որում անհրաժեշտ է պահպանել լազերային սկավառակի տվյալների ռեզերվային տարբերակը: Դրա համար անհրաժեշտ է ընտրել լազերային սկավառակի ամբողջ պարունակությունը /ֆայլերը և դրանք պատճենահանել նոր ստեղծված թղթապանակում/ ֆոլդերում: Նշված գործողությունները հաջողությամբ ավարտելուց հետո դատական նիստի տվյալներ պարունակող բնօրինակ հանդիսացող լազերային սկավառակը և այդ տվյալների վերաբերյալ թվային ստորագրությունը հավաստող վկայագիրը պետք է հանձնվի պահպանման դատական գործի հետ մեկտեղ` նախապես դատական գործի համարի վերաբերյալ համապատասխան նշագրումներ կատարելով լազերային սկավառակի կամ դրա պահպանման տուփի վրա:

7) Դատական նիստի մասնակիցների կամ այլ իրավասու անձանց պահանջով դատական նիստի ձայնագրության պատճենը տրամադրելու համար անհրաժեշտ է CD-RW սարքում տեղադրել նախապես ֆորմատի ենթարկված սկավառակը, բացել տվյալ գործի տվյալները/ֆայլերը պարունակող թղթապանակը/ֆոլդերը, այդտեղ ընտրել բոլոր ֆայլերը և դրանք մկնիկով` մկնիկի ձախ կոճակը սեղմած վիճակում տեղափոխել համակարգչի Desktop-ում պատկերված Roxio-Drag-To-Disc ծրագրային պատուհանի սկավառակ պատկերող դաշտ: Տվյալների պատճենահանումը սկսված կհամարվի, եթե ծրագրի սկավառակ պատկերող պատուհանը պատկերվի որպես պտտվող սկավառակ: Այնուհետև անհրաժեշտ է սպասել մինչև պատճենահանման ավարտը, ինչը կհավաստվի նաև CD-RW սարքը բացվելով:

8) Մինչև լազերային սկավառակը շահագրգիռ կողմից տրամադրելը անհրաժեշտ է կատարել պատճենահանված տվյալների ստուգում: Այդ նպատակով անհրաժեշտ է կրկին սկավառակը տեղադրել CD-RW սարքում և սպասել մինչև ծրագրի բեռնումը: Ծրագիրը պատճենահանված սկավառակից հաջողությամբ բեռնվելու դեպքում հնարավոր կլինի ստուգել տվյալների ամբողջականությունը և թվային ստորագրությունը: Տվյալները ստուգելուց հետո միայն պատճենահանված սկավառակը պետք է հանել համակարգչի CD-RW սարքից և այն տրամադրել շահագրգիռ անձին:

9) Դատական նիստի մասնակիցների կամ այլ իրավասու անձանց պահանջով վերջիններիս դատական նիստի ձայնագրության պատճենը տրամադրվում է միայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական տուրք վճարելուց հետո:

 

Հավելված III

Դատական նիստի արձանագրության թվային ստորագրությունը

 

Դատական նիստը բնօրինակ կամ պատճեն հանդիսացող լազերային սկավառակի վրա տվյալներ պահպանելիս անհրաժեշտ է այն վավերացնել թվային ստորագրությամբ: Թվային ստորագրությունը հնարավորություն է ընձեռում ստուգել արխիվացված տվյալների ամբողջականությունը և իսկությունը թվային ստորագրության թղթային կրիչի վրա արտացոլված հավաստագրի առկայության պարագայում:

 

1.1. Թվային ստորագրության ստեղծումը

 

Թվային ստորագրություն ստեղծելու համար անհրաժեշտ է կատարել ստորև նշված գործողությունները: Դատական նիստի ավարտից հետո, տվյալները համակարգչի կոշտ սկավառակի վրա հիշելուց հետո անհրաժեշտ է իրականացնել տվյալների պահպանում լազերային սկավառակի վրա: Այդ նպատակով «SRS Femida» ծրագրի հիմնական պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Հիշել լազերային սկավառակի վրա» կոճակը (տես պատկեր 3.4, կետ 8), որից հետո ի հայտ կգա լազերային սկավառակի գործարանային համարը մուտքագրելու պատուհանը: Սկավառակի գործարանային համարը մուտքագրելուց հետո պատուհանի ստորին մասում «Օգտագործել թվային ստորագրություն» հրահանգից առաջ տեղակայված վանդակում մկնիկի օգնությամբ անհրաժեշտ է այն ակտիվացնել` դաշտում տեղադրելով «V» նշադրումը: Նույն պատուհանի «Պատրաստ է» կոճակը մկնիկով սեղմելու պարագայում կհայտնվի «SRSCrypto» վերնագրով թվային ստորագրություններ ստեղծելու ենթածրագրի պատուհանը (տես պատկեր 2-1-1):

 

Պատկեր 2-1.1. Էլեկտրոնային ստորագրության ստեղծման ենթածրագրի հիմնական պատուհանը

 

Նշված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ստեղծել» կոճակը և նոր ի հայտ եկած «SRSCrypto» վերնագրով պատուհանում (տես պատկեր 2-1.1) անհրաժեշտ է համապատասխանաբար լրացնել սույն Հավելվածի 1.2 կետում նշված բոլոր դաշտերը, որից հետո միայն սեղմել «Պատրաստ է» կոճակը:

 

Պատկեր 2-1.2. Նոր էլեկտրոնային ստորագրության ստեղծման պատուհան

 

Տվյալները հաջող պահպանվելու պարագայում ի հայտ կգա ծրագրային պատուհան, որը կտեղեկացնի տվյալները թվային ստորագրությամբ վավերացվելու մասին (տես պատկեր 2-1.3):

 

Պատկեր 2-1.3. Թվային ստորագրությամբ տվյալները վավերացնելու հավաստում

 

1.2. Թվային ստորագրության համար անհրաժեշտ տվյալների մուտքագրումը

 

Անհրաժեշտ է մուտքագրել տեքստային տվյալները «Պատասխանատու անձ» և «Կազմակերպություն» դաշտերում, ինչպես նաև սահմանել թվային ստորագրության ալգորիթմը և այնուհետև սեղմել «Պատրաստ է» կոճակը, որին անմիջապես պետք է հաջորդի թվային ստորագրության հավաստագիրը «Ծածկավկայական» վերնագրով պատուհանի տեսքով (տես պատկեր 2-1.4):

 

Պատկեր 2-1.4. Թվային ստորագրության հավաստագրի պատուհան

 

1.3. Թվային ստորագրության հավաստագիրը

 

Թվային ստորագրությունը ստեղծելուց հետո օգտագործողին հնարավորություն է ընձեռվում ուսումնասիրել և տպել էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը (տես պատկեր 2-1.4): Թվային ստորագրության ստեղծումը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է սեղմել «Տպել» կոճակը էլեկտրոնային ստորագրության դիտարկման պատուհանում և տպել հավաստագիրը: Տպված հավաստագիրը /թղթային կրիչով բնօրինակը/ ստորագրվում է նախագահող դատավորի կողմից, վավերացվում է կնիքով և հանձնվում է պահպանության դատական գործի հետ մեկտեղ:

 

1.4. Թվային ստորագրության ստուգում

 

Ստորագրված տվյալների ամբողջականությունը ստուգելու համար բավարար է էլեկտրոնային տեսքով թվային ստորագրության առկայությունը (ֆայլ *.sgn): Թվային կրիչով հավաստագիրը ծառայում է միայն ստորագրված տվյալների իսկությունը ստուգելու համար:

Լազերային սկավառակի վրա պահպանված տվյալների ամբողջականությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

- Համակարգչի վրա տվյալներ պարունակող լազերային սկավառակը գործարկելուց հետո «SRS Femida» ծրագրի հիմնական պատուհանում անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ կատարել տվյալ դատական նիստի ընտրությունը և այնուհետև պատուհանի ստորին մասում սեղմել «Ստորագրություններ» կոճակը, եթե այն ակտիվ է: Այդ հրահանգին կհետևի թվային ստորագրության ենթածրագրի պատուհանի ի հայտ գալը (տես պատկեր 2-1.5):

- Պատուհանում անհրաժեշտ է ընտրել թվային ստորագրությունը և այնուհետև սեղմել «Ստուգել» կոճակը էլեկտրոնային ստորագրության ենթածրագրի հիմնական պատուհանում: Դրան կհետևի էլեկտրոնային ստորագրության ստուգումը և էկրանին ի հայտ կգա հաղորդագրություն իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ (տես պատկեր 2-1.6):

 

Պատկեր 2-1.5. Թվային ստորագրության ենթածրագրի պատուհան

 

Պատկեր 2-1.6. Պահպանված տվյալների ստուգման պատուհան

 

Տվյալների իսկությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

- «SRS Femida» ծրագրի թվային ստորագրության ենթածրագրի պատուհանում (տես պատկեր 2-1.5) անհրաժեշտ է սեղմել «Վկայական» կոճակը:

- Ի հայտ կգա էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը ուսումնասիրելու պատուհանը (տես պատկեր 2-1.4): Ընտրված էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը: Դրա թղթային կրիչը ունենալու/տպելու համար անհրաժեշտ է նույն պատուհանում սեղմել «Տպել» կոճակը:

- Այնուհետև էլեկտրոնային ստորագրության հավաստագրի թղթային կրիչը անզեն աչքով համեմատվում է տվյալները ստորագրած դատարանում պահպանվող էտալոնային թղթային կրիչի հետ:

 

Բովանդակություն

 

Հավելված I

1. Ընդհանուր դրույթներ դատական նիստի ձայնագրման

       համակարգի վերաբերյալ     .................................... 19

2. Ձայնագրման համակարգի աշխատանքի նախապատրաստման կանոնները ..... 19

3. Դատական նիստի ձայնային արձանագրման համար առաջնային

գործողությունների իրականացման կանոնները ..................... 20

4. «Համառոտագրում իրական ժամանակային ռեժիմով» դատական նիստի

ձայնային արձանագրման դեպքում անհրաժեշտ գործողությունների

իրականացման կանոնները, արձանագրում իրականացնելու համար

օգտագործվող հիմնական հրահանգները և ծրագրային կոճակների

նշանակությունը, կիրառման կարգը և կանոնները ................. 24

5. Նոր դատական նիստի շաբլոնների ստեղծման և խմբագրման կանոնները 30

    6. Դատական նիստի ձայնագրության վերծանման կանոնները        ...... 34

7. Օգտագործողի կողմից անհրաժեշտ գործողությունների կատարումը

էլեկտրական հոսանքի մատակարարման վթարային խափանում առաջանալու

պարագայում .................................................. 37

 

Հավելված II

CD-R կամ CD-RW տեսակների սկավառակների և համակարգչի կոշտ

սկավառակի վրա ձայնագրում և տվյալների արխիվացում կատարելու

հիմնական կանոնները ............................................. 38

 

Հավելված III

Դատական նիստի արձանագրության թվային ստորագրությունը ............ 41

 

 

pin
Արդարադատության նախարարություն
28.09.2005
N 150-Ն
Հրաման