Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒ ...

050.0444.280905

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         09           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005387

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

30 օգոստոսի 2005 թվականի N 444-Ն

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 391-րդ, 49-րդ հոդվածների, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 69 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հավելված

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 11 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Կանոն 1. Կանոնակարգի կարգավորման առարկան

1.1. Սույն կանոնակարգը, հիմնվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Լիցենզավորման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետև` Կենտրոնական բանկ) վերապահված իրավասությունների վրա, սահմանում է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության ընթացակարգերը:

1.2. Սույն կանոնակարգով նախատեսված լիցենզիաները անժամկետ տրամադրվում են այն իրավաբանական անձանց (այսուհետև` Բորսա), որոնց կողմից իրականացվող արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման գործունեությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

i

1.3. Սույն կանոնակարգով հաստատված լիցենզիաների ձևերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր, որոնց հաշվառումն ու պահպանումն իրականացնում է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը:

(1.3-րդ կետը փոփ. 07.04.09 թիվ 84-Ն որոշում)

Կանոն 1.1. Կանոնակարգում օգտագործվող հասկացություններ:

i

1.1.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) Առավելագույն փոխարժեք` բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների արդյունքում` տվյալ տեսակի արտարժույթի առավելագույն փոխարժեքը պահանջվող ժամանակահատվածի համար,

2) Առևտրային նստաշրջան` առևտրային օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում բորսայի կանոններով սահմանված կարգով կազմակերպվում են արտարժույթի առուվաճառքի սակարկություններ բորսայում,

3) Առևտրային օր` աշխատանքային օր, որի ընթացքում բորսայում կազմակերպվում են արտարժույթի սակարկություններ,

4) Բացման փոխարժեք` փոխարժեք, որով կնքվել է առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի առաջին գործարքը,

5) Նվազագույն փոխարժեք` բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների արդյունքում տվյալ տեսակի արտարժույթի նվազագույն փոխարժեքը պահանջվող ժամանակահատվածի համար,

6) Շրջանառություն` բորսայում կնքված տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի գործարքների ծավալը (ՀՀ դրամով, ինչպես նաև` գործարքի առարկա արտարժույթով) պահանջվող ժամանակահատվածի համար,

7) Փակման փոխարժեք` փոխարժեք, որով կնքվել է առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի վերջին գործարքը:

(1.1-րդ կանոնը լրաց. 07.04.09 թիվ 84-Ն որոշում)

ԳԼՈՒԽ 2. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Կանոն 2. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի տրամադրումը

2.1. Հայտատուներն արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) լիցենզիա ստանալու հայտը (հավելված 2),

բ) Բորսայի կանոնադրությունը,

գ) Տեղեկանք Բորսայի գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ (ինքնակենսագրություն, որտեղ ներկայացվում է տեղեկատվություն վերջին 5 տարվա կտրվածքով աշխատանքային գործունեության մասին, մասնավորապես աշխատանքի վայրը, ընդունման և ազատման ժամկետները, զբաղեցրած պաշտոնները),

դ) Բորսայի գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի համար իրավասու մարմնից տեղեկանք դատվածություն չունենալու կամ ներկայումս նախաքննության կամ դատաքննության մեջ չգտնվելու վերաբերյալ,

ե) Տեղեկանք Բորսայի սեփականատերերի վերաբերյալ (հավելված 3, 4),

զ) Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առևտրի կանոնները,

է) Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առուվաճառքի սակարկությունների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները,

ը) Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնակարգերը` սակարկությունների կազմակերպման կանոններին ու արարողակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը,

թ) լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ժ) Բորսայի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածքը` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման մասին,

ի) Բորսայի գրանցման վկայականը:

2.2 Սույն կանոնակարգի 2.1 կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 60-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է լիցենզիա (հավելված 1) կամ որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք է ստանում զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ` անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

Լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու որոշումը կայացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2.3. Լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա:

Կանոն 3. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի հայտի մերժումը

3.1. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին,

գ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին,

դ) դիմող անձն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվել արտարժույթի առուվաճառքով:

3.2. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

3.3. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում:

3.4. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

3.5. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

Կանոն 4. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումը, վերաձևակերպումը և

գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում

ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը

4.1. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումը, վերաձևակերպումը և գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը կատարվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Կանոն 5. Բորսայի գործունեության կարգավորումը

5.1. Բորսայի կողմից ընդունված արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնակարգերը` սակարկությունների կազմակերպման կանոններն ու արարողակարգերը չեն կարող հակասել սույն կանոնակարգին:

5.2. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա ստացած Բորսան արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնակարգերում` սակարկությունների կազմակերպման կանոններին ու արարողակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերում իրականացվող յուրաքանչյուր փոփոխություն պետք է համաձայնեցնի Կենտրոնական բանկի հետ:

5.3. Բորսայի կողմից ընդունված կանոնակարգերը պետք է ներառեն հետևյալ դրույթները.

5.3.1. արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընթացքին միջամտելու կարգը (Բորսայի, Կենտրոնական բանկի կողմից),

5.3.2. արտարժույթի առուվաճառքի սակարկությունների ընդհատման և վերսկսման կարգը,

5.3.3. մասնակիցների կողմից գնային չարաշահումների, ներքին և ծառայողական տեղեկությունների օգտագործման արգելման կարգը,

5.3.4. առևտրի կանոնների պահպանման վերահսկման և պատժամիջոցների կիրառման կարգը,

5.3.5. վեճերի լուծման կարգը,

5.3.6. առևտրային համակարգի անվտանգության և գաղտնիության ապահովման կարգը:

i

5.4. Որպես արտարժույթի առուվաճառքի սակարկությունների մասնակից կարող են հանդես գալ Կենտրոնական բանկը, առևտրային բանկերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած արժութային դիլերները:

(5.4-րդ կետը փոփ. 05.03.13 թիվ 42-Ն որոշում)

5.5. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունները կազմակերպվում է միայն Բորսայի առևտրի կանոններով նախատեսված արտարժույթներով ՀՀ դրամի դիմաց:

5.6. Բորսայի և արտարժույթով առուվաճառքի սակարկությունների մասնակիցների միջև փոխհարաբերությունները կանոնակարգվում են երկկողմանի պայմանագրերի հիման վրա:

5.7. Սույն կանոնակարգի 2.1 կետով սահմանված փաստաթղթերում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն իրեն հայտնի դառնալու պահից ողջամիտ ժամկետում Բորսան տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

Կանոն 6. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

պայմանները

6.1. Բորսան պետք է ապահովի առևտրային համակարգի անվտանգությունը և գաղտնիությունը:

6.2. Բորսան պարտավոր է ապահովել արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման կանոնների և պայմանների միասնականացում և ստանդարտացում բոլոր մասնակիցների համար:

Կանոն 7. Կենտրոնական բանկի իրավասությունները

7.1. Կենտրոնական բանկը իրավունք ունի մասնակցել Բորսայում կազմակերպվող արտարժույթի առուվաճառքի սակարկություններին:

7.2. Սակարկության ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ստանալ տեղեկատվություն սակարկության մասնակիցների կողմից ներկայացված հայտերի, կնքված գործարքների ծավալների և փոխարժեքների վերաբերյալ:

7.3. Կենտրոնական բանկը կարող է սակարկության դադարեցման և վերսկսման, կամ սակարկության ընթացքում ընդմիջում հայտարարելու վերաբերյալ որոշում ընդունել:

ԳԼՈՒԽ 4. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Կանոն 8. Հաշվետվությունների ներկայացումը

8.1. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների մասնակիցներին տրամադրել առևտրային նստաշրջանի ընթացքում վերջիններիս կողմից իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվություն:

i

8.2. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 15:30-ը Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 5, ձև 1): Ձև 1 հաշվետվության մեջ պետք է լրացվեն հաշվետու օրվա ժամը 10:00-ից մինչև նույն օրվա ժամը 15:10-ը սակարկությունների ընթացքում իրականացված արտարժույթի առուվաճառքի գործառնությունները: Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժնի կողմից բորսային ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

(8.2-րդ կետը փոփ. 21.11.06 թիվ 689-Ն, 26.02.08 թիվ 52-Ն որոշումներ)

Կանոն 9. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների

i

վերաբերյալ բորսայի կողմից իր ինտերնետային կայքում

հրապարակվող ընթացիկ տեղեկությունները և այդ տեղեկությունների

հրապարակման կարգը:

9.1. Առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև դրա ավարտը բորսայի կողմից շարունակաբար հրապարակվում են բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ ընթացիկ տեղեկություններ (այսուհետ` ընթացիկ տեղեկությունների)` ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:

9.2. Ընթացիկ տեղեկությունների կազմում ներառվում են առևտրային նստաշրջանի ընթացքում բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) գնված կամ վաճառված արտարժույթի ISO կոդը,

2) փոխարժեքը, որով կնքվել է արտարժույթի առուվաճառքի գործարքը,

3) կնքված նախորդ գործարքի նկատմամբ փոխարժեքի բացարձակ և տոկոսային փոփոխությունները,

4) տվյալ առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների արդյունքում արձանագրված նվազագույն և առավելագույն, բացման փոխարժեքները,

5) հրապարակման պահի դրությամբ կնքված վերջին գործարքի փոխարժեքը, գործարքի ծավալը,

6) շրջանառությունը` առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև հրապարակման պահի դրությամբ կնքված վերջին գործարքի կնքման պահն ընկած ժամանակահատվածի համար,

7) գործարքի կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին թարմացման ամսաթվերը` հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը,

8) ընթացիկ առևտրի վերաբերյալ հրապարակված և կայքում առկա տեղեկությունների ցանկացած լրացում կամ փոփոխություն:

9.3. Բորսայի կողմից կայքում ընթացիկ առևտրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են իրական ժամանակի ռեժիմից առավելագույնը 30 րոպե ուշացումով` բացառությամբ սույն կարգի 9.4-րդ կետում սահմանված տեղեկությունների:

9.4. Բորսայի կողմից հրապարակվում են որևէ տեսակի արտարժույթի առևտրի կասեցման, կասեցման դադարեցման մասին որոշումները` դրանց ընդունումից առավելագույնը 3 րոպեի ընթացքում:

9.5. Յուրաքանչյուր առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում սույն կանոնով սահմանված և բորսայի կողմից հրապարակված տեղեկությունները պահպանվում են կայքում և ապահովվում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար` մինչև տվյալ առևտրային նստաշրջանի ավարտը:

9.6. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող միջին փոխարժեքների ցանկի:

9.7. Բորսայի կողմից կարող են հրապարակվել բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ այլ ընթացիկ տեղեկություններ` ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:»:

(9-րդ կանոնը խմբ. 07.04.09 թիվ 84-Ն որոշում)

Կանոն 9.1. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների

i

վերաբերյալ առևտրային նստաշրջանի ավարտից հետո բորսայի

կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկություններ

և դրանց հրապարակման ժամկետները:

9.1.1. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ օրական կտրվածքով` ըստ յուրաքանչյուր տեսակի արտարժույթի պետք է հրապարակվեն հետևյալ տեղեկությունները.

1) արտարժույթի ISO կոդը,

2) առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների արդյունքում արձանագրված բացման, փակման փոխարժեքները,

3) տվյալ առևտրային օրվա ընթացքում կնքված գործարքների նվազագույն, առավելագույն և միջին կշռված փոխարժեքները,

4) տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների քանակը, շրջանառությունը,

5) բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ հրապարակված և կայքում առկա տեղեկությունների ցանկացած լրացում կամ փոփոխություն:

9.1.2. Բորսայի կողմից կայքում սույն գլխով սահմանված տեղեկությունները հրապարակվում են տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ավարտից առավելագույնը 30 րոպեի ընթացքում` բացառությամբ սույն կանոնակարգի 9.1.3-րդ կետում նշված տեղեկությունների:

9.1.3. Բորսայի կողմից հրապարակվում են որևէ տեսակի արտարժույթի` առևտրին թույլտվության կամ թույլտվության դադարեցման մասին որոշումները` դրանց ընդունման օրվան հաջորդող առևտրային օրվա ավարտից ոչ ուշ:

9.1.4. Սույն կանոնով սահմանված տեղեկությունների հրապարակման դեպքում նշվում են գործարքների կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին թարմացման ամսաթվերը` հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը:

9.1.5. Բորսան պահպանում է սույն կանոնով սահմանված և հրապարակված տեղեկությունները կայքում և ապահովում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար տեղեկությունների հրապարակումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում:

9.1.6. Բորսայի կայքը պետք է ընձեռի հնարավորություն կայքի այցելուներին ստանալ սույն կանոնով սահմանված և կայքում օրական կտրվածքով հրապարակված տեղեկությունները այդ տեղեկությունների` կայքում պահպանվելու ժամանակահատվածից ոչ ավելի ցանկացած ժամանակահատվածի օրերի համար` xls, csv կամ այլ էլեկտրոնային ֆորմատով:

9.1.7. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն սույն կանոնակարգի 9.6-րդ կետի:

9.1.8. Բորսայի կողմից կարող են հրապարակվել բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ այլ տեղեկություններ ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:

(9.1-րդ կանոնը լրաց. 07.04.09 թիվ 84-Ն որոշում)

Կանոն 10. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, հայտերի

մերժման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին

որոշումների բողոքարկումը

10.1. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը, հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին որոշումների բողոքարկումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի:

Հավելված 1

Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման

լիցենզիայի ձև

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

_ __________________ 200 -- թ.

թիվ __________ որոշում

Լիցենզիա N ____

Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիան տրվում է

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                      (իրավաբանական անձի անվանումը)

արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ___________________

Հայտ

Խնդրում ենք տրամադրել արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիա

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                      (իրավաբանական անձի անվանումը)

որի գտնվելու վայրն է

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Իրավաբանական անձի ղեկավար կազմը

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Ղեկավար _____________

........... _________________ 200__ թ.

Կ. Տ.

Հավելված 3

ՏԵՂԵԿԱՆՔ

«________» բորսայում փայամասնակցություն ունեցող իրավաբանական

անձի վերաբերյալ

._________________________________________________________________________.

|1. Իրավաբանական անձ մասնակցի (կազմակերպության) տվյալներ                  |

|_________________________________________________________________________|

|1.1. Անվանումը __________________________________________________________|

|1.2. Գտնվելու վայրը /Հասցեն/ ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)                   |

|                                                                         |

|1.3. Գրանցման ամսաթիվը  ______________   վայրը __________________________|

|                         օր/ամիս/տարի                                    |

|1.4. Հիմնական գործունեության ոլորտը _____________________________________|

|_________________________________________________________________________|

|2. Տնօրինվող բաժնետոմսեր (փայեր)                                         |

|_________________________________________________________________________|

|2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը   ________  _______________    |

|                                             գումար    տես. կշիռ (%)     |

|           այդ թվում` ձայնի իրավունք տվող   ________  _______________    |

|                                             գումար    տես. կշիռ (%)     |

|                                                                         |

|2.2. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը  _______________        |

|_________________________________________________________________________|

|3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում                  |

|մասնակցությունների վերաբերյալ.                                           |

|ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև  3.1. կետում նշված            |

|կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները                       |

|_________________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`                    |

|_________________________________________________________________________|

| Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ ||Գտնվելու||Մասնակցության||Մասնակցության|

|      (ռեզիդենտների համար)       || վայրը  ||չափը (դրամով)||  չափը (%)   |

|_________________________________||________||_____________||_____________|

|1.                               ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|2.                               ||        ||             ||             |

|4. Տեղեկություններ կազմակերպության մասնակիցների վերաբերյալ               |

|                                                                         |

|ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև  4.1. կետում նշված            |

|կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները                       |

|_________________________________________________________________________|

|4.1. Իրավաբանական անձինք                                                 |

|_________________________________________________________________________|

| Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ ||Գտնվելու||Մասնակցության||Մասնակցության|

|      (ռեզիդենտների համար)       || վայրը  ||չափը (դրամով)||  չափը (%)   |

|_________________________________||________||_____________||_____________|

|1.                               ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|2.                               ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|_________________________________||________||_____________||_____________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|4.2. Ֆիզիկական անձինք                                                    |

|_________________________________________________________________________|

|       Անունը, ազգանունը,        || Հասցեն ||Մասնակցության||Մասնակցության|

|անձնագրի համարը, սոցիալական քարտի||        ||չափը (դրամով)||  չափը (%)   |

|  համարը (առկայության դեպքում)   ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|1.                               ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|2.                               ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|_________________________________||________||_____________||_____________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|5. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (կառավարման մարմինների    |

|անդամների և  գլխավոր հաշվապահի) վերաբերյալ                               |

|_________________________________________________________________________|

|       Անունը, ազգանունը,        ||Պաշտոնը ||Կազմակերպությունում||Հասցեն |

|անձնագրի համարը, սոցիալական քարտի||        ||աշխատելու տարիները ||       |

|  համարը (առկայության դեպքում)   ||        ||  (որոնցից նշված   ||       |

|                                 ||        ||    պաշտոնում)     ||       |

|_________________________________||________||___________________||_______|

|1.                               ||        ||                   ||       |

|_________________________________||________||___________________||_______|

|2.                               ||        ||                   ||       |

|_________________________________||________||___________________||_______|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|   6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը|

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստաթղթի կամ        |

|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, |

|վարչական և  կարգապահական պատասխանատվության:                              |

|   Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե |

|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                       |

|                                                                         |

|   Տնօրենի անունը, ազգանունը ___________________________________________ |

|                                                                         |

|   Ստորագրություն _____________________  Ամսաթիվ _______________________ |

|                                                      օր/ամիս/տարի       |

|                                                                         |

|Կ.Տ.                                                                     |

._________________________________________________________________________.

Հավելված 4

ՏԵՂԵԿԱՆՔ

«________» բորսայում փայամասնակցություն ունեցող ֆիզիկական

անձի վերաբերյալ

._________________________________________________________________________.

|1. Ֆիզիկական անձ մասնակցի տվյալներ                                       |

|_________________________________________________________________________|

|1.1. Անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________|

|1.2. Սեռը ________  1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ______________|

|                                              օր/ամիս/տարի               |

|                           ______________________________________________|

|1.4. Քաղաքացիությունը      _____________________________________________ |

|                                                                         |

|1.5. Անձնագրի սերիան և  համարը _____________________________             |

|Սոցիալական քարտի համարը                                                  |

|(առկայության դեպքում)          _____________________________             |

|                                                                         |

|1.6. Հասցեն (մշտական և  բնակության տվյալ պահին)                          |

|                                                                         |

|1.7. Հեռախոսահամարը ____________  1.9. Էլ. հասցեն (առկայության           |

|                                       դեպքում)                __________|

|1.8. Աշխատանքային գործունեությունը                                       |

|Աշխատանքի վայրը                                                          |

|Զբաղեցրած պաշտոնը _______________________________________________________|

|_________________________________________________________________________|

|2. Տնօրինվող բաժնետոմսեր (փայեր)                                         |

|_________________________________________________________________________|

|2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը   ________  _______________    |

|                                             գումար    տես. կշիռ (%)     |

|           այդ թվում` ձայնի իրավունք տվող   ________  _______________    |

|                                             գումար    տես. կշիռ (%)     |

|                                                                         |

|2.2. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը                         |

|_________________________________________________________________________|

|3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում                  |

|մասնակցությունների վերաբերյալ.                                           |

|ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև  3.1. կետում նշված            |

|կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները                       |

|_________________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`                    |

|_________________________________________________________________________|

| Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ ||Գտնվելու||Մասնակցության||Մասնակցության|

|      (ռեզիդենտների համար)       || վայրը  ||չափը (դրամով)||  չափը (%)   |

|_________________________________||________||_____________||_____________|

|1.                               ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|2.                               ||        ||             ||             |

|_________________________________||________||_____________||_____________|

|_________________________________||________||_____________||_____________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ                        |

|Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ      |

|թերթեր                                                                   |

|_________________________________________________________________________|

|4.1. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ   |

|աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.                                     |

|_________________________________________________________________________|

|       Անունը, ազգանունը,        ||Աշխատանքի վայրը,|| Հասցեն || Հեռախոսը |

|անձնագրի համարը, սոցիալական քարտի||    պաշտոնը     ||        ||          |

|  համարը (առկայության դեպքում)   ||                ||        ||          |

|_________________________________||________________||________||__________|

|1.                               ||                ||        ||          |

|_________________________________||________________||________||__________|

|2.                               ||                ||        ||          |

|_________________________________||________________||________||__________|

|_________________________________||________________||________||__________|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|  10. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը|

|արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  փաստաթղթի կամ        |

|տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, |

|վարչական և  կարգապահական պատասխանատվության:                              |

|   Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե |

|փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:                       |

|                                                                         |

|   Ստորագրություն _____________________  Ամսաթիվ _______________________ |

|                                                      օր/ամիս/տարի       |

._________________________________________________________________________.

Հավելված 5

i

Ձև 1

(օրական)

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվետու ժամանակաշրջան

(Բորսայի անվանումը)                         օր    ամիս   տարի

._______________________________________________________________________

|N|Գործարքին |Արտարժույթի|Գործարքի|Ժամկետայ-|Գործարքի կողմ հանդիսացող  |

| |տրված     |   կոդը    |տեսակը  |նությունը|առևտրի  մասնակցի անվանումը|

| |հերթական  |           |        |         |__________________________|

| |տարբերակիչ|           |        |         |գնորդ |     վաճառող       |

| |համարը    |           |        |         |      |                   |

|_|__________|___________|________|_________|______|___________________|

|1|          |           |        |         |      |                   |

|_|__________|___________|________|_________|______|___________________|

|2|          |           |        |         |      |                   |

|_|__________|___________|________|_________|______|___________________|

|3|          |           |        |         |      |                   |

|_|__________|___________|________|_________|______|___________________|

|4|          |           |        |         |      |                   |

|_|__________|___________|________|_________|______|___________________|

|5|          |           |        |         |      |                   |

|_|__________|___________|________|_________|______|___________________|

|6|          |           |        |         |      |                   |

._______________________________________________________________________

._____________________________________________.

|Գործարքի     |Գործարքի |Գործարքի   |Գործարքի |

|առարկա       |ընդհանուր|առարկա     |ընդհանուր|

|արտարժույթի  |գումարը  |արտարժույթի|գումարը  |

|քանակը (լոտը)|(արտար-  |գինը       |(ՀՀ դրամ)|

|             |ժույթ)   |           |         |

|_____________|_________|___________|_________|

|_____________|_________|___________|_________|

|_____________|_________|___________|_________|

|_____________|_________|___________|_________|

|_____________|_________|___________|_________|

._____________________________________________.

Բորսայի գործադիր մարմնի ղեկավար______________________

(ստորագրություն)

Կ.Տ.

____________________

                                         (ամսաթիվ)

1. Ձև 1 հաշվետվությունը լրացվում է Բորսայի կողմից ամենօրյա պարբերականությամբ:

2. «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգի կողմից տրվող հերթական տարբերակիչ համարը:

3. «Արտարժույթի կոդը» սյունակում լրացվում է գործարքի առարկա արտարժույթի ISO կոդը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, եվրո` EUR և այլն):

4. «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երկու պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ», որտեղ «թ» տառը նշանակում է, որ պարամետրերը լրացվում են թվային եղանակով:

Առաջին պարամետրը ցուցադրում է գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները` «1» - Սփոթ տեսակի գործառնություններ, «2» - Սվոփ տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար: Սույն հաշվետվության իմաստով, անձի ռեզիդենտայնությունը որոշվում է գրանցման վայրով:

Օրինակ` 2/2 ոչ ռեզիդենտի հետ իրականացված սվոփ տիպի գործարք:

5. «Ժամկետայնությունը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի ժամկետայնությունը` օրերով:

6. «Գործարքի կողմ հանդիսացող առևտրի մասնակցի անվանումը» սյունակում լրացվում է արտարժույթի գործարք իրականացնող համապատասխան կողմի անվանումը:

7. «Գործարքի առարկա արտարժույթի քանակը (լոտը)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի լոտերի քանակը:

8. «Գործարքի ընդհանուր գումարը (արտարժույթ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը:

9. «Գործարքի առարկա արտարժույթի գինը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի փոխարժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

10. «Գործարքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը` արտահայտված ՀՀ դրամով:

(5-րդ հավելվածը փոփ. 26.02.08 թիվ 52-Ն որոշում)

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.08.2005
N 444-Ն
Որոշում