Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ ...

 

 

040.1694.261005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1694-Ն

 

i

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի նկարագրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1694-Ն որոշման

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԴԱԼԻ» ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված` 8 ծայր ունեցող աստղից` համաձայն ձևի:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պատրաստված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ, իսկ հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ:

Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից: Աստղի մեծ տրամագիծը 36 մմ է, փոքր տրամագիծը` 30 մմ: Աստղն ունի 3 մմ հաստություն: Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն: Շրջանագծի վերևի մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակը: Զինանշանի տակ` շրջանի ներքևի մասում զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված են «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:

Աստղի դարձերեսին պատկերված է 25 մմ տրամագծով ուռուցիկ շրջան` 0.5 մմ եզրագծով: Շրջանի վերևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը:

Մեդալի շերտաձողի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ:

 

______________________________

ԻՐՏԵԿ - մեդալի ձևը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2005
N 1694-Ն
Որոշում