Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

 

 

124.0009.281105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         11           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12405440

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

9 նոյեմբերի 2005 թվականի N 1-05/09-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 18-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Համաձայնեցված է

 

    Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետության

    ֆինանսների և  էկոնոմիկայի              կառավարությանն առընթեր հարկային

    նախարարի հետ`                          պետական ծառայության պետի`

    N 1219-Ա                               9 նոյեմբերի 2005 թ.

    16 նոյեմբերի 2005 թ.                   N 1-05/09-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում.

i

1. Հրահանգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.

«ե) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների` 2005 և 2006 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով խոտանման դեպքում խոտանված փոխադրամիջոցի համար ֆիզիկական անձի գույքահարկի պարտավորությունները դադարում են այդ փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած: Ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի պարտավորությունները վերանում են հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի, մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի խոտանման (դրանց հաշվառումը վարող համապատասխան լիազոր մարմնի հաշվառումից հանելու) դեպքերում` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի և մոտոցիկլետի վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական զննության, իսկ ջրային փոխադրամիջոցի վերջին (նախորդ) տարեկան նավագնացատեխնիկական զննման տարվան հաջորդող տարվանից սկսած:

Սույն ենթակետում նշված դեպքերում գույքահարկի պարտավորությունների դադարեցման (գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համապատասխան հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող համապատասխան լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացրած տեղեկությունները կամ գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտը, որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը:

Օրինակ 14.1. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1984 թվականի արտադրության բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 2000 թվականին: «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` տվյալ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար 2004 թվականից սկսած (վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո) գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում: Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2001-2003 թվականների համար հաշվարկված գույքահարկը սահմանված ժամկետներում չի վճարվել և օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժերի գումարներ:

Ֆիզիկական անձը շահագործման համար ոչ պիտանի բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը դրա հաշվառումը վարող լիազոր մարմնի հաշվառումից հանելու (խոտանելու) նպատակով 2005թ. փետրվարի 9-ին այն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական համապատասխան ստորաբաժանում: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան` խոտանման համար ներկայացված տրանսպորտային միջոցի տեխնիկական զննում չի իրականացվում և տրանսպորտային միջոցի խոտանումն իրականացվում է առանց գույքահարկ վճարողներին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող` փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի: 2005-2006 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տեղեկությունների (որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2001 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի առկա պարտավորությունների (տվյալ դեպքում` 2001- 2003 թվականների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի առկա պարտավորությունները համարվում են վերացած:

Օրինակ 14.2. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող, 1976 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը վերջին անգամ տարեկան տեխնիկական զննություն է անցել 1999 թվականին: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը չշահագործելու հանգամանքից` ֆիզիկական անձն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով կատարել է գույքահարկի գծով իր պարտավորությունները 2000-2002 թվականների համար, բայց 2003 թվականի և հետագա տարիների համար գույքահարկի գումարները չի վճարել և օրենքով սահմանված կարգով հաշվարկվել են տույժերի գումարներ:

Ֆիզիկական անձին պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը խոտանվել է (շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը դրա հաշվառումը վարող լիազոր մարմնի հաշվառումից հանվել է) 2004 թվականի օգոստոսի 10-ին: 2005-2006 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանման կողմից ֆիզիկական անձին տրված համապատասխան խոտանման ակտի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տեղեկությունների (որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը) հիման վրա ֆիզիկական անձին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կատարվում է 2000 թվականի և հետագա տարիների համար առկա գույքահարկի պարտավորությունների (2003 թվականի և հետագա տարիների համար հաշվարկված գույքահարկի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարների) վերահաշվարկ և գույքահարկի նշված պարտավորությունները համարվում են վերացած: Տվյալ դեպքում 2000-2002 թվականների համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի կատարված պարտավորությունները շրջադարձման, իսկ գույքահարկի վճարված գումարները վերադարձման ենթակա չեն:»:

i

2. Հրահանգի 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին:

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շինությունների համար 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար 2005 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ գույքահարկի հաշվարկները ներկայացվում են ինչպես շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

Օրինակ 15. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող թվով չորս շինություններ, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող մեկական շինություններ:

2004թ. առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի ինչպես շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն (առանձնացված ըստ համայնքների): 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած այդ շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինությունների գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

2005թ. առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի ինչպես շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն (առանձնացված ըստ համայնքների): 2006 թվականի առաջին եռամսյակից սկսած այդ շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինությունների գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

բ) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքներից դուրս պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին:

Երևան քաղաքի վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները 2005 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով գույքահարկի հաշվարկները ներկայացնում են իրենց գտնվելու վայրի ինչպես հարկային, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմին:

Օրինակ 16. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական սահմաններում պետական գրանցում ստացած կազմակերպությունը հարկային մարմնի կողմից հաշվառված է ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչությունում, սակայն գործունեություն է իրականացնում Կոտայքի մարզի Բալահովիտի և Կամարիսի համայնքներում: Կազմակերպության փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը ներառյալ պետք է ներկայացվի ինչպես Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, այնպես էլ Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն: 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած կազմակերպությունը փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը պետք է ներկայացնի միայն Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան:»:

i

3. Հրահանգի 27-րդ օրինակի «Աբովյան քաղաքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն» բառերը փոխարինել «գույքահարկ վճարողներին հաշվառող` սույն հրահանգի 12-րդ կետում նշված համապատասխան մարմին» բառերով:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
09.11.2005
N 1-05/09-Ն
Հրաման