040.2289.160106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 3-րդ կետում «արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերով.
i
բ) որոշման 2-րդ կետով հաստատված «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
i
6-րդ կետի «գ» ենթակետում «արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերով, իսկ 10-րդ կետում «արտակարգ իրավիճակների վարչությունը» բառերը` «Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերով,
21-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ռեկտորին նշանակում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը: Ռեկտորը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, առնվազն 5 տարվա գիտամանկավարժական ստաժ»,
22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22. Ռեկտորի, մասնագիտացված գծով ռեկտորի տեղակալի, քաղաքացիական պաշտպանության, փրկարարական մասնագիտությունների գծով տեղակալների, այդ մասնագիտությունների գծով ֆակուլտետների, ամբիոնների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ առարկաները դասավանդող պրոֆեսորադասախոսական անձնակազմին համապատասխան պաշտոններում նշանակում և ազատում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը»,
i
10-րդ կետում և 23-րդ կետի «ա» ենթակետում «Ինստիտուտ» բառը փոխարինել «Ակադեմիա» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ