603 0028.211205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305488
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2005 թվականի N 28-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 5-ի «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» ձև թիվ 1-Գին (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
i
որոշման հավելված 1-ով հաստատված «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի գների հաշվառման մասին» ձև թիվ 1-Գին (տարեկան) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթում` «Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մայիսի 5-ը» բառերը փոխարինել «Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը» բառերով: