Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՉՕԳՏԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԵՐԹԱԿ ...

 

 

040.0136.250206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2006 թվականի N 136-Ն

 

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ և 55-րդ հոդվածի 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 26-ի

N 136-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:

i

2. Եթե ծառայության մեջ գտնվող փրկարարական ծառայողին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նախաձեռնությամբ հերթական արձակուրդ չի տրամադրվել և չի գումարվել հաջորդ տարվա արձակուրդի օրերին, ապա փրկարարական ծառայողին տրվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արձակուրդային միանվագ դրամական օգնություն և դրամական փոխհատուցում: Այդ դեպքում փոխհատուցումը տրվում է ոչ ավելի, քան 30 օրվա համար:

(2-րդ կետ փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

3. Փրկարարական ծառայությունից ազատվելիս փրկարարական ծառայողին տրվում է դրամական փոխհատուցում` տրամադրման ենթակա հերթական արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե փրկարարական ծառայողին հերթական արձակուրդ չի տրամադրվել մեկ տարվանից ավելի ժամանակահատվածով, ապա փոխհատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

4. Չօգտագործված արձակուրդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը հաշվարկվում է փրկարարական ծառայողի ամսական դրամական բավարարումը բաժանելով 30-ի ու բազմապատկելով արձակուրդի ամսական չօգտագործված օրերով:

Ամենամյա չօգտագործված արձակուրդի օրերի քանակը հաշվարկվում է մինչև 15 օրացուցային տարի ծառայության համար` ամսական 2,5 օր, իսկ 15 օրացուցային տարվանից ավելիի դեպքում` 3 օր:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.01.2006
N 136-Ն
Որոշում