Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ...

 

 

116.0073.230306

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         03           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11606082

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 մարտի 2006 թվականի N 73-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «դ» ենթակետի դրույթով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» ենթակետի դրույթով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2006 թվականի մարտի 27-ից գործողության մեջ դնել`

ա) Վախթանգ Անանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վախթանգ Անանյան 1905-1980» մեկ նամականիշ, սահմանելով անվանագինը 170 դրամ, տպաքանակը 70000 հատ.

բ) Ռափայել Պատկանյանի ծննդյան 175-ամյակին նվիրված «Ռափայել Պատկանյան ծննդյան 175-ամյակ» մեկ նամականիշ, սահմանելով անվանագինը 220 դրամ, տպաքանակը 70000 հատ.

գ) Ալեքսանդր Մելիք-Փաշաևի ծննդյան 100-ամյակին նվիրված «1905-1964 Ալեքսանդր Մելիք-Փաշաև» մեկ նամականիշ, սահմանելով անվանագինը 70 դրամ, տպաքանակը 70000 հատ:

դ) Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Մարիամ Աստվածածնի տաճարին նվիրված «Ռուս ուղղափառ եկեղեցու Սբ. Մարիամ Աստվածածին տաճար. Երևան, XX դ. սկիզբ» մեկ նամականիշ, սահմանելով անվանագինը 170 դրամ, տպաքանակը 70000 հատ:

ե) XX ձմեռային Օլիմպիական խաղերին նվիրված «XX ձմեռային Օլիմպիական խաղեր. torino 2006» և «XX ձմեռային Օլիմպիական խաղեր» երկու նամականիշ, սահմանելով անվանագինը 120 և 170 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից 70000 հատ:

2. 2006 թվականի մարտի 28-ից գործողության մեջ դնել`

ա) Հայկական մանրանկարչությանը նվիրված «Ծնունդ, Մոգերի երկրպագումը, Ավետարան, Ոստան, 1391. Հայկական մանրանկար» գեղաթերթիկ, սահմանելով անվանագինը 480 դրամ, տպաքանակը 30000 հատ:

բ) Հայաստանի կենդանական և բուսական աշխարհին նվիրված «Արարատյան որդան կարմիր» և «Ֆալետիի կողնջակեր գնայուկ» երկու նամականիշ, սահմանելով անվանագինը 170 և 350 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից 70000 հատ:

գ) Սպիրիդոն Մելիքյանի ծննդյան 125-ամյակին նվիրված «Սպիրիդոն Մելիքյան 1880-1933» մեկ նամականիշ, սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը 70000 հատ:

դ) Հայկական ազգային տարազին նվիրված «Սասուն» և «Շատախ» երկու նամականիշ, սահմանելով անվանագինը 170 և 200 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից 70000 հատ:

ե) EUROPA CEPT-ի 50-ամյակին նվիրված «EUROPA 1956-2006» չորս նամականիշ և մեկ գեղաթերթիկ, սահմանելով անվանագինը` յուրաքանչյուր նամականիշը 70 դրամ և գեղաթերթիկը 280 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից 600000 հատ:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
15.03.2006
N 73-Ն
Հրաման