Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎ ...

01.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2013  -ից մինչեւ   01.07.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)

i

040.0393.050406

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» ապրիլի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2006 թվականի N 393-Ն

 

i

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Քրեակատարողական ծառայողի պաշտոնային դրույքաչափը բարձրացվում է`

i

ա) պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով, եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն կիսափակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը.

բ) պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով` մինչև 6 բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար.

գ) պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով, եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն փակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, միասին վերցրած, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը.

դ) պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով` 6-ից ավելի բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար.

ե) պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով` բժշկական աշխատանքային կամ բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ կամ անդամ լինելու համար.

զ) պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով` բարձր լեռնային` ծովի մակերևույթից 2000-3000 մետր բարձրության վրա գտնվող վայրում աշխատելու համար, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 11-ապատիկը, սակայն 10582 դրամից.

է) պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով` բարձր լեռնային` 3000 մետր և ավելի բարձրության վրա գտնվող վայրում աշխատելու համար, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 11-ապատիկը, սակայն 10582 դրամից.

ը) պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով` առողջության համար վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես`

համաճարակաբանական, բակտերիոլոգիական, վիրուսաբանական բաժնում, բաժանմունքում կամ լաբորատորիայում աշխատելու համար,

ռենտգենային, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլներ) բաժնում, բաժանմունքում, լաբորատորիայում կամ կաբինետում աշխատելու համար,

տուբերկուլյոզային կամ հակատուբերկուլյոզային հիվանդանոցում, բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար,

հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար,

հոգեկան հիվանդների բուժման և պահպանման համար նախատեսված բուժական հիմնարկում, բաժնում, բաժանմունքում, պալատում կամ կաբինետում աշխատելու համար.

թ) պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով` առողջության համար առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես`

հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժանմունքում աշխատելու համար,

սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) բաժանմունքում աշխատելու համար,

ՄԻԱՎ/ՁԻԱՎ բաժանմունքում, լաբորատորիայում աշխատելու համար,

ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում աշխատելու համար,

մաշկավեներաբանական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար,

նարկոլոգիական բաժանմունքում աշխատելու համար:

(1-ին կետը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)

2. Պաշտոնային դրույքաչափի բարձրացման իրավունք ստացած քրեակատարողական ծառայողների ցուցակը հաստատվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2006
N 393-Ն
Որոշում