Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 15 ...

 

 

040.0450.150406

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2006 թվականի N 450-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1568-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հայտի մասին» N 1568-Ա որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ներկայացրած եզրակացությունն այն մասին, որ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության և «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության միջև կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ.

բ) «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ», «Ինտերէներգո Բի. Վի.» և ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերությունների միջև 2005 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Իրավահաջորդության և 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող պարտավորությունների կատարման ապահովման» համաձայնագիրը.

գ) որ Ռուսաստանի Դաշնության ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» բաց բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ինտեր ՌԱՕ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսի սեփականատեր և Ռուսաստանի Դաշնության «Ինտեր ՌԱՕ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության բաժնետոմսերի 67 տոկոսի սեփականատեր`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերությանն օտարելու համաձայնությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2006
N 450-Ա
Որոշում