Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 1992թ. թիվ 284

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 2-ի <պետական արվեստանոցների="" սեփականաշնորհման="" մասին=""> հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի պետական արվեստանոցների նկարիչներին, քանդակագործներին , ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին անհատույց սեփականաշնորհման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1992 թվականի

մայիսի 12-ի թիվ 284 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ

 

i

1.Պետական արվեստանոցները ներկայումս օգտագործող նկարիչները, քանդակագործները, դիզայներները, ճարտարապետները և այլ ստեղծագործողները մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը այդ արվեստանոցներն իրենց սեփականաշնորհելու մասին դիմումը ներկայացնում են Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների պատգամավորներին: Դիմումի հետ միասին դիմումը ներկայացնում են Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների գործկոմներին: Դիմումի հետ միասին ներկայացնում են նաև պետական արվեստանոցները նախկինում իրենց հատկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (օրդեր, վարձակալության պայմանագիր, պատգամավորների տեղական խորհրդի գործկոմի որոշման քաղվածք կամ վարձակալական գրքույկ):

/փոփ. 17.05.93 թիվ 245 և 29.07.95 թիվ 8 որոշումներ/

2.Դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների գործկոմները ստուգում են այդ փաստաթղթերի օրինականությունը և որոշում են կայացնում պետական արվեստանոցները ներկայումս դրանք օգտագործող նկարիչներին, քանդակագործներին, դիզայներներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին անհատույց սեփականաշնորհելու մասին:

3.Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների գործկոմների պետական արվեստանոցների սեփականաշնորհման մասին որոշումը հանդիսանում  է այդ արվեստանոցների նկատմամբ  նկարիչների, քանդակագործների, դիզայներների, ճարտարապետների և այլ ստեղծագործողների սեփականատիրական իրավունքը հաստատող հիմնական փաստաթուղթը:

4.Պետական արվեստանոցներն անհատույց, որպես սեփականություն, ստացած նկարիչները, քանդակագործները, դիզայներները, ճարտարապետները և այլ ստեղծագործողները մասնակցում են տվյալ շենքի տեխնիկական սպասարկմանը և վերանորոգմանը (այդ թվում` կապիտալ վերանորոգմանը), արվեստանոցի ընդհանուր մակերեսին համապատասխան:

5. Մեկ արվեստագետին սահմանված կարգով մեկից ավելի արվեստանոց հատկացված լինելու դեպքում սեփականաշնորհման է ենթակա արվեստանոցներից միայն մեկը` արվեստագետի ընտրությամբ:

/լրաց. 17.05.93 թիվ 245 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.1992
N 284
Որոշում