Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Հ ...

 

 

115.0142.290806

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         08           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11506256

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 օգոստոսի 2006 թվականի N 142-Ն

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել համաձայնեցման կոմիտեի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006թ. օգոստոսի 7-ի

թիվ 142-Ն հրամանի

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեները (այսուհետ` համաձայնեցման կոմիտե) ստեղծվում են «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան:

2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) նախաձեռնությամբ` զբաղվածության հանրապետական ծրագրերի մշակման և իրականացման համար համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով:

3. Տարածքային համաձայնեցման կոմիտեները ստեղծվում են գործակալության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) նախաձեռնությամբ` զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման և իրականացման համար համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով:

4. Համաձայնեցման կոմիտեի գործունեության կազմակերպման կարգը և իրավասության շրջանակները սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ` հիմք ընդունելով սոցիալական գործընկերության սկզբունքները և սույն կանոնադրությունը:

5. Համաձայնեցման կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

6. Համաձայնեցման կոմիտեի գործունեությունն իրականացվում է հասարակական հիմունքներով, նրանց որոշումներն ու առաջարկությունները բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի մշակման և հաստատման հարցում կրում են երաշխավորական բնույթ:

7. Տարածքային համաձայնեցման կոմիտեներ են ստեղծվում յուրաքանչյուր տարածքային կենտրոնի գտնվելու վայրում:

 

II. Համաձայնեցման կոմիտեի խնդիրները և գործառույթները

 

8. Համաձայնեցման կոմիտեի խնդիրն է բնակչության զբաղվածության պետական ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում սոցիալական գործընկերների մասնակցության ապահովումը:

9. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն քննարկում է բնակչության զբաղվածության հանրապետական ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ եզրակացություն ներկայացնում բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնող լիազորված մարմին:

10. Տարածքային համաձայնեցման կոմիտեն քննարկում է տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնում գործակալություն:

11. Համաձայնեցման կոմիտեն քննարկում է բնակչության` աշխատաշուկայում անմրցունակ խմբերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման հարցերի վերաբերյալ կողմերի ներկայացրած առաջարկությունները և դրանց վերաբերյալ ներկայացնում եզրակացություն` գործակալություն կամ համապատասխան տարածքային կենտրոն:

12. Համաձայնեցման կոմիտեն դիմում է գործակալությանը` աշխատաշուկայի զարգացման միտումների և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման ընթացքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

 

III. Համաձայնեցման կոմիտեի գործունեության կազմակերպումը

 

13. Համաձայնեցման կոմիտեի աշխատանքները կազմակերպում է նախագահը:

14. Համաձայնեցման կոմիտեի նախագահ է ընտրվում համաձայնեցման կոմիտեի անդամներից մեկը` համաձայնեցման կոմիտեի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` երեք տարի ժամանակով:

15. Համաձայնեցման կոմիտեի նախագահը` նիստերին երկու անգամ անընդմեջ անհարգելի բացակայող անդամի մասին տեղեկացնում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության ղեկավարին, առաջարկելով անհարգելի բացակայող անդամին փոխարինել տվյալ մարմինը կամ կազմակերպությունը ներկայացնող այլ անդամով:

16. Համաձայնեցման կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, անդամների ձայների մեծամասնությամբ:

17. Համաձայնեցման կոմիտեի նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից: Հանրապետական համաձայնեցման կոմիտեի քարտուղարի պարտականությունը կատարում է գործակալության կողմից ներկայացված մասնագետը, իսկ տարածքային համաձայնեցման կոմիտեի քարտուղարի պարտականությունը` տարածքային կենտրոնի գործավարը, որոնք չեն համարվում համաձայնեցման կոմիտեի անդամ:

18. Համաձայնեցման կոմիտեի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

19. Համաձայնեցման կոմիտեի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են համաձայնեցման կոմիտեի անդամների կեսից ավելին:

 

IV. Համաձայնեցման կոմիտեի անդամների իրավունքները և պարտականությունները

 

20. Համաձայնեցման կոմիտեի անդամն իրավունք ունի.

ա/ մասնակցել համաձայնեցման կոմիտեի աշխատանքներին, քննարկումներին և որոշումների կայացմանը,

բ/ համաձայնեցման կոմիտեի աշխատանքները բարելավելու նպատակով ներկայացնել առաջարկություններ,

գ/ ստանալ տեղեկատվություն` զբաղվածության պետական ծրագրերի կատարման ընթացքի, արդյունքների և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ:

21. Համաձայնեցման կոմիտեի անդամը պարտավոր է.

ա/ մասնակցել համաձայնեցման կոմիտեի նիստերին,

բ/ նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում` նախօրոք գրավոր տեղյակ պահել նախագահին,

գ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
07.08.2006
N 142-Ն
Հրաման