Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ...

 

 

040.1651.281106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» նոյեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1651-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցի 33-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման ու կահավորման ծրագիրը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 26-ի

N 1651-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման ու կահավորման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» N 475-Ն որոշմամբ սահմանված ճանապարհների, այդ թվում` բնակավայրերի (բացառությամբ Երևան քաղաքի) տարածքով անցնող` դրանց մաս հանդիսացող տարանցիկ հատվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության և համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշմամբ սահմանված ճանապարհների թողունակության բարձրացումը, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման և հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման ու կահավորման միջոցառումների մշակումը:

Երևան քաղաքի համար Հայաստանի Հանրապետության ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման ու կահավորման ծրագիրը, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցի 34-րդ կետի, սահմանվում է առանձին:

2. Ծրագիրը մշակվել է հետևյալ 2 ուղղություններով`

ա) Հայաստանի Հանրապետության ճանապարհների թողունակության բարձրացմանն ու կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման միջոցառումներ.

բ) Հայաստանի Հանրապետության ճանապարհների և այդ ճանապարհների մաս հանդիսացող` բնակավայրերի տարածքով անցնող տարանցիկ հատվածների հասարակական տրանսպորտի կանգառների և ճանապարհների մաս հանդիսացող ավտոտաղավարների, տրանսպորտային միջոցների կայանատեղերի, հանգստյան գոտիների, տեսահարթակների (այսուհետ` այլ ինժեներական շինություններ) կանոնակարգման ու կահավորման միջոցառումներ, որոնց նպատակը հասարակական տրանսպորտի կանգառները և ճանապարհի մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունները Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարական նորմերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելն է:

3. Հայաստանի Հանրապետության ճանապարհների թողունակության բարձրացման և ծանրաբեռնվածության նվազեցման միջոցառումներում նախատեսվում են`

ա) ճանապարհամերձ գոտիներում առևտրի կետերի և սպասարկման այլ գործառույթներ իրականացնող կազմակերպությունների սպասարկումից օգտվողների կողմից տրանսպորտային միջոցների կայանմամբ ճանապարհների թողունակության բարձրացման ու ծանրաբեռնվածության նվազեցման խոչընդոտների վերացմանը նպաստող միջոցառումների իրականացումը.

բ) բնակավայրերի տարածքում ճանապարհների տարանցիկ հատվածների երթևեկելի մասերում առկա օրինական և անօրինական կայանատեղերի կանոնակարգումը, այդ թվում` դրանց վերացման, տրանսպորտային միջոցների կայանման դիրքի փոփոխման, գրպանիկների կառուցման, տրանսպորտային միջոցների կայանումն արգելող ճանապարհային նշանների տեղադրման միջոցով.

գ) հասարակական տրանսպորտի կանգառների ու տաղավարների կանոնակարգումը և շինարարական նորմերին համապատասխանեցումը (գրպանիկների կառուցում և այլն).

դ) ճանապարհների երթևեկելի մասերի` տրանսպորտային միջոցների կայանում թույլատրվող (արգելող) գոտիներում համապատասխան նշանների տեղադրումը.

ե) ճանապարհների երթևեկելի մասերի որոշ հատվածների համապատասխանեցումը երթևեկության ինտենսիվությանը (երթևեկելի գոտիների ավելացում).

գ) ճանապարհների թողունակության բարձրացմանը և ծանրաբեռնվածության նվազեցմանը նպաստող ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը (բնակավայրերում տարանցիկ ճանապարհների տարանցման ուղու փոփոխություն, բնակավայրը շրջանցող նոր ճանապարհների կառուցում, ծանրաբեռնվածության նվազեցման նպատակով քաղաքային նոր ճանապարհների ու փողոցների կառուցում, որոշ տիպի տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակում և այլն):

4. Հասարակական տրանսպորտի կանգառների և ճանապարհի մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունների կանոնակարգման ու կահավորման միջոցառումներում նախատեսվում են`

ա) շինարարական նորմերին համապատասխան` նոր կանգառների և ճանապարհների մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունների կառուցումը.

բ) չօգտագործվող կանգառների և ճանապարհների մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունների ապամոնտաժումը (վերացում).

գ) անբավարար տեխնիկական վիճակում գտնվող կանգառների և ճանապարհների մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունների վերանորոգումը.

դ) կանգառների և ճանապարհների մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունների կահավորումը նստատեղերով, լուսավորությամբ և այլն:

5. Ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույցի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների մշակման համար հիմք են հանդիսանում ճանապարհը տնօրինողների կողմից կազմված և շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցված առաջարկությունները` համաձայն NN 1 և 2 ձևերի, որոնք կարող են լինել ինչպես կոնկրետ շինարարական աշխատանքների, այնպես էլ կազմակերպչական միջոցառումների, այդ թվում` երթևեկության կանոնների և դրանց պահանջների պատշաճ կատարման ու քարոզչությունների իրականացման վերաբերյալ:

NN 1 և 2 ձևերին համապատասխան ներկայացված առաջարկություններն ամփոփում և ծրագրի մշակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խումբը, իսկ քննարկումը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում, որի դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետագա ընթացակարգի իրականացման համար:

6. Ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույցի 3-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2008-2010 թվականների ընթացքում:

7. Ծրագրի իրականացման ֆինանսական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

 

II. NN 1 ԵՎ 2 ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

8. N 1 ձևի «Ճանապարհի պայմանանիշը, համարը» և «Ճանապարհի անվանումը» տողերում նշվում են սույն ծրագրի 1-ին կետում նշված որոշումներով հաստատված անվանացանկում և ցանկերում ներառված ճանապարհների պայմանանիշերը, համարները և անվանումները:

9. N 2 ձևի`

ա) 2-րդ սյունակում լրացվում են սույն ծրագրի 1-ին կետում նշված որոշումներով հաստատված անվանացանկում և ցանկերում ներառված ճանապարհների տարանցիկ բնակավայրերի անվանումները,

բ) 3-րդ սյունակում լրացվում են տվյալ բնակավայրով անցնող ճանապարհների անվանումները և պայմանանիշերը,

գ) 4-րդ սյունակում լրացվում են տվյալ բնակավայրով անցնող ճանապարհների տարանցիկ ճանապարհների (ուղիների) անվանումները:

10. N 1 ձևի 2-8-րդ սյունակները լրացնելու սկզբունքներն են`

ա) 2-րդ սյունակում լրացվում են տվյալ օբյեկտի անվանումը և տեղի նկարագիրը (կոորդինատները) (N 2 ձևի համար նաև` այն տարանցիկ ճանապարհի պայմանանիշը և համարը, որի վրա գտնվում է օբյեկտը).

բ) 3-րդ սյունակում լրացվում են տվյալ օբյեկտը նկարագրող (բնութագրող) բոլոր չափորոշիչները` պատկանելությունը (Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, համայնքներ և այլն), վիճակը, տեսակը, չափերը, գործունեության տեսակը, անհրաժեշտության դեպքում նկարագրել, թե ինչպես են խոչընդոտում ճանապարհների թողունակության բարձրացմանը կամ ծանրաբեռնվածության նվազեցմանը.

գ) 4-րդ սյունակում լրացվում է հետևյալ 4 գրառումներից որևէ մեկը` «թողունակության բարձրացում», «ծանրաբեռնվածության նվազեցում», «կանգառների և ճանապարհի մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունների կանոնակարգում», «կանգառների և ճանապարհի մաս հանդիսացող այլ ինժեներական շինությունների կահավորում».

դ) 5-րդ սյունակում լրացվում են սույն ծրագրի 3-րդ և 4-րդ կետերում նշված միջոցառումներին համապատասխան գրառումներ (օրինակ, առևտրի կետի վերացում, կարգավորում` այդ նպատակի համար հատուկ տեղի տրամադրմամբ, շինարարական նորմերի համապատասխան վերանորոգման աշխատանքների իրականացում և կահավորում, ապամոնտաժում (վերացում), նորի կառուցում և այլն), ինչպես նաև կազմակերպչական բնույթի միջոցառումներ, մասնավորապես, նախարարի հրամանի, մարզպետի, քաղաքապետի որոշումների անվանումները և հակիրճ բովանդակությունը.

ե) 6-րդ սյունակում կատարվում են այնպիսի գրառումներ, որոնցով հիմնավորվում է իրականացվելիք միջոցառումը. այսպիսի միջոցառման իրականացումը պետք է բխի ճանապարհի և ճանապարհամերձ օբյեկտների գործունեությունից, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, նորմերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից.

զ) 7-րդ սյունակում լրացվում է 5-րդ սյունակում նշված միջոցառումների գնահատված արժեքը` ուսումնասիրման փուլում.

է) 8-րդ սյունակում լրացվում է միջոցառման իրականացման առաջարկվող տարեթիվը` հաշվի առնելով, որ ծրագիրն իրականացվելու է առաջիկա 3 տարվա ընթացքում (2008-2010 թթ.):

11. N 2 ձևի 5-11-րդ սյունակները լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ N 1 ձևի համապատասխան անվանմամբ սյունակները:

 

i

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՅԼ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |      Միջոցառման անվանումը           |      Կատարողը      |  Ժամկետը |

|ը/կ|                                     |                    |          |

|___|_____________________________________|____________________|__________|

|1. |Հայաստանի Հանրապետության միջպետական, |ՀՀ տրանսպորտի և     |2007 թ.   |

|   |հանրապետական և  մարզային նշանակության|կապի նախարարություն |օգոստոս   |

|   |ավտոմոբիլային ճանապարհները           |ՀՀ քաղաքաշինության  |          |

|   |(բացառությամբ այդ ճանապարհների մաս   |նախարարություն      |          |

|   |հանդիսացող` բնակավայրերի տարածքով    |ՀՀ կառավարությանն   |          |

|   |անցնող տարանցիկ հատվածների)          |առընթեր ՀՀ          |          |

|   |ուսումնասիրումը և  N 1 ձևով          |ոստիկանություն      |          |

|   |պահանջվող առաջարկությունները ՀՀ      |ՀՀ մարզպետարաններ   |          |

|   |տրանսպորտի և  կապի նախարարություն    |                    |          |

|   |ներկայացնելը                         |                    |          |

|___|_____________________________________|____________________|__________|

|2. |Բնակավայրի տարածքով անցնող` Հայաստանի|ՀՀ տրանսպորտի և     |2007 թ.   |

|   |Հանրապետության ավտոմոբիլային         |կապի նախարարություն |օգոստոս   |

|   |ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ |ՀՀ քաղաքաշինության  |          |

|   |ճանապարհների ուսումնասիրումը և  N 2  |նախարարություն      |          |

|   |ձևով  պահանջվող առաջարկությունները   |ՀՀ կառավարությանն   |          |

|   |ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն |առընթեր ՀՀ          |          |

|   |ներկայացնելը                         |ոստիկանություն      |          |

|   |                                     |ՀՀ մարզպետարաններ   |          |

|___|_____________________________________|____________________|__________|

|3. |«Հայաստանի Հանրապետության            |ՀՀ տրանսպորտի և     |2007 թ.   |

|   |ճանապարհների, այդ թվում` այդ         |կապի նախարարություն |նոյեմբեր  |

|   |ճանապարհների մաս հանդիսացող`         |ՀՀ քաղաքաշինության  |          |

|   |բնակավայրերի տարածքով անցնող տարանցիկ|նախարարություն      |          |

|   |հատվածների թողունակության բարձրացման,|ՀՀ կառավարությանն   |          |

|   |կանգառ և  կայանում կատարած           |առընթեր ՀՀ          |          |

|   |տրանսպորտային միջոցներով երթևեկելի   |ոստիկանություն      |          |

|   |մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, |ՀՀ մարզպետարաններ   |          |

|   |հասարակական տրանսպորտի կանգառների և  |                    |          |

|   |ճանապարհի մաս հանդիսացող այլ         |                    |          |

|   |ինժեներական շինությունների           |                    |          |

|   |կանոնակարգման ու կահավորման ծրագիրը  |                    |          |

|   |սահմանելու մասին» ՀՀ կառավարության   |                    |          |

|   |որոշման նախագիծը ՀՀ կառավարություն   |                    |          |

|   |ներկայացնելը                         |                    |          |

|___|_____________________________________|____________________|__________|

|4. |«Բնակավայրերի տարածքով անցնող        |ՀՀ տրանսպորտի և     |2008 թ.   |

i

|   |Հայաստանի Հանրապետության միջպետական, |կապի նախարարություն |մայիսի    |

|   |հանրապետական և  մարզային նշանակության|ՀՀ տարածքային       |3-րդ      |

|   |ավտոմոբիլային ճանապարհների մաս       |կառավարման          |տասնօրյակ |

|   |հանդիսացող տարանցիկ ճանապարհների     |նախարարություն      |          |

|   |ցանկը սահմանելու մասին» ՀՀ           |Երևանի              |          |

|   |կառավարության որոշման նախագիծը ՀՀ    |քաղաքապետարան       |          |

|   |կառավարություն ներկայացնելը          |                    |          |

._________________________________________________________________________.

(ժամանակացույցը փոփ. 31.01.08 թիվ 79-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ) ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

__________________________________ ______________________ (ճանապարհի պայմանանիշը և համարը)  (ճանապարհի անվանումը)

 

._________________________________________________________________________.

|NN |Կարգավորման ենթակա  |              Իրականացվող միջոցառման            |

|ը/կ|       օբյեկտի      |                                                |

|   |____________________|________________________________________________|

|   |անվանումը|բնութագիրը|նպատակը|անվանումը|իրականացման|գնահատված|կատարման|

|   |և        |          |       |         |հիմնավորու-|արժեքը   |ժամկետը |

|   |կոնկրետ  |          |       |         |մը         |         |        |

|   |տեղի     |          |       |         |           |         |        |

|   |նկարագիրը|          |       |         |           |         |        |

|___|_________|__________|_______|_________|___________|_________|________|

| 1 |    2    |     3    |   4   |    5    |     6     |    7    |   8    |

|___|_________|__________|_______|_________|___________|_________|________|

|___|_________|__________|_______|_________|___________|_________|________|

|___|_________|__________|_______|_________|___________|_________|________|

|___|_________|__________|_______|_________|___________|_________|________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ _______ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԿԱՆԳԱՌ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.__________________________________________________________________________

|NN |Բնակավայրի|Բնակավայրով|Տարանցիկ |  Կարգավորման ենթակա   |Իրականացվող|

|ը/կ|անվանումը |անցնող     |ճանապարհի|       օբյեկտի         |միջոցառման |

|   |          |ճանապարհի  |անվանումը|_______________________|___________|_

|   |          |պայմանանիշը|         |անվանումը և |բնութագիրը|  նպատակը  |

|   |          |և  համարը  |         |կոնկրետ տեղի|          |           |

|   |          |           |         |նկարագիրը   |          |           |

|___|__________|___________|_________|____________|__________|___________|

| 1 |    2     |     3     |    4    |     5      |    6     |     7     |

|___|__________|___________|_________|____________|__________|___________|

|___|__________|___________|_________|____________|__________|___________|

|___|__________|___________|_________|____________|__________|___________|

|___|__________|___________|_________|____________|__________|___________|

._________________________________________________________________________

._____________________________________________.

|NN |          Իրականացվող միջոցառման         |

|ը/կ|                                         |

|   |_________________________________________|

|   |անվանումը|իրականացման |գնահատված|կատարման|

|   |         |հիմնավորումը|արժեքը   |ժամկետը |

|___|_________|____________|_________|________|

| 1 |    8    |     9      |    10   |   11   |

|___|_________|____________|_________|________|

|___|_________|____________|_________|________|

|___|_________|____________|_________|________|

|___|_________|____________|_________|________|

._____________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.2006
N 1651-Ն
Որոշում