Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱ ...

25.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.10.2006  -ից մինչեւ   25.07.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.14 թիվ 79-Ն հրաման)

i

115.0146.120906

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         09           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11506279

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 օգոստոսի 2006 թվականի N 146-Ն

 

i

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (ՄԱՐԶԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 16-ի «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 431 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» մասին» N 984-Ն որոշման 2-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) գործազուրկի, հաշմանդամի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի տնօրենի միջև կնքվող ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) գործազուրկին, հաշմանդամին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ տարածքային կենտրոնի տնօրենի որոշման ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ֆինանսավորման հայտ-պահանջագրի օրինակելի ձևերը` համաձայն N 3 հավելվածի և N 4 հավելվածի:

2. Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Վ. Սիմոնյանին`

սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006թ. օգոստոսի 24-ի

թիվ 146-Ն հրամանի

Ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական

աջակցություն տրամադրելու մասին

 

    ք. ___________                                 «_____» ________ 2006թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն) _________________________________

(տարածքային կենտրոնի անվանումը) ի դեմս տնօրեն _________________________________ -ի մի կողմից, որպես անհատ

(ազգանունը, անունը, հայրանունը) ձեռնարկատեր գրանցվող կամ առևտրային կազմակերպություն գրանցող գործազուրկ, հաշմանդամ (այսուհետ` անձ) _______________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, հաշվառման

քարտի համարը) մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Պայմանագրի առարկան` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար անձին տրամադրվող ֆինանսական աջակցությունն է:

 

II. Կողմերի պարտականությունները

 

2. Անձը պարտավոր է.

ա) Տարածքային կենտրոնի տնօրենից համապատասխան վճարումների փոխանցագրերը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում, իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ և գրանցման վկայականի պատճենը եռօրյա ժամկետում ներկայացնել տարածքային կենտրոն.

բ) ձեռնարկատիրական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում տարածքային կենտրոնի տնօրենի պահանջով ներկայացնել տեղեկանք ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ.

գ) անհատ ձեռնարկատերի կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար ստացված ֆինանսական միջոցներն օգտագործել ըստ տրամադրման նպատակի,

դ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու կամ առևտրային կազմակերպության պետական գրանցման համար ստացված ֆինանսական միջոցները նպատակային չօգտագործելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել ստացած ֆինանսական միջոցները` դրանք փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին,

ե) առևտրային կազմակերպություն հիմնադրելու համար ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում լինել իր կողմից հիմնադրված առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):

 

3. Տարածքային կենտրոնի տնօրենը պարտավոր է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 984-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետում նշված ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված գումարը ստացվելուց հետո, այն գործազուրկի, հաշմանդամի անունով փոխանցել.

ա) պետական բյուջե` պետական տուրքերի վճարման համար,

բ) կնիք պատրաստող պետական մասնագիտացված կազմակերպության հաշվին` կնիք ձեռք բերելու համար:

Կատարված վճարման փոխանցումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է գործազուրկին, հաշմանդամին` հանձնելով նրանց համապատասխան վճարումների փոխանցագրերը:

 

4. Տարածքային կենտրոնի տնօրենն իրավունք ունի.

ա) անձի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում լուծել սույն պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել վերադարձնել ստացված ֆինանսական միջոցները,

բ) ըստ անհրաժեշտության` ձեռնարկատիրական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում, անձից պահանջել տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկանք նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքի մասին:

 

III. Եզրափակիչ դրույթներ

 

5. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի փոխհամաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից և պահվում է կնքող կողմերի մոտ:

7. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

 

    Անձ ______________________________                  _________________

       (անունը, հայրանունը, ազգանունը)                  (ստորագրությունը)

_____________________________________________________________________

                   (անձնագրի համարը, բնակության վայրը)

Տարածքային կենտրոնը _________________________________________________

(անվանումը, գտնվելու վայրը)

    Տնօրեն ___________________                          _________________

           (անունը, ազգանունը)                          (ստորագրությունը)

 

«___» ___________ 2006 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006թ. օգոստոսի 24-ի

թիվ 146-Ն հրամանի

Ձև

 

ՈՐՈՇՈՒՄ

գործազուրկին, հաշմանդամին` ձեռնարկատիրական գործունեությամբ

զբաղվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ

 

Հիմք ընդունելով ___________________________________________________ -ի

(գործազուրկի, հաշմանդամի ազգանունը, անունը, հայրանունը) _________________________________________________________________ գործարար

(ծրագրի անվանումը) ծրագիրը և գործարար ծրագրի վերաբերյալ տարածքային համաձայնեցման կոմիտեի կողմից «____» «___________» 200__ թվականին տրված թիվ ___ դրական եզրակացությունը

 

որոշում եմ

 

_____________________________________________________ տրամադրել ֆինանսական (գործազուրկի, հաշմանդամի ազգանունը, անունը, հայրանունը) աջակցություն` _________________________________________________ դրամ:

(գումարը նշել թվերով և տառերով)

 

_____________________________________ տարածքային (մարզային) կենտրոնի տնօրեն (տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը)

 

__________________________        ________________________________

     (ստորագրությունը)                   (անունը, ազգանունը)

 

«____» «___________» 200 թ.

Կ. Տ.

 

Հավելված N 3

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006թ. օգոստոսի 24-ի

թիվ 146-Ն հրամանի

 

Ձև

 

«Զբաղվածության պետական ծառայություն»

գործակալության պետ __________________ ին

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

«Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար

գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցության

տրամադրման» ծրագրի ֆինանսավորման

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Անուն,|Գրանցվում է |Կարգավիճակը |Ֆինանսավորման ենթակա գումարը (դրամ) |

|   |ազգա- |որպես անհատ |(գործազուրկ,|____________________________________|

|   |նուն, |ձեռնարկատեր/|հաշմանդամ)/ |պետական     |պետական  |կնիք   |ընդա-|

|   |հայրա-|առևտրային   |հաշվառման   |տուրք` անհատ|տուրք`   |ձեռք   |մենը |

|   |նուն  |կազմակեր-   |քարտի համարը|ձեռնարկա-   |ֆիրմային |բերելու|     |

|   |      |պություն    |            |տիրոջ կամ   |անվանումը|համար  |     |

|   |      |            |            |կազմակեր-   |գրանցելու|       |     |

|   |      |            |            |պության     |համար    |       |     |

|   |      |            |            |գրանցման    |         |       |     |

|   |      |            |            |համար       |         |       |     |

|___|______|____________|____________|____________|_________|_______|_____|

|1. |      |            |            |            |         |       |     |

|___|______|____________|____________|____________|_________|_______|_____|

|2. |      |            |            |            |         |       |     |

|___|______|____________|____________|____________|_________|_______|_____|

|3. |      |            |            |            |         |       |     |

|___|______|____________|____________|____________|_________|_______|_____|

|   |Ընդա- |            |            |            |         |       |     |

|   |մենը  |            |            |            |         |       |     |

._________________________________________________________________________.

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության

_____________________ զբաղվածության տարածքային (մարզային) կենտրոնի

(անվանումը)

    տնօրեն ________________________    ___________________

             (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

           Կ.Տ.

    Կատարող ________________________    ___________________

              (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Հավելված N 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006թ. օգոստոսի 24-ի

թիվ 146-Ն հրամանի

 

Ձև

 

ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության պետական

հիմնադրամի նախագահ _____________________ -ին

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

«Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար

գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցության

տրամադրման» ծրագրի ֆինանսավորման

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Զբաղվածության տարածքային|Ֆինանսավորվող ծրագրերի|Պահանջվող գումարը|

|   |  (մարզային) կենտրոնի   |   թիվը, այդ թվում`   |   (հազ. դրամ)   |

|   |       անվանումը        |                      |                 |

|___|________________________|______________________|_________________|

|   |                        |գրանցվում է|գրանցում է|                 |

|   |                        |որպես անհատ|առևտրային |                 |

|   |                        |ձեռնարկատեր|կազմակեր- |                 |

|   |                        |           |պություն  |                 |

|___|________________________|___________|__________|_________________|

|1. |                        |           |          |                 |

|___|________________________|___________|__________|_________________|

|2. |                        |           |          |                 |

|___|________________________|___________|__________|_________________|

._____________________________________________________________________.

 

«Զբաղվածության պետական ծառայություն»

    գործակալության պետ ________________________    ___________________

                         (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

    Տնտեսագիտական բաժնի պետ ___________________    ___________________

                            (անունը, ազգանունը)     (ստորագրությունը)

 

_____ ________________ 200 թ.

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
24.08.2006
N 146-Ն
Հրաման