(ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-131-Ն օրենք)
010.0018.130107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-207-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի առաջին մասի ութերորդ պարբերությունում «կամ համայնքային ենթակայության հիմնարկ» բառերը փոխարինել «, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.
«3.1) հաստատում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի օրինակելի կանոնադրությունը` դրանում սահմանելով տարածքային մարմնի աշխատողներին ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջներ, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
13 հունվարի 2007 թվականի
ՀՕ-18-Ն