Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈ ...

11.04.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.12.2009  -ից մինչեւ   11.04.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 11.02.16 թիվ 25-Ն հրաման)

i

115.0153.261206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11506429

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 սեպտեմբերի 2006 թվականի N 153-Ն

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի հրամայում եմ`

1. Հաստատել «Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնադրությունը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006 թվականի սեպտեմբերի 18-ի

N 153-Ն հրամանի

 

i

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ------------ սոցիալական աջակցության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) գործում է Հայաստանի Հանրապետության ----------------- մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) աշխատակազմի ------------ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը (այսուհետ` գործակալություն) կից` հասարակական հիմունքներով:

------------ սոցիալական աջակցության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) գործում է ------------ համայնքի (Երևանի ______----- վարչական շրջանի) սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի (այսուհետ` գործակալություն) կից` հասարակական հիմունքներով:

2. Խորհուրդն ստեղծվում և խորհրդի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության --------- մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` մարզպետ):

4. Խորհրդի կանոնադրությունը հաստատվում է խորհրդի առաջին նիստի ժամանակ քվեարկությամբ` խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

6. Խորհրդի գտնվելու վայրը գործակալության գտնվելու վայրն է:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Խորհրդի նպատակներն են`

ա) ապահովել գործակալության, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

բ) նպաստել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական աջակցության նպատակի, ինչպես նաև կազմակերպման ու տրամադրման սկզբունքների իրագործմանը:

8. Խորհրդի խնդիրներն են`

ա) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով աջակցել գործակալության սպասարկման տարածքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հայտնաբերմանը, հաշվառմանը և սոցիալական աջակցության տրամադրմանը` բարձրացնելով հասցեական սոցիալական աջակցության իրականացման և ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը.

բ) աջակցել սոցիալական աջակցության հանրապետական և տարածքային ծրագրերի իրականացմանը գործակալության սպասարկման տարածքում` խթանելով սոցիալական աջակցության տրամադրման գործում սոցիալական գործընկերությունը.

գ) օժանդակել սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը.

դ) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով հիմնավորված առաջարկություններ և եզրակացություններ ներկայացնել գործակալությանը սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Իր իրավասության շրջանակներում Խորհուրդը`

ա) քննարկում և ուսումնասիրում է սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձանց ներկայացրած փաստաթղթերը և կոմնորոշում նրանց սոցիալական աջակցություն ստանալու հարցում.

բ) խորհուրդը համապատասխան հանգամանքների առկայության դեպքում իր անդամների (նրանց ներկայացրած կազմակերպությունների ուժերով) կազմակերպում է տնային այցելություն և տալիս առաջարկություն.

1) միևնույն բնակության վայրում բնակվող տարբեր ընտանիքների համար առանձին սոցիալական անձնագրեր լրացնելու մասին, հաշվի առնելով նրանց առանձին տնտեսություն վարելու հանգամանքը` հիմնվելով այն հավաստող իրական փաստարկների վրա` մասնավորապես` առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեսություն վարելու նմանատիպ այլ հանգամանքներ.

2) ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների (բարեկեցության) վերաբերյալ, որն օգտագործվում է ընտանիքի անապահովության գնահատման կարգին համապատասխան.

3) ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում որպես «անօթևան» հաշվառելու վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի» համաձայն ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող առանձին բնութագրիչների (անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը, ընտանիքի որևէ անդամի որևէ առևտրային կազմակերպության մասնակից, փայատեր, բաժնետեր և ավանդատու լինելը կամ ձեռնարկատիրական գործունեության այլ ձևերով զբաղվելը, անշարժ գույքի հետ կապված գործարքների կատարումը, ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելը, ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը և միջքաղաքային հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները) վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու մասին.

5) ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների` ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույցով վերադարձնելու կամ ընտանիքի (քաղաքացու) կողմից այդ ընտանիքի պարտքը մարած համարելու մասին` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարների վերադարձման սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշում ընդունելու և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր ժամանակացույց կազմելու կարգը հաստատելու մասին» N 723-Ն որոշման հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով.

6) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը, դաստիարակությունը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կազմակերպելու մասին.

գ) յուրաքանչյուր եռամսյակ ստանում է տեղեկատվություն գործակալությունից այն ընտանիքների վերաբերյալ, որոնց հրատապ օգնություն նշանակելու հարցն ուսումնասիրվել է, ինչպես նաև տեղեկատվություն հաջորդ եռամսյակի հրատապ օգնություն նշանակելու համար առկա ֆինանսական միջոցների մասին.

դ) քննարկում է հրատապ օգնություն նշանակելու համար ներկայացված դիմումները, տասնօրյա ժամկետում նախապատրաստում հիմնավորված առաջարկություն` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի 36-րդ կետով սահմանված կողմնորոշիչ հանգամանքներով, այն ընտանիքների համար, որոնց հաջորդ եռամսյակում նախատեսվում է հրատապ օգնություն նշանակել և ներկայացնում այդ ընտանիքների ցուցակը գործակալությանը.

ե) ներկայացնում է առաջարկություններ և միջնորդություններ գործակալությանը և սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և ոչ առևտրային կազմակերպություններին «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ (տեսակի, ձևի, չափի և ժամկետների վերաբերյալ).

զ) ներկայացնում է առաջարկություններ գործակալությանը` վերջինիս սպասարկման տարածքում սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման, այդ թվում` սոցիալական ծառայությունների տրամադրման թափանցիկության, դրանց բարելավման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև նպաստում է այդ միջոցառումների իրագործմանը.

է) լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով խորհրդի կողմից ստեղծվում են համապատասխան աշխատանքային խմբեր:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Խորհրդի կազմում` համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2 կետի, ընդգրկվում են մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի (իր համաձայնությամբ) ներկայացուցիչը, -------------- համայնքի (Երևանի վարչական շրջանի) ներկայացուցիչը (իր համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության ------------ տարածքային մարմնի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ------------ տարածքային մարմնի ներկայացուցիչը և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչը(ները) (մինչև թվով հինգ կազմակերպություններից մեկական ներկայացուցիչ` իր համաձայնությամբ):

11. Խորհրդի կազմում մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի, ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածություններն առաջադրում է մարզպետարանի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական հարցերով պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` ստորաբաժանում) ղեկավարի կողմից:

Խորհրդի կազմում համայնքի (Երևանի վարչական շրջանի) ղեկավարի աշխատակազմի ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնում է համայնքի ղեկավարը:

Խորհրդի մնացած անդամների թեկնածություններն առաջադրվում և համապատասխան տեղեկատվությունը ստորաբաժանում է ներկայացվում խորհրդի կազմում ընդգրկված մյուս մարմինների կողմից:

12. Ստորաբաժանումը կազմում է այն ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը և դրանց ներկայացուցիչների ցուցակը, որոնք հայտ են ներկայացրել անդամակցելու խորհրդին:

13. Հայտեր ներկայացնելու հայտարարությունը տալիս է մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը), խորհրդի անհատական կազմը հաստատվելուց առնվազն 30 օր առաջ:

Հայտարարության մեջ նշվում են այն հիմնական չափանիշները և պահանջվող տեղեկատվությունը, որոնց հիման վրա մարզպետը որոշում է կայացնելու խորհրդին անդամակցելու հայտ ներկայացրած կազմակերպությանը ընդգրկել ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում:

14. Խորհրդի կազմում ներկայացված ոչ առևտրային կազմակերպությունները կարող են փոխվել մարզպետի կողմից տարին մեկ անգամ` ըստ կազմված (ճշտված) ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի և դրանց ներկայացուցիչների ցուցակի, ստորաբաժանման առաջադրմամբ: Տվյալ ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչը կրկին չի կարող ընդգրկվել Խորհրդի կազմում` մինչև ոչ առևտրային կազմակերպությունների ցանկում ընդգրկված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները հերթականությամբ, ռոտացիոն կարգով, չընդգրկվեն Խորհրդի կազմում:

15. Ստորաբաժանումը տարին մեկ անգամ` մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը, նախքան մարզպետի կողմից Խորհրդի կազմում ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցչի(ների) փոփոխություն կատարելը, ճշտում է ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը և դրանց ներկայացուցիչներին` այդ կազմակերպությունների հետ համագործակցության, ինչպես նաև նոր հայտեր ներկայացնելու հայտարարություն տալու միջոցով:

15.1 Խորհրդի կազմն ավելի վաղ ժամկետում կարող է վերանայվել Խորհրդի նախագահի պատշաճ հիմնավորված պահանջի դեպքում:

16. Ստորաբաժանումը կարող է հիմնավորված կարծիք ներկայացնել Խորհրդի կազմում ներկայացված ոչ առևտրային կազմակերպությանը` վերջինիս ներկայացուցչի կողմից Խորհրդի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ: Ոչ առևտրային կազմակերպությունը քննարկում է հարցը ստորաբաժանման հետ: Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է առաջադրել Խորհրդի անդամության այլ թեկնածու` տվյալ կազմակերպության անդամության մնացած ժամկետով:

17. Ոչ առևտրային կազմակերպությունը ցանկացած պահի և սեփական նախաձեռնությամբ կարող է դուրս գալ Խորհրդի անդամությունից և (կամ) ստորաբաժանման կողմից կազմված ոչ առևտրային կազմակերպությունների ցանկից` այդ մասին գրավոր տեղեկացնելով ստորաբաժանմանը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստերը գումարվում են նաև խորհրդի նախագահի կամ գործակալության պետի նախաձեռնությամբ:

19. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

20. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմը հաստատվելուց հետո հրավիրված առաջին նիստում, խորհրդի անդամների թվից` բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ տարի ժամկետով:

20.1. Խորհրդի անհատական կազմը հաստատվելուց հետո Խորհրդի առաջին նիստը հրավիրում է գործակալության պետը:

21. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը, իսկ դրա անհնարինության կամ խորհրդի նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի հանձնարարականով խորհրդի անդամներից մեկը:

22. Խորհրդի նիստի անցկացման վայրը գործակալությունն է: Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կարող են գումարվել նաև արտագնա նիստեր: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի նիստի անցկացման օրը և ժամը:

23. Խորհրդի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

24. Գործակալության ներկայացուցիչը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:

25. Խորհրդի նախագահը`

ա) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.

բ) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

գ) ստորագրում է խորհրդի որոշումները, այլ փաստաթղթերը (քաղվածքներ, արձանագրություններ և այլն).

դ) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

26. Խորհրդի նիստն անց է կացվում հաստատված օրակարգով:

27. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը կազմում է գործակալությունը` խորհրդի անդամների և իր առաջարկությունների հիման վրա:

28. Խորհրդի նիստի օրակարգը խորհրդի անդամներին է ուղարկվում նիստից առնվազն երկու աշխատանքային օր առաջ:

29. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`

ա) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

բ) քննարկման ենթակա հարցերը.

զ) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը.

դ) նիստին հրավիրված և խորհրդի անդամ չհանդիսացող անձանց անունները, ազգանունները:

30. Խորհուրդը նիստերի ընթացքում կայացնում է որոշումներ, որոնք ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը կայացվում է հօգուտ հաճախորդի:

31. Որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը կարող է հատուկ կարծիք ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և (կամ) գործակալությանը և (կամ) մարզպետին:

32. Խորհրդի գործունեությունը կազմակերպում է գործակալությունը, որի համապատասխան աշխատակիցն ապահովում է խորհրդի աշխատանքների կազմակերպական և գործավարական սպասարկումը:

33. Խորհրդի նիստերն արձանագրվում են և ստորագրվում Խորհրդի նախագահի և արձանագրությունը վարողի կողմից: Արձանագրությունները վարում է գործակալության պետի կողմից նշանակված գործակալության աշխատակիցը:

34. Գործակալության համապատասխան աշխատակիցը խորհրդի նիստում կայացրած որոշումները, ինչպես նաև այլ փաստաթղթերը (արձանագրություններ, քաղվածքներ, կարծիքներ և այլն) երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է (ուղարկում է) գործակալության պետին և (կամ) այլ համապատասխան կազմակերպություններին ու պաշտոնատար անձանց:

35. Խորհրդի կայացրած որոշումները, առաջարկությունները, եզրակացությունները գործակալության կողմից չընդունվելու (չբավարարվելու) դեպքում Խորհուրդը կարող է այդ մասին տեղեկացնել մարզպետին և (կամ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

36. Խորհուրդը կատարած աշխատանքների մասին կիսամյակը մեկ անգամ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում մարզպետին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Անհրաժեշտության դեպքում խորհուրդը կատարած աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է այլ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

 

(կանոնադրությունը փոփ. 21.10.09 թիվ 136-Ն հրաման)

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
18.09.2006
N 153-Ն
Հրաման