Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 507-Ն ...

 

 

040.0083.030207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2007 թվականի N 83-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 507-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի N 2 աղյուսակում`

i

ա) «Արտաքին տեսքը» ցուցանիշի 4-րդ սյունակից հանել «(բացառությամբ կարմիր և կանաչ գույներից)» բառերը,

բ) «Եռման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր» ցուցանիշի 4-րդ սյունակում «(որոշված ԻՍՕ 4925 ստանդարտի 6.1.6 մեթոդով)» բառերը փոխարինել «(որոշված ՀՍՏ ԻՍՕ 4925 ստանդարտի 5.2.1 մեթոդով)» բառերով,

գ) «Կինեմատիկական մածուցիկությունը» ցուցանիշը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«.______________________________________________.

|Կինեմատիկական            |      |      |      |

|մածուցիկությունը, մմ2/վ, |      |      |      |

|(0+/-0,5) օC             |      |      |      |

|ջերմաստիճանում, ոչ ավելի |  -   | 100  |   -  |

|մինուս 40 օC             |      |      |      |

|ջերմաստիճանում, ոչ ավելի | 2000 |  -   | 1500 |

|(50+/-0,5) օC            |      |      |      |

|ջերմաստիճանում, ոչ պակաս |  -   | 7,0  |   -  |

|(70+/-0,5) օC            |      |      |      |

|ջերմաստիճանում, ոչ պակաս |  -   | 4,0  |   -  |

|100 օC ջերմաստիճանում,   |      |      |      |

|ոչ պակաս                 | 6,0  |  -   |  1,5 |

.______________________________________________.»,

 

դ) «Ռետինի վրա ազդեցությունը» ցուցանիշի «դ» ենթակետում «ընդարձակումը» բառից հետո հանել «մինուս» բառը.

i

2) որոշման հավելվածի VIII բաժնի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում`

ա) ԳՕՍՏ 28084 տողի «(կետեր 4.3, 4.4, 4.5, 4.7, 4.8)» թվերը փոխարինել «(կետեր 3.6, 3.7, 4.3, 4.4, 4.5, 4.7, 4.8)» թվերով,

բ) «ԻՍՕ 4925 (բաժին 6, հավելվածներ Ա, Բ, Գ, Դ, Ե)» բառերը փոխարինել ՀՍՏ ԻՍՕ 4925 (բաժին 5, հավելվածներ Ա, Բ, Գ, Դ, Ե)» բառերով,

գ) «ԻՍՕ 7308» բառերը փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 7308», նույն տողի 2-րդ սյունակում «կուտակիչով» բառը` «կուտակմամբ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2007
N 83-Ն
Որոշում