Սեղմել Esc փակելու համար:
ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ...

02.04.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.03.2011  -ից մինչեւ   02.04.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 10.03.11 թիվ 210-Ն որոշում)

i

040.0143.180207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2007 թվականի N 143-Ն

 

i

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի հունվարի 18-ի

N 143-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները և սահմանվում գործունեության տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները և պահանջները:

2. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները:

3. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

4. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

6. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման գործունեությունն իրականացնել թույլատրվում է միայն ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիայում նշված վայրում (սպասարկման տարածքում):

Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքը և սպասարկումը կազմակերպվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:

7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:

8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Լիցենզիան տրվում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:

 

II. ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

10. Լիցենզիան տրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այն անձանց, որոնք կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշմամբ սահմանված պայմանները և ունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով տարածք, ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ թվով աշխատողներ:

11. Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն ձևի, որը պետք է ներառի տեղեկություններ`

ա) իրավաբանական անձանց դեպքում` հայտատուի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, գտնվելու և գործունեության իրականացման վայրի, ինչպես նաև կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) մասին:

Տնային պայմաններում խնամք և սպասարկում կազմակերպելու համար գործունեության իրականացման վայր է համարվում այն տարածքը, որում բնակվող ծեր և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվում են սոցիալական ծառայություններ (այսուհետ` սպասարկման տարածք),

բ) անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` հայտատուի անվան, ազգանվան, բնակության և գործունեության իրականացման վայրի (տնային պայմաններում խնամք և սպասարկում կազմակերպելու դեպքում` սպասարկման տարածքի), ինչպես նաև կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) մասին,

գ) հայտատուի կողմից հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին,

դ) ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման տեսակի մասին (տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում, սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում),

ե) ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամք ու սպասարկում իրականացնելու համար նախատեսված աշխատողների, ինչպես նաև տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թվի մասին,

զ) իրավաբանական անձանց դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին,

է) ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման` հայտատուի նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության (առկայության դեպքում) մասին:

12. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` իրավաբանական անձանց դեպքում,

բ) պետական գրանցման վկայականի պատճենը` անհատ ձեռնարկատիրոջ դեպքում,

գ) զբաղեցրած տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքը` սեփականության վկայականի կամ վարձակալության (ենթավարձակալության), անհատույց օգտագործման պայմանագրի և պետական գրանցման վկայականի պատճենները,

դ) աշխատակազմի թվի մասին տեղեկանք և աշխատողների մասնագիտական որակավորում ունենալու դեպքում` համապատասխան փաստաթղթերի (վկայականներ, դիպլոմներ, որակավորման դասեր, աշխատանքային գրքույկ) պատճենները,

ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ` վավերացված հայտատու իրավաբանական անձի կնիքով և գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությամբ:

 

III. ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Լիցենզավորված անձը զբաղեցրած տարածքը վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործելու դեպքում, օգտագործման ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ դրա մասին պետք է տեղեկացնի լիցենզավորող մարմնին:

15. Լիցենզավորված անձը զբաղեցրած տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքի ժամկետի երկարացման դեպքում, դրա իրավական հիմքի առաջացման պահից 10-օրյա ժամկետում դրա մասին գրավոր պետք է տեղեկացնի լիցենզավորող մարմնին` հիշյալ փաստը հաստատող համապատասխան փաստաթուղթը ներկայացնելով սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով և 13-րդ կետով սահմանված պահանջների համաձայն:

 

IV. ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգն ու ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

V. ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել իր կողմից ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման գործունեության վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվություններ` համապատասխանաբար յուրաքանչյուր կիսամյակի և ֆինանսական տարվա ավարտից հետո` 45 օրվա ընթացքում:

19. Լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվությունը պետք է ստորագրված լինի լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի դեպքում` վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված այլ պաշտոնատար անձի կողմից և կնքված իրավաբանական անձի կնիքով:

20. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում լիցենզավորված անձի կողմից իրականացված` ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման գործունեության վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես`

ա) այն անձանց թիվը և սեռատարիքային կազմը, որոնց լիցենզավորված անձի կողմից տրամադրվել է խնամք և սպասարկում` առանձին նշելով հաշմանդամների թիվը, խնամքի և սպասարկման իրականացման տեսակները,

բ) մահացության դեպքերը` նշելով յուրաքանչյուր մահացած անձի անունը, ազգանունը, մահվան պատճառներն ըստ բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթի` կցելով դրա պատճենը,

գ) մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թվի փոփոխության մասին (փոփոխության դեպքում),

դ) աշխատակազմի թվի փոփոխության մասին (փոփոխության դեպքում):

21. Լիցենզավորված անձը հաշվետվությունում իր հայեցողությամբ կարող է ներառել նաև այլ տեղեկություններ և տվյալներ, որոնք նրա կարծիքով անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության շրջանակներում:

 

Ձև

 

i

ՀԱՅՏ

 

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------- (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձանց դեպքում) 2. ------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------- (հայտատուի անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական քարտի համարը, բնակության և գործունեության իրականացման վայրը` անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց դեպքում) 3. ------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------- (հայտատուի կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) 4. ------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------- (հայտատուի կողմից հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը) 5. ------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------- (ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման տեսակը (տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում, սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում) 6. Տվյալներ ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամք և սպասարկում իրականացնելու համար նախատեսված աշխատողների, ինչպես նաև տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թվի մասին` իրավաբանական անձանց դեպքում` ըստ սույն հայտին կից ներկայացվող հետևյալ աղյուսակի`

 

.________________________________________________________________.

|Անունը, ազգանունը|Որակավորումը|Որակավորման փաստը հավաստող       |

|                 |            |փաստաթղթերի անվանումները, տալու  |

|                 |            |ամսաթվերը, համարները և  սերիաները|

|_________________|____________|_________________________________|

|_________________|____________|_________________________________|

|_________________|____________|_________________________________|

.________________________________________________________________.

 

7. ------------------------------------------------------------------- (հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության` հայտատուի նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության (առկայության դեպքում) մասին)

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. ---------------- 2. ---------------- 3. ----------------

 

Հայտատու

    (հայտատուի լիազորված անձ)    -------------------------------------

                                     (անունը, ազգանունը, պաշտոնը)

                                      ---- ----------- 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի հունվարի 18-ի

N 143-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

    սերիա __________                                          N __________

 

Տրված է ---- ------------- 200 թ.

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպում

(գործունեության տեսակը)

 

---------------------------------------------------

                        (իրավաբանական անձի անվանումը (ֆիզիկական անձի կամ

                              անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)

                       ---------------------------------------------------

                         (իրավաբանական անձի գտնվելու (ֆիզիկական անձի կամ

                              անհատ ձեռնարկատիրոջ բնակության) վայրը)

                       ---------------------------------------------------

                                 (գործունեության իրականացման վայրը

                                        (սպասարկման տարածքը)

 

--------------------------------------------------------------------------

(ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման տեսակը

(տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության

հաստատություններում, սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

    նախարար                                       -------------------

                                                   (ստորագրությունը)

         Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2007
N 143-Ն
Որոշում