Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏ ...

 

041.0078.290198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 1998 թվականի թիվ 78

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների առևտրի և տնտեսության զարգացման հարցերով աշխատանքային խմբի 1998 թվականի փետրվարի 3-4-ը Երևանում կայանալիք հանդիպման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նախապատրաստել այցի ծրագիրն ու ապահովել հյուրերի (30 մարդ) ընդունումը և փետրվարի 2-5-ը նրանց Հայաստանում գտնվելու հետ կապված միջոցառումների իրականացումն ըստ այցի ծրագրի:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) հանդիպման ընթացքում ապահովել փաստաթղթերի բովանդակային քննարկումը.

բ) հանդիպման մասնակիցներին 1998 թվականի փետրվարի 2-5-ը տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում և ապահովել նրանց սնունդը.

գ) 1998 թվականի փետրվարի 3-ին և 4-ին հանդիպման անցկացման համար «Արմենիա» հյուրանոցային համալիրում հատկացնել համապատասխան սրահ և ապահովել թարգմանության համար անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը.

դ) հանդիպման ընթացքում ապահովել համաժամանակյա թարգմանություն (ռուսերեն-անգլերեն):

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կայանալիք հանդիպման անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (5000,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած նախահաշվի:

(3-րդ կետը փոփ. 19.10.98 թիվ 595 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.01.1998
N 78
Որոշում