Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱ ...

 

 

110.0322.020507

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         05           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 ապրիլի 2007 թվականի N 322-Ն

 

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական «Հայոց լեզու, գրականություն» միասնական քննությունը կազմակերպված անցկացնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայոց լեզու, գրականություն» առարկայից 2007թ. միասնական քննության կազմակերպման և անցկացման ընթացակարգը»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ (տնօրեն` Վ. Բարսեղյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Հայոց լեզու, գրականություն» առարկայից 2007թ. միասնական քննության կազմակերպման և անցկացման ընթացակարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

 

Հաստատված է

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2007 թ. ապրիլի 20-ի

N 322-Ն հրամանով

_________ Լ. Մկրտչյան

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻՑ 2007Թ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն ընթացակարգը մշակվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 14 արձանագրային որոշման 10-րդ կետով հաստատված «Սովորողների գնահատման հայեցակարգի» 5-րդ գլխին համապատասխան և սահմանում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայից միասնական քննության (այսուհետ` քննություն) նախապատրաստման, անցկացման, ստուգման, արդյունքների հրապարակման և բողոքարկման գործընթացը:

 

II. ԴԻՄՈՒՄ -ՀԱՅՏԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ

 

2. «Գնահատման և թեստավորման կենտրոնը» (այսուհետ` ԳԹԿ) «Հայոց լեզու, գրականություն» առարկայից միասնական քննության դիմում-հայտերի ընդունումից 30 օր առաջ առնվազն 10-օրյա պարբերականությամբ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են դիմում-հայտերի ընդունման և ավարտման ժամկետները, ընդունող կազմակերպությունների անվանումները:

3. Քննության վերաբերյալ շրջանավարտներին տեղեկատվություն տալու նպատակով միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության (այսուհետ` դպրոց) տնօրենը ստեղծում է տեղեկատու կետ` պատասխանատու աշխատակցով:

4. Տեղեկատու կետը ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կրթության վարչության (այսուհետ` կրթության վարչություն) միջոցով ԳԹԿ-ից ստանում և շրջանավարտներին տրամադրում է նյութեր` դիմում-հայտի լրացման ձևի, քննության անցկացման ընթացակարգի, քննության ընթացքում շրջանավարտի իրավունքների և պարտականությունների մասին:

5. Քննությանն առնչվող հարցերի վերաբերյալ շրջանավարտը տեղեկատվություն կամ պարզաբանումներ կարող է ստանալ նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից (այսուհետ` նախարարություն), ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով և կրթության վարչությունից:

6. Շրջանավարտը քննությանը մասնակցելու համար դպրոցում լրացնում է դիմում-հայտ:

7. Տեղեկատու կետի պատասխանատու աշխատակիցը ընդունում է շրջանավարտի դիմում - հայտը և ներկայացնում դպրոցի տնօրենին:

8. Դպրոցի տնօրենը ստուգում է շրջանավարտի դիմում-հայտի լրացման ճշտությունը և տալիս է ստացական:

9. Նախորդ տարիների շրջանավարտների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է շրջանավարտի բնակության վայրին մոտ` այդ նպատակով առանձնացված դպրոցը: Նախորդ տարիների շրջանավարտը քննություն է հանձնում իր բնակության վայրն ընդգրկող քննական կենտրոնում:

10. Հայտագրումը կատարվում է հետևյալ եղանակով`

ա) էլեկտրոնային փոստ ունեցող դպրոցը շրջանավարտների տվյալները ԳԹԿ է ուղարկում անմիջականորեն`

էլեկտրոնային կապով,

բ) էլեկտրոնային փոստ չունեցող դպրոցը շրջանավարտների տվյալները մագնիսական կրիչով ԳԹԿ է տեղափոխում կրթության վարչության միջոցով:

11. Շրջանավարտի վերաբերյալ մուտքագրված տվյալների համապատասխանությունը ստուգելու, փոփոխություն կատարելու և ցուցակը վերահաստատելու նպատակով ԳԹԿ-ն տվյալներն ուղարկում է կրթության վարչություն կամ դպրոց:

 

III. ԴԻՄՈՒՄ -ՀԱՅՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ

 

12. Շրջանավարտը իր դիմում-հայտում կարող է փոփոխություն կատարել դիմում-հայտի ընդունման ժամկետի ավարտից հետո 20 օրվա ընթացքում:

13. Դիմում-հայտում փոփոխություն կատարելու համար շրջանավարտը դիմում է դպրոցի տնօրենին և լրացնում նոր (փոփոխված) դիմում-հայտ: Դպրոցի տնօրենը նոր դիմում-հայտերը և ճշգրտված կամ փոփոխված ցուցակները կնքում և սահմանված ժամկետում ուղարկում է ԳԹԿ:

14. ԳԹԿ-ն շրջանավարտների փոփոխված դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում կատարում է համապատասխան փոփոխությունները:

15. Հաստատված ցուցակների հիման վրա շրջանավարտների անցաթղթերը ԳԹԿ-ն ուղարկում է կրթության վարչություն կամ դպրոցներ:

16. Անցաթուղթը պարունակում է շրջանավարտի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան, համարը, մարզը, դպրոցը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, քննության օրը և ժամը:

17. Տվյալ ուստարվա շրջանավարտը անցաթուղթը ստանում է իր դպրոցից, նախորդ տարիների շրջանավարտները` այդ նպատակով առանձնացված դպրոցներից: Անցաթուղթը շրջանավարտին տրվում է ստորագրությամբ:

18. Հայտագրումը և միասնական քննության վճարի անդորրագրերի ընդունումը ԳԹԿ-ում ավարտվում է քննությունից 25 օր առաջ:

19. Շրջանավարտների վերջնական տվյալների բազայի կրկնօրինակը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին (այսուհետ` նախարար):

 

IV. ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

20. Քննության կազմակերպման և անցկացման նպատակով ԳԹԿ-ն ստեղծում է քննական կենտրոններ:

21. Դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո ԳԹԿ-ն պատրաստում է շրջանավարտների ցուցակներն ըստ քննական կենտրոնների:

22. Քննական կենտրոնների ղեկավարներին ԳԹԿ տնօրենի ներկայացմամբ նշանակում է նախարարը:

23. Քննական կենտրոնի ղեկավարը քննությունը սկսվելուց առնվազն 10 օր առաջ անցնում է իր պարտականությունների կատարմանը:

24. Քննական կենտրոնի տեղակայման ուսումնական հաստատության ղեկավարը ապահովում է քննական կենտրոնի պատրաստ լինելը քննության անցկացմանը:

25. Քննական կենտրոններում կազմակերպչական աշխատանքները և քննությունների գործընթացը վերահսկելու նպատակով նախարարը նշանակում է լիազորներ:

26. Քննությունների կազմակերպման աշխատանքները ղեկավարելու, քննության ընթացքը անհրաժեշտության դեպքում տեղերում ուղղորդելու նպատակով ԳԹԿ տնօրենը նշանակում է ԳԹԿ ներկայացուցիչներ:

27. Քննությունը սկսվելուց 3 օր առաջ քննական կենտրոնի ղեկավարը ԳԹԿ է ներկայացնում արձանագրություն քննական կենտրոնի պատրաստ լինելու մասին:

28. Քննական կենտրոնում քննության ընթացքը կազմակերպելու համար ուսուցում անցած անձանցից ԳԹԿ տնօրենը նշանակում է քննության ընթացքի կազմակերպիչներ, հերթապահներ, համակարգչային օպերատորներ:

29. Քննասենյակի կազմակերպիչները ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը ԳԹԿ ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով:

30. Մինչև 20 շրջանավարտ ունեցող քննասենյակում աշխատանքները համակարգում են 2 կազմակերպիչներ, 20-ից ավելի շրջանավարտներ ունեցող քննասենյակում առաջին 20 շրջանավարտների համար` 2 կազմակերպիչ, մեկական կազմակերպիչ` յուրաքանչյուր հաջորդ 20-ի համար, ևս մեկ կազմակերպիչ` վերջին 11 և ավելի շրջանավարտների համար:

31. Քննական կենտրոնի ղեկավարը քննության նախորդ օրը ԳԹԿ ներկայացուցչից ստանում է տվյալ քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը, քննության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը (բացի թեստերից):

32. Քննությունը սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը կատարում է կազմակերպիչների, համակարգչային օպերատորների և հերթապահների գրանցում:

33. Քննությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը`

. ԳԹԿ ներկայացուցչից լիազորի ներկայությամբ ստանում է քննական թեստերի փաթեթները,

. լիազորի ներկայությամբ վիճակահանությամբ կատարում է կազմակերպիչների բաշխում ըստ խմբերի` քննասենյակի պատասխանատուին տալով յուրաքանչյուր խմբի համար նախատեսված պատասխանների ձևաթղթերի ծրարը, խմբի շրջանավարտների ցուցակը և ծածկագրերի մեկ ժապավենաթերթ: Ծածկագրերի ժապավենաթերթը պարունակում է`

ա) «Ցուցակ» անունով ծածկագիր, որը փակցվում է խմբի շրջանավարտների ցուցակի համապատասխան մասում,

բ) «Ծրար» անունով ծածկագիր, որը փակցվում է վերադարձի ծրարին,

գ) 20 ծածկագրեր, որոնք փակցվում են շրջանավարտների պատասխանների ձևաթղթերի համապատասխան մասում,

դ) 1 լրացուցիչ ծածկագիր, որն օգտագործվում է պատասխանների ձևաթղթի խոտանման դեպքերում:

Հերթապահներին տեղաբաշխում է կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն:

34. Քննության օրը շրջանավարտը քննությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթ, անձը հաստատող փաստաթուղթ և միատեսակ գույնի (կապույտ կամ սև) երկու գելային գրիչ:

35. Շրջանավարտների մուտքը շենք սկսվում է քննական կենտրոնի ղեկավարի հրահանգով:

36. Շրջանավարտը անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է մուտքի հերթապահին և նրա հրահանգով մոտենում նախասրահի օպերատորին: Նախասրահի օպերատորը համադրում է անցաթղթի և շրջանավարտի վերաբերյալ բազայի տվյալները, նշում կատարում շրջանավարտի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Քննասենյակը և խումբը գտնելու համար շրջանավարտներին օգնում են միջանցքների հերթապահները, լրացուցիչ` պատերին փակցված ուղեսլաքները:

 

V. ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

37. Շրջանավարտի մուտքը քննասենյակ կազմակերպվում է ոչ պակաս, քան երկու կազմակերպիչների կողմից: Նրանցից մեկը ներս է թողնում շրջանավարտին և հետևում, որպեսզի կողմնակի առարկաները` գրքեր, պայուսակներ, բջջային հեռախոսներ, կապի այլ միջոցներ և այլն, թողնվեն մուտքի մոտ: Մյուս կազմակերպիչ(ներ)ը գտնվում է(են) քննասենյակում: Շրջանավարտը մոտենում է իր խմբի կազմակերպչին, ստանում պատասխանների ձևաթուղթը և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին: Կազմակերպիչները հետևում և արգելում են շրջանավարտների տեղափոխությունը:

38. Շրջանավարտներին քննասենյակում տեղավորելուց հետո քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը, քննական կենտրոնի ղեկավարից ԳԹԿ ներկայացուցչի և նախարարի լիազորի ներկայությամբ ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի ծրարները, բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է շրջանավարտներին և ներկա այլ անձանց (ծնողներ, հավատարմագրված դիտորդներ)` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա:

39. Քննասենյակի պատասխանատուն (կամ կազմակերպիչը) շրջանավարտներին տեղեկացնում է քննասենյակում նրանց վարքի կանոնների պահպանման (արգելվում է խոսելը, տեղը փոխելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներից կամ կապի այլ միջոցներից օգտվելը), ինչպես նաև բողոքարկման տեսակների և կարգի մասին:

 

VI. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

 

40. Յուրաքանչյուր խմբի ծրարը բացելու համար խմբի կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարանին նստած շրջանավարտին (նրա բացակայության դեպքում` հաջորդ շրջանավարտին): Ծրարների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում կատարվում է նշում:

41. Քննասենյակում քննության կարգը ընթերցելուց և շրջանավարտներին ցուցումներ տալուց հետո խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում կատարում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ:

42. Քննությունը հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին:

43. Ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական նյութերի առկայությունը կազմակերպիչը արձանագրում է, հաշվարկում, փաթեթավորում և լիազորի ներկայությամբ հանձնում է քննասենյակի պատասխանատու կազմակերպչին, որն ապահովում է դրանց պահպանությունը քննասենյակում, իսկ քննության ավարտից հետո` տեղափոխումը ԳԹԿ:

44. Քննության ընթացքում քննասենյակից շրջանավարտը կարող է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:

45. Քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ շրջանավարտի հարցերը չեն քննարկվում:

46. Քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորով փոխարինվում են քննական կենտրոնի ղեկավարի և նախարարի լիազոր ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով սույն փաստը:

47. Քննության ընթացքում շրջանավարտների կողմից առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի կենտրոնի ղեկավարից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել նախարարի լիազորը, ԳԹԿ ներկայացուցիչը, ԳԹԿ-ի կողմից հավատարմագրված դիտորդները:

48. Քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը շրջանավարտների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:

49. Կազմակերպիչները քննության ողջ ընթացքում պետք է մնան իրենց հատկացված քննասենյակներում և ապահովեն շրջանավարտների ինքնուրույն աշխատանքը: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և կապի այլ միջոցներից:

50. Շրջանավարտի կողմից վարքի կանոնների պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացված շրջանավարտին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից: Հեռացվող շրջանավարտից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից»` տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցելով սույն փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը:

51. Շրջանավարտի` քննությունից հեռացվելու փաստը քննարկվում է նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) և ընդունվում է որոշում` շրջանավարտի` լրացուցիչ քննաշրջանին թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ:

52. Քննության օրը հարգելի պատճառով (փաստաթղթով հիմնավորված) քննությանը չներկայացած շրջանավարտը քննություն է հանձնում լրացուցիչ օր:

 

VII. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՎ ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

53. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին շրջանավարտը քննասենյակի պատասխանատու կազմակերպչի թույլտվությամբ մոտենում է պատճենահանման օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում է իր խմբի կազմակերպչին, վերջինս պատասխանների ձևաթղթին փակցնում է համապատասխան ծածկագիրը: Թեստը և ծածկագրված պատասխանների ձևաթուղթը շրջանավարտը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի շրջանավարտների ցուցակի համապատասխան տեղում: Պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը շրջանավարտը պահում է իր մոտ: Եթե շրջանավարտը ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա նույն ձևով հանձնում է նյութերը և դուրս գալիս քննասենյակից:

54. Պատճենահանման ընթացքում կուտակումներից խուսափելու նպատակով քննությունն ավարտած շրջանավարտը նստում է իր տեղում մինչև պատճենահանման իր հերթը հասնելը:

55. Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները թեստերը հավաքում են սեղաններից: Այդ ընթացքում շրջանավարտը մնում է իր տեղում:

56. Քննության ավարտից հետո խմբի կազմակերպիչը անմիջապես վերահաշվում է թեստերը և պատասխանների ձևաթղթերը: Պատասխանների ձևաթղթերը և խմբի շրջանավարտների ցուցակը հրապարակայնորեն ծրարում է վերջին շրջանավարտի ներկայությամբ:

57. Խստորեն արգելվում է ծրարների, ցուցակների փոխանակումը, նախատեսված ծրարների փոխարեն այլ ծրարների օգտագործումը, ծրարներում պատասխանների ձևաթղթերի հետ այլ թղթեր դնելը, ձևաթղթերը կպցնելը /ամրակներով, դակիչներով և այլն/, ձևաթղթերի վրա նշումներ անելը:

58. Քննասենյակի քննական նյութերի հաշվումը պետք է կատարվի առնվազն 2 կազմակերպիչների ներկայությամբ:

59. Քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը:

60. Պատասխանատու կազմակերպիչը ծրարները քննասենյակի արձանագրության հետ հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին:

61. Քննական կենտրոնի ղեկավարը, լիազորի հետ համատեղ ներկայացված ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:

 

VIII. ՔՆՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

62. Քննական կենտրոնի ղեկավարը լիազորի և յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` ԳԹԿ տեղափոխելու համար:

63. Քննական կենտրոնի ղեկավարը լիազորի հետ միասին քննական նյութերը ԳԹԿ է տեղափոխում քննության ավարտից հետո նույն օրվա ընթացքում:

64. ԳԹԿ-ում քննական կենտրոնի ղեկավարի և նախարարի լիազորի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում են, սկանավորվում և կազմվում է հանձնման և ընդունման արձանագրություն:

65. Սկանավորումից հետո տվյալների բազայի պատճենը տրվում է նախարարին:

Խմբերի ցուցակները նախարարին տրվում է առանց սկանավորման:

 

IX. ՔՆՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

66. Քննական աշխատանքները ստուգվում են ԳԹԿ-ում` տեխնոլոգիական սարքավորումների ու համակարգչային ծրագրերի կիրառմամբ:

67. Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը:

68. Ծածկագրերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես շրջանավարտի քննական արդյունք:

69. Քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրից սկսած 5 օրվա ընթացքում:

Առանձնահատուկ դեպքերում, նախարարի հատուկ որոշմամբ ժամկետը կարող է երկարաձգվել մեկ օրով:

 

X. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

70. ԳԹԿ-ում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների և քննություններին մասնակցած դպրոցների:

71. Ցուցակները վավերացվում են ԳԹԿ տնօրենի կողմից:

72. Քննական կենտրոնի ղեկավարը աշխատանքների ստուգման ավարտից հետո ներկայանում և ԳԹԿ-ից ստանում է քննություն հանձնած շրջանավարտների քննական արդյունքների ցուցակը:

73. Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: Քննության մասնակցած շրջանավարտների քննական արդյունքների ցուցակը ԳԹԿ-ն կրթության վարչության միջոցով ուղարկում է դպրոցներ:

74. Շրջանավարտը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից:

75. Միասնական քննության ավարտական մասի արդյունքը դպրոցը գրանցում է շրջանավարտի` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատում:

76. Քննություն հանձնած շրջանավարտները վկայագրերը ստանում են կրթության վարչություններից կամ դպրոցներից:

 

XI. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

77. Բողոքը կարող է լինել`

ա) քննության անցկացման կարգի խախտման մասին,

բ) քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին:

78. Բողոք-դիմումը շարադրվում է դրա համար նախատեսված ձևաթղթի վրա:

79. Քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ շրջանավարտը կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով քննասենյակի պատասխանատու կազմակերպչին:

80. Բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա քննասենյակի պատասխանատուն կատարում է «Ընդունված է` հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում շրջանավարտին:

81. Քննասենյակի պատասխանատուն գրում է բացատրություն` կցելով բողոք-դիմումին և հանձնում է քննական կենտրոնի ղեկավարին:

82. Քննական կենտրոնի ղեկավարը, քննասենյակի պատասխանատու կազմակերպիչներից ստանալով բողոքարկման նյութերը` առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին, ներկայացնում է ԳԹԿ:

83. Բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն կարող է համարել հիմնավոր, եթե բողոք-դիմումում շարադրված հանգամանքները շրջանավարտի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել:

84. Հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն:

85. Բողոքը հիմնավոր համարելու դեպքում հանձնաժողովը որոշում է ընդունում շրջանավարտին թույլատրել մասնակցելու նոր քննության:

86. Բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`

ա) շրջանավարտի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,

բ) շրջանավարտի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ:

87. Քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում շրջանավարտը արդյունքների հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում կարող է բողոքարկել այն:

88. Արդյունքի հետ անհամաձայնության բողոք-դիմումը շրջանավարտը անձամբ հանձնում է ԳԹԿ:

89. Թեստի կառուցվածքի վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում: Բողոքարկման ընթացքում հիմք է ընդունվում միայն շրջանավարտի պատասխանների ձևաթղթի բնօրինակը:

90. Բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է որոշում ընդունվել քննության արդյունքի պահպանման, բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին: Հանձնաժողովի կայացրած որոշման հիման վրա բողոքարկման արդյունքները կհրապարակվեն բողոքարկման հաջորդ օրվանից հաշված եռօրյա ժամկետում:

91. Բողոք-դիմումների քննարկման ավարտից հետո հանձնաժողովի նախագահը ԳԹԿ է ներկայացնում հաշվետվություն` յուրաքանչյուր բողոք-դիմումի վերաբերյալ ընդունված որոշման հիմնավորումով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
20.04.2007
N 322-Ն
Հրաման