Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒ ...

 

117.0016.030398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 փետրվարի 1998 թ. թիվ 16

 

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.05.97թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 2-ի թիվ 150 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 142 որոշման 7-րդ կետի

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «Շինարարության արժեքի նախահաշվարկային հաշվարկներում ներառվող չնախատեսված ծախսերի հաշվարկման ու կիրառման մասին» կարգը:

2. Գիտատեխնիկական ինֆորմացիոն կենտրոնին (Հ. Գարանֆիլյան) տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի ապահովող նշված կարգի հրատարակումը և տարածումը:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Քաղաքաշինության նախարարության 14.11.97թ. թիվ 133 հրամանով հաստատված «Շինարարության արժեքի նախահաշվարկային հաշվարկներում ներառվող չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցների հաշվարկման ու կիրառման մասին» կարգը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ` պարոն Ս. Կարապետյանի վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

05 փետրվարի 1998Թ. թիվ 28

 

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 23.05.97թ. թիվ 142 որոշման 7-րդ կետի

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

Հաստատել «Շինարարության արժեքի նախահաշվարկային հաշվարկներում ներառվող չնախատեսված ծախսերի հաշվարկման ու կիրառման մասին» կարգը:

Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 27.10.97թ. թիվ 397 հրամանով հաստատված «Շինարարության արժեքի նախահաշվարկային հաշվարկներում ներառվող չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցների հաշվարկման ու կիրառման մասին» կարգը:

 

   Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ    Է

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ                         ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                          ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

    «20» փետրվարի 1998թ.                «5» փետրվարի 1998թ.

    թիվ 16 հրամանով                         թիվ 28 հրամանով

 

ԿԱՐԳ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԿԱՐԳ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ

ՆԵՐԱՌՎՈՂ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ

ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Շինարարության (նոր շինարարություն, գոյություն ունեցող շենքերի ու կառույցների վերակառուցում, տեխնիկական վերազինում, ընդլայնում և կապիտալ վերանորոգում) արժեքի նախահաշվային հաշվարկներում ներառվող կարգը մշակված է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.05.97թ. թիվ 142 որոշման` «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. ապրիլի 2-ի թիվ 150 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:

2. Սույն կարգը սահմանում է պետական պատվերով օբյեկտների շինարարության իրականացման համար չնախատեսված ծախսերի չափի որոշման և ծախսման կանոնները:

3. Պետական պատվերով օբյեկտների մրցույթը անցկացնելուց հետո պատվիրատուն կազմում է շինարարության արժեքի ամփոփ հաշվարկ (ՇԱԱՀ) համաձայն թիվ 1 հավելվածի:

4. Շինարարության արժեքի ամփոփ հաշվարկը բաղկացած է հետևյալ մասերից.

ա) շինարարության տարածքի նախապատրաստում.

բ) շինարարական օբյեկտներ.

գ) պատվիրատուի հսկողությունը շինարարության իրականացման համար.

դ) նախագծա-հետազոտական աշխատանքներ և հեղինակային հսկողություն.

ե) շահագործող կադրերի պատրաստում:

5. Շինարարության արժեքի ամփոփ հաշվարկներում առանձին տողով նախատեսվում է «չնախատեսված ծախսեր» ընդհանուր արժեքի 10 % -ի չափով (ՇԱԱՀ ա-ե մասերի հանրագումարից):

6. Շինարարության արժեքի ամփոփ հաշվարկներում նախատեսվող «չնախատեսված ծախսերը» մնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տրամադրության տակ և ծախսվում է կատարված աշխատանքների ֆինանսավորման ուշացման դեպքում տուգանքների վճարման համար:

7. Կատարված աշխատանքների ֆինանսավորման ուշացման դեպքում տուգանքների վճարումը կատարվում է ֆինանսավորման գրաֆիկի և պատվիրատուի հաշվարկների հիման վրա:

Ա x Օ x 0,1

S = _____________ , որտեղ

100

 

Ա - չվճարված աշխատանքների արժեքն է

Օ - ուշացրած օրերի քանակը (հաշվարկվում է ֆինանսավորման գրաֆիկով

նախատեսված ֆինանսավորման օրից):

 

8. Բոլոր ծախսերի (այդ թվում տուգանքների) լիովին վճարումներից հետո պատվիրատուն կատարում է շինարարության արժեքի ամփոփում և ներկայացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

9. Ամփոփելուց հետո մնացորդային միջոցները վերաբաշխվում են ընթացիկ տարում այլ օբյեկտների վրա` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ

 

.________________________________________________________________________.

|Հ/Հ | Աշխատանքների և  |Շին.մոնտաժային |Սարքավո-|Այլ աշխատանք-|Ընդհանուր |

|    |ծախսերի անվանումը|և  այլ կապալա- |րումներ |    ներ      |  արժեքը  |

|    |                 |ռու աշխատանքներ|        |             |          |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

| 1  |       2         |      3        |   4    |      5      |    6     |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

| 1. |Շինարարության    |      +        |   -    |      +      |    +     |

|    |տարածքի նախա-    |               |        |             |          |

|    |պատրաստում       |               |        |             |          |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

| 2. |Շինարարության    |      +        |   +    |      -      |    +     |

|    |օբյեկտներ        |               |        |             |          |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

| 3. |Պատվիրատու ծախ-  |      -        |   -    |      +      |    -     |

|    |սերը հսկողության |               |        |             |          |

|    |և  նախագծային    |               |        |             |          |

|    |փաստաթղթերի փոր- |               |        |             |          |

|    |ձաքննության համար|               |        |             |          |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

| 4. |Նախագծա-հետազոտա-|      -        |   -    |      +      |    +     |

|    |կան աշխատանքներ  |               |        |             |          |

|    |և  հեղինակային   |               |        |             |          |

|    |հսկողություն     |               |        |             |          |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

| 5. |Շահագործող կադրե-|      -        |   -    |      +      |    +     |

|    |րի պատրաստում    |               |        |             |          |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

|    |Չնախատեսված ծախ- |      +        |   +    |      +      |    +     |

|____|_________________|_______________|________|_____________|__________|

|    |Ընդամենը         |      +        |   +    |      +      |    +     |

.________________________________________________________________________.

 

Պատվիրատու _________________________

(ստորագրություն Ա. Ա.)

 

Կ. Տ.

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - 1-5 բաժինները և 3-5 սունյակների հաշվարկները կարող են

փոխվել կապված անցկացված մրցույթի հետ:

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «03»    03     1998 Թ.

                ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 19980086

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
20.02.1998
N 16
Հրաման