Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈ ...

 

(ուժը կորցրել է բացի հավելվածի 7-րդ կետի` 14.01.99 թիվ 14 որոշում)

i

040.0152.090398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 1998 թվականի թիվ 152

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու նպատակով հանձնել Երևանի քաղաքապետարանին` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման հավելվածում նշված շենքերի ու շինությունների սահմանված կարգով հանձնման - ընդունման աշխատանքները:

(2-րդ կետը հանվել է 29.10.98 թիվ 668 որոշում)

3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված օբյեկտների որպես բնակարանային ֆոնդ սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման համար և յուրաքանչյուր եռամսյակ ընթացքի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 9-ի թիվ 152 որոշման

 

i

Ց  Ա  Ն  Կ

Երևանի քաղաքապետարանին հանձնվող` որպես բնակարանային

ֆոնդ վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության

նախարարությունների տնօրինության տակ գտնվող

շենքերի և շինությունների

(փոփ. 15.04.98 թիվ 235 որոշում)

 

.___________________________________________________________________________.

|Հ/Հ |   Օբյեկտի անվանումը |  Տնօրինությունը  |  Հասցեն      |Հարկայնությու-|

|ը/կ |                     |                  |              |նը, մակերեսը  |

|____|_____________________|__________________|______________|______________|

| 1. |   Քաղէլեկտրատրանս-  |  ՀՀ տրանսպորտի   | Գ. Նժդեհի    |4/1860        |

|    |   պորտի վարչության  |  նախարարություն  | 9 ա, Շեն-    |              |

|    |   հանրակացարան      |                  | գավիթի       |              |

|    |                     |                  | թաղային      |              |

|    |                     |                  | համայնք      |              |

|    |                     |                  |              |              |

| 2. |   «Հայէլեկտրամե-   |  ՀՀ արդյու-      | Եղբայրու-    |2/385         |

|    |   քենա» ՓԲԸ-ի      |  նաբերության     | թյան 11/1,   |              |

|    |   թիվ 216 մանկա-    |  և  առևտրի       | Շենգավիթի    |              |

|    |   պարտեզ            |  նախարարություն  | թաղային      |              |

|    |                     |                  | համայնք      |              |

|    |                     |                  |              |              |

| 3. |   Թիվ 4 պրոֆտեխ-    |  ՀՀ կրթության    | Արշակուն-    |4/2800        |

|    |   ուսումնարանի      |  և  գիտության    | յաց 65,      |              |

|    |   հանրակացարան      |  նախարարություն  | Շենգավիթի    |              |

|    |                     |                  | թաղային      |              |

|    |                     |                  | համայնք      |              |

|    |                     |                  |              |              |

| 4. |   Առևտրակեն-        |  ՀՀ կրթության    | Շիրակի 2ա,   |9/5200        |

|    |   ցաղային և         |  և  գիտության    | շենք 2,      |              |

|    |   կապի ուսում-      |  նախարարություն  | Շենգավիթի    |              |

|    |   նարանի հանրա-     |                  | թաղային      |              |

|    |   կացարան           |                  | համայնք      |              |

|    |                     |                  |              |              |

| 5. |   Հանրակացարան      |  ՀՀ կրթության    | Ս. Տարոնցու  |6/2400        |

|    |                     |  և  գիտության    | 5, Շենգավի-  |              |

|    |                     |  նախարարություն  | թի թաղային   |              |

|    |                     |                  | համայնք      |              |

|    |                     |                  |              |              |

| 6. |   Կապի ինստի-       | ՀՀ կապի          | Նորքի 2-րդ   |6/3780        |

|    |   տուտի հանրա-      | նախարարություն   | զանգված,     |              |

|    |   կացարան           |                  | Մոլդովական   |              |

|    |                     |                  | 43/1,        |              |

|    |                     |                  | Նոր Նորքի    |              |

|    |                     |                  | թաղային      |              |

|    |                     |                  | համայնք      |              |

|    |                     |                  |              |              |

| 7. |   Թիվ 18 պրոֆ-      | ՀՀ կրթության     | Լուկաշինի    | 1-ին մասնա-  |

|    |   տեխուսումնա-      | և  գիտության     | 43/2,        | շենք, 4/4600 |

|    |   րան               | նախարարություն   | Աջափնյակի    | 2-րդ մասնա-  |

|    |                     |                  | թաղային      | շենք, 2/1224 |

|    |                     |                  | համայնք      |              |

|    |                     |                  |              |              |

| 8. |   Թիվ 26            | ՀՀ կրթության     | Վարդաշեն,    |5/450         |

|    |   ուսումնարանի      | և  գիտության     | 9-րդ փող.,   |              |

|    |   հանրակացարան      | նախարարություն   | 70, Էրեբու-  |              |

|    |                     |                  | նու թաղային  |              |

|    |                     |                  | համայնք      |              |

.___________________________________________________________________________.

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք _____________________ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

5 մարտի 1998 թվականի թիվ 10

 

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների հետ քննարկել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի «Մահուդ» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Տյուլենինի 4) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 24/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Մանանդյան 15) գույքային համալիրից հանրակացարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արարատյան 76) գույքային համալիրից թիվ 21 պրոֆտեխուսումնարանի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 26) գույքային համալիրից մանկապարտեզի, «Էլեկտրոն» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 5) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շահվերդյան 2/1) գույքային համալիրից մանկապարտեզի, «Հայկական մետաքս» ՓԲԸ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Սիսակյան 3) գույքային համալիրից հանրակացարանի, ,Մասիս» ԱՄ-ի (Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն, Շենգավիթի 44 փող., 1-ին մասնաշենք) գույքային համալիրից մանկապարտեզի շենքերն առանձնացնելու և Երևանի քաղաքապետարանին հանձնելու մասին` դրանք որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու և օգտագործելու նպատակով:

2. Երևանի քաղաքապետին` շահագրգիռ մարմինների հետ, ըստ պատրաստվածության աստիճանի, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ոչ բնակելի շենքերի ու շինությունների` որպես բնակարանային ֆոնդ վերափոխման մասին առաջարկություններ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.1998
N 152
Որոշում