Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈ ...

 

 

040.1441.171207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1441-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 443-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 15-ի

N 1441-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) գործունեության ծրագիրը` (այսուհետ` ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում` ելնելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, գլխավոր վարչության կանոնադրության և միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթներից:

2. Քաղաքացիական ավիացիան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը խթանող կարևորագույն ճյուղ է, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակներում պահուստի մոբիլիզացմանն ուղղված աշխատանքների ապահովման համար առաջնային ոլորտ:

3. Ավիացիայի մատուցած ծառայությունների առավելությունները, ժամանակի խնայողության և «տարածության» կրճատման իմաստով, կարևոր դեր են խաղում նաև գործարար հնարավորությունների ստեղծման, շուկաների աճի միջազգային կապերի ամրապնդման և արգելքների նվազեցման գործում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

4. Հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, երկաթուղային տրանսպորտի փոխադրումների առկա խոչընդոտները, ավտոմոբիլային տրանսպորտով հեռավոր փոխադրումների սահմանափակումներն ու ցածր շահավետությունը` առանձնապես կարևորում են Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի ռազմավարական նշանակությունը: Ելնելով նաև այս առանձնահատկություններից, ինչպես նաև ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից` սույն ծրագրի նպատակներն են`

1) քաղաքացիական ավիացիայի մասով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթների կիրառումը, և միաժամանակ, երկրի ազգային անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակներում պահուստի մոբիլիզացմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը.

2) թռիչքային անվտանգության, ավիացիոն անվտանգության և ուղևորներին մատուցվող ծառայությունների ոլորտում այնպիսի համակարգի ձևավորումը, որը կապահովի շարունակական զարգացումն ուղևորների, ուղեբեռների և բեռների երաշխավորված ու անվտանգ փոխադրման ոլորտում, կբավարարի դրանց պահանջարկը, կխթանի քաղաքացիական ավիացիայի բնագավառում կապիտալ ներդրումները և կապահովի տնտեսական աճի պահանջները, կնպաստի քաղաքացիական ավիացիայում ժամանակակից օդանավերի շահագործմանը և թռիչքային անվտանգության բնագավառում Եվրամիության կառույցների լիիրավ անդամակցմանը, ավիացիոն անվտանգության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, առկա սարքավորումների տեսակների տեխնիկական վիճակի բարելավմանը և նորացմանը, ուղևորների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված արդյունավետ համակարգի ձևավորմանը, առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, երկրի պաշտպանական, բնապահպանական, սոցիալական և այլ հիմնախնդիրների լուծմանը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

5. Ծրագրով նախանշված խնդիրների լուծման, քաղաքացիական ավիացիայի ոլորտի հետագա զարգացման, միջազգային օդային փոխադրումների իրավական կարգավորման նպատակով, համաշխարհային փորձի, միջազգային օդային իրավունքի և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության մոտեցումները միջազգային օդային հաղորդակցությունների բնագավառում` սահմանելով միջազգային չափանիշների կիրառման նկատմամբ Հայաստանի Հանրապետության մասնակցության աստիճանը և սկզբունքները, որոնք պետք է ներառեն մոտեցումներ կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրողների նկատմամբ:

6. Ծրագրի դրույթների իրականացման համար անհրաժեշտ են`

1) իրականացնել օրենսդրական փոփոխություններ` Հայաստանի Հանրապետություն թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերը և օտարերկրյա օդանավերը թռիչքային անվտանգության վրա անմիջականորեն ազդող, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) 6-րդ հավելվածով նախատեսված սարքավորումներով համալրելու նպատակով (ծրագրի 6-րդ գլխի ժամանակացույցի (այսուհետ` ժամանակացույց) 1-ին և 23-րդ կետեր).

2) կատարելագործել քաղաքացիական ավիացիայի աշխատանքները կանոնակարգող նորմատիվ-իրավական բազան, ստեղծել ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և ուղևորների իրավական պաշտպանվածության ու տնտեսավարման նոր պայմաններին համապատասխան օրենսդրական դաշտ (ժամանակացույցի 2, 3, 4, 5, 6, 7 և 8-րդ կետեր).

3) աջակցել փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկայի աշխարհագրության ընդլայնմանը, ազատականացնել կանոնավոր և ոչ կանոնավոր բեռնափոխադրումները, փոխադրողների ազատ մրցակցության հիման վրա բարձրացնել օդային փոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների որակը (ժամանակացույցի 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետեր).

4) վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության ավիափոխադրումների շուկայում փոխադրողների շահագործման նկատմամբ (ժամանակացույցի 18, 20, 21 և 22-րդ կետեր).

5) սահմանել փոխադրողների պատասխանատվության վերաբերյալ պարտադիր ապահովագրության նվազագույն սահմանաչափերը (ժամանակացույցի 8-րդ կետ).

6) շարունակականության ապահովման նպատակով իրականացնել ավիացիոն մասնագետների ուսուցում և վերապատրաստում` այդ նպատակով քննարկումներ իրականացնել Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ` անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավման համար.

7) իրականացնել ավիացիոն տեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, ուղևորների սպասարկման և ավիացիոն անվտանգության ոլորտներում մասնագետների պատրաստում (ժամանակացույցի 25, 26, 28, 30, 34, 35, 36 և 37-րդ կետեր).

8) իրականացնել օդանավերի թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմերի վերապատրաստում ու որակավորման բարձրացում` համաձայն ԻԿԱՕ-ի և այլ միջազգային ավիացիոն կազմակերպությունների նորմատիվ փաստաթղթերի պահանջների (ժամանակացույցի 27, 3, 32 և 33-րդ կետեր).

9) ավիաընկերություններում թռիչքների անվտանգության կառավարման համակարգ ներդնելու, ինչպես նաև ԻԿԱՕ-ի թռիչքային անվտանգության ապահովման գլոբալ պլանով նախատեսված մյուս աշխատանքներն իրականացնելու նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ աշխատանքների իրականացում (ժամանակացույցի 1-ին կետ).

10) Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման շրջանակներում քայլեր ձեռնարկել թռիչքային անվտանգության գծով եվրոպական ավիացիոն կազմակերպությունների (ՋԻԷՅԷՅ/ԻԱՍԱ (JAA/EASA) կանոնները կիրառելու և այդ կազմակերպություններին անդամակցելու ուղղությամբ (ժամանակացույցի 9-րդ կետ).

11) ձևավորել բարենպաստ միջավայր ավիացիոն տեխնիկայի սպասարկման և վերանորոգման այլընտրանքային կազմակերպությունների ստեղծման և խրախուսման նպատակով, ներդնել միջազգային և Եվրամիության թռիչքային ստանդարտներ և դրանց կիրառման նկատմամբ իրականացնել հսկողություն` նոր սերնդի օդանավերի, ավիացիոն շարժիչների և ավիացիոն արտադրատեսակների սպասարկման համար (ժամանակացույցի 31-րդ կետ).

12) իրականացնել վերահսկողություն Հայաստանի Հանրապետության ավիացիոն ուսումնական կազմակերպություններում ուսումնական ծրագրերի արդիականացման, ուսուցման մակարդակի բարձրացման և համապատասխան միջազգային կազմակերպությունների պահանջների կատարման բնագավառում (ժամանակացույցի 29-րդ կետ).

13) թռիչքային և ավիացիոն անվտանգության նկատմամբ մշտապես իրականացնել պետական վերահսկողություն (ժամանակացույցի 19-րդ կետ).

14) վերահսկողություն իրականացնել ուղևորափոխադրումների և սպասարկումների ոլորտում օդանավակայանների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ (ժամանակացույցի 24-րդ կետ).

15) առանձին ուղղություններով փոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների բարձր որակի, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների ապահովման նպատակով կիրառել սերտիֆիկացումներ (վտանգավոր բեռների օդանավակայանային սպասարկումներ իրականացնող ծառայությունների, դրանց աշխատողների և օդային տրանսպորտով փոխադրումների սերտիֆիկացում, ավիացիոն անվտանգության հսկողություն իրականացնող աշխատողների սերտիֆիկացում (ժամանակացույցի 22-րդ կետ):

7. Ծրագրով սահմանված խնդիրների ապահովման համար պետք է նաև իրականացվեն ավիացիայի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում նոր օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի մշակման և գործող օրենսդրական ակտերի վերանայման աշխատանքներ, ընդ որում, քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերվող օրենսդրական և նորմատիվ-իրավական ակտերի ընդունման հետ մեկտեղ, այլ ընդհանուր տնտեսական բնույթի օրենսդրական փաստաթղթերում նույնպես պետք է արտացոլվեն քաղաքացիական ավիացիայի առանձնահատկություններն ու շահերը:

8. ՈՒղևորների ու բեռների անվտանգ փոխադրումների իրականացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում քաղաքականության և սկզբունքների մշակման հիմքում պետք է ընկած լինի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված չափորոշիչների և պարզեցված ընթացակարգերի կիրառումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

9. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է գլխավոր վարչության բյուջետային միջոցներից, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կազմակերպությունների տրամադրած միջոցներից, ուղևորային փոխադրումներ և սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների միջոցներից:

10. Անհրաժեշտության դեպքում ծրագրի լրացուցիչ կամ համատեղ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հարցը կարող է որոշվել գլխավոր վարչության, Համաշխարհային բանկի, ավիացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների և ուղևորային փոխադրումներ ու սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների համատեղ քննարկման արդյունքում:

 

V. ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Ծրագրի ավարտից հետո ակնկալվում են`

1) համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառն օդաչուական, ինժեներատեխնիկական և օդային երթևեկության կառավարման որակյալ մասնագետներով.

2) թռիչքային անվտանգության աշխատանքներում կիրառել ԻԿԱՕ-ի չափորոշիչները և թռիչքային անվտանգության գծով եվրոպական ավիացիոն կազմակերպությունների (ՋԻԷՅԷՅ/ԻԱՍԱ (JAA/EASA)) կանոնները և անդամակցել այդ կազմակերպություններին.

3) ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ-իրավական փաստաթղթերը համապատասխանեցնել ԻԿԱՕ-ի և եվրամիության չափորոշիչներին` տեղայնացնելով դրանք օդանավակայաններում և ավիաընկերություններում` բարձրացնելով ավիացիոն անվտանգության աշխատանքների որակը.

4) ուղևորներին մատուցել որակյալ ծառայություններ.

5) ապահովել ուղեբեռների և բեռների երաշխավորված ու անվտանգ փոխադրումը.

6) փոխադրողների ազատ մրցակցության հիման վրա ձևավորել բարձր որակի մատուցվող ծառայությունների շուկան.

7) խթանել կապիտալ ներդրումները և նպաստել ժամանակակից օդանավերի շահագործմանը.

8) նպաստել Հայաստանի Հանրապետությունում առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, երկրի անվտանգության, պաշտպանական, բնապահպանական, սոցիալական և այլ հիմնախնդիրների լուծմանը:

 

VI. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ` ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN | Միջոցառման անվանումը           |Ժամկետը|Ծախսերը    |Ֆինանսավորման   |

|ը/կ|                                |       |           |աղբյուրները     |

|___|________________________________|_______|___________|________________|

| 1 |               2                |  3    |     4     |       5        |

|___|________________________________|_______|___________|________________|

|1. |Ավիաընկերություններում թռիչքների|2009 թ.|ֆինանսական |                |

|   |անվտանգության կառավարման        |       |ծախսեր չեն |                |

|   |համակարգ ներդնելու, ինչպես նաև  |       |նախատեսվում|                |

|   |ԻԿԱՕ-ի թռիչքային անվտանգության  |       |           |                |

|   |ապահովման գլոբալ պլանով         |       |           |                |

|   |նախատեսված մյուս աշխատանքներն   |       |           |                |

|   |իրականացնելու նպատակով առաջարկ  |       |           |                |

|   |ներկայացնելը Հայաստանի          |       |           |                |

|   |Հանրապետության աշխատանքային     |       |           |                |

|   |օրենսգրքում, Հայաստանի          |       |           |                |

|   |Հանրապետության քրեական          |       |           |                |

|   |օրենսգրքում և  Վարչական         |       |           |                |

|   |իրավախախտումների վերաբերյալ     |       |           |                |

|   |Հայաստանի Հանրապետության        |       |           |                |

|   |օրենսգրքում փոփոխությունների    |       |           |                |

|   |կատարելու վերաբերյալ            |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|2. |Հայաստանի Հանրապետության        |2008 - |ֆինանսական |                |

|   |քաղաքացիական ավիացիայի ավիացիոն |2009թթ.|ծախսեր չեն |                |

|   |անվտանգության ազգային ծրագրի    |       |նախատեսվում|                |

|   |համապատասխանեցումը Եվրամիության |       |           |                |

|   |պահանջներին                     |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|3. |ՀՀ կառավարության որոշման նախագծի|2008 թ.|ֆինանսական |                |

|   |մշակումը օդանավերի կորելու,     |       |ծախսեր չեն |                |

|   |աղետալի իրավիճակում հայտնվելու, |       |նախատեսվում|                |

|   |պատահարի կամ օդային             |       |           |                |

|   |երթևեկությանն  այլ վտանգ        |       |           |                |

|   |սպառնալու դեպքում անհրաժեշտ     |       |           |                |

|   |միջոցառումների իրականացման կարգի|       |           |                |

|   |մասին                           |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|4. |ՀՀ կառավարությանն առընթեր       |2008 թ.|ֆինանսական |                |

|   |քաղաքացիական ավիացիայի գլխավոր  |       |ծախսեր չեն |                |

|   |վարչության պետի 2003 թ. մարտի   |       |նախատեսվում|                |

|   |23-ի N 64-Ն հրամանով հաստատված  |       |           |                |

|   |վտանգավոր համարվող, սակայն      |       |           |                |

|   |օդային փոխադրման համար չարգելված|       |           |                |

|   |բեռների փոխադրման կարգի         |       |           |                |

|   |լրամշակումը                     |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|5. |ՀՀ կառավարության 2004 թ. մայիսի |2008 թ.|ֆինանսական |                |

|   |27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված |       |ծախսեր չեն |                |

|   |Հայաստանի Հանրապետության        |       |նախատեսվում|                |

|   |օդանավակայաններում ավիացիոն     |       |           |                |

|   |անվտանգության հսկողության       |       |           |                |

|   |կազմակերպման և  իրականացման     |       |           |                |

|   |կարգի լրամշակումը               |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|6. |Հայաստանի Հանրապետությունում    |2008 թ.|ֆինանսական |                |

|   |օդանավերի ինքնագրիչների         |       |ծախսեր չեն |                |

|   |վերահսկման ձեռնարկի մշակումը և  |       |նախատեսվում|                |

|   |հաստատումը                      |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|7. |Աշխատանքներ տանել «Միջազգային   |2008 թ.|ֆինանսական |                |

|   |օդային փոխադրումների որոշ       |       |ծախսեր չեն |                |

|   |կանոնների միասնականացման համար» |       |նախատեսվում|                |

|   |Կոնվենցիային (Մոնրեալ, 1999     |       |           |                |

|   |թվականի մայիսի 28) միանալու     |       |           |                |

|   |ուղղությամբ                     |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|8. |Աշխատանքներ իրականացնել օդանավ  |2008 թ.|ֆինանսական |                |

|   |շահագործողների կողմից հնարավոր  |       |ծախսեր չեն |                |

|   |վնասի դեպքում երրորդ անձանց,    |       |նախատեսվում|                |

|   |ուղևորի,  ուղեբեռի, բեռի        |       |           |                |

|   |նկատմամբ պարտադիր               |       |           |                |

|   |ապահովագրության նվազագույն      |       |           |                |

|   |սահմանաչափերը սահմանելու և      |       |           |                |

|   |դրանց պայմանների կատարման       |       |           |                |

|   |պահանջների նկատմամբ             |       |           |                |

|   |վերահսկողություն իրականացնելու  |       |           |                |

|   |ուղղությամբ                     |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|9. |Եվրամիությանը Հայաստանի         |2008 թ.|ֆինանսական |Համաշխարհային   |

|   |Հանրապետության ինտեգրման        |       |ծախսեր չեն |բանկի,          |

|   |շրջանակներում անհրաժեշտ է քայլեր|       |նախատեսվում|Եվրամիության և  |

|   |ձեռնարկել թռիչքային             |       |           |միջազգային      |

|   |անվտանգության գծով եվրոպական    |       |           |կազմակերպու-    |

|   |ավիացիոն կազմակերպությունների   |       |           |թյունների       |

|   |(JAA/EASA) կանոնները կիրառելու  |       |           |միջոցների հաշվին|

|   |և  այդ կազմակերպություններին    |       |           |                |

|   |անդամակցելու ուղղությամբ        |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|10.|Աշխատանքներ տանել «Եվրոպական    |2008 թ.|ֆինանսական |                |

|   |Համայնքի և  Հայաստանի           |       |ծախսեր չեն |                |

|   |Հանրապետության միջև  օդային     |       |նախատեսվում|                |

|   |հաղորդակցությունների որոշակի    |       |           |                |

|   |ասպեկտների վերաբերյալ»          |       |           |                |

|   |համաձայնագրի կնքման ուղղությամբ |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|11.|Աշխատանքներ տանել «Հայաստանի    |2008 թ.|ֆինանսական |                |

|   |Հանրապետության կառավարության և  |       |ծախսեր չեն |                |

|   |Վրաստանի կառավարության միջև     |       |նախատեսվում|                |

|   |օդային հաղորդակցությունների     |       |           |                |

|   |մասին» նոր խմբագրությամբ        |       |           |                |

|   |համաձայնագրի կնքման ուղղությամբ |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|12.|Աշխատանքներ տանել «Հայաստանի    |2008 թ.|ֆինանսական |                |

|   |Հանրապետության կառավարության և  |       |ծախսեր չեն |                |

|   |Տաջիկստանի Հանրապետության       |       |նախատեսվում|                |

|   |կառավարության միջև  օդային      |       |           |                |

|   |հաղորդակցության մասին»          |       |           |                |

|   |համաձայնագրի կնքման ուղղությամբ |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|13.|Աշխատանքներ տանել «Հայաստանի    |2008 թ.|ֆինանսական |                |

|   |Հանրապետության կառավարության և  |       |ծախսեր չեն |                |

|   |Ամերիկայի Միացյալ Նահանգների    |       |նախատեսվում|                |

|   |կառավարության միջև  օդային      |       |           |                |

|   |տրանսպորտի մասին» համաձայնագրի  |       |           |                |

|   |կնքման ուղղությամբ              |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|14.|Աշխատանքներ տանել «Հայաստանի    |2008 թ.|ֆինանսական |                |

|   |Հանրապետության կառավարության և  |       |ծախսեր չեն |                |

|   |Թաիլանդի Թագավորության          |       |նախատեսվում|                |

|   |կառավարության միջև  օդային      |       |           |                |

|   |հաղորդակցությունների մասին»     |       |           |                |

|   |համաձայնագրի կնքման ուղղությամբ |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|15.|Տանել հետևողական                |շարու- |ֆինանսական |                |

|   |բանակցություններ այն երկրների   |նակական|ծախսեր չեն |                |

|   |ավիացիոն իշխանությունների հետ,  |       |նախատեսվում|                |

|   |որոնց հետ կնքված չեն օդային     |       |           |                |

|   |հաղորդակցությունների մասին      |       |           |                |

|   |միջկառավարական համաձայնագրեր    |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|16.|Օտարերկրյա ավիացիոն             |շարու- |ֆինանսական |                |

|   |իշխանությունների հետ վարել      |նակական|ծախսեր չեն |                |

|   |համապատասխան բանակցային         |       |նախատեսվում|                |

|   |աշխատանքներ` օդային             |       |           |                |

|   |հաղորդակցությունների նկատմամբ   |       |           |                |

|   |ավելի ճկուն քաղաքականություն    |       |           |                |

|   |վարելու նկատառումներով          |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|17.|Վարել ճկուն քաղաքականություն    |շարու- |ֆինանսական |                |

|   |կանոնավոր և  ոչ կանոնավոր       |նակական|ծախսեր չեն |                |

|   |բեռնային օդային փոխադրումներ    |       |նախատեսվում|                |

|   |իրականացնող օդանավ              |       |           |                |

|   |շահագործողների նկատմամբ         |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|18.|Վերահսկողություն սահմանել       |շարու- |ֆինանսական |                |

|   |ավիափոխադրողների կողմից         |նակական|ծախսեր չեն |                |

|   |Հայաստանի օդային փոխադրումների  |       |նախատեսվում|                |

|   |շուկայում մատուցվող             |       |           |                |

|   |ծառայությունների որակի նկատմամբ |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|19.|Վերահսկողություն սահմանել       |շարու- |ֆինանսական |                |

|   |թռիչքային և  ավիացիոն           |նակական|ծախսեր չեն |                |

|   |անվտանգության կանոնների         |       |նախատեսվում|                |

|   |պահպանման, ինչպես նաև           |       |           |                |

|   |ավիափոխադրողների կողմից         |       |           |                |

|   |Հայաստանի օդային փոխադրումների  |       |           |                |

|   |շուկայում մատուցվող             |       |           |                |

|   |ծառայությունների անվտանգության  |       |           |                |

|   |նկատմամբ                        |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|20.|Իրականացնել վերահսկողություն    |շարու- |ֆինանսական |                |

|   |ուղևորների  փոխադրման ավիատոմսով|նակական|ծախսեր չեն |                |

|   |նախատեսված ժամից ուշացման       |       |նախատեսվում|                |

|   |դեպքերում օդանավ շահագործողի    |       |           |                |

|   |կողմից ուղևորի  կարիքները       |       |           |                |

|   |հոգալու մասով                   |       |           |                |

|   |պարտավորությունների կատարման    |       |           |                |

|   |ընթացքի նկատմամբ                |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|21.|Կանոնակարգել օդային             |շարու- |ֆինանսական |                |

|   |փոխադրումների իրականացման       |նակական|ծախսեր չեն |                |

|   |վկայականի (գործակալի վկայական)  |       |նախատեսվում|                |

|   |ստացման ընթացակարգը և           |       |           |                |

|   |վերահսկողություն իրականացնել    |       |           |                |

|   |օդային փոխադրումներ իրականացնող |       |           |                |

|   |իրավաբանական անձանց նկատմամբ    |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|22.|Կանոնակարգել հայկական գրանցում  |շարու- |ֆինանսական |                |

|   |ունեցող օդանավ շահագործողների   |նակական|ծախսեր չեն |                |

|   |կողմից մատուցվող առանձին        |       |նախատեսվում|                |

|   |ծառայությունների սերտիֆիկացման  |       |           |                |

|   |աշխատանքները, վերահսկողություն  |       |           |                |

|   |իրականացնել հայկական գրանցում   |       |           |                |

|   |ունեցող օդանավ շահագործողների   |       |           |                |

|   |կողմից մատուցվող առանձին        |       |           |                |

|   |ծառայությունների որակի նկատմամբ |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|23.|Հայաստանի Հանրապետությունում    |շարու- |ֆինանսական |փոխադրողների    |

|   |գրանցված օդանավերը և  այն       |նակական|ծախսեր չեն |միջոցների հաշվին|

|   |օտարերկրյա օդանավերը, որոնք     |       |նախատեսվում|                |

|   |իրականացնում են թռիչքներ        |       |           |                |

|   |Հայաստանի Հանրապետություն,      |       |           |                |

|   |համալրել այնպիսի                |       |           |                |

|   |սարքավորումներով, որոնք         |       |           |                |

|   |անմիջականորեն ազդում են         |       |           |                |

|   |թռիչքային անվտանգության վրա և   |       |           |                |

|   |նախատեսված են ԻԿԱՕ-ի 6-րդ       |       |           |                |

|   |հավելվածով                      |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|24.|Համապատասխան վերահսկողություն   |շարու- |ֆինանսական |                |

|   |իրականացնել հայկական գրանցում   |նակական|ծախսեր չեն |                |

|   |ունեցող և  օտարերկրյա օդանավ    |       |նախատեսվում|                |

|   |շահագործողների կողմից, ընդունված|       |           |                |

|   |կարգին համապատասխան, կանոնավոր  |       |           |                |

|   |և  ոչ կանոնավոր չվերթների       |       |           |                |

|   |իրականացման և  կանոնավորության  |       |           |                |

|   |պահպանման նկատմամբ              |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|25.|Օդային երթևեկության             |շարու- |տարեկան    |«Հայաերոնավի-   |

|   |կարգավարների մասնագիտական       |նակական|56.5 մլն   |գացիա» ՓԲԸ-ի    |

|   |վերապատրաստումը և  անգլերեն     |       |դրամ       |միջոցների հաշվին|

|   |լեզվի վարժանքը` ԻԿԱՕ-ի          |       |           |                |

|   |ուսումնական կենտրոններում       |       |           |                |

|   |(Պրահա, Լոնդոն)                 |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|26.|Կարգավարների անգլերեն լեզվի     |2008 թ.|0.8 մլն    |«Հայաերոնավի-   |

|   |ուսուցումը` Հայաստանի ամերիկյան |       |դրամ       |գացիա» ՓԲԸ-ի    |

|   |համալսարանում                   |       |           |միջոցների հաշվին|

|___|________________________________|_______|___________|________________|

|27.|Թռիչքների ղեկավարի որակավորման  |2008 թ.|0.3 մլն    |«Հայաերոնավի-   |

|   |բարձրացումը` Սանկտ Պետերբուրգի  |       |դրամ       |գացիա» ՓԲԸ-ի    |

|   |ավիացիոն ակադեմիայում           |       |           |միջոցների հաշվին|

|___|________________________________|_______|___________|________________|

|28.|Օդային երթևեկության  կառավարման |շարու- |տարեկան    |«Հայաերոնավի-   |

|   |կարգավարների մասնագիտական       |նակական|2.5 մլն    |գացիա» ՓԲԸ-ի    |

|   |որակավորման բարձրացումը և       |       |դրամ       |միջոցների հաշվին|

|   |անգլերեն լեզվի կատարելագործումը`|       |           |                |

|   |«Ավիաուսումնական կենտրոն»       |       |           |                |

|   |ՓԲԸ-ում                         |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|29.|Վերահսկողություն սահմանել       |շարու- |ֆինանսական |«Ավիաուսումնական|

|   |«Ավիաուսումնական կենտրոն»       |նակական|ծախսեր չեն |կենտրոն» ՓԲԸ-ի  |

|   |ՓԲԸ-ում ուսումնական ծրագրերի    |       |նախատեսվում|միջոցների հաշվին|

|   |արդիականացման, ուսուցման        |       |           |                |

|   |մակարդակի բարձրացման և          |       |           |                |

|   |համապատասխան միջազգային         |       |           |                |

|   |կազմակերպությունների պահանջների |       |           |                |

|   |կատարման նկատմամբ               |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|30.|Վերապատրաստել ավիացիոն տեխնիկայի|2009 թ.|3000 ԱՄՆ-ի |ՀՀ              |

|   |շահագործման և  սպասարկման       |       |դոլարին    |կառավարությանն  |

|   |մասնագետներ` «մարդկային գործոնի»|       |համարժեք   |առընթեր         |

|   |բնագավառում                     |       |դրամ       |քաղաքացիական    |

|   |                                |       |           |ավիացիայի       |

|   |                                |       |           |գլխավոր         |

|   |                                |       |           |վարչության      |

|   |                                |       |           |միջոցներից      |

|   |                                |       |           |                |

|   |                                |       |           |միջազգային      |

|   |                                |       |           |կազմակերպու-    |

|   |                                |       |           |թյունների       |

|   |                                |       |           |միջոցներից      |

|___|________________________________|_______|___________|________________|

|31.|Ձևավորել  բարենպաստ միջավայր    |2009 թ.|ֆինանսական |                |

|   |ավիացիոն տեխնիկայի սպասարկման և |       |ծախսեր չեն |                |

|   |վերանորոգման այլընտրանքային     |       |նախատեսվում|                |

|   |կազմակերպությունների ստեղծման և |       |           |                |

|   |խրախուսման նպատակով, ինչպես նաև |       |           |                |

|   |ներդնել միջազգային և            |       |           |                |

|   |Եվրամիության թռիչքային          |       |           |                |

|   |ստանդարտներ                     |       |           |                |

|___|________________________________|_______|___________|________________|

|32.|Վերապատրաստել օդանավերի վթարային|2008 թ.|25300      |ՀՀ              |

|   |ռադիոփարոսների նույնականացման,  |       |ռուբլի և   |կառավարությանն  |

|   |ծածկագրերի հատկացման,           |       |3000 ԱՄՆ-ի |առընթեր         |

|   |ծածկագրման, ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ       |       |դոլարին    |քաղաքացիական    |

|   |համակարգում գրանցման և          |       |համարժեք   |ավիացիայի       |

|   |հաշվառման մասնագետներ           |       |դրամ       |գլխավոր         |

|   |                                |       |           |վարչության      |

|   |                                |       |           |միջոցներից      |

|   |                                |       |           |                |

|   |                                |       |           |միջազգային      |

|   |                                |       |           |կազմակերպու-    |

|   |                                |       |           |թյունների       |

|   |                                |       |           |միջոցներից      |

|___|________________________________|_______|___________|________________|

|33.|Վերապատրաստել օդանավերի         |2008 թ.|6300 ԱՄՆ-ի |ՀՀ              |

|   |թռիչքային պիտանիության          |       |դոլարին    |կառավարությանն  |

|   |բնագավառում                     |       |համարժեք   |առընթեր         |

|   |ավիաընկերություններում տեսչական |       |դրամ       |քաղաքացիական    |

|   |ստուգումներ իրականացնող         |       |           |ավիացիայի       |

|   |մասնագետներ                     |       |           |գլխավոր         |

|   |                                |       |           |վարչության      |

|   |                                |       |           |միջոցներից      |

|   |                                |       |           |                |

|   |                                |       |           |միջազգային      |

|   |                                |       |           |կազմակերպու-    |

|   |                                |       |           |թյունների       |

|   |                                |       |           |միջոցներից      |

|___|________________________________|_______|___________|________________|

|34.|Վերապատրաստել ավիացիոն          |2008 - |4000 ԱՄՆ-ի |ՀՀ              |

|   |անվտանգության մասնագետներ       |2010թթ.|դոլարին    |կառավարությանն  |

|   |                                |       |համարժեք   |առընթեր         |

|   |                                |       |դրամ` 1    |քաղաքացիական    |

|   |                                |       |մասնագետի  |ավիացիայի       |

|   |                                |       |հաշվարկով  |գլխավոր         |

|   |                                |       |           |վարչության      |

|   |                                |       |           |միջոցներից      |

|   |                                |       |           |                |

|   |                                |       |           |միջազգային      |

|   |                                |       |           |կազմակերպու-    |

|   |                                |       |           |թյունների       |

|   |                                |       |           |միջոցներից      |

|___|________________________________|_______|___________|________________|

|35.|Վերապատրաստել վթարափրկարարական  |2008 - |4000 ԱՄՆ-ի |ՀՀ              |

|   |աշխատանքների մասով մասնագետներ  |2010թթ.|դոլարին    |կառավարությանն  |

|   |                                |       |համարժեք   |առընթեր         |

|   |                                |       |դրամ` 1    |քաղաքացիական    |

|   |                                |       |մասնագետի  |ավիացիայի       |

|   |                                |       |հաշվարկով  |գլխավոր         |

|   |                                |       |           |վարչության      |

|   |                                |       |           |միջոցներից      |

|   |                                |       |           |                |

|   |                                |       |           |միջազգային      |

|   |                                |       |           |կազմակերպու-    |

|   |                                |       |           |թյունների       |

|   |                                |       |           |միջոցներից      |

|___|________________________________|_______|___________|________________|

|36.|Վերապատրաստել վտանգավոր բեռների |2008 - |5000 ԱՄՆ-ի |ՀՀ              |

|   |փոխադրման մասով մասնագետներ     |2010թթ.|դոլարին    |կառավարությանն  |

|   |                                |       |համարժեք   |առընթեր         |

|   |                                |       |դրամ` 1    |քաղաքացիական    |

|   |                                |       |մասնագետի  |ավիացիայի       |

|   |                                |       |հաշվարկով  |գլխավոր         |

|   |                                |       |           |վարչության      |

|   |                                |       |           |միջոցներից      |

|   |                                |       |           |                |

|   |                                |       |           |միջազգային      |

|   |                                |       |           |կազմակերպու-    |

|   |                                |       |           |թյունների       |

|   |                                |       |           |միջոցներից      |

|___|________________________________|_______|___________|________________|

|37.|Մասնագետների որակավորման        |շարու- |3000 ԱՄՆ-ի |ՀՀ              |

|   |բարձրացումը` ավիացիոն տեխնիկայի |նակական|դոլարին    |կառավարությանն  |

|   |թռիչքային պիտանիության մասով    |       |համարժեք   |առընթեր         |

|   |                                |       |դրամ       |քաղաքացիական    |

|   |                                |       |           |ավիացիայի       |

|   |                                |       |           |գլխավոր         |

|   |                                |       |           |վարչության      |

|   |                                |       |           |միջոցներից      |

|   |                                |       |           |                |

|   |                                |       |           |միջազգային      |

|   |                                |       |           |կազմակերպու-    |

|   |                                |       |           |թյունների       |

|   |                                |       |           |միջոցներից      |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2007
N 1441-Ն
Որոշում