Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

330.0005.271207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33007477

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 դեկտեմբերի 2007 թվականի N 5-Ն

 

ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 541-Ն որոշման 4-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել դահուկուղիների ուղենշման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 12-ի

N 5-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է դահուկուղիների ուղենշման կարգը:

Սույն կարգով կարգավորվում է նաև վազքուղիների ուղենշումը:

2. Դահուկուղիների ուղենշումը իրականացվում է շահագործող կազմակերպության կողմից:

Նոր ստեղծված դահուկուղիները պետք է ունենան հինգ մետր լայնություն և առավելագույնը 10% թեքություն: Դահուկուղիների այն հատվածներում, որտեղ թեքությունը նախատեսվածից ավելի է, անհրաժեշտ է ստեղծել արգելակման համար բավարար տարածություններ: Եթե հնարավոր չէ դահուկուղիները բավականաչափ լայնացնել, ապա թեքությունը համապատասխանորեն պետք է նվազի:

Դահուկուղիներն ունեն հստակ սահմանված ճամփեզրեր: Ճամփեզրերի անվտանգության ապահովումն անհրաժեշտ է, երբ առկա են զգալի կամ հատուկ վտանգներ, ինչպիսիք են նեղ ոլորանները կամ ձյունափլվածքները թեքության վրա: Նորմալ թեքության պայմաններում անվտանգության ապահովման անհրաժեշտություն չկա:

 

ԴԱՀՈՒԿՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՆՇՈՒՄԸ

 

1. ՈՒղենշման գործառույթները`

1) դահուկուղիները ուղենշվում և ապահովվում են բարձրադիր վտանգներից,

2) ուղենշումն իրականացնում է անվտանգության ապահովման և ուղեցույց գործառույթներ:

2. Ապահովության գործառույթը` դահուկուղիները ուղենշվում են այնպես, որ մարզիկները վատ տեսանելիության պայմաններում կարողանան գտնել դեպի ներքև տանող ճանապարհը:

3. ՈՒղեցույց գործառույթը` մարզիկը մեկնարկից առաջ պետք կարողանա տեսնել` արդյոք ինքը կանգնած է դահուկուղու սկզբում և տեղեկություն ստանա դահուկուղու բարդության աստիճանի մասին:

4. Դահուկուղիները համակարգվում և դասակարգվում են ըստ բարդության աստիճանի: Դահուկավայրէջք կատարողը մեկնարկից առաջ պետք է հնարավորություն ունենա պատկերացնելու, թե ինչպիսի խնդիրներ են իրեն սպասում:

5. ՈՒղենշման եղանակը`

1) դահուկուղիները ուղենշվում են տարբեր եղանակներով:

2) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 541-Ն որոշման հավելվածի 19-րդ կետի` դահուկուղիները ըստ բարդության աստիճանի ուղենշվում են կապույտ, կարմիր կամ սև գույներով.

կապույտ գույնով` հեշտ դահուկուղիները,

կարմիր գույնով` միջին բարդության դահուկուղիները,

սև գույնով` բարդ դահուկուղիները:

Դահուկուղին ուղենշվում է կենտրոնով կամ եզրերով:

3) Փոխադրող սարքերով, դահուկուղիներով և վազքուղիներով միմյանց հետ կապված տարածքները հնարավորինս նույն եղանակով են ուղենշվում:

4) Եզրային ուղենշման դեպքում դահուկուղիների աջ և ձախ կողմերը նշվում են տարբեր գույներով, որպեսզի մարզուղուց օգտվողը կարողանա հեշտությամբ կողմնորոշվել:

5) Կենտրոնով ուղենշված դահուկուղիների տրավերսը կարելի է նշել զառիվայրի կողմից, որպեսզի սահող մեքենաները չվնասեն ուղենշման ձողերը:

6) Համայնապատկերային և ուղեցույց ցուցանակներին, ինչպես նաև ձմեռային մարզաձևերի երթուղիները պարունակող թռուցիկներում հարկ է հստակ նշել` արդյոք տվյալ տարածքում կենտրոնական, թե եզրային ուղենշում է օգտագործված, և եզրայինի դեպքում` թե ինչպես տարբերել աջը ձախից:

7) Միմյանց հետ կապված տարածքներում, որտեղ դահուկուղիների մի մասը կենտրոնական, իսկ մյուսը եզրային ուղենիշներ ունի, լրացուցիչ նշվում է մեկից մյուսին անցնելու կարգը:

ա) Վազքուղիները ուղենշվում են դեղին գույնով, կենտրոնով: Նրանք կարող են նաև եզրերից լրացուցիչ սահմանագծվել:

8) Որպեսզի ուղենիշները վատ տեսանելիության դեպքում հնարավոր լինի նկատել, դրանք հարկ է հավելյալ ներկել անդրադարձնող նարնջագույն ներկով: Բացի այդ, ուղենիշ ձողերը ներկում են փայլուն ներկով, կամ դրվում է լուսածորող ֆոնով լրացուցիչ համապատասխան ցուցանակ:

ա) ՈՒղենշված վազքուղիների վտանգավոր հատվածները, օրինակ` դահուկուղիների ճյուղավորումը կամ խաչմերուկները, անհրաժեշտ է ճշգրիտ ուղենշել և դնել ազդանշանաձողեր:

9) Դահուկուղիների և վազքուղիների ուղենշումը բացարձակ անհրաժեշտություն է:

3. Դահուկուղիների ճամփեզրային սահմանազատումը`

1) եթե հանգամանքները պահանջում են, ապա դահուկուղիները ճամփեզրերից սահմանազատվում են, օրինակ` մինչև նեղանցքները և նեղանցքներում, ձյունափլումների վտանգի դեպքում, վտանգահարույց հատվածներում կամ «վայրի դահուկուղու» ճյուղավորման կետերում: Սառցադաշտերում գտնվող դահուկուղիներն անհրաժեշտ է սահմանազատել երկու կողմից.

2) եթե դահուկուղիները ճամփեզրերից սահմանազատված են արգելքների կամ արգելապատերի միջոցով, ապա նրանք կարող են ուղենշվել ճամփեզրերից` կենտրոնը ուղենշելու սկզբունքին համապատասխան.

3) երկկողմանի ուղենշված դահուկուղիների ուղենշումը համընկնում է դահուկուղու եզրերի հետ: Այդպիսով դահուկուղիները սահմանազատված են եզրերից:

4. ՈՒղենիշների համարակալումը`

1) սկզբունքորեն ուղենիշները համարակալելու անհրաժեշտություն չկա.

2) երկար, ոչ զուգահեռ ընթացող դահուկուղիներ և վազքուղիներ ունեցող մարզական տարածքների համար համարակալումը ցանկալի է, քանի որ այն հեշտացնում է փրկարարական ծառայությունների աշխատանքները.

3) համարակալված ուղենիշների հերթականությունը զարգանում է աճողական սկզբունքով.

4) եթե դահուկուղիները միանում կամ խաչվում են միմյանց, ապա փրկարարական ծառայությունների աշխատանքները հեշտացնելու նպատակով պետք է այդ տարածքներին հատուկ անուններ տալ:

5. Համակարգումն ըստ բարդության աստիճանի`

1) Դահուկուղիները համակարգվում և դասակարգվում են ըստ բարդության աստիճանի: Դահուկավայրէջք կատարողը մեկնարկից առաջ պետք է հնարավորություն ունենա պատկերացնելու, թե ինչ խնդիրներ են իրեն սպասում:

2) Համակարգումն ըստ բարդության աստիճանի կատարվում է նորմալ պայմանների հիման վրա: Համակարգման համար հիմք են ծառայում տարածքի առանձնահատկությունները: Դահուկավայրէջք կատարողը պետք է իմանա, որ անբարենպաստ եղանակը կամ ձյան քանակությունը մեծացնում են բարդության աստիճանը:

 

 

pin
Սպորտի և երիտասարդության հարցերի
12.12.2007
N 5-Ն
Հրաման