Սեղմել Esc փակելու համար:
«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆ ...

02.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.03.2008  -ից մինչեւ   02.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-72-Ն օրենք)

i

010.0001.180308

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի մարտի 17-ին

 

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածում`

1. 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) եթե, ըստ հավաստի տվյալների, դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների և հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:

Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին: Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաև սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում:».

2. լրացնել հետևյալ խմբագրությամբ 6-րդ մաս.

«6. Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով, եթե սպառվել են կանխման մյուս միջոցները, լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչև հանցագործության հանգամանքների և հանցանք կատարած անձանց բացահայտումը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

i

1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին գրավոր իրազեկելուց հետո:».

2. 4-րդ մասի «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

i

1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն ստանալու պահից 72 ժամվա ընթացքում` ըստ իրազեկումների ստացման հերթականության:».

2. 4-րդ մասից հանել վերջին նախադասությունը.

3. 5-րդ մասի «8-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով.

4. 8-րդ մասից հանել «մինչև իրազեկումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 16-ը» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

i

1. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) առկա են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերը.».

2. ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը.

3. 4-րդ մասի առաջին պարբերության «և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով.

4. 5-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 5-րդ մասով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

18 մարտի 2008 թվականի

ՀՕ-1-Ն

 

 

pin
ՀՀ 17.03.2008
N ՀՕ-1-Ն օրենք