Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

10 ապրիլի 2008 թվականի N 4

 

i

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

2007 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-215-Ն) 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում կազմակերպությունները լուծարման (անհատ ձեռնարկատերերը` գործունեության դադարեցման) գործընթաց սկսելու մասին պետական ռեգիստրի մարմին դիմում ներկայացնելուց հետո` 15-օրյա ժամկետում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում, պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման (հասարակական միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների միությունների դեպքում` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի) կողմից պետական գրանցամատյանում իրավաբանական անձի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման վկայականի հերթական ներդիրի պատճենը:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի լուծարման դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի դիմումի, իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշման և մամուլում հրապարակված համապատասխան հայտարարության հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր: Միաժամանակ անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման վկայականի հերթական ներդիր դիմողին չի տրամադրվում, ելնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում այն, որ անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման գործընթացը սկսելու դեպքում պետական ռեգիստրի մարմին դիմում ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին անհատ ձեռնարկատերերը ներկայացնելու՞ են արդյոք պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման վկայականի հերթական ներդիրի պատճենը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնական պարզաբանում եմ.

Անկախ «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներից, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում շարունակում են գործել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի դրույթները:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
10.04.2008
N 4
Պաշտոնական պարզաբանում