Սեղմել Esc փակելու համար:
ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0204.220498

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1998 թվականի թիվ 204

 

ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի ապրիլի 23-24-ը Շվեդիայի Թագավորության տեսչական խմբի Հայաստանի Հանրապետության Վիեննայի 1994 թվականի փաստաթղթի շրջանակներում կատարվելիք այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) տեսչական խմբի անդամներին (3 մարդ) տեղավորել «Հրազդան» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը.

բ) տեսչական խմբի անդամների սպասարկման համար տրամադրել «Վոլգա» ԳԱԶ-31 մակնիշի մեկ ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել տեսչական խմբի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում և աջակցել ճեպազրույցի (բրիֆինգ) անցկացմանը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

i

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (421,7 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացված հաշվետվության:

(5-րդ կետը փոփ. 19.10.98 թիվ 595 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.04.1998
N 204
Որոշում