Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 38

 

i

3. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ երեխայի իրավունքների պաշտպանության 2009 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 18-ի

նիստի N 38 արձանագրային որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«Երեխայի իրավունքների պաշտպանության 2009 թ. տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածների պահանջներին համապատասխան:

Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ուղղված է երեխայի իրավունքների ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը:

Ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել են ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը:

 

II. Հիմնական խնդիրները

 

Երեխաների իրավունքների պաշտպանության.

սոցիալական ոլորտի բարեփոխումներն ու ծրագրերն ուղղված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 206-Ն որոշմամբ հաստատված «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թթ. ռազմավարությունը» ծրագրով նախատեսված միջոցառումների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծմանը, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացմանը, հոգեբանական վերականգնմանը և արդյունավետ սոցիալականացմանը,

առողջապահության ոլորտի բարեփոխումներն ու ծրագրերն ուղղված են մոր և մանկան առողջության պահպանմանը, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերում,

կրթական ոլորտի բարեփոխումներն ու ծրագրերն ուղղված են կրթության համակարգի պահպանմանը և զարգացմանը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը:

 

III. Ներկա վիճակը

 

2008 թ. ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանության սոցիալական ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետական աջակցություն է տրամադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի.

. 8 մանկատներին` 935 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու նպատակով,

. երեխաների սոցիալական հոգածության 2 ցերեկային կենտրոններին` 200 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, ռիսկի ենթակա երեխաների խնամքը` սոցիալ հոգեբանական կրթական և դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու նպատակով,

. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 7 հաստատություններին` 850 սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների շուրջօրյա խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու նպատակով:

2008 թ-ի ընթացքում շարունակվել են.

. «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որի շրջանակներում 2008 թ. 67 շահառուների ցուցաբերվել է բազմակողմանի աջակցություն, մասնավորապես կրթական, առողջապահական, իրավական, սոցիալ-հոգեբանական: Շահառուների բնակարանների գնման գործընթացը ընթացքի մեջ է, գնվել են գույք և կենցաղային ապրանքներ (կահույք, հեռուստացույց, սառնարան, կենցաղային այլ իրեր):

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Մի խումբ անձանց «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում ընդգրկելու մասին» որոշումը, ըստ որի բնակարաններով պետք է ապահովվեն առանց ծնողական խնամքի մնացած 11 անձինք, որոնք 1987 թ. Գավառի մանկատնից տեղափոխվել են Մեղրու շրջանի Լիճք գյուղի գիշերօթիկ դպրոց:

. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանների տրամադրման ծրագիրը», որի շրջանակներում 2008 թ. 20 շահառուների տրամադրվելու է բնակարան:

. Լոռու մարզում մանկատների բեռնաթափման և սոցիալական որբության կրճատման փորձնական ծրագրի իրականացումը, որի նպատակն է ապահովել երեխաների վերադարձը հարազատ միջավայր և վերականգնել նրանց կապերն իրենց ընտանիքների և համայնքների հետ:

. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի հին մասնաշենքի վերակառուցման ծախսեր» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքի կառուցման ծախսեր» ծրագրերը, ըստ որի վերոհիշյալ մանկատներում կառուցվելու են նոր մասնաշենքեր:

. 1998 թ. սկսած Ֆրանսիայի Քրեթեյ քաղաքի քաղաքապետարանի և տեղի հայ համայնքի հետ համատեղ իրականացվող «Մանկատներում խնամվող 3-12 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը խնամատար ընտանիքում» ծրագիրը, որի շրջանակներում 7 երեխա շարունակում է խնամվել 7 ընտանիքում:

2008 թ-ից իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման հետ կապված ծախսեր» ծրագիրը, որի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի ապակենտրոնացումը, ռիսկի ենթակա երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ պայմանների ապահովումը, ինչը կնպաստի երեխաների լիարժեք սոցիալական ինտեգրացիային:

Այդ նպատակով ՀՀ կառավարության կողմից 08.05.2008 թ. հաստատվել է «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 459-Ն որոշումը: Այս կարգով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորելու հետ կապված հարաբերությունները:

Ներկայումս ծրագրի շրջանակներում Վանաձորի և Գավառի մանկատներից ընտրված 20 երեխա խնամվում է 17 ընտանիքում (3 ընտանիքում խնամվում է երկուական երեխա): Ընտանիքներից 8-ը Լոռու մարզում են, 8-ը` Գեղարքունիքի և 1-ը` Կոտայքի մարզում:

2008 թ. մեկնարկել է նաև «Պետական աջակցություն «Հույսի կամուրջ» ՀԿ-ի երեխաների խնամքի չորս ցերեկային կենտրոններին» ծրագիրը: ՀԿ-ի «Երեխայի զարգացման կենտրոնները» մատուցում են երեխայի զարգացմանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված ծառայություններ:

2009 թ. նախատեսվում է շարունակել վերոհիշյալ ծրագրերը, հաշվի առնելով երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալիզացիայի խնդիրները, բարելավելով հաստատությունների գործունեությունը և կատարելագործելով աշխատանքի մեթոդները:

Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվարկային ցուցանիշի` տարածաշրջանում մանկական մահացությունների միտումների վերլուծությունը փաստում է, որ Հայաստանին հաջողվել է վերջին 15 տարվա ընթացքում 46 տոկոսով կրճատել ՄՄ ցուցանիշը: Ըստ միջազգային փորձագիտական գնահատականների` Հայաստանը ճանաչված է ԱՊՀ այն եզակի երկրներից, որին ՄՄ ցուցանիշի կրճատման առկա միտումների պահպանման դեպքում կհաջողվի հասնել 2015 թվականի համար սահմանված հազարամյակի նպատակներին: Այս ոլորտի ազգային ռազմավարությունը պետք է ուղղվի ունեցած հաջողությունների պահպանմանը և հետագա ներդրումների և զարգացումների ապահովմանը` որպես երեխաների առողջության բարելավման գրավական:

Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում մայրական մահացության մակարդակը շարունակաբար իջել է: Մայրական մահացության Հայաստանի ցուցանիշն ավելի ցածր է ԱՊՀ և տարածաշրջանի երկրների միջին մակարդակից, սակայն 2 անգամ բարձր է եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակից:

ՈՒղեգրման համակարգի բարելավման, բարձր ռիսկի խմբի հղիների նախածննդյան խնամքի և ծննդօգնության ծառայությունների որակի և մատչելիության բարելավման դեպքում զգալիորեն կնվազեն մայրական մահացության դեպքերը: 2008 թ. հուլիսի 1-ից հանրապետությունում ներդրվել է ծննդօգնության պետական հավաստագրերի համակարգը, որը ենթադրում է ծննդօգնություն իրականացնող ծառայությունների մատչելիություն և որակի բարելավում:

Նշված ծրագրերի շարունակական իրականացման արդյունքում ակնկալվում է`

. Վերարտադրողական ներուժի ավելացում, բժշկադեմոգրաֆիկ ցուցանիշների բարելավում:

. Մոր և մանկան առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության բարելավում:

. Հղիների նախածննդյան խնամքի և հիվանդանոցային բուժօգնության ցուցանիշների բարելավում, որպես վերջնական արդյունք` մայրական հիվանդացության և մահացության ցուցանիշների կրճատում:

. Երեխաների որակյալ և մատչելի ծառայությունների ապահովում, որպես արդյունք` մանկական հիվանդացության և մահացության կրճատում:

. Դեռահասների համար բարյացակամ առողջապահական ծառայությունների ստեղծում, դեռահասների վերարտադրողական և սեռական առողջության բարելավում:

Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվում 12-ամյա միջնակարգ կրթակարգին:

Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացման շեղումները շտկելու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը` ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Անշուշտ կարևորվում է նաև հանրակրթական դպրոցներում և համայնքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունների ընդլայնումը` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

Հանրապետությունում կրթական խնդիրների լուծումը իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ ԿԳ նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը: Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:

Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:

Հաստատված ռազմավարություններին համապատասխան և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով իրականացվում է նախադպրոցական ցանցի զարգացման փորձնական ծրագիրը, մշակվել և հաստատման է ներկայացվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը: Ավագ դպրոցների արդյունավետության բարձրացման և որակի էապես բարելավման նպատակով հաստատվել են առանձին գործող ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական և ավագ դպրոցի համակարգի ներդրման փորձնական ծրագրերը:

 

________________________________

ԻՐՏԵԿ - հավելված 2-ը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.2008
N 38
Արձանագրային որոշում