Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

040.1286.131108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2008 թվականի N 1286-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Նախքան միջպետական ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթի անցկացման ժամանակացույցը նախարարի կողմից հաստատվելը` նախարարությունը միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների չվացուցակները և ուղեգծերը համաձայնեցնում է այլ պետությունների իրավասու մարմինների հետ:».

2) 22-րդ կետից հանել «(սահմանվում է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածը)» բառերը.

3) 23-րդ կետում «51-րդ» բառը փոխարինել «47-րդ» բառով.

4) 26-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին և 26.2-րդ կետերով.

«26.1. Միջպետական միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 2 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված միկրոավտոբուսների մինչև 70 տոկոս սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում.

2) 4 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված միկրոավտոբուսների 70 և ավելի տոկոս սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում:

26.2. Միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են`

1) 3 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների մինչև 70 տոկոս սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում.

2) 5 տարի ժամկետ` մրցույթի արդյունքում ընտրված ավտոբուսների 70 և ավելի տոկոս սեփականության իրավունքի ցուցանիշի դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2008
N 1286-Ն
Որոշում